Լրահոս

2022-03-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Կուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ. Տիգրան Արզաքանցյան
    Փաշինյանն իմ որոշ առաջարկներն ընդունում է. կուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական և հասարակական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։ Մեր զրուցակիցը հայտարարեց, որ կուսակցությունն ունենալու է «Ուժը հայրենյաց» անվանումը։ Ըստ նրա՝ նպատակը պետք է լինի համախմբել երկրի կարող ուժերին և համատեղ վերականգնել տնտեսությունը, ներդրումներ բերել, արդյունաբերություն ստեղծել, ինչպես նաև ապահովել պետության անվտանգությունը թշնամիների հարձակումներից։
    12:40
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Պատերազմ է». Հովիկ Աղազարյանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում գազն անջատելու մասին
    Խորհրդարանում այսօր լրագրողները Հովիկ Աղազարյանին հիշեցրին, որ երեկ նա հայտարարել է՝ պիտի սովորենք ապրել նաև առանց գազի, դա նորմա՞լ է հարցին, Աղազարյանը պատասխանեց․ «Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է»։
    12:22
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում. Հարութ Սասունյան
    Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։ Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։ 2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։ Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։ Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։ Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։ Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման» մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության բյուջեից»: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    12:09
    23.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 23.03.22
    12:05
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինի կրած մոտ 1,5 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնն արտադրած իտալական ապրանքանիշից պահանջում են դատապարտել ՌԴ նախագահին
    Իտալական Loro Piana նորաձևության տունը հանրության ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ օրերս Մոսկվայում կազմակերպված համերգ-հանրահավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացել է այս ապրանքանիշի թանկարժեք տաք բաճկոնով: Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը 1,447 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնի մասին է: Հաղորդվում է, որ ներկայում շուրջ 1300 մարդ ստորագրել է խնդրագիր՝ Loro Piana լյուքս դասի ապրանքանիշին կոչ անելով դատապարտել Պուտինին: Պիեռ Լուիջի Լորո Պիանան՝ ընկերության փոխնախագահը, իտալական պարբերականներից մեկի հետ զրույցում նշել է, որ «Պուտինի հագին այդ բաճկոնը տեսնելը մարդկային տեսակետից շփոթություն է առաջացնում»: «Պարզ է՝ մենք ում կողմից ենք... ուրկրաինացիներն ունեն մեր բարոյական և պրակտիկ աջակցությունը»,-ասել է իտալացի միլիարդատերը: Հայտնի է, որ Loro Piana-ն, հետևելով բազմաթիվ ընկերությունների օրինակին, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին հայտնել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր խանութները փակելու մասին: Vladimir Putin dons £10,000 Loro Piana jacket worth twice the average yearly salary at rally | Daily Mail OnlineRussian President Vladimir Putin speaks during a concert marking the anniversary of the annexation of Crimea. He appeared in a £10,500 coat from luxury brand Loro Piana, who people are calling upon to denounce the despot
    11:53
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղարշակ Վառնազիչի «վոյաժները» Մոսկվայում` Փաշինյանի այցին ընդառաջ․ «Իրավունք»
    «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ մոսկովյան ռեստորաններից մեկում փետրվարի 27-ին գործարար Լեւոն Մարկոսի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ, որին մասնակցել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Այս հավաքը ո՛չ ավել, ո՛չ պակաս, ըստ շշուկների, նպատակ է հետապնդել դրամահավաք կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին սպասվելիք պաշտոնական այցի կազմակերպումն ապահովելու համար: «Փաշինյանի այցից առաջ իրենց հարմար տրամադրություններ ստեղծելու սցենարով` մարտի 16-ին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ինչ-ինչ հրահանգավորումներ տվել գործարարներին ու համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի Փաշինյանի մոսկովյան հանդիպումներին տպավորություն ստեղծեն, թե դեռ իրենց աջացող կա: Թե հիմա մոսկվահայ գործարարների գրպանի հաշվին ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, դեռ հայտնի չէ, բայց ասում են` մոսկվահայ գործարարների հետ շփումներում իր դերակատարությունն է ունեցել նաեւ դեսպան Հարությունյանի եղբայր Արթուր Հարությունյանը: Ի դեպ, նույն Արթուր Վառնազիչը, պարզվում է` ինչ-ինչ իրավասություններով է օժտվել դեսպան եղբոր կողմից նաեւ ՀՀ դեսպանատանը: Օրինակ, սկսել է զբաղվել դեսպանատան կադրային եւ ֆինանսական հարցերով: Ավելին` Հարությունյանները լրիվ տնավորվել են դեսպանատանը: Այնտեղ է նաեւ դեսպան Վաղարշակ Վառնազիչի եղբոր որդին, ինչպես նաեւ հյուպատոս Գայանե Մկրտչյանի քրոջ դուստրը: Ինչեւէ, վերադառնալով Մոսկվա նախատեսված Նիկոլ Փաշինյանի այցին` նշենք, որ դրա համար, այսպես ասած, պարարտ հող նախապատրաստելու գործում ջանք չի խնայել նաեւ ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նա պլանավորել է ստեղծել ՌԴ-ում կառավարելի համայնքային կառույց` ի դեմս «ՌԴ-ում հայ իրավաբանների» միության եւ նրա ղեկավար Շահեն Պետրոսյանի: Իսկ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր դիվանագիտական աշխատանքը թողած` լծվել է այս գաղափարը կյանքի կոչելու գործին: Սակայն, Զարեհ Սինանյանի այս ջանքերն էլ հակառակ էֆեկտն են տվել: Այս նախաձեռնությունը հրահրել է համայնքային ավանդական կառույցների եւ հայ եկեղեցու ընդվզումը եւ հղի է պառակտման հերթական ալիքով։ Նորանշանակ դեսպանը այսքանով հանդերձ, սակայն էլի հանգիստ «տիտիկ» չի անում, մեզ հասած լուրերի համաձայն, փետրվարի 22-ին էլ ռուսաստանյան մի շարք փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ առաջարկել է լծվել երկարաժամկետ հետազոտական աշխատանքի` երաշխավորելով համապատասխան «ֆինանսավորում», մասնավորապես` կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության հանձնելու փաստի վերաբերյալ։ Փաստացի, Վաղարշակ Հարությունյանը ձեռքի հետ էլ զբաղված է իր պաշտպանության նախարար աշխատած ժամանակվա գործունեությունը սրբագրելու գործով, քանի որ ավտոճանապարհի հարցում կար նաեւ իր դերակատարությունը: Աշխատանքն աշխատանք, բայց Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում չի մոռանում նաեւ իր անձնական բարեկեցության մասին: Խոսակցություններ կան, թե նա ծրագրում է առանձնատուն վարձակալել` մերձմոսկովյան Ռուբլյովկա էլիտար արվարձանում` մոսկվահայ գործարար Հակոբ Հովսեփյանի (ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հարազատ եղբայրը) հարեւանությամբ: Թե ինչու Հովսեփյանի, սա էլ հին պատմություն է: 2013-17 թթ.-ին ասում են` Հովսեփյանը ֆինանսավորել է դեսպան Հարությունյանի հասարակական (փորձագիտական եւ վերլուծական) գործունեությունը, եւ հիմա էլ տեսակետներ են հնչում, թե ֆինանսավորում է դեսպանի կացության բոլոր ծախսերը: Անդրադարձանք դեսպանի կացությանը եւ հիշեցինք, որ արեւմտյան մի շարք երկրների կողմից ՌԴ պատժամիջոցների կիրառման հետեւանքով հարյուր հազարավոր հայրենակիցներ, օգտվելով ՀՀ գործող օրենսդրությունից, շուտափույթ պատրաստվում են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, չնայած դրան, ՀՀ դեսպանատունը եւ հյուպատոսական հիմնարկները դանդաղում են մեր հայրենակիցներին սպասարկելու հարցում: Ավելին ստեղծվում են արհեստածին խնդիրներ, հերթագրումներ, աշխատանքային ժամերի փոփոխություն, ինչի հետեւանքով առկա հատուկ իրավիճակում տեղի է ունենում սփյուռքահայության արմատական շահերի բացահայտ անտեսում եւ հանցավոր անտարբերություն։ Օրինակ, սահմանվել է, թե դեսպանատուն կարող են ընդունել ոչ ավել, քան օրական 20-30 դիմումատուի: Թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը, սա էլ ունի իր բացատրությունը: Նիկոլական իշխանությունը լավ գիտակցում է, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող եւ քաղաքացիություն ձեռք բերող հայերը բոլորովին էլ չեն դառնալու իրենց էլեկտորատը, եւ եթե վաղը ընտրություն լինի, կընտրեն ում ասես, բայց ոչ այս իշխանությանը»:
    11:44
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. Պեսկով
    Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որ դեպքում կարող է կիրառվել միջուկային զենք։ Եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան», - ասել է նա։
    11:38
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երիտասարդը հրկիզել է Աշտարակի դատաբժշկի ավտոմեքենան. նրան բերման են ենթարկել
    Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը: Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
    11:35
    23.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել
    Մարտի 22-ի դրությամբ կատարվել 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
    11:27
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայկական օրակարգ. ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը
    Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։ Թևան Պողոսյան ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ. Արցախը 2030 թվականին պետք է ունենա 200 հազար բնակչություն, սա այն է ինչի մասին մենք պետք է մտածենք։ Այսօր խոսում են խաղաղության օրակարգից։ Ժամանակին իշխանությունները մի թեզ էին պտտում, թե Արցախյան խնդրի կարգավորումը պիտի բխի երեք ժողովուրդների շահերից։ Ակնհայտ է, որ խաղաղություն ասելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները շատ տարբեր բաներ են հասկանում։ Ադրբեջանական պետությունը խաղաղություն ասելով հասկանում է Արցախի լիարժեք հայաթափում և Հայաստանի վերջնական կապիտուլացիան։ Խաղաղության այս ծայրահեղ տարբեր ընկալումները մենք պիտի հստակ արձանագրենք։ Բանակցելու համար պիտի բատնա ունենաս։ Հիմա գնաս նստես, ի՞նչ բանակցես, մենք այլընտրանք ունե՞նք։ Եթե մեր կողմից դրվի Արցախի դեմոգրաֆիկ իրավիճակը փոխելու, ծնելիության խրախուսման, Արցախում ապրող նորաստեղծ ընտանիքների աջակցման նպատակ՝ դա կփոխի իրավիճակը բանակցություններում։ Եթե բանակցություններին զուգահեռ իշխանությունը ասում է Արցախը 2030 թ-ին պիտի ունենա 200 000 բնակչություն,ես կասեի գնացեք՝բանակցեք։ Արման Աբովյան՝ ԲՀԿ, ԱԺ նախկին պատգամավոր. Այսօր գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ Դիտարկելով պրոցեսները որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և առհասարակ աշխարհում՝ Սիրիա, Լիբիա, Հյուսիսային Իրաք, պետք է հասկանալ մի բան,որ այլևս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ։ 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ ուզում անում է։ Չգիտես ինչու 44 օրյա պատերազմը դաս չեղավ մեր հասարակության համար առ այն,որ որ հարթակից ինչ գեղեցիկ ճառեր ուզում ես ասա՝միևնույն է իրականության հետ կապ չունի։ Այսօր գծվում են նոր աշխարհաքաղաղաքական սահմաններ, գծվում են նոր անվտանգային համակարգի դրույթները՝ թե ինչպես է ապրելու երկրագունդը։ Հայաստանը որևէ պարագայում, այս գործընթացներից զերծ մնալ չի կարող։ Սահմանները, որոնք գծվում են, անցնելու են նաև Հայաստանի տարածքով։ Մեզնից է կախված դրանք ինչպես ու որտեղով են անցնելու։ Տիգրան Աբրահամյան՝ ԱԺ պատգամավոր . Իրականում այն քայլերը, որոնք արվում են իշխանության կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում, մեզ մոտեցնում են նոր պատերազմի։ Կա մի մեծ մոլորություն, որ Հայաստանի իշխանությունների համար իջեցվել է խաղաղության օրակարգ, որովհետև այն, ինչի մասին խոսում է ՀՀ իշխանությունը և այն, ինչ ներդաշնակորեն ներկայացվում է ադրբեջանցիների կողմից՝ դրա մեջ ավելի շատ պատերազմ կա, քան՝ խաղաղություն։ Հանրային ընկալման մեջ տպավորություն կա, իբր կա օրակարգ և դա խաղաղությունն է, և դրան կողմ է իշխանությունը, և կան մնացածը, ովքեր դեմ են խաղաղությանը։ Իրականում այն քայլերը, որոնք արվում են իշխանության կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում՝ մեզ շատ ավելի են մոտեցնում պատերազմին, քան մնացած բոլոր ուժերի քայլերը կամ խոսքերը։ Իշխանության կողմից հայտարարված խաղաղության դարաշրջանում, ՀՀ սուվերեն տարածքը երեք անգամ ագրեսիայի ենթարկվեց և, ըստ պաշտոնական տեղեկությունների, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում Ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սուվերեն տարածքը օկուպացվեց, և սա տեղի է ունեցել խաղաղության օրակարգի պայմաններում։ Ցավալիորեն այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախում, կանվանենք դա էներգետիկ ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ, թե առհասարակ՝անվտանգային ճգնաժամ, փոխկապակցված է բանակցային գործընթացների հետ և ցավալիորեն գնում է ավելի վատ սցենարով, քան փորձագետները հետպատերազմական ժամանակաշրջանում կանխատեսում են։ Հրանտ Մելիք Շահնազարյան. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար. Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ, ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանը՝ Արարատ Միրզոյանը չէ, Հայաստանը միայն ընդդիմադիրները չեն, Հայաստանը ամենից առաջ հենց մեր ժողովուրդն է։ Ես ավելքի քան համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէ ո´չ Հայաստանի ճակատագրի, ո´չ Արցախի ճակատագրի, ո´չ այն իրողությունների նկատմամբ, որոնք ձևավորվել են մեր տարածաշրջանում, բայց հայ հանրությունը ունի մի լրջագույն խնդիր․ մենք ապակողմնորոշված ենք։ Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ,ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։ Ապակողմնորոշված լինելուց բացի հայ հանրությունը հիասթափված է։ Հիասթափված է իր էլիտաներից, հիասթափված է մեր դաշնակիցներից, նույնիսկ մեր թշնամիներից։ Բոլորից, բոլորից և որպես սրա հետևանք, հասարակությունը սկսում է չկարողանալ խնդիրներ ձևակերպել, պահանջներ դնել իր առաջնորդների առաջ, ինչը մեզ թույլ է տալիս առավոտից երեկո հայհոյել Նիկոլ Փաշինյանին, որովհետև էլիտաները սկսում են զբաղվել իրենց օրակարգով և կտրվում են հասարակությունից։ Մինչդեռ կարևոր ուղերձն այն է, որ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանը միայն Արարատ Միրզոյանը չէ, Հայաստանը միայն ընդդիմադիրները չեն, Հայաստանն ամենից առաջ հենց մեր ժողովուրդն է։ Այո, տրամաբանական է, որ պատասխանատուն նրանք են, քանի որ նրանք են իշխանությունը, բայց բավարարվելով նրանով, որ Փաշինյանը տականք է, ստոր է՝ խնդիրը չի լուծվելու։ Օրինակ՝ որպես հանրություն պետք է պահանջել Ռուսաստանից ապահովել Արցախի անվտանգությունը։ Չէ ո՞ր գազատարը փակելով՝ Ադրբեջանը նախ նաև թքում է այն փաստաթղթերի վրա, որի տակ դրված է Պուտինի ստորագրությունը։ Հանրային պահանջ է պետք, դրա արդյուքնում պիտի լինի գործողությունը։ Ռուբեն Մելքոնյան՝ թուրքագետ. Արևելքում պարտվածի ու հաղթածի միջև խաղաղություն չի կարող լինել։ Մանավանդ, որ այդ պարտվածի բանակցությունները շարունակում է վարել պարտվածը։ Պարտվածի «face»-ի հետ կարող է քննարկվել իր կապիտուլացիան ավարտին հասցնելու հարցը, բայց ոչ խաղաղությունը։ Մենք պիտի հստակ հասկանանք, որ այս բանակցություններում նույնիսկ տեսականորեն մենք ոչինչ չենք կարող շահել, որովհետև բանակցում են պարտվածները։ Ի՞նչ Սյունքի անվտանգություն։ Այս երկրում պահվում է ընդամենը մեկ մարդու անվտանգություն։ Գործընկերներս ասում են՝ ի՞նչ անենք իշխանությունները հեռանան։ Իրենց աշխատանքի արդյունքները մենք տեսանք. Արցախի մի հատվածի կորուստ, հանրային բարոյականության անկում, եկեղեցու թիրախավորում, հոգևորի նկատմամբ ատելություն։ Ինչքան աշխատեցին հերիք է, հիմա իշխանությունը պիտի աշխատի մի ուղությամբ՝աշխատի հեռանալ և մենք այստեղ պիտի օգնենք իշխանությանը։
    11:08
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել 25 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ
    Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։ «Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ գործիքը հանդիսանալ COVID-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու մեր կառավարության հանձնառության մաս», - ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար` ընդգծելով համավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական այլ որոտներում գործակցելու կարևորությունը: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի Հանրապետության առողջապահական գերատեսչության հետ համատեղ աշխատանքները:
    10:55
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մի անմեղ սիրով՝ ես քեզ սիրեցի․ Աննա Հակոբյանը երգում է
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում լուսանկար ու տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
    10:46
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել է վերամբարձ կռունկի վրա
    Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարեկները փորձել են օգնել աղջկան, սակայն նա հարցերին չի պատասխանել։ Ի վերջո, հաջողվել է բարձրանալով վերամբարձ կռունկի վրա իջեցնել աղջկան և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հանգամանքները պարզվում են։
    10:35
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում դասեր չեն լինի
    Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։
    10:25
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել․ Անդրանիկ Քոչարյան
    Մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել, որպեսզի Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք, այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Եւ դրա համար մենք պետք է միակամ լինենք այս հարցերի մեջ։ Տեսեք, երբ գերիների հարցը շահարկվում էր, և դրանով անմիջապես ներքին լարվածության միջավայր էր ստեղծվում ընդդիմության կողմից, անընդհատ իրենք գերիների լարվածությունը բերում, փոխանցում էին ներքաղաքական մեր կյանք։ Երբ որ այդ խնդիրը, ի պատիվ նաև գերիների հարազատների, նրանք սառեցրին այդ շահարկումները, սկսվեցին նաև գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով արդեն խաղաղարար երկխոսության գործիքները։ Եվ դա դարձավ իրականություն։ Ըստ էության, դա պետք է լինի շարունակական, և որպեսզի նա դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք՝ գազատարը փակելը,բացելը, մենք պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել»,- ասել է նա։ Հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Արցախը և Հայաստանը շարունակ չբախվեն այս խնդրին, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այդ գործիքակազմից մեկը նաև միջազգային ճնշումներն են, սակայն միայն ճնշումները բավարար չեն։ «Վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով չի մոտեցնում այն հիմնարար խնդիրների լուծմանը, որ կոչվում է խաղաղության բանաձև։ Եվ դրա համար պետք է խոսել, բոլոր մակարդակներով, նաև միջնորդների միջամտությամբ, նաև հրադադարի ռեժիմը պահող մեր ռազմավարական գործընկերոջ հնարավորությունների սահմաններում»,– ասել է նա։ Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, որ գազատարը պայթեցնելը նորույթ չէ և հիշեցրել է, որ այդպես է եղել նաև 90-ականներին։ «Մի մոռացեք, որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում գրեթե շաբաթը երեք անգամ։ Վերանորոգում էինք, հետո էլի էին պայթեցնում, հետո ինչ–որ գործողություններ իրականացրեց հայկական կողմը, հետո հասկացան, որ գազատար պայթեցնելը որևէ հեռանկար չի ապահովում»,- ասել է նա։
    10:19
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում առատ ձյուն է․ կան փակ ավտոճանապարհներ
    Առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Կիչան-Չլդրան Խաչեն միջշրջանային որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մաքրման աշխատանքներ են կատարվում Մարտունու շրջանի Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Մյուրիշեն և Մուշկապատ համայնքներում (ձյան շերտը՝ 1-1,5մ): Դժվարանցանելի է Նոր Շեն, Պառավաթումբ, Կավահան, Մսմնա, Կաղարծի և Հաղորտի համայնքների ճանապարհները: Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների մարդատարների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:
    10:15
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե որևէ գաղտնի ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության առաջարկով իշխանությունները փակ նիստ հրավիրեցին` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նիստին որպես «հատուկ հյուր» հրավիրվել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմությունը, սակայն, նիստից դուրս եկավ զայրացած ու հիասթափված: Ոմանք նիստի կեսից դուրս եկան` համարելով, որ ոչ մի նոր բան չեն լսելու: Ավելի ուշ մեզ ասացին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի հստակ բան չեն հայտարարել իշխանությունները։ Չեն ասել ավելին, քան հրապարակավ են ասում: Միայն ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: Գեղամ Մանուկյանը Մհեր Գրիգորյանից էր հիասթափված, որը չի կարողացել Արցախում ստեղծված գազի խնդրի և այլ հարցերի վերաբերյալ նորմալ, ինֆորմացված պատասխաններ տալ, որը հույս կներշնչեր արցախցիներին: Մի խոսքով` անիմաստ նիստ է եղել, և իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները: Սակայն եթե որևէ գաղտնի, հրապարակման ոչ ենթակա ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար»։
    10:13
    23.03.22
    Ավելին