Լրահոս

2022-04-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հենց իշխանություններն են Ադրբեջանի հետ համաձայնեցված գործում․ Սեյրան Օհանյանը՝ խրամատավորվելու մասին
    Այդ իշխանություններն են Ադրբեջանի հետ համաձայնեցված գործում, այդ իրենք են մինչև հիմա Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ վարել և գաղտնի կապեր հաստատել, իրենք են, որ Ադրբեջանի ճնշման տակ ոչ մի միջոց չեն ձեռնարկել մինչև հիմա Արցախի սահմանամերձ բնակավայրերի՝ Խրամորթի, Փառուխի անվտանգությունն ապահովելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին՝ իբրև թե ընդդիմությունն ու թշնամին համաձայնեցված են գործում, իսկ Սեյրան Օհանյանը, որը հայտարարել էր, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, այժմ մեկնում է Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու ընդդեմ ՀՀ իշխանությունների։ «Ո՞վ է այդ սրիկաներից պատասխան տալու Փառուխի, Խրամորթի, Թաղավարդի խաղաղ բնակիչների առջև, որոնց այսօր վտարել են իրենց իսկ բնակավայրերից։ Իշխանություններն են, որ ոչ մի միջոց չեն ձեռնարկել ՀՀ սահմաններն ամրապնդելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Իսկ այն, որ Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում բանակցությունների շրջանակում նաև գործնական քայլեր է իրականացնում, ասաց նա, նորություն չէ։ «Մեր քայլերն, ընդհակառակը, ուղղված է նրան, որ սթափեցնենք, արթնացնենք այսօրվա իշխանություններին, կառավարությանը, որ քնած է մնացել՝ արթնացնենք, որ գոնե սահմաններն ամրապնդեն»,-ասաց նա։ Սեյրան Օհանյանը համոզված է, որ իշխանություններն են Հայաստանը տանում հերթական պարտության և նսեմացման։ «Իրենք են կուրորեն գնում թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ՝ առանց հասկանալու, որ խաղաղությունը չի կարող, ինչպես իրենց ծրագրում նշված է, լինել անվտանգության երաշխիք, խաղաղությունը անվտանգության հիմնարար արժեք է, անվտանգության երաշխիք կարող են լինել անվտանգային համակարգերը՝ բանակը, ուժային կառույցները, ժողովրդի համախմբվածությունը, և նաև միջազգային հարթակներում խելացի բանակցություներ իրականացնելը»,-ասաց նա։ Իսկ այն, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման, պարտադրանքի տակ, նշեց Սեյրան Օհանյանը, ևս մեկ ապացույց է, որ այսօրվա իշխանությունները մինչև չհեռանան, Հայաստանն ու Արցախը միշտ լինելու են ճնշման և պարտադրանքի ներքո։ Պատգամավորը համոզված է, որ իշխող թիմը եթե փոքր ինչ կա՛մ հայրենասեր, կա՛մ խելացի լիներ՝ ընդդիմության այս գործողությունները կօգտագործեր իր իսկ օրակարգերն արտաքին հարթակներում առաջ տանելու համար։
    15:02
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս կարող է Արցախ գնալը իշխանականների համար դառնալ վայնասունի առարկա. Արամ Վարդևանյան
    Հասել ենք այն կետին, որ իշխանությունը Արցախ չի գնում, խնդիրներից չի խոսում, մի բան էլ Արցախ գնալը որակում է սադրանք. Պատգամավոր
    14:50
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակին համարժեք չի աշխատում հենց քաղաքական մեծամասնությունը. Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանին
    Այսօր խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ հերթական քառօրյան և լքեց նիստերի դահլիճը` մեկնելով Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ի թիվս այլոց և նախկինում հնչած նույնաբովանդակ ձևակերպումների` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ «...ընդդիմությունը չի աշխատում»: Ամենևին չցանկանալով պատասխանել կամ առավել ևս արդարանալ, քանի որ կողմերից յուրաքանչյուրն «աշխատել» բառի, գաղափարի իր պատկերացումն ունի, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հստակեցնել մեր հայրենակիցների համար, որ այսօր իրավիճակին համարժեք չի աշխատում հենց քաղաքական մեծամասնությունը և մեր բոլոր նախաձեռնությունները մերժելով` չի անցկացրել որևէ հրատապ քննարկում, արտահերթ նիստ` Արցախի և Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևորագույն հարցերով: Փոխարենը, պարբերաբար կրկնում են, որ «վերջին ժամանակահատվածում իրավիճակը գրեթե միշտ լարված է եղել, և եթե շարունակի լարված մնալ, ի ՞նչ է, չե՞նք աշխատելու»: Իհարկե աշխատելու ենք, սակայն հարկ է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախ ընդունի, որ իրավիճակի լարվածության հիմնական պատճառները մեր պետության անվտանգային խնդիրներն են, և քայլեր ձեռնարկի: 2021 թ. օգոստոսի 30-ին անհայտ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպման ժամանակ մենք ֆիքսեցինք` մեկ տարի է, ինչ իշխող ուժը «թմբկահարում է», որ աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Սակայն փաստերն այլ իրականություն են ներկայացնում. գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով` որպես օրենքով սահմանված կարգով գործող և իր կատարած աշխատանքները հանրությանը ներկայացնող մարմին, չկա, և ո՛ւթ ամիս է անցել այդ օրից, չի՛ ստեղծվել որևէ հանձնաժողով և որևէ աշխատանք չի՛ կատարում (թեև համացանցում երբեմն շրջանառվում են գրառումներ` գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի վերաբերյալ): Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ 2022 թ. մարտի 1-ին խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև խորհրդարանական արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ. այն բանավոր հետաձգվեց` Ալեն Սիմոնյանի, որն, ի դեպ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, Բալի մեկնելու պատճառաբանությամբ: Մենք համաձայնեցինք, որպեսզի քաղաքական մեծամասնությունը ընտրի, նշանակի օրը: Սակայն մինչ օրս նրանց կողմից պատասխան չենք ստացել: Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի:
    14:37
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ու ադրբեջանցիները նույն բանն են անում՝ երկուսն էլ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում․ Մանուկյան
    ՔՊ-ն ու ադրբեջանցիները նույն բանն են անում՝ իջեցնում են Արցախի դրոշը։ Երկուսն էլ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։
    14:24
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն Արցախ չի գնում, որ «ադրբեջանցիները չկրակեն մեր գյուղացիների վրա»
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հայաստանի պաշտոնյաների Արցախ չայցելելուն: Սիմոնյանն ասել է, որ ինքը Արցախ չի գնում, որպեսզի դա ադրբեջանական սադրանքների առիթ չտա:
    13:42
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մեր օրակարգն Արցախն է ու անվտանգությունը. ընդդիմությունը հիմնավորում է բոյկոտը
    «Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախի հարցն է ու անվտանգությունը»,- ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո՝ խորհրդարանի միջանցքում, այսպիսի միտք է հայտնել Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
    13:41
    12.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Փոքրիկ հրեշտակ, ուրախություն ու երջանկություն ես բերել բոլորիս․ փոքրիկ Կարենից՝ լուսանկարներ
    Ապրիլի 10-ին ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը։ Երեխային անվանակոչել են եղբոր անունով։ Կարենը զոհվել է Շուշիում։ Ընկերների հետ շրջափակման մեջ է հայտնվել, երդվել՝ ավելի լավ է զոհվել, քան գերի ընկնել։
    13:33
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը ՀՀ բյուջեն իր համար սարքել է մեղրի տակառ, կարծես թե 2 օր առաջ 54 մլնով ընդդիմության համար են մեքենաներ գնել․ Լիլիթ Գալստյան
    Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը ստում են, սուտը իրենց համար վաղուց մրցակցային առավելություն է դարձել  և այդ ստով և մանիպուլյացիաներով մեր հասարակությանը ուղղակի մոլորեցնում են։ Այսպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չի մասնակցում։
    13:26
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    1 զոհ, 3 վիրավոր. ավտովթար՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհին
    Ապրիլի 11-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ-131» ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրայի» 23-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Ռաֆայել Գևորգյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    13:20
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորը պահանջում է «սթափեցնել Ղարաբաղի իշխանություններին». Արսենյանն ԱԱԾ-ին է դիմում
    Խորհրդարանի ամբիոնին ամրացված Արցախի դրոշը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հեռացրել է և քննադատել ընդդիմության որոշումը՝ մեկնել Արցախ: ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանից պահանջել է, որ սթափեցնի Ղարաբաղի իշխանություններին:
    13:19
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը. փաստաբան
    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա, մասնավորապես, նշել է. «Քոռ խոզի» գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: «Իմ պաշտպանյալ Արմեն Աստարյանին մեղադրանք է առաջադրվել Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար: Պարոն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չեռանալու մասին: Պաշտպնական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը»։
    13:13
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմությունն ԱԺ-ում տեղադրել է Արցախի դրոշն ու մեկնել է Արցախ
    «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մեկնում են Արցախ ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, քանի որ Հայաստանի խորհրդարանը չի արտահայտում երկրում ստեղծված իրավիճակը:
    13:07
    12.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.04.22
    13:06
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը գերադասում է ճոխ գործուղումների գնալ՝ մոռանալով իր բուն անելիքը ․ Խաչատրյան
    Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե ընդդիմությունը չի աշխատում՝ Արցախ է գնում: Հավանաբար մոռացել է, որ ինքը հանդիսանում է ՀՀ և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հայաստանյան համանախագահը: Հանձնաժողը դեռ ոչ մի նիստ չի գումարել չնայած ընդդիմության բազմաթիվ պահանջներին: Փոխարենը, նա գերադասում է ճոխ գործուղումների գնալ և, օրինակ, Բալի կղզում պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Դա է իր պատկերացրած աշխատանքը»:
    12:50
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նոր-Նորքում շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված մեքենաների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 32 շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով մեքենաները վնասվել են: Tert.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը հայտնեց, որ թաղապետարանից և քաղաքապետարանից չի եղել պատշաճ վերաբերմունք, ավելի վաղ տանիքը վերանորոգվել է շենքի բնակիչների կողմից:
    12:44
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ԱԺ-ում չգտնվեի, ավելի վատ բառապաշարով կխոսեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն Գաբրիելյան
    Մարդիկ հանրահավաք են անում, հանրահավաքից հետո հայտարարություն են տարածում, հանրահավաքի ընթացքում անընդհատ հնչում է այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Գաբրելյանը մեջբերում արեց հանրահավաքից հետո ընդդիմության տարածած հայտարարությունից։ «Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, առանց ՀՀ-ի հետ հուսալի կապի Արցախի հետ: Հիմա հարց եմ տալիս, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ մարդիկ, ասելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միաժամանակ տարածել են հայտարարություն և ասում են՝ եթե Արցախը ՀՀ-ի հետ ունենա անվտանգ միջանցք, ճանապարհ, մենք կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե ԱԺ-ում չգնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի, շատ ավելի վատ բառապաշարով կարող էի արտահայտվել մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ»«–ասաց Գավրիելյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը, որը սնանկ քաղաքական օրակարգ ունի, Արցախի դրոշը թափ տալով ուզում է ՀՀ-ում զավթեն իշխանությունը․«Բայց դե ոչինչ չի ստացվելու, որովհետև մեր ժողովուրդը գիտակից ժոցովուրդ է»,- ասաց Գաբրիելյանը։
    12:36
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    20-ամյա տղան ջարդել է Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճանների սալիկները
    Ապրիլի 8-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ա.Դադյանը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ ապրիլի 6-ին ժամը 01:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ.Օ.-ն (ծնված 2000թ.) վարելով «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան, դիտավորությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երթևեկել Փետրվարի 20 փողոցի՝ Վերածննդի հրապարակից դեպի Ս. Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճաններով, ինչի հետևանքով ջարդել է աստիճանների սալիկները: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանությանՍտեփանակերտ քաղաքի վարչությունը:
    12:09
    12.04.22
    Ավելին