Լրահոս

2022-03-24
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը
    Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի։
    17:29
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարուսույցը պատմում է իրենց տանը իր 36-ամյա նշանածի սպանության մասին
    Պարուսույց Լարիսա Հակոբյանը ինստագրամյան իր էջի «Stories» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում խոսում է ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։ Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել էր 6 հատ դանակ՝ արնանման հետքերով: Պարուսույցը նշում է՝ այդ օրը պետք է իրենց հարսանիքի օրը որոշեին: «Իր հեռախոսին զանգեր էին գալիս, ինքն էլ, անընդհատ խոսելով, ներս ու դուրս էր անում: Ես ընդամենը հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք քեզ օգնել: Ինքը նայեց ինձ, հեռախոսը դրեց գրպանն ու սկսեց ինձ հայհոյել, խփել: Գնաց, վերցրեց դանակն ու խփեց հորս, հայրս կույր է, չի տեսնում, գետնին ընկած՝ մինչեւ վերջ խնդրում էր, որ պետք չէ: Նա միայն մի բան էր ասում՝ չեմ եկել, որ գնամ, եկել եմ՝ բոլորիդ սպանեմ»,- մանրամասնում է պարուսույցը: Նրա խոսքով՝ իր եղբայրը՝ Մոնթեն, արթնացել է այն ժամանակ, երբ նշանածը ցանկացել է դանակով կտրել իր վիզը «Ես չէի պատկերացնում, որ իմ եղբայրը նման հերոս է»,- նշում է պարուսույցը:
    17:17
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը Վիտալի Բալասանյանին չի լիազորել բանակցել ադրբեջանցիների հետ
    Արցախի նախագահը Վիտալի Բալասանյանին չի լիազորել բանակցել ադրբեջանցիների հետ՝ Արցախում գազամատակարարումը վերականգնելու հարցով: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի այսօր տարածած հայտարարությունը, որ «նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ռուս խաղաղապահների հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին»: Արցախի նախագահը «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունել»,- գրված է Բալասանայնի գրասենյակի տարածած հայտարարությունում: Դրան կից գրասենյակը նաև հրապարակել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ի Արցախի կարգադրությունը, որով Բալասանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող։ Ի դեպ, Բալասանյանի գրասենյակի հերքումից հետո, Արցախի տեղեկատվական շտաբը խմբագրել է ժամեր առաջ հրապարակած հաղորդագրությունը:
    17:10
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանը պահանջում է բեկանել Հրայր Թովմասյանի «գրիչ»-ի գործով կայացված վճիռը
    Նիկոլ Փաշինյանը պահանջում է բեկանել Հրայր Թովմասյանի «գրիչ»֊ի գործով իր դեմ կայացված վճիռը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17֊ին մասնակի բավարարել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները։ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Փաշինյանին պատկանող էջով տարածել համապատասխան հերքումը, մասնավորապես՝ կատարել գրառում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»: «Փաստինֆո»֊ի հաղորդմամբ՝ դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն։ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև հայցվորի ներկայացուցիչը։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Սամվել Գրիգորյանի, Արման Կուրեխյանի։ Հիշեցնենք, որ 2020թ հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։ «Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-ընդգծել է վարչապետը, ինչին ի պատասխան Հ.Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին ապացույցներ ներկայացնելու համար: «Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։ Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-հայտարարել էր Թովմասյանը: Այս հայտարարությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն իբրև Փաշինյանին նվիրել էր Հրայր Թովմասյանը։ Փաշինյանի կողմից «ապացույցի» հրապարակումից հետո Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար։
    16:20
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. թուրք պատմաբան
    Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը: Ներածական խոսքով հանդես է եկել քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, ով կարևորել է պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։ Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք է հղել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով Աթենքի համալսարանին դասախոսության անցկացման գործում աջակցության համար, բարձր է գնահատել Թաներ Աքչամի գործունեությունը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գիտական արժեքավոր գործունեության հետևանքով ցեղասպանության կրթությանը էական նպաստ բերելու գործում։ Անդրադառնալով դասախոսության նյութին՝ դեսպանն ընդգծել է, որ պրոֆեսոր Աքչամի կողմից «Ցեղասպանության անատոմիան» 1878 թ․-ից սկսելը պատահական չէ, քանի որ այդ թվականին ստորագրված Սան Ստեֆանոյի և այնուհետև Բեռլինի միջազգային պայմանագրերում առաջին անգամ իրավական հարթությունում արձանագրվում է Օսմանյան կայսրության հայ բնակչության համար առկա անվտանգության սպառնալիքները և պահանջվում են բարեփոխումներ հայկական վիլայեթերում։ Դեսպանը հավելել է, որ այդ գործընթացի տապալումն էր, որ հանգեցրեց հայ ժողովրդի պատմության ամենադաժան դրվագին՝ Հայոց ցեղասպանությանը։ Դեսպանն անրադարձել է նաև ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի կարևորությանը և ընդգծել, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ: Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձել է Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշել այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար: Ըստ Թաներ Աքչամի` Օսմանյան Կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ: Թուրք պատմաբանը նշել է, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ Անատոլիան՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան: Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշել է, Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում:
    16:00
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ
    Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից
    14:49
    24.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանն ապացուցում է, որ ինքն է հեղինակել Արցախի գազատարի պայթյունը. Փաշինյան
    «Ադրբեջանն ապացուցում է, որ ինքն է հեղինակել Արցախի գազատարի պայթյունը»,- կառավարության նիստին հայտարարել է վարչապետը: Փաշինյանն այսպես անդրադարձել է Արցախում գազամատակարարման խափանմանը: Ըստ նրա՝ մարտի 7-ին է Արդբեջանը պայթեցրել իր վերահսկողության տակ հայտնված գազատար խողովակը, ապա այն վերանորոգել է ու փական դրել վրան: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձում է շեղել խաղաղության օրակարգից:
    14:44
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մի քանի սենյակ միացրել են, որ մարդիկ 1 էլեկտրատաքացուցիչով տաքանան․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ
    Արցախում գազամատակարարման դադարացման պատճառով Ստեփանակերտում ջեռուցման հիմնական միջոցը էլեկտրականություն է, կան տներ, որոնք վառելափայտով են տաքացվում։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը։ «Աշխատում ենք շատ խնայողաբար օգտագործել հոսանքը, որպեսզի ենթակայաններում տատանումներ չլինեն։ Մեր պետական կառույցներում մի քանի սենյակներ միացրել ենք իրար, շատ մարդիկ իրար հետ են նստում ու մեկ էլեկտրատաքացուցիչով տաքանում»,- պատմել է Ղուլյանը։ Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքում հացի խնդիր չկա, արտադրամասերն աշխատում են սովորական ռեժիմով։ «Հացի արտադրամասերը հիմնականում աշխատում են «դվիժոկներով»։ Խնդիրները կենցաղային են․ մարդկանց մեծ մասը փորձում է հեղուկ գազաբալոններ գտնել ուտելիքների պատրաստման համար»,- նշել է Սամվել Ղուլյանը։ Այս պահին Ստեփանակերտի 12 դպրոցներում դասապրոցեսն ընդհատված է, աշակերտները հեռավար եւս չեն կարողանում մասնակցել դասերին։ Սամվել Ղուլյանի խոսքով՝ մարտի 28–ին Արցախի կառավարությունը կորոշի վերականգնել դասերը, թե ոչ։ Սամվել Ղուլյանի խոսքով՝ Արցախում առատ ձյան տեղումների պատճառով Ստեփանակերտում փակ ճանապարհներ չկան, բոլոր քաղաքային ճանապարհներն անցանելի են, աշխատանքներ են տարվում ծայրամասային մայթերը մաքրելու ուղղությամբ։ «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ երեք տասնամյակից ավել, այսպիսի տեղումներ եւ ցուրտ եղանակ Ստեփանակերտում տարվա այս ամսին չեմ տեսել»,- ընդգծել է Սամվել Ղուլյանը։ Սամվել Ղուլյանը նշել է, որ վատ եղանակի պատճառով քաղաքում երբեմն հոսանքի կարճ տատանումներ են լինում։
    14:05
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է մոտ 347 բեռնատար ավտոմեքենա
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
    13:17
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձել է աշխարհի ռեկորդակիր
    Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը ռեկորդ է սահմանել։ Նա պառկած դիրքից 150կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80 կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։
    12:58
    24.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 24.03.22
    12:50
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահանջում ենք աջակցել Ուկրաինայում ապրող հայերին․ հայատարարություն
    «Հայաստան» խմբակցությունը՝ 1. Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է: 2. Կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության եւ պատերազմի: Նաեւ այդ տեսանկյունից է, որ անբեկանելի եւ անքննելի է համարվում ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, պատմական հայրենիքի մաս կազմող պետության հետ վերամիավորվելու իրավունքը եւ կարեւորվում է «ճանաչում հանուն փրկության» երաշխիքի կիրառումը բոլոր նմանատիպ իրավիճակներում: 3. Անընդունելի եւ խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երեւույթները եւ ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսեւորում։ Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին: 4. Արձանագրում է, որ քաղաքական եւ հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձեւերի եւ ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի», որի հետեւանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի։ 5. Լիահույս է, որ ամենասեղմ ժամկետներում Եվրոպայում կվերահաստատվի խաղաղությունն ու կայունությունը: Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ եւ անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով: 6. Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց եւ երեխաներին ըստ պահանջի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու եւ կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ։
    12:35
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաքսանենգները մաքսակետերով անցնում են այնպես, ոնց որ հրապարակից մտնեն Տիգրան Մեծ պողոտա. Փաշինյան
    Վերջին տարիներին ականատես ենք լինում դեպքերի, երբ մաքսանենգները մաքսակետերով անցնում են այնպես, կարծես Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան։ «Այսինքն սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ մի քանի քրեական գործեր ունենք հարուցվաԾ։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք ամեն ինչ անենք, որ օրինական, պարտաճանաչ արտահանողների և ներմուծողների համար հնարավորինս թեթևացնենք ընթացակարգերը»։
    12:17
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից.Դավիթ Բաբայան
    Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին: Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է: «Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդել է, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա: «Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով: Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», - ասում է նախարարը: Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», - հայտնել արտգործնախարարը:
    12:11
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երասխի հատվածում Ադրբեջանին առաջարկել ենք՝ մենք մի քանի դիրք ետ կքաշվենք իրենց տարածքից․ Փաշինյան
    Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
    12:00
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. Նիկոլ Փաշինյան
    Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը ու, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»,- ասել է Հայաստանի վարչապետը ր հավելլե, որ Ադրբեջանի քաղաքականությունը, սակայն, խաղաղության օրակարգից շեղելն է:
    11:47
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին փակած Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները ճանապարհը բացել են գիշերը
    Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչեւ մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որեւէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը եւ գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
    11:35
    24.03.22
    Ավելին