Լրահոս

2022-03-26
  • Img default alt hy
    Արցախ
    Լիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ-ում լարվածության աճը
    Ս. թ. մարտի 25-ին դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
    09:55
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետի աշխատակազմը ևս երկու մեքենա է գնել` մոտ 30 մլն դրամով. «168.am»
    «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և Վարչապետի աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով դեպարտամենտին պատկանող «TOYOTA LC 150 4.0 GAS» և JTEBU3FJX05048036 մակնիշի տրանսպորտային միջոցները՝ համապատասխանաբար՝ 24 293 595 և 5 333 248 դրամ արժողությամբ, փոխանցվել են վարչապետի աշխատակազմին։ Այս մասին գրում է 168․am-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ»ի ավտոմեքենաները վարչապետի աշխատակազմին նվիրելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նորացնել աշխատակազմի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները, որն ուղղված կլինի թե՛ աշխատակազմի գործառույթների, և թե՛ աշխատակազմում առկա շահագործվող գույքի արդյունավետության բարձրացմանը։
    09:50
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երեկ առևանգվել են «arcakh24.info» լրատվական կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը
    Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը։ Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։ Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման։ Այս մասին տեղեկանում ենք arcakh24.info լրատվական կայքից։ Ժամեր անց Մարատ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, քանի որ չափազանց շատ են ինձ ուղղարկողված հաղորդագրությունները, այս պահին, չեմ կարող բոլորին պատասխանել անձամբ: Ուստի ստիպված եմ այսպես տեղեկացնել, որ այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` արայիկ հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում): Առավոտյան մանրամասն կտեղեկացնեմ Ձեզ այն ամենի մասին, թե ինչը է տեղի ունեցել»:
    09:42
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այս իրավիճակում խաղաղության օրակարգից խոսելն աբսուրդային է. փորձագետ
    «Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում խաղաղության օրակարգից խոսելն աբսուրդային է: Ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է իր սադրանքները, և զարմանալի է, որ այս մարդիկ ոչ միայն խաղաղությունից են խոսում, այլև ինչ-որ հապճեպ լուծումներ են փորձում առաջ քաշել: Օրինակ՝ զարմանում եմ, թե հայելային հետքաշման առաջարկ անելուց ի՞նչ հաշվարկների վրա են հիմնվել: Սա ոչ ավելին է, քան հանցավոր առաջարկ», - «Փաստի» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ նկատի ունենալով Երասխի հատվածում տեղային հետքաշումների առաջարկների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը: Նրա խոսքով, այս փուլում իրականում ոչինչ քողարկել հնարավոր չէ, որքան էլ փորձեն հայտարարել, թե չեն շեղվում «խաղաղության օրակարգից»: Խաչատրյանի դիտարկմամբ, իշխանությունները պարզապես անկարող են, ի վիճակի չեն խնդիրներին պարզ լուծումներ տալ: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով էլ, խաղաղության գործընթացն իշխանությունների պատրանքն է: «Խաղաղության, այո, պետք է ձգտել, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, բայց խաղաղության հասնելու համար պետք է ուժեղ լինել: Դիմացինը քեզանից պետք է վախենա, քեզ հարգի, որ քո հետ խաղաղության պայմանագիր կնքի: Մուրալով խաղաղության չեն հասնում», - «Փաստի» հետ զրույցում ասաց Իսպիրյանը»։
    09:36
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կարևոր է, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների․ Տոյվո Կլաար
    «ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո և Հայաստանը, և Ադրբեջանը խոսում են խաղաղության հաստատման մասին, և որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններ կազմակերպելու համար, ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Ցանկացած առաջարկ, որը թույլ կտա կողմերի միջև բանակցություններ վարել և հասնել խաղաղության, ինքնին լավ է: Որքան ես գիտեմ, կողմերը շահագրգռված են առաջ շարժվել այն առաջարկների հիման վրա, որոնք հանրությանը հասանելի են դարձել 2022 թվականի մարտի 14-ին», - նշել է նա։ Դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը պատրաստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել, նա նշել է. «Ես ենթադրում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, նկատի կունենան իրենց դիրքորոշումներն ու հիմնական շահերը։ Այլ կերպ դժվար թե լինի։ Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների և բանակցությունների ընթացքում փոխադարձ ընդունելի արդյունքներ փնտրեն։ Այս ոգով Եվրամիությունը ողջունում է անցյալ շաբաթ արված հայտարարությունները»։ Հավելենք, որ այս հարցերը ԵՄ ներկայացուցչին ուղղվել է մինչև Արցախում մարտի 24-ից սկսված լարվածությունը»:
    09:33
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ում վերահսկողության տակ է գտնվում գազատարի վնասված մասը. ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է. «Վթարը կամ չգիտեմ ինչ անվանել, քանի որ դա վթար չէ՝ ամեն դեպքում, գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում»։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ պատասխանելով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ գազատարի վթարված հատվածն ում վերահսկողության տակ է գտնվում, պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանի»։ Այսինքն, ՀՀ ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել։ «Ոչ, պարզապես ես ու արտգործնախարարը տարբեր կերպ ենք հասկանում, ես հասկանում եմ ամսի 9-ի ստորագրած իրենց փաստաթղթով, ինքը չգիտեմ որ փաստաթղթով է ասում, թե որտեղ է գտնվում»։ Հիշեցնենք․ Արցախի տարածքում մարտի 8-ից՝ 11 օր, գազ չկար: Ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր, որ վերանորոգեին խողովակը։ Մարտի 18-ին հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտել է, գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մեկ օր անց այն կրկին խափանվեց։ Տեղեկացանք, որ խողովակի վրա թշնամին փական է դրել, որ երբ ուզենա, դադարեցնի Արցախի գազամատակարարումը»:
    09:31
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կտոր-կտոր հանձնվող հողը, ամեն օր մեկ-երկու զոհն արնաքամ են անում Արցախը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։ Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչքան է շարունակվելու այս վիճակը, եւ ինչ է սպասվում իրենց ապագայում։ Կտոր-կտոր հանձնվող հողը, ամեն օր մեկ-երկու զոհն արնաքամ են անում Արցախը»։
    09:28
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նույն «ձեռքը», նույն ձեռագիրը. Փաշինյանն իր թիմի ներսում հակակշիռների մեխանիզմ է «կառուցում»․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի ներսում հակադրությունների ճանապարհով բալանսավորում է ապահովում։ Նշել էինք, որ փաստացի հակակշիռների մեխանիզմ է «կառուցում» իր իսկ թիմակիցների ձեռամբ: Կառավարության կուլիսներում խոսում են, թե Փաշինյանի այս գործելաոճը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. նա այս «մեխանիզմը» շատ է սիրում և համարում է բավական արդյունավետ: Մեր ունեցած տեղեկություններով, այս «կշեռքն» աշխատում է նաև իրավապահ համակարգում: Ճիշտ է, այստեղ, հաշվի առնելով այդ գերատեսչությունների «սպեցիֆիկան», կոնֆլիկտները, որպես կանոն, մնում են «ներսում», սակայն որոշ դեպքերում նույնիսկ այստեղ է «պատերազմ» պայթում: Մասնավորաբար, հիշեցնենք, որ վերջին շրջանում բավականին բուռն հակադրություններ ի հայտ եկան դատախազությունհակակոռուպցիոն կոմիտե և դատախազություն-ԲԴԽ հարաբերություններում: Կան տեղեկություններ, որ սրանք իսկապես միայն «այսբերգի» երևացող կողմն են»:
    09:26
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։ Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Այս մասին հայտնել էր ՊՆ-ն, սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, նախարարը դեպքի մասին խոսելիս խիստ գնահատականներ է տվել եւ բարձրացրել է պատասխանատուների հարցը, ուստի չի բացառվում, որ քննության ընթացքում առաջ քաշվի բարձրաստիճան պաշտոնյաների անգործության հարցը, ինչի հետեւանքով արձանագրվել են դեպքերը»։
    09:24
    26.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Լոխ պաշտոնի կռիվ ին տամ...ֆեյբուքավն մեր տունը քանդալ»․ Արայիկ Հարությունյանը զայրացած բղավում է Ստեփանակերտում
    Yerevan.Today-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում զայրացած բղավում։ Արցախի նախագահը նշում է, որ իր նպատակը խաղաղություն է։ Նա նաև ասում է, որ բոլորը պաշտոնի կռիվ են տալիս։ «Լոխ պաշտոնի կռիվ ին տամ..., ֆեյբուքավն մեր տունը քանդալ»,– ասում է նա:
    09:19
    26.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էդուարդ Աղաջանյանի ասուլիսի ժամանակ նրան զանգահարողը Փաշինյանն է եղել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանական շրջանակների կողմից վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են ռուսներն ու ադրբեջանցիները, հայկական կողմը բացակայում է։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ չի բացառվում՝ ռուսների թիկունքում հայ-ադրբեջանական ստվերային պայմանավորվածություն է կայացել՝ Արեւմուտքի քավորությամբ, եւ հիմա երկու կողմից ուզում են խաղաղապահներին փուռը տալ, կասկածի տակ դնել անվտանգությունն ապահովելու նրանց առաքելությունն ու ցանկությունը։ Արդյունքում Փաշինյանը կստորագրի Ալիեւի պարտադրած խաղաղության պայմանագիրը, կամ Արցախը կդառնա Սիրիա։ Հատկապես, որ ժամանակները բարենպաստ չեն ռուսների համար, Ուկրաինայում հակամարտության պատճառով նրանք կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը, եւ հայտնի չէ, թե կոնֆլիկտը երբ կհանգուցալուծվի։ Հատկանշական է, որ երեկ Փաշինյանի ցուցումով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրատապ ասուլիս էր հրավիրել խորհրդարանում։ Ասուլիսը նա սկսեց ռուսներին «կատոկելով»՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով ռուսական կողմի վրա, բայց, հավանաբար, չափն անցել էր, ուստի կեսից նրա հեռախոսին զանգ հնչեց, նա ընդհատեց ասուլիսն ու պատասխանեց, ապա վերադառնալով՝ մեղմացրեց դիրքորոշումը։ Զանգահարողը, մեր տեղեկություններով, Նիկոլ
    09:11
    26.03.22
    Ավելին
2022-03-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն ինչ ունի իր հստակ պատասխանը՝ Z և V․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
    Առավոտից համացանցում տարածվել էր Ուկրաինայի գերագույն ռադայի հայտարարությունը, որտեղ ի մասնավորի ասվում էր՝ «օգտվելովՌուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից՝ Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում»։ Ազգային ժողովի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի, Ուկրաինայի հայերի միության ջանքերով կարճ ժամանակ անց Արցախի նկատմամբ ադրբեջանական այս հերթական ոտնձգության «աչքալուսանքը» հեռացվել է Գերագույն ռադայի թվիթերյան էջից։ Հիմնավորումներն եղել են՝ «գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել», տեխնիկական սխալի արդյունք է», «գրառման բովանդակությունը հայ ազգի դեմ չի եղել» և այլն։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ռադայականներն ասել են այն, ինչ ուզեցել են ասել։ Արցախի հարցում ուկրաինական իշխանությունների ադրբեջանամետ դիրքորոշումն այսօրվանից չէ, որ մեզ համար պարզ է։ Սակայն ամեն ինչ ունի իր հստակ պատասխանը՝ Z և V:
    23:52
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն առաջիկա ժամերին կխոսի Պուտինի հետ
    Մակրոնն ասել է, որ մտադիր է առաջիկա ժամերին նոր զրույց ունենալ Պուտինի հետ։
    23:45
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով
    Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումն ու էսկալացիոն այլ միջոցները անպատասխանատու քայլեր են և անհարկի սադրանք»,- ասել է նա:
    23:33
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
    Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
    23:28
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Աստված ձեզ հետ, կոմանդիր»․ այսօր զոհված Դավիթ Միրզոյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին
    Այսօր զոհվել է նաև 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Միրզոյանը (ծնվ. 1978թ.)։
    23:26
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունները ցուցաբերում են կործանարար և անպատասխանատու քաղաքականություն․ «5165 շարժում»
    «5165 շարժում» կուսակցությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և հարակից դիրքերի գրավման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը․ «Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տեւող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը եւ միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, եւ մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Այսօր ունենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ։ Անկախ նրանից, թե Փառուխի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահներն ինչ են արել կամ ինչ չեն արել, անկախ նրանից միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել կամ չի արձագանքել, կարեւոր է հասկանալ, թե ինչ ենք անում մենք, ինչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։ Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։ Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։ Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։ Ելնելով վերը նշվածից եւ բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։ Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում եւ պատասխանատվության ստանձնում։ Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին»։
    23:10
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետը գլխատել է ՊՆ-ն, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի ԳՇ պետ․ գեներալ-լեյտենանտ
    «Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ, փաստացի, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է արցախյան առաջին պատերազմի գործուն մասնակից, գեներալ – լեյտենանտ Նորատ – Տեր Գրիգորյանցը՝ նշելով, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն ղեկավարում է գլխավոր շտաբն՝ իր պետով։ Մինչդեռ հիմա, գլխատելով Պաշտպանության նախարարությունը, սկսված պատերազմական իրավիճակում միակ որոշում ընդունողը դառնում է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ վարչապետը։ «Իսկ ի՞նչ է անում այդ վարչապետը…Իմ կարծիքով՝ նա անում է հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի թշնամին հարձակվի անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։ Սա, փաստացի, ռազմական հանցագործությունից զատ, նաև՝ պետական դավաճանություն է, թշնամանք, որ իրակացնում են այդ իշխանությունները՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ իմ հոգին էլ ձեզ հետ միասին լաց է լինում։ Մենք մարտունակ բանակ էինք թողել իրենց…»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Արձանագրելով, որ Արցախում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հռետորական հարցադրում է հնչեցրել. «իսկ ինչո՞վ են զբաղված մեր զորքերը, ի՞նչ է անում Պաշտպանության Նախարարությունը, ի՞նչ քայլեր է նախաձեռնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» են պտտվում և արդեն զոհեր ունենք։ «Թուրքերը տեսնում են, որ առանց որևէ էական դիմադրության, հայաթափում և տեղահանում են մի ողջ գյուղ։ Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,- հայտարարել է Նորատ Տեր-Գրիգորյանը ու ավելացրել. «Ի՞նչ է, ի վերջո, ուզում Հայաստանից այդ իշխանությունն՝ իր այսօրվա հանցավոր անգործությամբ … թողնել միայն Երևանի մա՞րզը։ Չէ՞ - որ Երասխից մինչև Երևան, արագ ընթացքով, ընդամենը, 20 րոպեի ճանապարհ է… Ի՞նչ են անում սրանք…Այս ամենն, ուղղակի, դեմ է ռազմական գիտության բոլոր օրենքներին, սա ռազմական հանցագործություն է։ Մյուս կողմից, եթե 44 օրյա ակնհայտ դավաճանական և դավադիր պատերազմից հետո, Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նորից իշխանության բերեցին այս մարդկանց խմբին, գուցե հենց այս Հայաստանն են նրանք երազել….»։ Նորատ Տեր – Գրիգորյանցը զգուշացնում է՝ ադրբեջանական Զինված ուժերն, անկասկած, իրենց առաջ դրված ռազմական խնդիր ունեն՝ հարձակում իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ.«Նայեք Արցախում ադրբեջանական կողմի ցուցաբերած վարքին և արեք ձեր հետևությունները՝ նրանք, նույնիսկ, հաշվի չեն առնում, որ իրենց ու արցախցիների միջև խաղաղապահ ծառայություն իրականացնող զորք է կանգնած։ Ո՞ր դեպքում սա կարող էր տեղի ունենալ՝ միայն և բացառապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց հենց այսպես դրսևորեին՝ ստոր, դավաճանական վարքով։ Ադրբեջանը հենց սրան էլ սպասում էր։ Այս ամենը դեռ քիչ է, մի բան էլ Հայաստանի իշխանությունները մեջքից հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Հասկանո՞ւմ եք՝ սա, պարզապես, բոլոր տեսակի բանական ընկալումներից դուրս է՝ հայկական Զինված ուժերի ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ… Ո՞վ կարող է ինձ համոզել, որ սա հատուկ չի արվում։ Չէ՞ որ ես 44 օրյա պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես առաջարկեցի իմ մասնագիտական օգնությունը, բայց ինձ մերժեցին, որովհետև վախեցան, որ ես իրենց նախապես մշակված պլանները կխախտեմ… Ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա էլ արդեն երկրորդ օրն է՝ Երևանից ինձ անդադար զանգահարում են մարտական ընկերներս, ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այստեղ, սակայն, ցավոք, ոչինչ չեմ կարողանում անել, ոչինչ…Սա ցավալի ողբերգություն է»,- ասում է գեներալ – լեյտենանտը։ Ամփոփելով զրույցը, Նորատ Տեր - Գրիգորյանցը նկատում է՝ չէ՞ որ ինքն այս ամենի մասին արդեն իսկ զգուշացրել էր՝ դեռևս փետրվար ամսին լույս տեսած ընդարձակ և ծավալուն հոդվածով, չէ՞ որ ռուս – ուկրաինական պատերազմի մեկնարկից օրեր անց ասել էր՝ եթե Ադրբեջանը փորձ կատարի Հարավային Կովկասում պատերազմի երկրորդ ճակատ բացել, հարկավոր կլինի անմիջապես և անհապաղ համարժեք պատասխան տալ այդօրինակ ռազմական սադրանքներն, այնինչ՝ Արցախում տեղի ունեցող վերջին վայրագությունների ֆոնին՝ ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին.«Խեղճ հայ ժողովուրդ, մի՞թե դու սրան էիր արժանի, չէ՞ որ անցած 30 տարիների ընթացքում մենք փառահեղ հաղթանակ նվիրեցինք քեզ, չէ՞ որ կայուն և մարտունակ բանակ կառուցեցինք քեզ համար, միթե՞ սրան էիր դու արժանի, այս նենգ, դավաճան ու ստոր իշխանություններին…»։
    22:54
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, 44-օրյա պատերազմի մասնակից
    Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թեւոսյանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։ «Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց եւ մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի եւ աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի ընկերը՝ Կարենը։ Արարատ Թեւոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թեւոսյանն ամուսնացած չէր։
    22:42
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի
    Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ արտգործնախարարը Մոսկվա կայցելի ապրիլի 8-ին։
    22:33
    25.03.22
    Ավելին