Լրահոս
2022-03-25
-
ԱրցախԳազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպանԳազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ հղում անելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը: «Ինչպես Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ՝ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի: Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը», -նշեց Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:Ավելին22:2725.03.22 -
ՄիջազգայինԱմերիկյան նոր զենքերը Ուկրաինայի ճանապարհին են. Արևմուտքը ռուսական գազին այլընտրանք է փնտրումՆԱՏՕ-ն Եվրոպայում ռուսական գազին այլընտրանք է փնտրում: Հյուսիսատլանտյան դաշիքնի վերջին հավաքի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահն ասել է՝ ռուսական գազին այլընտրանք կլինի, երբ իրականություն դառնա Եվրոպական կանաչ գործարքը: Այդ ծրագրով Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2050 թվականը փոփոխություններ անել անդամ երկրների էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային ոլորտներում՝ միության անդամ երկրների բնական կապիտալը պահպանելու համար: Բայց մինչ այդ՝ Միացյալ Նահագներն է խոստացել 15 մլրդ խորանարդ մետր գազ ուղարկել Հին աշխարհ: Իհարկե՝ միայն այս տարի:Ավելին22:1625.03.22 -
ՀասարակականՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է ուղղելՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի` գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է նա։Ավելին22:0525.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանն «Իսկանդերով» ոչնչացրել է «վարձկանների թաքստոցներ»՝ ՈւկրաինայումՌուս-ուկրաինական պատերազմի վերջին մանրամասները: Զոհերի ու վիրավորների մասին նոր թվեր է հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Պատերազմում ռուսական կողմը կորցրել է 1351 զինծառայող, 3825-ը՝ վիրավոր է: Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համակարգով Ուկրաինայում ոչնչացրել է օտարերկրյա վարձկանների թաքստոցներ: Գիշերը ծովային «Կալիբր» կոչվող թեւավոր հրթիռները ոչնչացրել են Կիևի մերձակայքում գտնվող վառելիքի բազան, որն Ուկրաինայի վառելիքի ամենամեծ պահեստներից է:Ավելին22:0325.03.22 -
ՍոցիալականԲուժաշխատողները աշխատավարձ չեն ստացել, իսկ նախարարության աշխատակիցները պարգևատրվել են«Նորքի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի աշխատակիցները փետրվարի աշխատավարձը մինչ օրս չեն ստացել»,- ահազանգել է«Հայաստան» խմբակցության պատգամավորը: Սա այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունում պրակտիկանտների աշխատանքը համակարգող 4 աշխատակից պարգևատրվել է 2 մլն դրամ: Այս լուրը հաստատել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Ավելին21:4525.03.22 -
ԱրցախՏանը նույնքան ցուրտ է, որքան դրսում. առանց գազի ապրող ԱրցախըԱրցախում շարունակվում է նաև հումանիտար ճգնաժամը: Վերջին երեք շաբաթում արցախցիները ընդամենը երեք օրով են գազ ունեցել: Երկուշաբթիից նորից գազազրկված Արցախում շարունակվում են փակ մնալ դպրոցները, մանկապարտեզները, անգամ հիվնադանոցներում հետաձգվում են պլանային վիրահատությունները: Գազամատակարարումը վերականգնելու հարցով ոուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև բանակցություները դեռ արդյունք չեն տալիս:Ավելին21:3025.03.22 -
ԱրցախՀրապարակվել են զոհերի անուններըՄարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունԱվելին21:2625.03.22 -
ԱրցախՆորից «Բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում. հայկական կողմը զոհեր ունի, իրավիճակը «պայթյունավտանգ է»Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Հայկական կողմից երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է՝ անօդաչու թռչող սարք, կեսօրից հետո՝ նաև բայրաքթար: Հինգշաբթի Փառուխ գյուղը առանց կրակոցի գրավելուց հետո, գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակել են Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա: Արցախից հայտնում են, որ թշնամին նույնպես զոհեր ունի:Ավելին21:1525.03.22 -
ՀասարակականԵրեկ Արցախում թշնամու կողմից գյուղ զավթելու պահին «Շիշ բռնողը» Վեդիում բուկլետ էր բաժանում«Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը Վեդիում «կոկորդիլոսագետի» բուկլետն է բաժանել՝ քարոզել է մարդկանց, որ ընտրեն ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանին: Ինչու՞, ո՞ր առավելության համար, հարցրել են վեդեցիները։ Ասում են՝ պատգամավորը իրեն հատուկ կիսագողական ոճով միայն համոզում էր, թե լավ տղա է, ընտրեք, որ իշխանությունը ձեր մարզին լավ աչքով նայի: Yerevan.Today-ին մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ «Շիշ բռնողին» տեսել է մեկ այլ գյուղում՝ եղբոր հետ բուկլետ բաժանելիս: Նաիրի Սագսյանը, հիշեցնենք զուտ հաստիքով վարչապետ Փաշինյանի օգնականն էր, իսկ ըստ էության՝ կառավարության մոտ ցույցեր ցրող էր աշխատում: Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ վաստակով ու հեղինակությամբ են ՔՊ-ական երիտպատգամավորները ոտք դնում Վեդի, իրենց թույլ տալիս քարոզելու մարդկանց, որ փաշինյանական թեկնածուին ձայն տան՝ դժվար է տրամաբանել: Մինչ այդ էլ, հիշեցնենք, Տարածքային կառավարման նախարարին էր գործուղել Վեդի՝ ծողագյուղցիների կողմից Երևան-Դիլիջան մայրուղին փակելու ակցիայի պահին: Փաշինյանի համար այնքան կարևոր է իր քպական մետաստազները տարածել Արարատի մարզում, որ անգամ բացահայտ ցինիզմով Պաշտպանության նախարար է գործուղոել Վեդի՝ իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկի քարոզաշրավը վարելու, այն էլ՝ Արցախում սկսված փոխհրաձգության ու Փառուխը գրավելու պատերազմական գործողությունների ֆոնին: Այս բոլոր ջանքերը ցույց են տալիս, որ մարտի 27-ին կայանալիք Վեդու խոշորացված համայնքի ընտրություններից առաջ իշխանությունը Գարիկ Սարգսյանի պարտության ազդակներ է ստացել։ Թերևս դա է պատճառը որ այսքանմեծ ռեսուրս է կենտրոնացրել Վեդու ՏԻՄ ընտրություններին՝ թե՛ ասֆալտապատման աշխատանքների կատարման մասով և թե՛ ֆիանսնական ու պատգամավորներին գործուղումների տարբերակով:Ավելին20:3725.03.22 -
ԱրցախՆախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրելՆախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։ Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց: Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Քնննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]Ավելին20:3125.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 14 վիրավոր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում և 2 զոհ. իրավիճակն Արցախում | 25.03.2022Ավելին20:3025.03.22 -
Հասարակական«Պպզողների իշխանություն ա սա» քաղաքացիների խոսքով՝ «երկիրը դարձել են ոստիկանական աշխարհ»Մեր համաքաղաքացիները «Հայլուրի» տեսախցիկի առաջ թերահավատ ժպտացել են՝ լսելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահների աշխատավարձը բարձրացրել է հանուն շարքային քաղաքացիների: Մեր զրուցակիցների կարծիքով, Փաշինյանը պարզապես իր մեջքն է ամրացնում:Ավելին20:0325.03.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանը Արցախի իրավիճակի մասին կխոսի, երբ «բան լինի»Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Արցախում իրավիճակին առայժմ գնահատական չի տալիս «ամեն րոպե բան ա փոխվում, բան լինի կասեմ»՝ լրագրողների հարցերին այսպես է արձագանքել Ալեն Սիմոնյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն էլ ասել է՝ ադրբեջանցիները զբաղեցրել են մի շարք դիրքեր, «ինչքանով տեղյակ է» խոսքը Քարագլխի մասին է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների ակտիվությանը, նշել է, որ այն ինչ տեղի է ունենում խաղաղության դարաշրջանի արշալույսն է:Ավելին20:0225.03.22 -
ԱրցախՀայկական կողմն ունի 14 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արցախի ՄԻՊՍտեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 《Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։ Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։ Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդրի կյանքի և գոյության իրավունքը》։Ավելին19:0625.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Պուտինը կխոսի Փաշինյանի հետ. պայթյունավտանգ իրավիճակ՝ Արցախում | 25.03.2022Ավելին18:3025.03.22 -
ՏարածաշրջանՓաշինյանի, մեր նախագահի ու Պուտինի համաձայնագիրն է․ ինչպես են ադրբեջանցիները բանակցումԱդրբեջանցի զինվորականները Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայացուցչին բացատրում են խաղաղ բնակչությանը զինելու և այս դիրքերից անընդհատ գնդակոծելու մասին. «Փաշինյանի, մեր նախագահի ու Պուտինի համաձայնագիրն է, հասկացա՞ք», - զրույցի մեջ ասում են ադրբեջանցիները։Ավելին17:4925.03.22 -
ՀասարակականԱդրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունն իրականացնում է հենց Արցախի մեկուսացումով․ ԹաթոյանԱյսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը` 1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն. 2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ. 3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. 4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի. 5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն: Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:Ավելին17:4625.03.22 -
ԱրցախԱրցախում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև զինված բախումը բացառված չէ. ռազմական փորձագետՌազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չի բացառում, որ Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքների ֆոնին ռուս խաղաղպահների և ադրբեջանցիների միջև կարող է զինված բախում տեղի ունենալ։ «Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր Ադրբեջանում այս օպերացիաները մշակում են, հաշվարկում են նաև ռուսական զորակազմի հետ հնարավոր բախման տարբերակները։ Եթե արցախա-ադրբեջանական սահմանում ռուս խաղաղպահների ներգրավմամբ ռազմական բախում լինի, ռուսական կամ հայկական կողմերը շահելո՞ւ են, թե ոչ։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին ասեմ՝ նույնիսկ ադրբեջանական կողմն այդքան չի շահելու։ Շահելու է նա, ով ցանկանում է, որ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանագոտում ռազմական գործողություններ սկսվեն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նահապետյանը։ Ռազմական փորձագետի խոսքով, սակայն, եթե Արցախում կրկին ռազմական բախումներ սկսվեն, պատերազմից հետո դեռևս չհամալրված, բարոյահոգեբանական ծանր վիճակում գտնվող հայկական բանակի համար դրանք կարող են նոր պարտության պատճառ դառնալ։ Հայկ Նահապետյանը միաժամանակ ընդգծեց՝ երբ ադրբեջանցիների ճնշումների ներքո այս կամ այն գյուղը դատարկվում է, և բնակավայրերից դուրս են բերվում կանայք, երեխաներն ու տարեցները, հակառակորդը վաղ թե ուշ տիրանում է այդ գյուղերին։ «Եթե գյուղում հայ բնակչություն չի մնացել, բոլորը դուրս են եկել, խաղապահ ստորաբաժանումները գյուղի շենք-շինությունների համա՞ր պետք է կռվեն։ Իրենք խաղաղությունը մարդկանց համար են փորձում պահպանել։ Իսկ հիմա, երբ մարդիկ դուրս են եկել, իրենք ի՞նչը պետք է պաշտպանեն։ Եթե հայկական կողմը հաստատկամ չէ, և Հայաստանի ու Արցախի իշխանություները չեն ուժեղացնում սահմանային գյուղերը, այդ գյուղերի բնակիչները անտերության և անպաշտպանվածության զգացումով դուրս են գալիս իրենց տներից։ Սա պետությունը պետք է անի, պետության ղեկավարները։ Ռուս խաղաղապահին ասենք՝ գնա սար ու քարի, անկենդան տների համա՞ր կռիվ տուր։ Ռուս սպան պետք է տեսնի և հասկանա, որ այդ գյուղերում մինչև վերջին մարդը կանգնած են՝ կռվելու։ Այդ դեպքում իրավիճակ է փոխվելու, որովհետև ռուսներն ասելու են՝ մենք եկել ենք այս ժողովրդին պաշտպանելու։ Իսկ հիմա, կանանց ու երեխաների դուրս գալուն հաջորդելու է մյուս էտապը՝ տղամարդկանց դուրս գալը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ դեպքում գյուղը դադարում է բնակավայր լինել՝ վերածվելով զուտ սահմանային գոտու։Ավելին17:4325.03.22 -
ԱրցախՌուսական տեխնիկան ոչնչացնում է դեպի Փառուխ գյուղի դիրքեր տանող ճանապարհը․ բացատրությունՍոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է տրակտորը շրջում Փառուխ գյուղի մոտակայքում` մարտական դիրքերի մոտ: Որոշ օգտատերեր գրել էին, թե իբր ադրբեջանցիները «խաղաղապահների աչքի առաջ» ամրակայումներ են իրականացնում։ ‼️Հիմա պարզաբանենք եղելությունը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է՝ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծում դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհներին ստեղծվում են արհեստական արգելքներ և առվակներ։ Աշխատանքներն իրականացվում են ուժերի հայելային հետքաշման պայմանավորվածության շրջանակներում։ Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ բլոկպոստերը։ Տեսանյութում ոչ մի փաստ չի հուշում այն մասին, որ տեխնիկան պատկանում է ադրբեջանական բանակին։Ավելին17:1425.03.22 -
ՏարածաշրջանՊուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց կունենանՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ մարտի 25-ին, հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Ենթադրվում է, որ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական սադրանքի հետևանքով ընթացող ռազմական գործողությունները։Ավելին16:5925.03.22