Լրահոս

2022-04-13
  • Արցախ
    Հայաստանի հետ միացումը՝ քիչ հավանական, ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները՝ հավանական.Արցախ
    Արայիկ Հարությունյանը Արցախի քաղաքացիներին խոստացել է ոչինչ չթաքցնել: «Հայաստանի հետ միացում՝ քիչ հավանական եմ համարում, բայց հավանական է «Ռուսաստանի հետ ինչ-որ ուղղահայաց հարաբերություններ»,- ասել է Արցախի նախագահը:
    19:57
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիրները պնդում են՝ Արցախ չեն կարողացել մտնել Փաշինյան-Ալիև «պայմանավորվածության» արդյունքում
    Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելքը դեռ չի վերացվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմադիր քաղաքական ուժի համար պարզ չէ նաև, թե ի՞նչ քայլեր է ձեռնարակում Հայաստանի իշխանությունը խնդիրը լուծելու և նման դեպքերը բացառելու համար:
    19:15
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը «կառուցում է Ղարաբաղն ու Զանգեզուրը».Փաշինյանը՝ խոսում «Արցախի հարցով նշաձողն իջեցնելու» մասին
    Ադրբեջանի նախագահը իսլամական սուրբ գրքից մեջներումներ չի արել խաղաղության մասին, թեև Ղուրանում ասվում է, թե «նրանք կհաղթեն՝ ազատելով իսլամը դաժանությունից, և դրան կհետևի խաղաղության շրջանը»: Փոխարենը Ադրբեջանի նախագահն ասել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական տարածք չկա և չի լինելու։ Վերջում էլ ավելացրել, որ ինքը կառուցելու է Ղարաբաղն ու Զանգեզուրը:
    18:12
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դուք սա՛ եք, սա՛ է ձեր դեմքը. Քրիստինե Վարդանյանը իշխանությանը համեմատեց շորի կտորի հետ
    «Սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան ասեմ՝ հետևելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա: Դուք սա՛ եք, սա՛ է ձեր դեմքը, սա՛ է ճշմարտությունը և սրանից փախչել դուք չեք կարող»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցույց տալով շորի կտոր՝ այն համեմատելով ներկայիս իշխանության հետ:
    17:56
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ-ն պարզաբանել է՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան
    Արտաքին գործերի նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքից անմիջապես հետո կապի մեջ է եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջացնքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով», - ասաց ԱԳ նախարարը: Ինչ վերաբերվում է ՀՀ դիրքորոշմանը, ապա, Միրզոյանի խոսքով, այն հստակորեն արտացոլված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջացքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, առավել ևս, Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք ունեան Լեռնային Ղարաբաղ:
    17:20
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս
    Փաշինյանը հայ ժողովուրդին «այլընտրանք է» առաջարկում, կամ հրաժարվել Արցախից, կամ էլ Հայաստանը հայտնվելու է կործանման եզրին:
    14:10
    13.04.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուս խաղաղապահների գործելակերպը տարակուսելի է Փաշինյանի համար
    Հայաստանի վարչապետը տարակուսած է, թե ինչո՞ւ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը թույլ չի տվել խորհրդարանի մի խումբ պատգամավորների մտնել Արցախ:
    14:00
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Փաշինյան
    Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ու պահպանելու համար ու պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, ընդգծեց, որ Հայաստանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: «Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն, և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար: Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ ու, որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն, մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
    12:09
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական․ Բայրամով
    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Միաժամանակ նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ և հետագա քայլեր է պահանջում, գրում է minval.az-ը։ «Ադրբեջանը դրսևորել է իր լավ մտադրությունները»,- ասել է արտգործնախարարը։
    11:55
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին․ Փաշինյան
    Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Այդ սկզբունքները հետեւյալն են՝ փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ, միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն, սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն: «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:
    11:46
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր այսօրվա աղետի հիմնական պատճառը 2018-ն էր. Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր այսօրվա աղետի հիմնական պատճառը 2018-ն էր։ Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառը 2021թ հունիսի 20-նն էր։ Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր վաղվա օրվա միակ շանսը Նիկոլի քաղաքական չգոյությունն է»։
    11:37
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք
    Ապրիլի 13-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Կատարվել է 2540 թեստավորում, առողջացել՝ 22 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 711 դեպք, որոնցից 410 387-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է: Ընդհանուր կատարվել է 3 005 711 թեստավորում։
    11:33
    13.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.04.22
    11:30
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով իրավիճակը չի հասցեագրել․ Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին... «Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, զինված ուժերի և կառավարության բացթողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձոխողում էր նաև կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։
    11:23
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը
    2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին: «Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
    11:01
    13.04.22
    Ավելին