Լրահոս
2022-04-21
-
ՀասարակականԱրցախից տեղահանվածները՝ «հուսահատության պատի» մոտ. ՄԱԿ-ը Հայաստանում փախստական չի տեսնումԱրցախից բռնի տեղահանվածները չգիտեն վազել Ազատության հրապարակ, թե գնալ աշխատանքի: Ասում են երեխաների կյանքի ապահովման ու հայրենիքի անվտանգության արանքում շփոթված են մնացել:Ավելին21:2721.04.22 -
Հասարակական«Գուցե մի օր Սյունիքն էլ մոռանան Արցախի պես». սյունեցու մտահոգությունըՍյունեցին մտահոգ է, որ Արցախի նման, մի օր Սյունիքն էլ կմոռանան: Սիսիանում դեռ չեն կողմնորոշվել՝ պատրա՞ստ են փողոց դուրս գալ ու պայքարել հանուն Արցախի ու Հայաստանի»:Ավելին21:2621.04.22 -
ՀասարակականՈստիկանները զոհված զինծառայողների ծնողներին թույլ չեն տվել վրան տեղադրել Ազատության հրապարակումԱզատության հրապարակ եկած զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ ցանկանում են վրան տեղադրել և միանալ հացադուլ հայտարարած զինծառայողներին և ընդհանուր ակցիային: Նրանց անմիջապես մոտեցել են ոստիկանները և արգելել տեղադրել վրանը: Ծնողներից մեկը հայտնել է, որ ոստիկանները մեկ ժամ են խնդրել պատասխան տալու համար:Ավելին21:2221.04.22 -
ՀայաստանԱզատության հրապարակի տղաներն ուզում են ուղղել «անկախության սերնդի» սխալըՈվքե՞ր են Արթուրն ու Նվերը, որ արդեն 4 օր է հացադուլ են անում՝՝ փորձելով սերնդակիցների ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրի վրա: Նրանք ստիպված են իրենց ծայրահեղ քայլի ազնիվ նպատակներն ապացուցել անծանոթներին:Ավելին21:2021.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Բաքուն սպառնում է. «աշխարհի ադրբեջանցիների հաջորդ հավաքը Երևանում է լինելու»Ավելին18:3021.04.22 -
ՀասարակականՓաշինյանն ունիկալ չէ, մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից․ Արթուր Խաչատրյան․ պատգամավորԴեռ ՔՈՎԻԴ 19-ի համավարակի օրերին տարածած մի տեսաուղերձում Փաշինյանը մի միտք արտահայտեց, որի էությունը հետևյալն էր՝ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությունը ձևավորել։ Իհարկե, այս տրիվիալ ճշմարտության հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Սակայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այն ժամանակ դեռ «Իմ քայլը» դաշինքի) միջին վիճակագրական ընտրողին անընդհատ համոզում ես, որ դու ես իշխանություն ձևավորել, դու մասնակցում ես երկրի կառավարմանը, և դու պատասխանատու ես բոլոր ձախողումների համար, միջին վիճակագրական ընտրողն ավելի փութաջանորեն է հաջողություններ փնտրում (կամ գոնե իրեն համոզում, որ դրանք կան) և շատ ավելի «ներողամիտ» է լինում ձախողումների նկատմամբ։ Փաշինյանն ունիկալ չէ։ Մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից, հանուն ժողովրդի կամ ժողովրդի «պահանջով»։ Հին աշխարհի դեմագոգներից մինչև նորօրյա պոպուլիստ մանիպուլյատորներ հղում են կատարում հենց ժողովրդին, որպեսզի հիմնավորեն, արդարացնեն իրենց վարած քաղաքականությունը կամ քննադատեն ու հայհոյեն այլոց։ Նացիստական Գերմանիայի քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսը 1943 թվականի փետրվարին արտասանած իր ծավալուն «Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնիր և թող մոլեգնի փոթորիկը» (Volk steh auf, und Sturm brich los!) ելույթում «ժողովուրդ» բառը կիրառել է․․․ 98 անգամ։ Տեղին է հիշել, որ թե՛ հիտլերյան Գերմանիայում, թե՛ լենին-ստալինյան ՍՍՀՄ-ում բոլոր հանցագործությունների «շահառուն և պահանջատերը» ժողովուրդն էր։ Ի դեպ, սովորաբար, հենց նման «ժողովրդասեր» երկրներում ժողովրդի կարծիքի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում։ Օրինակ՝ ժողովրդավար Հայաստանում ժողովրդասեր, ժողովրդի վարչապետ Փաշինյանը, որը դեռ 2018-ին սրտնեղում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչպես լուծի Արցախի հարցը, խոստանում էր, որ հրապարակում հավաքված ժողովուրդը պետք է որոշում կայացնի, 2020-ին ժողովրդից ծածուկ, ժողովրդի թիկունքում ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։ Այնպես որ՝ պատահական չէ, որ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ ժողովրդին հիշեցրեց կառավարության ձախողումների համար ժողովրդի պատասխանատվության մասին։ Այսօր էլ է Փաշինյանն իր քայլերն արդարացնում ժողովրդից ստացած մանդատով, ժողովրդի պահանջով։ «Ժողովուրդը մեզ խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել»․․․ Այստեղ տեղին է հիշել, թե, վերջիվերջո, ժողովուրդը Փաշինյանին ինչ մանդատ է տվել։ Եթե առաջնորդվենք ռացիոնալ տրամաբանության կանխավարկածով, ապա մեր 688 761 հայրենակիցներ վստահել էին Փաշինյանի նախընտրական խոստումներին և իրենց քվեով նրան մանդատ տվել՝ իրականացնելու հենց այդ նախընտրական խոստումները։ Այս և նախորդ ընտրություններից առաջ ժողովրդին՝ Փաշինյանի տված բոլոր խոստումներին այստեղ չանդրադառնանք, հիշենք միայն նրա արցախյան խոստումները, խոստումներ, որոնց դիմաց նա քվե ստացավ, խոստումներ, որոնք նա պարտավոր է կատարել կամ հրաժարական տալ, եթե չկարողանա դրանք իրականացնել, ինչպես, օրինակ, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման, որը հրաժարական տվեց, քանի որ գիտակցեց, որ չէր կարողանալու իրականացնել ամերիկյան զորքերն Օկինավա կղզուց հանելու՝ իր նախընտրական խոստումը։ Փաշինյանը խոստացել էր, որ մոտակա տարիներին իր գլխավոր խնդիրը պետք է լիներ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։» Իր նախընտրական այս խոստումը Փաշինյանը հիմնավորել էր այն պարզ տրամաբանությամբ, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: Ընտրություններից առաջ նա խոստանում էր, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո...»։ Ավելի պարզ՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոստացել էին ազատագրել Արցախի՝ առնվազն ԼՂԻՄ հատվածը, խոստացել էին հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։ Ժողովուրդը (իսկ ավելի ստույգ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվեարկել էր Փաշինյանի օգտին) հավանություն էր տվել Փաշինյանի նախընտրական ծրագրին, հավատացել էր նրան և նախընտրական խոստումներն իրականացնելու համար մանդատ տվել։ Փաշինյանին ընտրողները նրան մանդատ չեն տվել, որ խաղաղության անվան տակ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, մանդատ չեն տվել, որ նա «իջեցնի Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը», մանդատ չեն տվել, որ նա և նրա քաղաքական պատասխանատուները հրաժարվեն միանշանակ հայտարարելուց, որ Արցախը, որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մանդատ չեն տվել, որ խորհրդարանի խոսնակը, որը նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահն է, հրաժարվի հանձնաժողովի նիստ գումարելուց, մանդատ չեն տվել, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բացեիբաց խոսեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին (ինչ-որ անհասկանալի կարգավիճակով), մանդատ չեն տվել, որ կարկառուն ՔՊ-ական մի պատգամավոր Արցախի դրոշն իջեցնի Հայոց խորհրդարանի ամբիոնից․․․ Փաշինյանը սա գիտի, շատ լավ գիտի։ Եվ նաև գիտեր, որ իր նախընտրական խոստումների կատարման հարցը ծառանալու է իր առջև։ Սա էր պատճառը, որ նախընտրականից կառավարության ծրագրին անցման ժամանակ քաղաքական մեծամասնության խոստումներն էական փոփոխություն կրեցին։ Կառավարության ծրագրում Արցախի դեօկուպացիայի դրույթը փոխարինվեց խորհրդավոր և անհասկանալի «խաղաղության օրակարգով», իսկ ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի փոխարեն առաջարկվեց իջեցնել «Արցախի կարգավիճակի նշաձողը»։ Հաշվարկը պարզ էր․ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու իր ծրագրի, այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին ժողովրդին տված խոստումների կատարման համար։ Իսկ որպեսզի ժողովուրդն իրեն արհամարհված չզգա, կարելի է կիրառել Գեբելսի քարոզչական հնարքը՝ անընդհատ հիշատակել ժողովրդին, «կարևորել» ժողովրդին և սեփական քայլերը հիմնավորել «ժողովրդի կամքով»։ Չէ՞ որ Փաշինյանը նույնիսկ վարչապետության իր «խաչը» կրում է ժողովրդի և Աստծո կամքով․ ավելի պարզ՝ ժողովո՛ւրդ, դու ցանկացար, որ ես դառնամ վարչապետ, և եթե ես ինչ-որ վատ բան անեմ, դու ես մեղավորն ու պատասխանատուն, քանի որ դու ինձ ընտրեցիր։ Իսկ Փաշինյանը գիտի, որ խաղաղության անվան տակ իր շարունակական միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու Թուրքիային հանցանք են ազգի առաջ, հանցանք են հազարավոր նահատակ հերոսների առաջ, հանցանք են գալիք սերունդների առաջ։ Այդ «խաչը» ծանր է Փաշինյանի և նրա թիմակիցների համար։ Նրանց այլ մեղավորներ ու հանցակիցներ են պետք։ Հանցակիցներ, որոնց նրանք կարող են մեղադրել սխալ ընտրություն կատարելու համար։ Եվ Փաշինայնը դարձյալ հիշում է ժողովրդին․․․Ավելին18:1821.04.22 -
ՍոցիալականԷդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացելArmLur.am-ը գրում է. Մարտի 14-ին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի համար 2022 թվականը ձեռքբերումներով է սկսել: Նա ոչ միայն պետական պաշտոնի է նշանակվել, այլեւ՝ բնակարան ու ավտոկայանատեղի է նվեր ստացել: ArmLur.am-ը ուսումնասիրեց Մարուքյանի 2022 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նշված է, որ Մարուքյանը 2011 թվականին Վանաձոր քաղաքում հիպոտեքային տարբերակով բնակարան է ձեռք բերել: Բացի այս, արձանագրենք, որ այս տարի Մարուքյանի անշարժ գույքը բազմապատկվել է. նա Երեւանի Ավան վարչական շրջանում նվեր է ստացել մեկ բնակարան, մեկ ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Սրանց ձեռքբերման եղանակը Մարուքյանի հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Այսինքն Մարուքյանն այս տարի ոչ միայն պաշտոնյա է դարձել, այլեւ՝ բնակարանատեր: Ունի 2013 թվականի արտադրության մեկ ավտոմեքենա՝ Toyota մակնիշի, որը գնվել է 2018 թվականին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մարուքյանը տվյալներ է ներկայացրել նաեւ բանկային հաշիվներին առկա մնացորդների մասին: Այսպես, հատուկ հանձնարարություններով դեսպանի բանկային հաշվին առկա է եղել շուրջ 5.6 մլն դրամ, 1360 դոլար եւ 1075 եվրո: Իսկ կանխիկ դրամը կազմել է 3500 դոլար: Մարուքյանի կնոջ՝ Տաթեւիկ Մատինյանի 2021 թվականի հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տեղեկություն չկա նշված: Իսկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 570 հազար դրամ, 2528 եվրո: Պաշտոնյայի կինը նախորդ տարում որպես հայտարարագրել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը, որը ընդհանուր կազմել է 765 հազար դրամ, որից 200 հազար դրամը նա ստացել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ից, իսկ 565 հազար դրամը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ից:Ավելին18:0821.04.22 -
ՀասարակականՈ՞ւմ է Թուրքիան նախապայման առաջ քաշել, Ձե՞զ, Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում․ ՔՊ-ական պատգամավորՄենք Թուրքիայի հետ երկխոսության գնալու ենք առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Հարցին՝ եթե Թուրքիայի հետ շփումը առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, Խաչատրյանը ասաց․ «Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը, երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը, առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»։ Դիտարկմանը, թե Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, Խաչատրյանը ասաց․ «Ո՞ւմ, Ձե՞զ, հիմա դուք Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում, Թուրքիան ասում է՝ ես նախապայմաններ չունեմ։ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս Թուրքիան հայտարարել է, որ հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ, դա իր խնդիրն է, ում հետ ուզում է, թող հաշվի նստի, երբ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները։ Եթե սահմանները բացվեն, հարաբերությունները հաստատվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ցեղասպանությունից»։ Խաչատրյնաը անդրադարձավ օրեր առաջ ԱԺ-ում Ադրբեջանի կազմում Արցախի լինելության վերաբերյալ իր ելույթին։ «Երբ ես ասում էի, որ սխալ էր առաջ քաշել «Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս» տեսակետը, դա չէր նշանակում, որ այդ հարցը չպետք է առաջ քաշվեր, պետք էր սկսել անվտանգությունից, որից կբխի կարգավիճակը»,- ասաց նա։ Նա նշեց՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա. «Բբոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով, այդ ընթացքում պետք է խուսափենք խոչընդոտների առաջացումից»։ Խաչատրյանը զգացմունքային որակեց օրեր առաջ Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարությունը, նշելով՝ Արցախի ԱԺ-ն շտապել է նման հայտարարություն անելիս։Ավելին18:0421.04.22 -
ԵրևանԳողացել են Կոմիտասի դիմաքանդակըԱրաբկիր վարչական շրջանում գողացել են հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Կոմիտասի դիմաքանդակը տեղադրված էր Վահագն Դավթյանի այգում:Ավելին17:5821.04.22 -
ՀասարակականՍասուն Միքայելյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, երկրապահից չեմ կարող տարածք խլել. Առուշ Առուշանյան2021 թվականի ՏԻՄ ընտրություններում վերընտրվելուց հետո ավագանու նիստն առաջին անգամ վարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Արտահերթ նիստի բացմանը Առուշանյանը շնորհավորել է ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս անգամ ևս ավագանու անդամները պատվով կիրացնեն իրենց վստահված մանդատները: «Մենք աշխատել ենք սկզբունքային, աշխատում ենք և աշխատելու ենք նույն կերպ: Ձեզ ցանկանում եմ Աստծո կողմից մեծ էներգիա՝ ձեր և մեր համաքաղաքացիների մտքերը ռեալիզացնելու համար»,- նշել է Գորիսի համայնքապետը: Առուշանյանն անդրադարձել է նաև նախորդ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկին, որը որոշ լրատվականներում շահարկման թեմա է դարձել: Խոսքը ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի տարածքը «Առանցք» ՍՊԸ-ին վարձակալության հանձնելու մասին է: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ ես ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, ես երկրապահից չեմ կարող տարածք խլել: Առկա է օրենսդրական բաց, հաջորդ նիստում խնդիրը կլուծվի. տվյալ տարածքը կծառայի և՛ «Առանցք» ընկերությանը, և՛ ԵԿՄ-ին, երկուսն էլ կշահագործեն, հարկ եղած դեպքում տարածքը կտրամադրվի նաև ԵԿՄ-ին, մասնավորապես՝ ԵԿՄ նախագահին՝ Սասուն Միքայելյանին: Չեմ ուզում, որ սա ինչ-որ քաղաքական շահարկումների թեմա դառնա, քանի որ մեր մեջ երբևէ քաղաքական շահարկումների թեմա չի եղել, չկա և կարծում եմ՝ չի լինի: Մեր մոտեցումը մեր երկիրը պահելն է, հետևաբար այդ խոսակցություններն անլուրջ են»,- պարզաբանել է Առուշանյանը, որից հետո ավագանին անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:Ավելին17:5221.04.22 -
Հայաստան22-ամյա վարորդը Volkswagen-ով 1․5 մ բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է նոր կառուցվող շինության մեջԱյսօր խոշոր սվտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Հարություն Պ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 1,5մ բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել նոր կառուցվող շինության մեջ: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Հարություն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:Ավելին17:4621.04.22 -
ՀասարակականՄի՞թե բայրաքթարների տակ նաև մեր արժանապատվությունը ոչնչացավ․ ձերը խաղաղություն չէ. Լիլիթ Գալստյան«Ծառերը» վիպակում Հրանտ Մաթևոսյանը մի հրաշալի հաստատում ունի՝ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Երեկ ԱԺ-ն՝ իրեն վայել մի մանկական և պարզունակ պատճառաբանությամբ/, իբրև թե տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ/ հրաժարվեց է ԱԺ դահլիճը տրամադրել «Հայաստան» խմբակցությանը՝ նախապես ծրագրած Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումներ անցկացնելու համար։ Այնքան պարզ է ամեն բան և անթաքույց․ անցյալը Օ-ացնող և ուրացող ՔՊ-ական իշխանությունը շարունակում է հեզ ու հլու հաճկատարի վարքով՝ դրական ազդակներ ուղարկել թուրք-ադրբեջանական եղբայրությանը։ Այսպիսին է «Խաղաղության դարաշրջանի» ՔՊ-ական համոզումն ու դիմակը ․սա մեր ինքնությունը ստորացնելու, ազգային ինքնասիրությունը գետնաքարշ դարձնելու, նաև ՝ վաղվա հույսը թաղելու թուրքի ձեռագիր է։ Օրեր առաջ, երբ ՔՊ-ականները փրփրաշուրթ, իրենց առաջնորդի հանգույն ԱԺ-ում հիմնավորում էին, թե Արցախի ապագան Ադրբեջանի կազմում է, այնքան հստակ էր, որ սրանք ջնգում է «անասունի ու մարդու արանքում ընկած տարածությունը»։ Չկա այդ սահմանը, չկաս դու որպես ազգ, որպես հավաքական քաղաքական միավոր, որպես հայ, որպես պետություն։ Ու դու այն ես, ինչ ես հիմա՝ ցելավի բերանն ընկած ոստի պես մեկ Մոսկվայում ես, մեկ՝ Բրյուսելում, մեկ՝ Բաթումիում, մեկ՝ ուր որ կկանչեն․․․ Ու ես ճանապարհներին՝ ազգն աճուրդի հանելու այս քստմնելի ճանապարհներին, երկրի բոլոր սահմանները մերկացրած ճանապարհներին, հիշողությունը կորցրած կենդանու անհոգությամբ մաշվում է ազդը, կարծես երեկ չէին մեր երեխեքը բայրաքթարների տակ կոտորվում։ Մի՞թե դուք հաշիվ չունեք ձեր անցյալի հետ․․․ Մի՞թե բայրաքթարների տակ նաև մեր արժանապատվությունը ոչնչացավ։ Մեր վերքերը դեռ թաց են ու մեր արյունող վերքի վրա թուրքական շպար տարածելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք դուք չունեք։ Ձերը խաղաղություն չէ, այլ աճուրդն է՝ հանուն իշխանության, հանուն տեսակային վրեժի, հանուն վարձկանության․․․ ԶԱՐԹՆԵ՜Լ, ԴԻՄԱԴՐԵ՜Լ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼԱվելին17:3521.04.22 -
Հայաստան«Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռներից մեկում ռումբ կա․ ահազանգՔիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին օդանավակայան են ժամանել հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:Ավելին17:3021.04.22 -
Հայաստան«Ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության». «Հայաստան» դաշինքը կոչ է անում միանալ ջահերով երթինԱպրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։ Այն այսօր առավել մեծ խորհուրդ ու բովանդակություն ունի, ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում: «Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած շփումներում, երբ հայկական կողմն ակնհայտ կատարում է տասնամյակներ շարունակ առաջ քաշվող թուրքական նախապայմանները, հնարավորություն է տրվում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Օսմանյան կայսրության ժառանգորդին նոր հավակնություններ ու պահանջներ առաջադրել մեր ժողովրդին ու պետությանը։ Միաժամանակ, Հայաստանի օրվա իշխանությունները, հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի Անկախության Հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություններից, փորձում են միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի քաղաքացին պաշտպանում է իրենց պարտվողական քաղաքականությունը։ Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը։ Կոչ ենք անում բոլորիդ՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին լինել Հանրապետության հրապարակում, միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության։ Ո՛Չ ասենք Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», - ասված է հայտարարությունում:Ավելին17:0921.04.22 -
ՀասարակականՎահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում․ Ալեն ՂևոնդյանՀայաստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար այդ հանդիպումից, որտեղ Հայաստանի դրոշը թարս է դրված։ «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում»,- գրել է Ղուլյանը։Ավելին16:5721.04.22 -
ՀասարակականՍամվել Կարապետյանն աղքատացել է․ ըստ Forbes-ի՝ նրա կորցրածը կրկնակի գերազանցում է ունեցվածքի չափինՀեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2022 թվականի Ռուսաստանի 88 միլիարդատերերի ցանկը, որում ներառված են նաև հայազգի գործարարներ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), Սամվել Կարապետյանը: Սերգեյ Գալիցկին 3,2 մլրդ դոլար կարողությամբ 32-րդ հորիզոնականում է: Նախորդ տարվա համեմատ՝ գործարարը կորցրել է 300 մլն դոլար: Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը 42-րդ հորիզոնականում է: Նա ունի 2 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ նրա կարողությունն ավելացել է 100 մլն դոլարով: «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 82-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը գնահատվել է 1,1 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ նա կորցրել է 2,2 մլրդ դոլար: Ինչ վերաբերում է ընդհանուր ցանկին, ապա այն գլխավորում Է Վլադիմիր Լիսինը (18,4 մլրդ դոլար): Առաջին հնգյակում ներառված են Վլադիմիր Պոտանինը (17,3 մլրդ դոլար), Պավել Դուրովը (15,1 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (14 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (13,2 մլրդ դոլար):Ավելին16:4021.04.22 -
ՀասարակականԱսում էին՝ ինչու փողոց դուրս չեք գալիս․ բա հիմա իրենք ու՞ր են․ Գեղամ ՆազարյանԱզատության հրապարակում հազադուլ հայտարարած Արթուր Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին է այելել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Տղաները մի շատ կարևոր խնդիր են դրել իրենց առջև՝ համախմբել երիտասարդությանը, թմբիրից դուրս բերել երիտասարդությանը: Ես իրենց հորդորեցի՝ ժամ առաջ դուրս գալ հացադուլից, պայքարի այլ՝ ավելի ակտիվ միջոցներ ընտրել: Երիտասարդներին դիմում եմ, որ այսօր լինեն Ազատության հրապարակում: Կոչով դիմել եմ և շատ ծնողներ միացել են ինձ, այսօր երեկոյան հերոս նահատակ տղաների ծնողները պետք է գան ու կագնե Արթուրի և Նվերի կողքին, որից հետո հուսով եմ իրենք դուրս կգան հացադուլից»,-նշեց պատգամավորը: Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսած Արթուր Վանեցյանի և թիմակիցների գործողություններին: «Մինչև Արթուր Վանեցյանի նստացույցը բոլորը մեզ ասում էին՝ Ազգային ժողովում խոսելով չի, դրոշ տնկելով չի, ինչու փողոց դուրս չեք գալիս, բա հիմա իրենք ու՞ր են, ասողներն էլի են ասելու, չեկոներն էլի լիքը պատճառներ են գտնելու: Եկել է այն կրիտիկական պահը, որ էլ ետ գնալու, նահանջելու տեղ չունենք»,-ասաց նա:Ավելին16:3221.04.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում բանտապաններ տեղափոխող ավտոբուսում ուժեղ պայթյուն է եղելԹուրքիայի Բուրսա նահանգում բանտապաններ տեղափոխող ավտոբուսում ուժեղ պայթյուն է եղել: Մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ կան:Ավելին16:2921.04.22 -
ՍպորտԲռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը չեմպիոն ունի60 կգ քաշային կարգով Էրիկ Իսրայելյանը բարձրացավ պատվո հարթակի վերին աստիճան՝ եզրափակչում հաղթելով բուլղարացի Կիրիլ Բորիսովին։ Իսրայելյանը հաղթել է հինգ մենամարտում, երեքը՝ նոկաուտով։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արես Հակոբյանը (67 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Հայաստանի` եզրափակիչ դուրս եկած մեկ այլ ներկայացուցիչ՝ Համլետ Ադամյանը (80 կգ), կմենամարտի ապրիլի 21-ի երեկոյան։Ավելին16:2421.04.22