Լրահոս
2022-04-12
-
ՀասարակականԱդրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ցուցակը՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ․ ՂազինյանՀայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ: Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է: Ամոթ մեզ բոլորիս . . .Ավելին20:5612.04.22 -
ԱրցախՓառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր․ ՌԴ ՊՆԱնցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է, հայտնում է աղբյուրը։Ավելին20:4112.04.22 -
ՔաղաքականՏեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը․ ՍաղաթելյանԱյս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:Ավելին20:3712.04.22 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ | 12.04.2022Ավելին20:3012.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Ծանր, նոր փուլ ենք թևակոխում». Արցախի նախագահն Ասկերան է գնացել | 12.04.2022Ավելին18:3012.04.22 -
ՀասարակականԱյլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով բուժվենք, աշխատավարձ չստանանք, ու՞ր են նախարարությունը, օլիմպիական կոմիտեն․ Եվրոպայի չեմպիոն2019 և 2022 թվականների Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մարզիկների խնդիրներին ու պատկան կառույցների անգործությանը։ Նա գրել է․«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը,օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին:Ավելին18:1112.04.22 -
ՄիջազգայինՆյու Յորքի մետրոյում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվելՆյու Յորքի մետրոյում հրաձգության մեջ կասկածվողը փախել է, հարձակման ժամանակ նրա դեմքին հակագազ է եղել, հաղորդում է տեղի հեռուստատեսությունը: Նախնական տվյալներով՝ հինգ մարդ է զոհվել։Ավելին18:0112.04.22 -
ՄիջազգայինՎորոնեժի մարզում հրաժեշտ են տվել Սերգեյ Սարգսյանին․ նա զոհվել է ՈւկրաինայումՎորոնեժի մարզում հրաժեշտ տվեցին հերոս Սարգսյան Սերգեյ Նիկոլաևիչին, որը զոհվեց Ուկրաինայում իր զինվորական պարտքը կատարելիս։ ՌԴ նախագահի հրամանագրով՝ Սերգեյ Սարգսյանը հետմահու արժանացել է Արիության շքանշանի:Ավելին17:2512.04.22 -
ՀասարակականՎրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը 13 տարեկան էԱպրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 14.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Քննությունը շարունակվում է:Ավելին17:1712.04.22 -
ԱրցախՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Մարաղա գյուղի բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն ապրիլի 11-ին մասնակցել է «Ընդդեմ Իրավական Կամայականության» և «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով քննարկմանը և հանդես եկել «Հետպատերազմական իրավիճակում հայտնված հայության և հայկական համայնքների հիմնախնդիրները» թեմայով բանախոսությամբ։Ավելին17:1112.04.22 -
ՀայաստանՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիք շարունակվում էՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիք շարունակվում է Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։ Պատվիրակության անդամները ծանոթացան Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։ Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմենակ Դավթյանի հետ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն միտված։ Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։ Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը ուղևորվել է Գորիս։Ավելին16:5912.04.22 -
ՔաղաքականԵթե իմանամ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով խնդիրները լուծվելու են, վաղը կբարձրանամ Էվերեստի գագաթ․ Լուսինե ԲադալյանՊատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի, եթե ոչ հասարակությանը, ապա գոնե մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին հստակ բացատրելու զինադադարի և կապիտուլյացիայի տարբերությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։ «Ընդդիմությունը, որն անընդհատ խոսում էր, որ այս իշխանությունները հանձնում են Արցախը, հրահրեցին պատերազմ, զոհեր տվեցին և այդ զոհերը այս իշխանությունների խղճին են, ծաղրում են մեր խաղաղության օրակարգը։ Այստեղ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, որովհետև պատերազմը առանց զոհերի չի լինում։ Մենք այլևս զոհեր չենք ուզում և պայքարում ենք խաղաղության օրակարգի համար, որը հստակ ասել ենք ժողովրդին և ժողովուրդը մեզ տվել է քվե։ Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ չի եղել, ուզում ենք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաև վերջերս խոսում են Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին, երբ հարցնում ես ինչպես՝ չեն պատասխանում, հստակ օրակարգ չկա, ցույցեր են անում, հավաքում են մարդկանց և նրանց չեն ներկայացնում կոնկրետ ծրագիր։ Եթե ես իմանամ, որ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով այս բոլոր խնդիրները լուծվելու են, հավատացեք կանեմ անհնարինը և հենց վաղը կփորձեմ բարձրանալ Էվերեստի գագաթ»,- ասաց նա։Ավելին16:5412.04.22 -
ԻրավականՆախորդ տարի տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզվող է հայտնաբերվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող սգո սրահի բակային հատվածում, վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ: Արդյունքում հինգ անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Դեռևս նախորդ տարի հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպի՝ քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, տուժածներից մեկի՝ Երևան քաղաքի 27-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 28 տարեկան բնակիչ է: Միաժամանակ պարզվել էր, որ վերջինս, դեպքի օրն իր ընկերների հետ, սգո արարողությանը մասնակցելու նպատակով, գնացել է նշված սգո սրահ, որի բակում հավաքված բազմության միջից, ընկերների հետ միասին, նրան է մոտեցել նախկինում իր հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող վերոհիշյալ 27-ամյա երիտասարդը: Միմյանց միջև առկա տարաձայնությունների շուրջ պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի, որի ընթացքում, տարբեր տեսակի հրազեններից, կողմերը կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 20 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 5 գնդակ, 5 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ և նույն տրամաչափի 4 պարկուճ, 1 հատ 6.35մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 1 փամփուշտ, 1 հատ 7.62X25մմ տրամաչափի պարկուճ, կրակոցներից վնասված «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել էին փորձանմուշներ, հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Որոշում էր կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը նախօրեին՝ 2022թ. ապրիլի 11-ին, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա մասնակցությամբ խափանման միջոց կալանավորումը կրկին քննարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զենքերի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին16:5112.04.22 -
ՀասարակականԱպրիլ 23-24-ին թեժ է լինելու․ գործ ենք ունենալու ոչ թե հիշատակի միջոցառման, այլ քաղաքական ակցիայի հետ․ ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Զուտ արձանագրում. քպ-ն այսօր ստիպված էր ընդունել, որ. 1) թքած ունի Արցախի վրա, 2) մտադիր է շարունակել թուրքի կոշիկի լիզումը (տերմինի հեղինակ՝ ն. փաշինյան)։ Հ. Գ. Այս համատեքստում, կարծում եմ, ապրիլ 23-24-ին թեժ է լինելու։ Առաջին անգամ գործ ենք ունենալու ոչ թե հիշատակի միջոցառման, այլ քաղաքական ակցիայի հետ»։Ավելին16:4212.04.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանի պատկերով առարկաները ով որտեղ կարողանում, օգտագործում է․ «Hraparak.am»Նիկոլ Փաշինյանին, նրա պատկերով առարկաները, նրա հետ կապը, 2018-ից ի վեր, ով որտեղ կարողանում, օգտագործում է։ Նրա նախկին աշխատակիցներն ու ընկերներն օգտագործում են պաշտոն ու մանդատ ստանալու համար։ Օլիգարխները՝ որպես իրենց բիզնեսների «կռիշ»: Անգամ մանր գործարարներն են գտել օգտագործելու ձեւը։ Օրինակ, Չարենցավանում գործող այս միրգ-բանջարեղենի խանութի տերը Նիկոլ Փաշինյանի նկարով նախընտրական պաստառն ամենաուղիղ իմաստով է օգտագործում՝ որպես իր ապրանքի գլխին ծածկ՝ տանիք։ Վերեւում «Fresh house»-ն է, ներքեւում՝ Փաշինյանը, նրա տակ՝ մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։ Իսկը՝ ՔՊ-ական իշխանության հիերարխիայի նման։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/04d232e5073ac7eac168792df21683e2?fbclid=IwAR0CMAzyxvsO_HuMsjGVf6tSfQE8qGNK5pKaxFTL4VBH0aFnbN16rbb-J2s © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին16:1512.04.22 -
Հասարակական«Դավիթի տեսանյութին հա-հա դրած այս կինը պարզվեց՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի մայրն է». Արամ ԳևորգյանԱրամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից. «Երբ ես նկատում եմ, որ մարդիկ թեմային անհամապատասխան արձագանք (սմայլիկ) են դրել իմ գրառումներին, անմիջապես գրում եմ իրենց, որ ուղղեն, ու 99% դեպքերում, անկախ նրանից, որ ֆռենդ չենք, մարդիկ տեսնում են գրածս ու ուղղում, որ անհարման բան չստացվի։ Գիտեմ, որ դա մեծամասամբ պատահական է ստացված լինում։ Անգամ մեկ անգամ ինձ հետ էլ է պատահել։ Ու Դավիթի տեսանյութին էլ այս արձագանքը դրած կնոջը 5 օր առաջ գրել եմ, որ ուղղի, բայց դեռ արձագանք չկա։ Հետո պարզվեց, որ այս կինը քպ-ական գարիկ սարգսյանի մայրն է… Էսքան մարդու մեջ հենց մենակ էս քպ-ականի հարազատի մոտ հա-հա դնելու անհագ ցանկություն առաջացավ։ Իր որդու սատարած իշխանությունների թեթև ձեռքով էս էրեխեքը անհայր մնացի, 1,5 տարի ա նաև սեփական տանիք չունեն, ու էդ ամենը ահավոր խնդալու ա թվում էս կնոջը… Հետո էլ հարցնում եք, թե ինչու եմ ասում, որ նիկոլականների տված ամեն կոպեկը պիղծ ա: Իհարկե, չեմ բացառում, որ միամիտ էլ եղած լինի, բայց էդ էլ ա խորհրդանշական, որովհետև հազարավոր մարդկանց մեջ մենակ մեկի մոտ տենց միամիտ բան եղավ ու դա հենց քպ-ականի մայրիկն էր…»:Ավելին16:0612.04.22 -
Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից. նախագիծն ընդունվեցԱզգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները: Առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որի՝ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության: Հայկ Սարգսյանի խոսքով`«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլշխավոր շտաբ, ինքը, սակայն, դեմ է եղել առաջարկին: «Այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն», - ասաց պատգամավորը: Սարգսյանի խոսքով` մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով. այս առաջարկը ևս հավանության չի արժանացել: Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:Ավելին15:5412.04.22 -
ԱրցախԻ՞նչ կապ ունի Արցախում ռազմական դրությունը հավի մսի ներկրման հետ․ «Hraparak.am»Արցախի Հանրապետության կառավարությունը ապրիլի 6-ին տարօրինակ ու անհասկանալի որոշում է ընդունել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 10-ից՝ սահմանափակվել են հավի, հավի մսի ու դրա հետ առնչվող սննդամթերքի և ձևի ներկրումը Արցախ: Փորձեցինք հասկանալ, թե ինչի՞ համար է սա արվում: Կառավարության վերը նշված որոշումն ուսումնասիրելիս միանգամից աչքի է զարնում «հիմք ընդունելով ռազմական դրության իրավական ռեժիմը» արտահայտությունն ու ակամայից մտածում ես՝ սա լու՞րջ է գրված, թե՞ կատակ է: Ի՞նչ կապ ունի ռազմական դրության իրավական ռեժիմը հավի մսի հետ: Ռազմական դրությունը հայտարարվում է երկրի անվտանգային համակարգն ու քաղաքացիների անվտանգությունն ամրապնդելու համար, այլ ոչ թե՝ անձնական կամ շրջապատի նեղ շահերը սպասարկելու: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ այս որոշումն ուղղված է միմիայն «Արցախհավ» ընկերության շահերը սպասարկելուն: Հավաստի տեղեկություններ ունենք, որ Արցախում հավի միս ու հավի մթերք արտադրող «Արցախհավ» ընկերությունը, սխալ հաշվարկների արդյունքում, ինչպես նաև չդիմանալով մրցակցությանը՝ հավամսի ու հավամթերքի մեծ ավելցուկ է տվել, որը մոտ ապագայում չվաճառելու դեպքում կփչանա ու ընկերությունը տնտեսական մեծ կորուստներ կունենա: Եվ ահա այս որոշմամբ Արցախի կառավարությունը որոշել է սպառողի՝ այսինքն արցախցիների հաշվին, որոնք, ինչպես գիտենք, գտնվում են դժվարին կացության մեջ, փրկել «Արցախհավ» ընկերությանը՝ մեծ տնտեսական կորուստներից: Ստեփանակերտի խանութներում շրջեցինք ու պարզ դարձավ, որ ՀՀ-ից ներկրված հավամթերքը վաճառվում է նկատելիորեն ավելի ցածր գնով, քան՝ «Արցախհավ»-ի արտադրանքը: Օրինակ՝ ՀՀ-ից ներկրված հավի մսի մեկ կիլոգրամի գինը Ստեփանակերտի խանութներում վաճառվում է 1400-1500 ՀՀ դրամ, իսկ «Արցախհավ»-ի նույն որակի ու տեսակի արտադրանքը՝ 2000-2100 ՀՀ դրամ: «Արցախհավ»-ի ֆիրմային խանութներում հավի մսի մեկ կիլոգրամն արժե 1750 ՀՀ դրամ: Այստեղ ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք՝ ազատ ու հավասար տնտեսական մրցակցության սկզբունքն է խախտվում, այսինքն՝ տնտեսվարողները չունենալով նշված ապրանքատեսակը ձեռք բերելու այլ աղբյուր, ստիպված կլինեն «Արցախհավ»-ից ձեռք բերել այն ու վերավաճառել ավելի թանկ գնով, քան նշված ընկերության ֆիրմային խանութներում է: Իհարկե, կառավարությունը կարող է հիմնավորել, որ իբր կանգնում են տեղական արտադրողի կողքին, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ՝ Ացախում սննդամթերք արտադրող այլ ձեռնարկություններ էլ կան՝ ասենք՝ կաթնամթերք արտադրող, ինչու՞ կառավարությունը որոշեց հենց հավամիս արտադրող ընկերությանը նման «լավություն» անել՝ այն էլ բնակչության հաշվին: Սա ևս ապացուցում է մեր տեղեկությունն առ այն, որ «Արցախհավ» ընկերության ունեցած ավելցուկն ու տնտեսական կորուստներն են նման որոշման իրական պատճառը: Վերը նշվածի հստակ ապացույցն է նաև այն, որ կառավարության այս որոշումը գործում է ապրիլի 10-ից մինչև մայիսի 30-ը՝ հավանաբար ըստ ընկերության հաշվարկների հենց այդ ժամանակահատվածում ընկերությունը՝ ազատ ու հավասար տնտեսական մրցակցության կանոնների խախտմամբ ու սպառողի հաշվին կկարողանա իր արտադրանքի ավելցուկը սպառել: Այս ամենն անարձագանք մնալու դեպքում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել՝ նախ ռազմական դրությունն անհարկի օգտագործելով կարող են առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող արցախցիների սուղ ֆինանսական միջոցների հաշվին ապօրինի արտոնություններ տալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ինչպես նաև մոնոպոլիաների ամրապնդման ու առաջացման հիմնաքար է դրվում: Արցախի Հանրապետության նախագահը, ով ըստ Արցախի Սահմանադրության հանդիսանում է կառավարության ղեկավարը, հերթական ոլորտն է կործանում՝ Արցախում հիմք դնելով նեղ շրջապատի մարդկանց մոնոպոլիաներին: Ի դեպ, ժամանակին, երբ Արայիկ Հարությունյանը դեռևս վարչապետ էր և իր հարազատներն ունեին արտեր ու ալրաղացներ (ըստ որոշ լուրերի՝ նաև ինքն անձամբ ուներ) Արցախում նմանատիպ որոշում էր ընդունվել՝ ալյուրի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ: Կարծես ձեռագիրը նույնն է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fec8dc5aa982be7d8bc9041c70f002cb © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:3812.04.22 -
ՀայլուրՀայլուր 15:30 Արսենյանը դիմել է ԱԱԾ, ԱԺ-ում ընդդիմության բոյկոտից հետո | 12.04.2022Ավելին15:3012.04.22 -
ՔաղաքականՓորձը ցույց է տալիս, որ իշխանություններն են կախված աշխատավարձերից, պարգևավճարներից․ Սեյրան ՕհանյանՓորձը ցույց է տալիս, որ իրենք են այդ աշխատավարձերից, պարգևավճարներից կախված՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ ստանում, եթե բոյկոտում են ԱԺ նիստերը, սեղաններին Արցախի դրոշ դնում ու գնում Արցախ, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ։ «Բոյկոտն աշխատավարձին չի վերաբերում, բոյկոտը նրա համար է, որպեսզի մենք կարողանանք հրապարակավ ներկայացնել նաև ԱԺ ներսում, թե ինչն է պատճառը մեր դիրքորոշման։ Մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Նա փաստեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այս ժամանակահատվածում հրաժարվել են իրենց պարգևավճարներից և պարգևավճարներն ուղղել են, ասենք, հաշմանդամ դարձած ազատամարտիկների խնդիրների լուծմանը։ Բացի այս, յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր ամսվա ընթացքում նույնիսկ իր աշխատավարձից է միջոցներ ուղարկում տարբեր խնդիրների լուծման համար։ «Անձամբ ես էլ եմ այս ամիսների ընթացքում բավականին մեծ քանակությամբ տարբեր սոցիալական խնդիրներ լուծել։ Այսինքն, փորձը ցույց է տալիս, թե ովքեր են կախված բյուջետային գումարներից և ինչպես են մսխում իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։Ավելին15:0912.04.22