Լրահոս

2022-03-24
  • Img default alt hy
    Արցախ
    Եթե թշնամին գրավի Քարագլուխ բարձունքը, դա կբերի շատ ծանր վիճակի. Գաբրիելյան
    News.am-ը գրում է․ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ եթե հանկարծ Ադրբեջանը գրավի այն, այնտեղ կա հովիտ, որտեղից երեւում է բոլոր բնակավայրերը՝ Ասկերանի բոլոր գյուղերից մինչեւ Ստեփանակերտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ «Փառուխը շատ փոքր բնակավայր է եւ ադրբեջանցիները պատահական չեն ընտրել այդ գյուղը, որովհետեւ այդտեղից ճանապարհն ուղիղ տանում է Քարագլուխ բարձունքը։ Նախ եւ առաջ իրավունք չունենք թույլ տալու, որ Ադրբեջանը գրավի այն, քանի որ բարձունքի գրավումն իր հետեւից բերելու է շատ ծանր վիճակի։ Քարագլուխը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տղաներն արյան գնով պահել են այն»,– ասաց Ալյոշա Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»։ Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար Ալյոշա Գաբրիելյանի խոսքով՝ ադրբեջանցիներն օգտվում են Ուկրաինայում պատերազմից և սրում են իրավիճակը։ «Իմ ցանկությունն է, որ համաժողովրդական պայքարի շարժում սկսվի, ժողովուրդը հասկանա, որ մեր երկրի տերը մենք ենք, մեր ուժերին պետք է վստահենք, թուրքերն օգտվում են ռուս–ուկրաինական պատերազմից եւ փորձում են իրենց սեւ գործն անել։ Ռուսներն ի վիճակի են լինելո՞ւ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծել, կասկածում եմ»,– ասաց Ալյոշա Գաբրիելյանը։
    21:33
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր․ շտաբ
    Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են արցախի տեղեկատվական շտաբից
    21:29
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վայքում և Եղեգնաձորում իրականացվել է ուժեղացված ծառայություն
    Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինները  իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ատրճանակներ, դանակներ, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ և նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երկու տասնյակից ավելի արձանագրություն։
    21:29
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՀՀ-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարաման խափանման դեպքերի առիթվ քրգործ է հարուցվել․ Արցախի ԱԱԾ
    Մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե: Սույն թվականի մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական: Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:
    21:13
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԱՊԿ-ը հավանություն է տվել ճգնաժամային արձագանքման բարելավման նախագծին
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, Միավորված շտաբը և կազմակերպության քարտուղարությունը խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագծի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությանը։ «Խորհրդակցությունների մասնակիցները վերլուծել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը, ուսումնասիրել և քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման, արտերկրում խաղաղապահ առաքելության կիրառման, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքներ իրականացնելու մասին առաջարկները: Փաստաթղթի նախագիծը վերջնական տեսքի է բերվել և համաձայնեցվել»,- ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։ По итогам консультаций стороны подтвердили готовность проекта плана для его утверждения председателем Совета министров обороны ОДКБ. Խորհրդակցությունների արդյունքում կողմերը հաստատել են, որ ծրագրի նախագիծը պատրաստ է՝ ներկայացվելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի հաստատմանը։
    20:51
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին
    Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:
    20:44
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, համաձայն որի Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։ Գլխավոր ասամբլեան «պահանջում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները»։ Հայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել։ Բանաձևին կողմ է քվեարկել 140 երկիր, 38-ը ձեռնպահ է մնացել։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ։ Փաստաթղթի ընդունմանը դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան և Սիրիան։
    20:34
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եկրաշարժ․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ
    Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.21⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:
    20:28
    24.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի նկատմամբ իրականացվում են էթնիկ զտումների քաղաքականություն․ Թաթոյան
    Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն: Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով: Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում:
    20:22
    24.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաքուն «փակեց Արցախի գազը», բայց Փաշինյանը չի շեղվում «խաղաղության օրակարգից»
    Արցախում գազի անջատումից14 օր հետո Հայաստանի վարչապետը արձագանքել է ադրբեջանցիների ստեղծած հումանիտար ճգնաժամին: Ադրբեջանցիների գործողությունը Փաշինյանը համարել է բոյկոտ՝ Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին:
    19:30
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բանակցությունները շարունակվում են․ խաղաղապահներն իրենց տեղերում են․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:
    19:25
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա՞ է «նոր» Հայաստանը, սա՞ էինք կառուցում․ Քրիստինա Նազարյան
    Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մանթաշյանի արդեն հարյուր օր կալանավորված լինելու մասին․ Ես գիտեմ, որ Դրոշի պատիվն ու նրա ծածանելու իրավունքը պաշտպանելու համար, Նարեկը պատրաստ է ցանկացած զրկանքների և հետապնդման, ու ոչ միայն իր համար, այլ և մեր բոլորիս իրավունքի համար: 100 օր բանտախցում `Հայաստանի դրոշը ծածանելու իրավունքի համար: Սա՞ է «նոր» Հայաստանը, սա՞ էինք կառուցում: Իրականում` ոչ, իրականում բոլորը գիտեն, որ սա փոքրիկ մարդուկի անձնական վրեժն է: Ու այսպես է լինելու, քանի փոքրիկ մարդուկը իշխանություն է, իսկ հայրենասիրությունը հանցանք է:
    19:15
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պարզել ենք` Արցախ ուղարկած 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել, ոչ թե՝ «Հայաստան» հիմնադրամից․ Ավետիսյան
    «Ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2021 թ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 7 մլրդ 607 մլն դրամ՝ Արցախի Հանրապետությանն ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման համար, իսկ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է, որ հատկացվել է 7 մլրդ 548 մլն դրամ»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարների օգտագործումը քննող հանձնաժողովի նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Պատգամավորը փաստեց, որ փաստաթղթերում գրված գումարների միջև բացասական տարբերությունը կազմում է 60 մլն դրամ, և ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այդ գումարը ծախսվել է, իսկ կառավարության ներկայացրած հիմքից պարզվել է, որ այդքան չի հատկացվել: Ավետիսյանը նաև նշեց, որ 2021 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանը քննիչ հանձնաժողովին հայտնել է, որ Ֆինանսների նախարարության կողմից որպես «Հայաստան» հիմնադրամից ծախսված միջոց ներկայացված գումարն իրականում եղել է նախարարության աշխատակազմի՝ պարգևատրումից հրաժարման արդյունքում խնայված միջոցները: «Այդ գումարն այնքան էլ փոքր չէ՝ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամենօրյա աջակցության համար է եղել, որը կազմել է 293 մլն դրամ»,- հայտնեց Թադևոսյանը և հավելեց. «Ձեր տեղեկանքում գրված է, որ այն հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52.7 մլրդ դրամից, բայց հետո հանկարծ պարզել ենք, որ այդ 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆոնդից»։
    19:09
    24.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանի զինուժը Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ է եկել
    ՊԲ ներկայացուցիչները և ռուս խաղաղապահները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
    19:00
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը․ Մարիա Զախարովա
    Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման հարցը՝ տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակը չսրելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է նա։
    18:54
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է, ճակատագրական. համայնքի ղեկավար
    Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: «Ազատությանն» այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։ «Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։
    18:07
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են դեպի Քարագլուխ․ Շարմազանով
    Ըստ Արցախից ստացված հավաստի տեղեկությունների՝ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են դեպի Քարագլուխ։ Սա է կապիտուլյանտի խոստացած ապագան ու խաղաղությունը։
    18:02
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երևանում բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ: Բժշկական կենտորնից հայտնում են, որ խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում: Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ: Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար:
    18:00
    24.03.22
    Ավելին