Լրահոս
2022-04-13
-
ՔաղաքականՏարակուսանքի տեղիք է տալիս․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին Արցախ չթողնելու մասինՏարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ Այս մասին կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ գործելակերպը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ապահովելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,-նշեց նա։Ավելին10:5913.04.22 -
ՀայաստանԲրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում․ քաղաքագետՊարզ բացատրեմ, Մեծ Արեւմուտքին պետք է ռուս խաղաղապահներին, հաջորդ փուլում ռուսական բազան դուրս հանել Հարավային Կովկասից ու Թուրքիայի միջոցով խորանալ դեպի Միջին Ասիա։ Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արեւմուտքում։ Արդյունքում Կովկասը "Նոր Ուկրաինա" դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' "Նոր Մարիուպուլի"-ի (Ադրբեջանն էլ): Դա Արեւմուտքին համար ցանկալի սցենար է, կազմակերպել մեծ պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ' համ Թուրքիան նորից մտցնել իր տիրապետության տակ, Ռուսաստանին ու Իրանին էլ մտցնել արյունալի պատերազմի մեջ։ Բրիտանիան հանեց Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաների սանկցիաներից, այսինքն սկսել են զինել։ Բրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում։ Նմանատիպ տեխնոլոգիաներով Ուկրաինայում պատերազմ սարքեցին։ Արեւմուտքի նպատակը պարզ է ու բնական, կան մեծ շահեր։ Անհասկանալի է Հայաստանի իշխանության ու Հայաստանի ընդդիմության (խորհրդարանական ու փողոցային) քայլերը, որոնք սրելով իրավիճակը նպաստում են այդ ամենին։Ավելին10:5313.04.22 -
ՀասարակականԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ համար. վարչապետԱզգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ ծանոթացել է Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին, համոզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նոր պայմաններ: «Հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի: Դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի էր հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ. սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ ու լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուտցիոնալ կայացման գործը», - ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ բովանդակային առումով նույն վիճակն է հիմա. այսօր միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար: «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - հայտարարեց ՀՀ վարչապետը:Ավելին10:4713.04.22 -
ՀայաստանՀողերը հանձնելով՝ կփրկեի հազարավոր կյանքեր. Նիկոլ Փաշինյան2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին: «Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարեց ՀՀ վարչապետը; Նա նշեց, թե վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: «Ես, այո, ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում, մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի. այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - ասաց վարչապետ Փաշինյանը:Ավելին10:3213.04.22 -
ՀայաստանԳորիս-Կապանի հատվածն այլևս երթևեկելի չէ. բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե մենք էլ ենք օգտվելու, պարզվեց՝ սուտ էր․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել. ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր և բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթևեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական և ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլևս երթևեկելի չէ։ Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաև Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ և մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»։Ավելին10:2613.04.22 -
ՀասարակականՆոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու. առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի Հայաստան. ԱբրահամյանԱյն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:Ավելին10:2213.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 13.04.2022Ավելին10:0913.04.22 -
ՔաղաքականՔարվաճառը 1990թ․ ադրբեջանական տարածք էր, Արցախի տարածքից կորցրել ենք միայն Հադրութը․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան«Իրավունք» թերթը գրում է. ««Օր առաջ ադրբեջանցիներին պետք է տալ ճանապարհ Սյունիքի վրայով, դա միակ երաշխիքն է, որ Լաչինը չփակվի»: Նման «հույժ հայրենասիրական» մտքերով էր իր վերջին հարցազրույցում հանդես եկել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԳՇ նախկին պետ, դրանից հետո էլ իրեն գեներալ համարող Մովսես Հակոբյանը: Թե ինչ դեր է ունեցել սույն գեներալական ուսադիրներ կրողն արցախյան վերջին պատերազմում, ըստ այդմ էլ, թե ինչու է նման մտքերով հանդես գալիս, կգա ժամանակը, լիովին կպարզվի, վստահ ենք: Բայց մինչ այդ, դեռ կասկածելով՝ մի՞թե Հայոց բանակի հետ կապ ունեցողը կարող է նման բացահայտ խայտառակ մտքեր արտաբերել, փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ հաշվարկներ է արել պարոն Հակոբյանը, որ եկել է նման եզրահանգման: Սակայն նա կտրականապես հրաժարվեց ավելին ասել` պնդելով. «Ես իմ կարծիքն եմ հայտնել, ես այդպես եմ մտածում: Մնացածը, ով է համաձայն, ով` ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելիքը արտահայտելու իրավունք, ես իմ մտածածն եմ արտահայտել»: Արդյոք Մովսես Հակոբյանի տեսակետը կիսո՞ւմ են նաեւ իշխանականները, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Մովսես Հակոբյանի նման Արցախի հաշվին գեներալական ուսադիրներ ստացած իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, ով նկատեց. - Ես չգիտեմ՝ Մովսես Հակոբյանը ինչ է ասել, Մովսես Հակոբյանը կարա ասի նաեւ, որ, օրինակ, Զանգեզուրը փոխանակենք չգիտեմ ինչի հետ. իրենք փոխանակման վարպետներ են: Մովսես Հակոբյանն ի՞նչ գործ ունի Հայաստանի տարածքների հետ: - Ասում է, որ այդ կերպ կփրկվի Արցախի մնացած մասը: - Եթե Մովսես Հակոբյանը ուզում է փրկել Արցախը, ապա դա շատ հեշտ է: Ասեմ, թող վերցնի իր բոլոր զինակից ընկերներին, գնան Արցախ ու էնտեղ ամուր պահեն Արցախը: Թող Հայաստանի տարածքները առեւտրի առարկա չդարձնեն, մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ: - Լավ, բա ո՞րն է Արցախի փրկությունը: - Արցախի փրկությունը էն ա, որ Մովսես Հակոբյանն ու իր ընկերները գնան Արցախ, կանգնեն արցախցիների կողքին ու տենց պահեն Արցախը (ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորի մտքով անգամ չի՞ անցնում, որ ինքը եւս գնա եւ պաշտպանի Արցախը, երբ այդ նույն Արցախի հաշվին է գեներալ դարձել- հեղ.): - Ի դեպ, խոսելով Արցախի մասին, Դուք ասել եք, որ արցախցիները փախել են պատերազմի ժամանակ ու հիմա Հայաստանից են Արցախ պահանջում: Ունե՞ք կոնկրետ փաստեր եւ արդյոք այսօր էլ այդ տեսակետի՞ն եք: - Այո, ես ասել եմ, որ Արցախի որոշ գեներալներ, որոշ ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր պատերազմի ժամանակ գտնվել են Երեւանում: Այո, Ղարաբաղից փախել են Երեւան, չեն կանգնել, չեն կռվել: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, խոսքս գեներալների, պաշտոնատար անձանց մասին է: - Դե, անուններ հնչեցրեք, խնդրեմ, որ մենք էլ պախարակենք նմաններին: - Կան հարուցված քրգործեր, որ դեռ նոր են հարուցվել: «Իբայց նոր իշխանությունը ձեւավորվելու է: Կա Քննիչ հանձնաժողով, որն էդ ամեն ինչը ի հայտ կբերի, սաղին հատիկ-հատիկ ցույց ենք տալու ժողովրդին: Քննությունը գնում է, անպատիժ մնացող չի լինելու (ու մինչ քննությունը կավարտվի, «կա՛մ էշը կսատկի, կա՛մ՝ էշատերը»-հեղ.): - Իսկ իշխանությունները ի՞նչ են անում Արցախը պահելու համար: - Իշխանությունն Արցախը երբեք չի հանձնի թշնամուն, Արցախից Հայաստան փախածներն են Արցախը հանձնել թշնամուն, իշխանությունը չի հանձնել Արցախը: - Իսկ այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված սահմանային լարումները նույն Արցախում այս օրերին: - Թե՛ մեր, թե՛ Արցախի սահմանում ադրբեջանցիների կողմից սադրանքներ լինելու են, եղել են եւ դեռ կլինեն, դրա համար Արցախը ամուր պահելու համար թող միտինգավորները գնան Արցախ: - Պարոն Մելքոնյան, բայց Սյունիքում էլ են ադրբեջանցիները դիրքավորված: - Իրենք իրենց տարածքներում խրամատներ են փորում: Դուք էլ մեր կողմում փորեք: Դա պատերազմի նշան չի, նրանք երբեք ռիսկ չեն անի հարձակվեն մեր տարածքների վրա (երեւի «փառապանծ» գեներալ Գագիկ Մելքոնյանից սարսափելով- հեղ.): Այնպես որ, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ուժեղ լինենք, որ էդ ամեն ինչին կարողանանք դիմակայել: - Բա կորսված Արցախի տարածքնե՞րը, Քարվաճա՞ռը... - Քարվաճառը1990 թվականին եղել է ադրբեջանական տարածք: Դա Ադրբեջանի տարածք է, որ 90-ականներին մենք վերցրել ենք, գրավել ենք: Մենք խոսում ենք 90-ականների մասին, երբ Սովետական Միության անդամ ենք եղել ու դուրս ենք եկել էդ միությունից: Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը (Շուշին էլ գեներալ Մեքոնյանին փեշքեշ: Չնայած, հասկանո՞ւմ եք, պարտվեցինք. նման գեներալներով էլ ի՞նչ կարող էր լինել-հեղ.)»:Ավելին10:0413.04.22 -
ԱրցախՌուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է. Արցախի ԱԱԾԱյսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով, հայտնում են Արցախի ԱԱԾ-ից: «Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։ Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին», - ասված է հաղորդագրությունում:Ավելին09:5913.04.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են՝ ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի իշխանական թևից փորձեց մանրամասներ իմանալ թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի, թե՛ Փաշինյան-Ալիև ապրիլվեցյան հանդիպման մասին: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից անդին որևէ այլ մանրամասնության չէին տիրապետում: Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցեր լսելիս իշխանական պատգամավորները խուսափում ու «շտապում են»՝ ըստ երևույթին ցանկանալով նրբորեն թաքցնել, որ իրենց պատասխանատու կառավարական կաբինետը հանդիպումներից, բանակցություններից կամ հեռախոսազրույցներից հետո մանրամասներ չի հայտնում, քննարկումներ չի ունենում, կարճ ասած, ԱԺ-ին հաշվետու չեն: ՔՊ-ական պատգամավորները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարագավորմանը վերաբերող հնարավոր ապագա հանդիպումների կամ հեռախոսազրույցների մասով հորդորեցին սպասել նախարարության կամ կառավարության հերթական հաղորդագրությանը»։Ավելին09:5613.04.22
2022-04-12
-
ՔաղաքականՌուսները՞, Փաշինյանը՞, թե՞ Ալիևը. փորձագետը վերլուծում է՝ ով է հրահանգավորել Արցախ չթողնել ընդդիմադիր պատգամավորներինՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախի Հանրապետություն ռուս խաղաղապահներն են արգելել։ Իշխան Սաղաթելյանի հրապարակած լուսանկարում հստակ երևում է՝ պատգամավորների անուններով ցուցակը ռուս զինվորականի ձեռքում է։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞վ է նման հրահանգ տվել ռուս խաղաղապահներին։ Գործնականում՝ ով ասես կարող է լինել։ Ասենք Ալիևը։ Ադրբեջանական ողջ մամուլն այսօր առավոտյան հեղեղված էր նման պահանջով։ Դա նաև Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է՝ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է մուտք գործի Արցախ։ Դրա համար էլ կապիտուլյանտների այս իշխանությունը կիլոմետրերով իրեն հեռու է պահում Արցախից։ Դա կարող է նաև Փաշինյանի որոշումը լինել։ Համենայն դեպս, տրամաբանական է ենթարկել, որ այս անգամ հենց այդպես էլ եղել է, որովհետև հակառակ պարագայում մեկ այլ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ռուս խաղաղապահներին Արցախ այցելող պատգամավորների անվանացանկը։ Հնարավոր է նաև, որ Ալիևի պահանջով Նիկոլն է արել։ Հիմա ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է այս որոշման հեղինակը։ Ռուսնե՞րը։ Ուրեմն ի՞նչ հիմքով։ Իսկ եթե ռուսները չեն, ապա ու՞մ պատվերն են նրանք կատարել։ Իսկ էլ ի՞նչ պատվեր կարող են կատարել… Խորհրդարանական ընդդիմությունը լուրջ ջրբաժանի առջև է կանգնած հիմա։ Սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Եթե ինձ հարցնեք, ապա կարծում եմ, որ շատ լավ շանս է հարցը «մինչև վարդապետի խազ» հասցնելու համար։ Իսկ եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել»։Ավելին22:5212.04.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական կրկես՝ Եվրոպայում. «Մոսկվա-կրկեսում» պատերազմ չկաՌուս և ուկրաինացի կրակեսային արտիտներն այժմ հյուրախաղերով Գերմանիայում են: Ելույթ են ունենում նույն արենայում և երազում, որ կրկեսից դուրս էլ ռուսներն ու ուկրաինացիները նույն կողմում լինեն:Ավելին22:3912.04.22 -
ԻրավականՇիրինյանի գործով հիմնական վկան հարցաքննվել է. մյուս վկան բերման կենթարկվի դատարանՈստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանն այսօր հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ բացելուց առաջ ոստիկանության Քանաեռ-Զեյթունի բաժնի պետը զանգել է իրեն, խնդրել հեռացնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը:Ավելին22:2512.04.22 -
Երևան«Երևանի երգը» որոշելու է քաղաքապետարանըԵրևանի փողոցային երաժիշտների երգացանկը հնարավոր է համաձայնեցվի քաղաքապետարանի հետ:Ավելին22:1712.04.22 -
ՄիջազգայինԿրակոցներ՝ հուղարկավորության ժամանակ. Իսրայել-Պաղեստին բախումներՌազմական բախումներ են նաև իսրաելա-պաղեստինյան հակամարտության գոտում: Զոհվել են խաղաղ բնակիչների:Ավելին22:1512.04.22 -
ԵրևանՈւժեղ քամին Երևանում 5 հարկանի շենքի տանիք է քշել. մարզերում նույնպես վնասներ կան30-35 մետր վայրկյան արագությամբ քամին Հայաստանում ավերածություններ է արել: Մարզերում հաստաբուն ծառեր պոկել, Երևանում՝ 5 հարկանի շենքի տանիքը օդ բարձրացրել:Ավելին22:1512.04.22 -
ՀայաստանԵրիտասարդ ամուսինների ինքնասպանությունը. ընտանեկան դրամա՝ ՏավուշումԻնչո՞ւ են ինքնասպան եղել երկու անչափահաս երեխաների երիտասարդ մայրն ու հայրը: «Հայլուրի» թղթակիցները եղել են Տավուշում, զրուցել կյանքին վերջ տված 24-ամյա կնոջ ու 35-ամյա տղամարդու հարազատների հետ:Ավելին22:1312.04.22 -
ՄիջազգայինԿիևը մեղադրում է Մոսկվային՝ քիմիական զենք օգտագործելու համար. Արևմուտքն ապացույցներ չունիՌուսաստանի ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում ուկրաինական կողմի հայտարարությունը, թե ռուսական զորքը Մարիուպոլում քիմիական զենք է կիրառել ուկրաինայի զինուժի ու խաղաղ բնակչության դեմԱվելին22:1312.04.22 -
Հասարակական«Ղարաբաղը տան Ադրբեջանին ու պրծնեն, իրանց նպատակը դա ա». ի՞նչ մանդատ են տվել քաղաքացիները ՔՊ-ին«Հայլուրն» այսօր մայրաքաղաքի առնվազն 4 տասնյակ բնակչի հետ է զրուցել: Հարցվածների մոտ 83 տոկոսն ասել է, որ ՔՊ-ին մանդատ չի տվել:Ավելին22:1212.04.22 -
ՔաղաքականԸնդդիմադիրների՝ Արցախ գնալը ՔՊ-ն անվանում է սադրանք. ընդդիմությունն արձագանքում է՝ խելագարություն էԱրցախ գնալու որոշման մասին ՔՊ-ականները խոսել են նաև ընդդիմադիրների հետևից: Ասել, թե այդ գործողությունները հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:Ավելին22:1012.04.22