Լրահոս
2022-03-24
-
ԱրցախԱրցախի Փառուխ գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ. բնակիչներին տարհանել ենԱսկերանի շրջանի Փառուխ գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Գյուղապետ Վարդան Միքայելյանը «Հայլուրի» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գյուղում հիմա միայն ադրբեջանցի զինծառայողներն են ու ռուս խաղաղապահները:Ավելին22:5724.03.22 -
ՍոցիալականԹող իրա ընտանիքը խավիար ուտի, ժողովուրդը՝ սխտոր. ժողովուրդը չի հավատում ՓաշինյանինՓաշինյանը դիմել է քաղաքացիներին ու ասել, որ նրանց երազանքներն ու ցավերն իր հոգում, սրտում են: Մարդկանց կարծիքով, ստում է վարչապետը:Ավելին22:5624.03.22 -
ՀասարակականՊաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը. Արթուր ԽաչատրյանՀՀ պաշտպանության նախարարը Վեդիում քարոզարշավի է մասնակցում: Իսկ թուրքերն Արցախում գրավում են Փառուխ գյուղը, որից մինչև Քարագլխի բարձրունք ընդամենը 3-4 կիլոմետր է: ՀՀ պաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը:Ավելին22:5224.03.22 -
ՀասարակականԱննան անհոգ է, դուք էլ անհո՛գ եղեք․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից: Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները:Ավելին22:4624.03.22 -
ՀայաստանԿենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 489.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամովյ,- հայտնում է Կենտրոնական բանկը իր պաշտոնական կայքում։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.20 դրամ (աճել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.40 դրամ (նվազել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.14 դրամ (աճել է 0.37 դրամով):Ավելին22:4324.03.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ Թուրքիան, հարկ եղած դեպքում, պատրաստ է միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի լուծումը պետք է հիմնված լինի «վստահելի բանաձևի» վրա, որը կընդունվի Ռուսաստանի, Ուկրաինայի և միջազգային հանրության կողմից։ «Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ: Երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու մեր ջանքերը կշարունակվեն: Բանակցությունները դեռ շարունակվում են, եթե միջնորդության անհրաժեշտություն լինի ղեկավարների հանդիպման համար, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Էրդողանի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն, ռազմավարական և միաժամանակ պետք է շարունակի քաղաքական, գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Թուրքիան կշարունակի նպաստել ՆԱՏՕ-ի զսպող, պաշտպանողական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա, ասել է Էրդողանը` հավելելով, որ ՆԱՏՕ-ից ակնկալում է նույն համերաշխությունը։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «որոշ դաշնակիցների»՝ թուրքական պաշտպանական արդյունաբերության վրա դրած սահմանափակումների վերացումը բխում է «մեր ընդհանուր շահերից»։Ավելին22:3624.03.22 -
ՏարածաշրջանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա,- այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին22:2724.03.22 -
ՍպորտՀայաստանի ընտրանին ընկերական խաղում հաղթեց ՉեռնոգորիայինԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց մեր հավաքականի օգտին՝ 1։0, միակ գոլը հեղինակեց Վահան Բիչախչյանը։Ավելին22:2224.03.22 -
ՀասարակականՇոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։Ավելին22:1824.03.22 -
ԱրցախԵրբ Ակնա-Աղդամ-ն ազատագրվի, պատերազմը կավարտվի․ Էլբակյան2020 թ․-ին Մարտակերտի շրջանի՝ թղթով հանձնված մերձջրամբարային հատվածից թշնամին ներխուժել է Փառուխ՝ նպատակ ունենալով գրավել Քարագլուխ բարձունքը (1285.2 մ) և թիրախի տակ առնելով Ասկերանի շրջանի՝ մինչ այս առաջնագծից քիչ թե շատ հեռու ու ապահով գյուղերը։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ խտանկարի ամենաարևելյան կետը՝ Ակնա-Աղդամը, վերստին ազատագրվի և հրո ճարակ դարձվի։Ավելին22:0724.03.22 -
Արտաքին քաղաքականությունՌազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայից 10 միլիոն մարդ է տեղահանվելՌազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի լքել է իր բնակավայրը, նրանցից 3,5 միլիոնը տեղափոխվել է Արևմուտք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է նրա տելեգրամյան ալիքով։ «Ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 10 միլիոն տեղահանվածներ կան, նրանցից 3,5 միլիոնը արդեն ձեր տարածքում են՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն Արևմուտքին երախտագիտություն է հայտնել փախստականներին աջակցելու համար։Ավելին22:0124.03.22 -
ՀասարակականԱվտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա վիրավորՄարտի 23-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Գեղամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները:Ավելին21:5624.03.22 -
ՀասարակականՆպատակը Արցախի հայաթափումն է․ Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում է ակտիվ գործողություններով հասնել իր նպատակների իրագործմանը, որոնցից առաջնայինն, իհարկե, Արցախի հայաթափումն է: Ալիևը իր քաղաքականության միջոցով փորձում է ստեղծել հնարավորինս անտանելի պայմաններ Արցախի մեր հայրենակիցների կյանքի ու կենսագործունեության համար, հարկադրել նրանց ապրել շարունակական վտանգի ներքո և մանր թվացող սադրանքներով հասնել ռազմավարական նոր բարձունքների վերահսկմանը: Այսօր տեղի ունեցածը նաև կարևոր փորձություն է ռուսական խաղաղապահ առաքելության համար: Ի վերջո, եթե Արցախում հայ չապրի, ապա ռուսական ներկայությունն այնտեղ այլևս դառնում է անիմաստ: Իսկ նրանց ներկայության արդյունավետությունից է կախված, թե ինչ արձագանք կտրվի Ադրբեջանի այս գործողություններին և դրանով ցույց կտրվի, թե որքանով են նրանք ունակ և կարող հավուր պատշաճի ապահովել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը: Այդուհանդերձ, ես ևս մեկ անգամ գալիս եմ այն համոզման, որ մեր անվտանգության թիվ մեկ պաշտպանը պետք է լինի մեր սեփական բանակը՝ մարտունակ և պատրաստված: Դա վերաբերվում է թե՛ Արցախի խնդրին և թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությանը: Մենք մեր մարտահրավերները ճիշտ չենք գնահատում, դրա համար էլ շարունակ նոր փորձությունների ենք ենթարկվում՝ պատրաստ չլինելով դիմակայել դրանց: Միակողմանի խաղաղություն անհնար է կառուցել:Ավելին21:5424.03.22 -
ԱրցախԱդրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը․ ՄԻՊ20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են: Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել: Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում:Ավելին21:5124.03.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին Շվեդիային առաջարկել է ղեկավարել ուկրաինական քաղաքների վերականգնման գործընթացըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեդիային առաջարկել է մասնակցել ուկրաինական քաղաքների և տնտեսության ոլորտների վերականգնման գործընթացին և հանդես գալ առաջատար դիրքերում։ «Շվեդիան առաջին երկիրն է, որին մենք առաջարկում ենք այս նախագիծը։ Դուք կարող եք ցանկացած քաղաքի, շրջանի կամ ոլորտի վերականգնման գործում տնօրինություն ստանձնել։ Վստահ եմ, որ ձեր լիդերությունն անփոխարինելի կլինի»,- ասել է Զելենսկին՝ Շվեդիայի խորհրդարանին հղած ուղերձում։ Զելենսկին շվեդական ընկերություններին ու ճարտարապետներին ևս կոչ է արել մասնակցել Ուկրաինայի «վերակառուցմանն ու վերականգնմանը»։ «Շվեդ ճարտարապետներին, շվեդական ընկերություններին, Շվեդիայի պետությանը, ժողովրդին հրավիրում եմ մասնակցել այս պատմական նախագծին»,- ասել է Ուկրաինայի գործող նախագահը։Ավելին21:4724.03.22 -
ՄիջազգայինՀարված՝ ռուսական ռազմանավին, պայթյուն՝ ուկրաինական զինապահեստում. ռուս-ուկրաինական պատերազմԿիևը պնդում է, որ ուկրաինական ուժերը այսօր Բերդյանսկի նավահանգստում հարվածել են ռուսական «Օրսկ» ռազմանավին, որը կարող էր տեղափոխել 20 տանկ, 45 զրահամեքենա ու 400 դեսանտային:Ավելին21:4624.03.22 -
Երևան«Ազատե՛ք բնակարանը». ասում են հայերին, «բարի գալուստ»՝ ռուսներինՌուսների ներհոսքից հետո Հայաստանում պատերազմի մեջ են բնակարանների վարձակալներն ու տանտերերը: Սեփականատերերը պահանջում են վարձով մնացողներից տունն ազատել:Ավելին21:4624.03.22 -
ՀասարակականԱԳՆ-ն ակնկալում է՝ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն դադարեցնելու իրենց պատասխանատվության գոտում տեղի ունեցող սադրանքըԱյսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։ Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:Ավելին21:4024.03.22 -
Արցախ«Մենք կանք ու ապրելու ենք մեր հողում». Արցախցի կանայք «ծեծում են աշխարհի դուռը»Արցախցի կանանց հավաքի հետ միաժամանակ Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նույն պահանջով բողոքի ակցիա են արել մի խումբ քաղաքացիներ:Ավելին21:3724.03.22 -
ՀայաստանԵրասխի վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել Ադրբեջանին. Փաշինյանն սպասում է Բաքվի պատասխանինՓաշինյանը հայտարարել է, որ Բաքվին առաջարկել է հետ քաշել դիրքերը Երասխում, մենք էլ մեր դիրքերից կնահանջենք, միայն թե Երևանի «Հայկական խաչմերուկ» ծրագիրը կյանքի կոչվի: Փաշինյանը չի նշել իր պատկերացրած «Հայկական Խաչմերուկում» Ներքին Հանդը հայկական է, թե՝ ոչ:Ավելին21:3724.03.22