Լրահոս

2022-04-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ծնկի էինք եկել, ժողովուրդը եկավ, մեզ բարձրացրեց և ասաց՝ քայլեք, դուք ճիշտ ճանապարհով եք գնում. Հովիկ Աղազարյան
    «Հեղափոխությունց հետո էր՝ մի քանի ամիս անց, մի հարգարժան քաղաքացու հետ էի խոսում, ինքն ինձ ասաց՝ պարո՛ն Աղազարյան, Հովի՛կ ջան, այն ինչ դուք արեցիք, հեղափոխություն չէր, դա ազգային ազատագրական շարժում էր»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նրա խոսքով՝ ինքը համաձայն չէ այն տերմինի հետ, որ հայկական կողմը պատերազմում պարտվել է: «Այն, որ մենք խաղաղություն ենք ուզում դա ակնհայտ է և ակնհայտ է աշխարհին, բայց դա չի նշանակում, որ մեր թշնամի երկիրը պատրաստ է դրան, ես վստահ չեմ, որ իրենք ևս ուզում են խաղաղություն: Հետևաբար այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք գնում ենք այն օրակարգով, որով գնում ենք, մենք պետք է ձգտենք հասնել խաղաղության, մեր հարևաններին համոզենք, որ այդ համակեցության նորմն ավելի ընդունելի, ավելի արդիական է և փորձենք այդ ձևով ապրել: Իմ կողմից ոչ հարգելի մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ Արցախի հետ կապված մեր դիրքորոշումն անընդունելի է և հետևաբար իրենք այլ տեսակետ ունեն, է՜, թող գան այդ տեսակետով: Երբ 2020 թվականի ցավալի արդյունքներն արձանագրվեց, մենք, մեր թիմը վարչապետի գլխավորությամբ՝ քաղաքական խիզախություն ցուցաբերեցինք և գնացինք ընտրության: Մենք այդ կորուստների ծանրության տակ կքվել էինք և նույսնիսկ կարելի է ասել՝ ծնկի էինք եկել, բայց ժողովուրդը եկավ, մեր թիկունքից մեզ բարձրացրեց և ասաց՝ քայլեք, դուք ճիշտ ճանապարհով եք գնում, և մենք գնում ենք այդ ճիշտ ճանապահով: Ոչ հարգելի ըդդիմադիրներ, հիմու դուք ասում եք՝ ճիշտ ճանապարհով չեք գնում, ժողովուրդը սխալվել է: Մի պահ ենթադրենք, որ դա այդպես է, ի՞նչ եք առաջարկում, թողնենք փախնե՞նք ձեր նման, ինչպես փախել եք շատ տեղերից; Մենք չենք փախնում, մենք դժվարություններին նայում ենք ճակատով: Բարձրացրե՛ք Արցախի անկախությունը ճանաչելու հարց, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարաել կամ վերսկսել պատերազմական գործողությունները, հավաքեք աջակցություն ձեր 205 հազար ընտրողներից, այդ հարցը կդառնա քաղաքական օրակարգի հարց և կգնանք ընտրության, դուք ձեր ծրագրով, մենք մեր ծրագիրը շարունակելու նպատակով, մենք չպետք է փախնենք»,-ասաց պատգամավորը: Հովիկ Աղազարյանն առաջարկեց կրկին գնալ ընտրության: Նա նշեց, որ իրենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունեն, իրենց խնդիրն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը հնարավորինս արագ հասցնել լուծման:
    11:59
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյան Նիկոլ, քեզ ներում չկա, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է․ զոհվածի հայր
    44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն Իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած այն մտքին, թե կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։ «Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով ես ...., քեզ ներում չկա, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հ.Գ. Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանո՞ւմ ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է», - գրել է Ալբերտ Հոփվհաննիսյանի հայրը։
    11:56
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետի հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար. Արման Թաթոյան
    ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար, Facebook-ում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: Այս կերպ են պատերազմի ավարտից սկսած միջազգային հանրությունից թաքցվել ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա: Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաների կողմից արդարացվել ու օրինականացվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, սեփական քաղաքական շահերի համար արվել են Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները: Այս պաշտոնյաները նաև հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ և չի էլ ունեցել, անտեսվել է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու թշնամանքի քաղաքականություն և այլն: Այս ամենն միջազգային ասպարեզում ազատել է Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր, իսկ մեզ դրել աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ: Դատապարտելի կերպով առաչ քաշվեց և սկսվեց աշխարհին գովազդվել, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգը այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզ հետ խաղաղության մասին շարունակում է խոսել միայն ավերելու ու ոչնչացնելու սպառնալիքներով և շարունակում իր հանցավոր արարքները: Զուգահեռ՝ Հայաստանում սկսվեցին մարդկանց զգոնությունը թմրեցնող հայտարարություններ՝ առանց մեկ գրամ անգամ տեսնելու այդ օրակարգի արդյունքները: Արդյունքում՝ «խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում: Ուստի, ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն և չի կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում», - գրել է Թաթոյանը:
    11:51
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունները Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետ կապ չունեին ու դա այլևս ասում են՝ ուղիղ․ Վարդևանյան
    Ազգային ժողովում երեկ հնչեցվեցին հայտարարություններ որոնք կարելի է բաժանել երկու խմբի. 1) 44-օրյա պատերազմի մանրամասներ, հենց իշխանությունների կողմից շրջանառված թեզերի ոչնչացում: Մի շարք ինքնախոստովանություններ, որոնք այսօրվա իրավապահները չեն նկատելու: Պատկերացրեք, այս ամենը խոսում է մի մարդ, ով ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա ասում է մի մարդ, ով հստակ հրաժարվեց բանակցային գործընթացից, քանի որ ինքը սկսում էր «Զրոյական կետից»: Սա է ազնվության բացակայությունը և պոպուլիզմը: Կարծում եմ հենց դրանից է, որ բազմաթիվ ՀԵՐՈՍՆԵՐԻ ծնողներ իրենց մեղմ ասած զայրույթը հենց այսօր են արտահայտում, հենց այդ բացահայտումներից հետո: 2) Երկրորդ խումբը այս իշխանությունների խոստացած «ապագայի» մասին է: Իշխանությունները, որոնք մեր իրականությունը հասցրել են այն կետին, որ ընդդիմադիր պատգամավորները չկարողանան մուտք գործել Արցախ՝ հայտարարեցին, որ չեն պատրաստվում պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունը: Հստակ պատրաստվում են Արցախի հայաթափմանը: Պատճառաբանում են, որ ԻՐԵՆՔ, այս իշխանություններն այլ տարբերակ չունեն: Եկեք հստակ ֆիքսենք այս իշխանություններին ՀԱՅ ՄԱՐԴ նման մանդատ չի տվել, երբեք ՉԻ ՏՎԵԼ: 2022 թվականի ապրիլի 13-ից հասարակության մեջ այլևս չկա ենթադրություն կամ վերլուծություն: Այս իշխանությունները պատրաստ են հանձնել ամեն ինչ, հրաժարվել ամեն ինչից: Այլևս սրանք բաց ու հստակ փաստեր են բոլոր բոլորի համար: Այս իշխանությունները Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետ կապ չունեին ու դա այլևս ասում են՝ ուղիղ: Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ Արցախի Աղավնոյի անցակետում այդ անասելի տհաճ պայմաններում, մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները եկել էին հանդիպելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին: Կարծում եմ այդ հանդիպման խորհուրդը պետք է լինի այն, որ մենք, մեր Հայրենակիցները, ընդդիմությունը, ոչ իշխանական բոլոր ուժերը, բոլորս՝ չենք հանդուրժելու այս իրավիճակը, համախմբվելու ենք, դուրս ենք գալու թմբիրից, արդյունավետ ու վճռական ենք լինելու: Վստահ եմ գիտեք՝ այլ տարբերակ չկա:
    11:15
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը
    Արա Հաղթանակի Շահումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թրք գործակալներ… ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ պոզով-պոչով չի լինում։ Եթե իրվապահ մարմինները ի վիճակի չէն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, Քուչի Տղերքի ինստիտուտը հարկավոր ա վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»։
    10:15
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորած համարվող 18-ամյա երիտասարդի դին են գտել Հրազդան գետից․ Shamshyan.com
    Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։ Փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհետ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ Փաստի առթիվ բաժնում նյութեր են նախապատրաստվում։
    10:04
    14.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Բեսպրեդել»՝ օրը ցերեկով․ Սերգեյ Բագրատյանի որդին դաժան ծեծի է ենթարկել վայքեցուն
    Երբեմնի մոլի ԲՀԿ-ական, այժմյան ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը և որդին՝ Շանթ Բագրատյանը փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով իրենց հեղինակությունը հաստատել Վայք քաղաքում։ Yerevan.Today-ի տեղեկություններով Բագրատյանի որդին օրերս իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել վայքեցի մի քաղաքացու։ Մտնելով վայքեցու աշխատասենյակ, Բագրատյանի որդին և ընկերները ձեռքին ծանր առարկայով հանկարծակիի բերելով, 28 տեղից հարվածներ են հասցրել նրան՝ հասցնելով այն վիճակին, որ արնաշաղախ վիճակում վերջինիս տեղափոխել են հիվանադանոց։ Դեպքից հետո ծեծի ենթարկված քաղաքացին փորձել է իր հարաբերությունները պարզել Բագրատյանների հետ, սակայն, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Սերգեյ Բագարտյանը սկզբում փորձել է կոծկել որդու արարքը՝ ասելով, որ ներողություն կխնդրի, այնուհետև հայր և որդի ասել են՝ լավ են անում։ Բան այն է, որ Բագրատյաններին դուր չի գալիս, երբ իրենց, այս դեպքում՝ ՔՊ-ին հակադրվում են կամ օրվա իշխանությունների դեմ են խոսում Վայքում։ Այս ծեծի դեպքն էլ նման օրինակներից է, երբ փորձել են ճշել ընդդեմ իշխանությունների արտահայտվող քաղաքացուն։ «Բոլորն էլ գիտեն Վայոց Ձորում ով է կանգնած այդ սարսափելի ծեծի հետևում։ Ամեն անգամ ընտրությունների ժամանակ Սերգեյ Բագրատյանը իր անվտանգության աշխատակիցների, տղաների ընկերների հետ Վայք քաղաքը, Վայոց Ձորը խառնել են իրար, խեղճերին փորձել են նեղել, որ իրենց ընտրեն և մարսել են։ Վերջին ընտրությունների ժամանակ էլ նույնն էր։ Սերգեյ Բագրատյանը որևէ կերպ ընդունված չէ Վայք քաղաքում, հատկապես այս դեպքերից հետո բացառվում է՝ նրանք հեղինակություն ունենան»,- նշում է մեր աղբյուրը։ Փաստորեն, ստացվում է, որ «բեսպրեդելի» դեմ պայքարող իշխանության ներկայացուցիչները օրը ցերեկով կարող են մտնել մարդու ախատասենյակ, ծեծել այնուհետև ասել՝ ինչ արել ենք, լավ ենք արել։
    10:01
    14.04.22
    Ավելին
2022-04-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաշաթաղից եմ փախել, շատ շնորհակալ եմ Նիկոլին․ Փաշինյանի աջակից
    Yerevan.Today-ի հետ զրույցում  քաղաքացին տարակուսում է, թե ինչու  են մեղադրում Փաշինյանին  երկրում ստեղծված վիճակի  համար։ 
    22:29
    13.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Վարդագույն գարնան հասցեն՝ Պեկինում
    Չինաստանում բացված Ճապոնական հրաշքի մասին: Պեկինում ծաղկել են սակուրաները:
    22:23
    13.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Չեչեն զինվորականներ են մասնակցել «Ազովստալի» մարտերին. 1062 ուկրաինացի զինծառայող հանձնվել է
    Մարիուպոլում ռուսական զինուժին հանձնված 1000-ից ավելի ուկրաինական բանակի զինծառայողների մեջ կա երկու բրիտանացի: Ռուսական կողմը հրապարակել է նրանց անունները: Գերեվարվածների մեջ կան նաև կին զինծառայողներ:
    22:08
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Դեդո-Բաբո հուշարձանի մոտ պատկերել են Ռուսաստանի դրոշից պատրաստված Z տառը
    Ստեփանակերտում Պապիկ-Տատիկ (Դեդո-Բաբո) հուշարձանի մոտ պատկերվել է Z տառը։ Այն պատրաստված է Ռուսաստանի դրոշից, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։
    22:08
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վարձակալած բնակարանի պահարանում հայտնաբերվել է ռուս փաստաբանի դին
    Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։ Դրսի դուռը ներսից փակված է եղել, տեղեկացնում է 168.am-ը։ Մահացածի հարազատները ՌԴ Քննչական կոմիտեին խնդրել են քրեական գործ հարուցել սպանության հատկանիշներով, որպեսզի օբյեկտիվ քննություն ընթանա։ Վիկտորիայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան։ «Դուռը փակ է եղել, ծանոթը զանգահարել է ու ներսից լսել հեռախոսի ձայնը, ինչից հետո ոստիկանություն է կանչել։ Երբ կոտրել են դուռը, նրա դին հայտնաբերել են պահարանում»,-պատմել է փաստաբանի ընկերուհին։
    21:53
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2018 թվականից տապալումների հարվածները բանակն է ստանում․ Տիգրան Աբրահամյան
    Երասխի ուղղությամբ մարտական դիրքեր էի գնացել։ Հատկապես այսպիսի օրերին զինծառայողների հետ շփումները շատ կարևոր եմ համարում։ Այս այցերը ոչ միայն կարևոր են ընթացիկ խնդիրները հասկանալու, առաջնահերթությունները ճշգրտելու տեսանկյունից, այլ նաև մեր զինծառայողներին սատարելու և հիշեցնելու, որ ցանկացած իրավիճակում նրանց կողքին ենք։ Մյուս կողմից՝ մեր զինծառայողների վստահությունը, կամքը, համարձակությունը ուժ է փոխանցում և մշտապես հիշեցնում, որ բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա։ Այդ տապալումների հետևանքները, ցավոք, 2018 թվականից հետո անընդհատ հետապնդում են բոլորիս, իսկ դրա առաջին հարվածները հենց բանակն է ստանում։ Անկախ քաղաքական գործընթացներից, աշխարհաքաղաքական պրոցեսներից և նույնիսկ ԱԺ ամբիոնից ինքնախոստովանական ցուցմունքներ տվողների վարքագծից, մեր զինծառայողները ժայռերի վրա, գիշեր-ցերեկ, ձյուն թե անձրև մարտական հերթապահություն են կրում, ինչը նվազագույնը պետք է ընդունել ի գիտություն։
    21:48
    13.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանի «կարմիր գիծն» է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թեհրանի կոշտ մեսիջը՝ Բաքու և Անկարա
    Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են նորից սրվել: Արձանագրել են փորձագետները, երբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ, ըստ էության ասվում է, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է:
    21:45
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աստված որոշել է՝ պատերազմից հետո ես պետք է առաջնորդեմ երկիրը, դա իմ խաչն է, որը պիտի տանեմ. Փաշինյան
    Եթե Աստված եւ ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը եւ ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը եւ այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաեւ խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն: Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը «Բայց քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետեւ հիմա մեզ առավել քան երբեւէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում եւ իրատեսական գնահատական: Եւ այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների եւ անելիքների, խոսել ռիսկերի եւ հնարավորությունների, սպառնալիքների եւ հույսերի մասին»,- նշել է վարչապետը:
    21:41
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի․ Նիկոլ Փաշինյան
    Չի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանը ասի, այո՛, ինձ համար ընդունելի է։ Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով Արցախի հարցով բանակցությունների, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Սերժ Սարգսյանը այս ամբիոնից է դա ասել։ Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկաք թակարդը: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից, դա իր բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չեն եղել։ Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասաց Փաշինյանը։
    21:36
    13.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ի՞նչ է խոսել Միրզոյանը Բայրամովի հետ. Երևանը պնդում է՝ Մինսկի խումբը կա
    Ադրբեջանում պահվող հայ գերիների մի խումբ հնարավոր է ազատ արձակվի և վերադառնա Հայաստան: Այս մասին ակնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում" Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանում այս պահին որպես գերի է պահվում 38 անձ: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են: Հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրականում գերիների թիվը 80-ն է:
    21:30
    13.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ինքը մեղքերի թողություն չունի». քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանի «խոստովանությանը»
    Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից այսօր խոստովանել է, որ դարձել է «հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ»: 3 հազար 825. սա 44-օրյա պատերազմի զոհերի վերջին պաշտոնական թիվն է, որն այսօր հրապարակել է Նիկոլ Փաշինյանը: Նա, ըստ էության, ասել է, որ դեռ պատերազմից առաջ գիտեր՝ պատերազմից կարելի է խուսափել՝ հանձնելով Արցախի անվտանգության գոտի համարվող 7 շրջանները, սակայն չի կարողացել իր մեջ ուժ գտել և այդ մասին ասել քաղաքացիներին: Ի՞նչ են մտածում քաղաքացիները Փաշինյանի ու նրա այսօրվա հայտարարությունների մասին, «Հայլուրն» է հետաքրքրվել:
    21:15
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։ «Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք, ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,– ասել է նա՝ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Արցախի նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետագա ճակատագրին։ «Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության․ դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։
    21:02
    13.04.22
    Ավելին