Լրահոս

2022-03-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեխնիկական սխալի արդյունք է. Հրաչյա Հակոբյանը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառման մասին
    Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է, գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը: «Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը: Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:
    14:33
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եթե իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել. Մովսես Հակոբյան
    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել։ «Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը։ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է՝ Արցախի պաշտպանության բանակն իր հնարավորություններից ավելի ամեն խնդիր կատարում է այս պահին։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Քարագլուխը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե հակառակորդին հաջողվի հասնել Քարագլուխ, հայկական կողմը կկորցնի ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը»։ Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, Մովսես Հակոբյանն ասաց, թե խաղաղության հասնելու համար բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ ընթանան։ «Ամեն մարդ, ամեն պետություն իր ուղղությամբ է քայլում, ամեն ինչ պետք է անել, որ հարևանների հետ ապրես խաղաղ, բայց Ադրբեջանն իր շահն է առաջ տանում ու երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է Հայաստանի մասին», - ընդգծեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։
    14:25
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ
    Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
    14:22
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆ
    ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
    14:01
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանակերտում 20 տարեկան աղջիկն ավտոմեքենա է գողացել
    Մարտի 23-ին ժամը 22:10-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան: Հետաքննիչ Լ.Մնացականյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված փողոցից փախցրել է «Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա» ՀԿ-ին պատկանող ավտոմեքենան, որը հայտնաբերվել է նույն օրը ժամը 22:30-ին Թումանյան փողոցում: ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան նույն օրը ժամը 19:45-ին փախցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ռ.Գ.-ն (ծնված 2001թ.): Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
    13:48
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի». Սերժ Սարգսյան
    ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։ «Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասաց Սարգսյանը։ Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։ Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։ «Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։
    13:42
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի
    Սույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։ Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։ Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար։ Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։ Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին։
    13:35
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախում սրացման ֆոնին Փաշինյանը մասնակցելու է Սուքիասյանի ընտանիքին պատկանող առևտրի սրահի բացմանը․ MediaHub.am
    Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր այցով լինելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Երևան տոնավաճառում։ Այդ մասին հայտնում են MediaHub.am-ի աղբյուրները։ Փաշինյանը մասնակցելու է տոնավաճառում չինական ոճով կառուցված առևտրի երեք սրահների բացմանը։
    13:33
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպի Քարագլուխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Նայե՛ք այս կադրերը։ Հենց այս պահին Փառուխում դիրքավորված ադրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպքի ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ։ Ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի, Թուրքիայի եւ «ոչինչ չտեսնող» միջազգային հանրության դեմ մնացել են միայնակ։
    13:21
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը․ Սամվել Բաբայան
    Քարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգոթյան խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ «Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ ինչ կլինի Քարագլխի բարձունքը կորցնելուց հետո, Բաբայանը ասաց․ «Ոչ մի բան չի լինելու, հայկական կողմը պահանջելու է, որ ռուսական կողմը այն վերադարձնի, որովհետև իրենց առաջարկով են հանել տեղի դիրքերը»։ Բաբայանը նշեց նաև՝ այն պահից, երբ ռուսական զորքը մտել է Արցախ, հայկական կողմը դուրս է եկել պատասխանատվությունից։ Նա հավելեց՝ մոտ մեկ շաբաթ առաջ Խրամորթում ադրբեջանցիների սադրանքներից հետո ռուսական կողմի առաջարակությամբ Փառուխում հայկական և ադրբեջանական կողմերը հանել դիրքերը։
    13:14
    25.03.22
    Ավելին
  • Արցախ
    5 պայմանագրային զինծառայող վիրավոր է․ ԱՀ ՊՆ
    Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    12:53
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով․ շտաբ
    Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ:
    12:49
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անտարբերությունն ու անգործությունը սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ ԱԳՆ
    Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով: Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:
    12:20
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Քարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ Փառուխի նախկին համայնքապետ
    Փառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։ Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։ Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-,ասել է Միքայելյանը։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»»,- գրել է Աբրահամյանը։
    12:05
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ Հայաստանն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, կհաստատվի խաղաղության դարաշրջան. Էլբակյան
    «Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը: «Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։ Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում ենք Փառուխում, վաղը կտեսնենք Փարաքարում ու Երևանում», - գրել է նա:
    11:46
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը չի գրավել Քարագլխի բարձունքը․ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական
    Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում հերքեց տարածված այն տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը գրավել է Քարագլխի բարձունքը։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ կա մի հովիտ, որտեղից դիտարկվում են Արցախի բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։
    11:34
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազը պահանջել է Առուշանյանին դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով. փաստաբան
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։ Փաստաբան Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ ամբողջ կյանքում արդար է ապրել և շարունակելու է արդար ապրել, հույս ունի, որ արդարությունը կհաղթի։ Գործի քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
    11:16
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք
    Մարտի 25-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք: Կատարվել է 2430 թեստավորում, առողջացել՝ 58 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2451 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8607 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672: Մեկ օրում մահացել է 3 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 961 990 թեստավորում։
    11:13
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է․ Աբրահամյան
    Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։ Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»
    10:52
    25.03.22
    Ավելին