Լրահոս

2022-03-25
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է․ ԱԳՆ
    Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:
    10:49
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. փաստաբան
    Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց։ «Դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Արդարությունը պետք է հաղթի»,-նշել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
    10:33
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը 5 զոհ ունի, մենք՝ 1 վիրավոր, Փառուխն ու հարակից դիրքերը գրավված են․ ՊՆ մամուլի ծառայություն
    Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ
    10:17
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինուհիները մեկնում են ռազմաճակատ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ուկրաինայի Գերագույն ռադան ֆեյսբուքյան էջում հրապարակել է ֆոտոշարք՝ ցույց տալով ռազմաճակատ մեկնող ուկրաինուհիներին:
    10:14
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովիվն է առաջինը տեսել ադրբեջանցիների վրանները․ Ներքին Հանդի համայնքապետ
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»։
    10:07
    25.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» «Փանուխի վրա ադրբեջանական հարձակումը ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ». Թ. Թովմասյան: «Հրապարակ» Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել: «Հրապարակ» Պապիկյանն ու Սանոսյանը աշխատանքի ժամին զբաղված են Գարիկ Սարգսյանի փիառով: «Ժողովուրդ» 8,2 մլն դոլար կառավարությունը հատկացրել է ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: «Հրապարակ» ՊՆ-ն ստում է, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:
    10:05
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Արցախում էթնիկ զտումներ անցկացնելու հարցում
    Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածում է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա: Սա այլանդակություն է
    09:58
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի՝ պրոարցախյան թվացող ելույթի իմաստն իրականում այլ էր․ «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում բացառիկ ելույթ ունեցավ՝ երեւի թե առաջին անգամ խոսեց ոչ թե Արցախի դեմ ու ի նպաստ Ադրբեջանի, որի հետ ցանկանում է բարեկամանալ, այլ ի շահ, ու մի քիչ էլ կշտամբեց «բարեկամ» Ադրբեջանին, գրում է «Hraparak.am»-ը։ «Փաշինյանը, հավանաբար, հայտնվել է անելանելի դրության մեջ՝ Արցախի այս էլ երկրորդ անգամ գազամատակարարումից զրկվելու փաստի հետ կապված, երբ Հայաստանում աջ ու ձախ «թափահարող» իշխանություններն անճարի նման ոչինչ չեն կարողանում ձեռնարկել արցախցիներին օգնելու համար։ Ուստի Փաշինյանը երեկ համարձակ ելույթ ունեցավ Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի ու Ադրբեջանի ոչ խաղաղասիրական գործողությունների վերաբերյալ։ Նա նախ հիշեցրեց․ «Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, եւ, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին, արդեն առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաեւ մարտի 7-ի պայթյունը»։ Ապա նկատեց, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, եւ հույս հայտնեց, որ Արցախի հերոսական ժողովուրդը, անկասկած, կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Հետո անցավ դիվիդենտներ կորզելու փորձերին․ «Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու»։ Հետո անցավ «հակահարձակման»՝ փորձելով պաշտպանել արցախահայության գոյության իրավունքն Արցախում, չնայած վերջին օրերին հետեւողականորեն ու ամբողջ թիմով թշնամուն հասկացնում էին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախը նաեւ Ադրբեջանի մաս ճանաչել, եթե Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջներ դնեն իրենց առաջ։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- Ադրբեջանի նախագահին անուղղակի հեգնեց Հայաստանի վարչապետը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այլեւս «խաղեր տալ» Ալիեւի հետ բանակցություններում եւ հիմա փորձում է այսպես հեռակա կշտամբանքներով ինչ-որ բան հասկացնել, որ հետո սակարկման տեղ ունենա։ Ալիեւին ուղղված մի քանի արտահայտությունից հետո Նիկոլ Փաշինյանն անցավ բուն թմային՝ խաղաղության օրակարգին, եւ պարզ դարձավ, որ նրա «փորացավն» իրականում այլ էր՝ Արցախի խնդիրների հարցով մտահոգության քողի տակ վերահաստատել Արդբեջանի հետ «խաղաղություն» հաստատելու իր երազանքը։ «Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- փիլիսոփայեց Փաշինյանը։ Հետո անցավ «նախկինացավին»՝ Ռոբերտ Քոչարյանին, ու որոշեց դարձյալ մեղքը բարդել նախկինների վրա՝ հիշեցնելով, որ Հայաստանը հայտարարում է, թե Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է: Եվ այս հայտարարությունից, ըստ Փաշինյանի, դժգոհ է  հայաստանյան արմատական ընդդիմությունը, նկատի ունի Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որն իրենց քննադատում է, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: «Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետեւ 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երեւան վերադարձած եւ տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է․ «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք եւ մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»: Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որեւէ շահարկում տեղին չէ»,-մանիպուլացրեց նախկին լրագրող-վարչապետն ու անցավ բուն ասելիքին, որն ամենավտանգավորն է Արցախի կարգավիճակի լուծման կոնտեքստում։ «ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր եւ հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, եւ մենք հետեւողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները․․․ Ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- եզրափակեց Փաշինյանը։ Այո, Արցախի հիմնահարցը տարածքի խնդիր չէ, այլ «Արցախ» անունով անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու խնդիր եւ ոչ թե անվտանգության ու ապրելու իրավունքի»։
    09:50
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերություններն ավելի են լարվել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին է՛լ ավելի են լարվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե՛ գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում: Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանին թիմակիցների մասին համար առաջին տեղեկություններ փոխանցողը Հարությունյանն է, ում խորհուրդներին էլ անսալով՝ վարչապետը նկատողություններ է անում կամ որոշում՝ ում իր «սեւ ցուցակում» ներառել: «Հարությունյանը խառնվում է գրեթե բոլորի գործերին, հրահանգներ իջեցնում նախարարին ու ոչ միայն: Հատկապես ՔՊ վարչության ներկայացուցիչները, որ անվստահություն ունեն Հարությունյանի նկատմամբ, մոտ 5-6 ամիս որեւէ շփում չունեն նրա հետ: Բոլորն էլ փորձում են Փաշինյանի հետ ուղիղ շփվել. հասկացել են, որ Արայիկ Հարությունյանը բոլոր ինֆորմացիաները վարչապետին իր նախընտրելի սոուսով է մատուցում: Հատկապես կրթությանը վերաբերող հարցերում ասես չհամակերպվելով նախարարի պաշտոնը կորցնելու հետ՝ անում է հնարավորն իր ասածն առաջ տանելու համար. «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մերձկառավարական աղբյուրները:
    09:44
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում: «Մենք հանկարծակի իմացանք, որ վերեւում՝ Փանուխ համայնքի վրա հարձակում է տեղի ունեցել, եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են համայնք… Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա.. Հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանում, մեղմ ասած, խառը վիճակ է, Ադրբեջանը փորձում է այստեղ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար»: Պատգամավորը նշեց, որ այս դեպքերը ազդակ են այն բանի, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթը, ըստ էության, սկսել է չգործել: Այս պահին, Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, որ ադրբեջանցիները գնան իրենց ելման դիրքեր: Ըստ պատգամավորի՝ Խրամորթը ռազմավարական նշանակալի համայնք է, այն գտնվում է բարձրունքում, ինչը եւ ադրբեջանցիները ուզում են գրավել՝ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար, քանի որ այս երկու համայնքներից է, որ Ակնան (Աղդամը) ամբողջապես տեսանելի է: Ըստ պատգամավորի՝ վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա:
    09:39
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախի իրավիճակով․ Պետդեպ
    ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է տարածված հայտարարությունում։ Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
    09:36
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ սև անցքեր ունեն թավշյաները իրենց անցյալի էջերում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։ Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթեւոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012 թթ․, Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ․, Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ․ եւ 2017-2021թթ․, Վահե Ղալումյանի՝ 1998-2001 թթ․ հատվածը, եւ այսպես շարունակ: Վահագն Ալեքսանյանի դեպքում գրված է՝ 2019 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան: Այս բուհում մագիստրոսական ծրագիրը 2 տարի է: Այսինքն, Ալեքսանյանն արդեն պիտի ավարտած լիներ, եւ այդ մասին նշվեր պաշտոնական կենսագրությունում՝ կա՛մ կիսատ է թողել ուսումը, կա՛մ չի կարողանում ավարտել: Հուսանք, սույն թավշյաները երբեւէ հարկ կհամարեն բացահայտել, թե այդ ինչ սեւ անցքեր են իրենց անցյալի էջերում»:
    09:33
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Ռազբորկա»՝ Վեդիում. Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին: Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել: Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող ՔՊ շտաբի ներկայացուցիչը երեկ փողոցում որոշել է «ատչյոտ» պահանջել մրցակից ճամբարի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության համակիրից, թե ինչու են իրենց թեկնածու Գարիկ Սարգսյանին մրցակիցները կոկորդիլոս, կոկորդիլոսագետ անվանում: Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ Գարիկ Սարգսյանն է ինքն իրեն նման մականունով կնքել: Սարգսյանի կողմնակիցը, որը մեր տեղեկություններով Արտաշատ քաղաքի բնակիչ է, որը պարզապես Վեդիում աշխատում է Գարիկի համար, սեռական հայհոյանք է տվել, թե՝ ով ասի կոկորդիլոս, իրա սենցն ու ընենցը: Որից հետո քաշքշուկ է սկսվել, ՔՊ շտաբից մի քանի տասնյակ մարդ դուրս է թափել, մյուս կողմի շտաբից էլ են հասել դեպքի վայր, սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք, ապա ոստիկանները եկել եւ միայն ընդդիմադիրներին են բաժին տարել: Կեսգիշերին մոտ բաց են թողել տղաներին, որոնցից միայն մեկի անունը մեզ հայտնեցին՝ Վահան Սիմոնյան: Կողմերից եւ ոչ մեկի ներկայացուցիչը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Մեզ ասացին, որ Սարգսյանի շտաբում հատուկ սադրել են եւ ընտրություններից երկու օր առաջ նման միջադեպով նպատակ ունեն բռնել մրցակիցների վախը»:
    09:29
    25.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Նախարարը շեշտել է ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը․ ԱԳՆ
    Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:
    09:25
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարձրացել ա անասունների հետեւից՝ տեսել ա վրանները․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»:
    08:32
    25.03.22
    Ավելին
  • Արցախ
    Քարագլուխը մեր ձեռքին ա. Խրամորթի գյուղապետ
    Ադրբեջանցիների՝ Փառուխ ներխուժումից հետո, հինգշաբթի երեկոյան Արցախում «Հայլուրի» թղթակից Ծովինար Բարխուդարյանը և օպերատոր Տիգրան Գասպարյանը եղել են հարևան Խրամորթ գյուղում, զրուցել համայնքապետ Զորիկ Աբրահամյանի հետ:
    01:05
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա
    Մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Ծովինար Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Լիլիթ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
    00:23
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շոյգուն հավաստիացրել է՝ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում
    Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ
    00:15
    25.03.22
    Ավելին
2022-03-24
  • Img default alt hy
    Արցախ
    Ներխուժում Փառուխ. վերջին տեղեկությունները դեպքի վայրից
    Հինգշաբթի Փառուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասնում է 100-ի: Հարևան Խրամորթում «Հայլուրի» թղթակցին գյուղապետը ասել է՝ բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները առաջարկել են «միջանցք տալ» ադրբեջանցիներին, որ հեռանան: Ժամը 23:00-ին բանակցությունները դեռ որևէ արդյունք չէին տվել: Գյուղապետի տեղեկությամբ, Քարագլուխ բարձունքը, որը գրավելը ադրբեջանական զորքի հիմնական նպատակն էր, մնում է մեր վերահսկողության տակ: Խնապատի համայնքապետն էլ վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը վերահսկելի է և հերքել է տեղեկությունը, թե Խնապատի սարերը լցված են ադրբեջանցի զինծառայողներով:
    23:44
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի․ ՄԻՊ
    Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։ Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։ Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։
    23:31
    24.03.22
    Ավելին