Լրահոս
2022-04-21
-
ԱրցախԱդրբեջանը հրապարակել է դեպի Ստեփանակերտ ճանապարհի շինարարության լուսանկարներըԱդրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը: Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։ Այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանին` գործող ճանապարհը փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։Ավելին16:2021.04.22 -
ՔաղաքականՃիշտ կլիներ «ազգությամբ հայեր» ընդգծումը հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջից․ ՔՊ-ական պատգամավորՔննարկման ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է արագացված և պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։Ավելին16:1421.04.22 -
ԱրցախԱլիևն այցելել է Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱպրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «minval.az»-ը:Ավելին16:1321.04.22 -
ՄիջազգայինՀաղթելու ենք. Վլադիմիր ԿլիչկոՈւկրաինան չի կարող պատերազմում պարտվել ռուսներին, քանի որ գինը չափազանց բարձր է։ Այս կարծիքը սոցցանցի իր էջում հայտնել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»։ «Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում, այլապես կկորցնենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ, ինչպես և Եվրոպան։ Մենք պետք է պաշտպանվենք, հաղթելու ենք»,- գրել է Կլիչկոն Instagram-ում։Ավելին15:2821.04.22 -
ՀասարակականԼռել այլևս անհնար է․ 44-օրյա պատերազմին զոհված Գևորգ Ջավախյանի մայրը կոչ է անում գնալ Ազնավուրի հրապարակ44-օրյա պատերազմի զոհերից Գևորգ Ջավախյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ զոհերի հարազատներն ապրիլի 26-ին հավաքվելու են Ազնավուրի հրապարակում և միասին որոշեն հետագա անելիքները։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին‼️‼️‼️ Ես՝ Գևորգ Ջավախյանի մայրը, Ապրիլի 26–ին, ժամը 14-ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի եւ գործողութփյունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) եւ միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է եւ գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»:Ավելին15:1021.04.22 -
ՀասարակականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է ԼեհաստանԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:Ավելին15:0421.04.22 -
ՀասարակականԼռել այլևս անհնար է, հատկապես խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին․ Աստղ ԳալեյանԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 26-ին, ժամը 14-ին զոհված զինծառայողների ծնողների հետ լինելու է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին։ Ես՝ Մխիթար Գալեյանի մայրը և հայրը ապրիլի 26-ին, ժամը 14-ին, հերոսների ծնողների հետ լինելու ենք Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողությունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) և միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»։Ավելին14:4021.04.22 -
ՔաղաքականԳլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր ՎանեցյանԻմ ընդդիմադիր գործընկերները ևս պայքարում են, մենք ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու masin իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը ասաց․ «Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։ Կարճ ժամանակ հետո միևնույն է հանրությունը իմանում է ով է ճիշտ, ով սխալ»։Ավելին14:3921.04.22 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթինԱպրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։Ավելին14:3321.04.22 -
ՄիջազգայինՄարիուպոլը ռուսական բանակի լիակատար վերահսկողության տակ է. Շոյգուի զեկույցը՝ ՊուտինինՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Մարիուպոլը Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ է:Ավելին14:3121.04.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի Հայաստանին և ԱդրբեջանինՌուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի, երբ ձևավորվի հայ-ադրբեջանական սահմանի զատման ու գծման հարցով երկկողմ հանձնաժողովը:Ավելին14:3021.04.22 -
ՔաղաքականԱնդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից․ Էդմոն ՄարուքյանՀատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է երեկ 168․am—ին տված հարցազրույցին, որտեղ հայտնել էր, որ նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրչած հայտարարությունը կապիտուլյացիա չէր։ Սոցիալական ցանցերում տարածվեցին տեսապատկերներ, որտեղ Էդմոն Մարուքյանը նախկինում գրել էր․«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։ Սրա վերաբերյալ Մարուքյանը այժմ գրառում է արել․«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։ Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է: Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում: Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից: Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»:Ավելին14:2321.04.22 -
ԻրավականԱղվան Հովսեփյանի գործը ձեռքով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ փաստաբանՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, News.am-ին հայտնել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Աչքերը կապած, առանց կշեռք արդարադատություն է։ Մակագրումը ձեռքով է արվել, և միայն այդ հանգամանքը բավարար է, որպեսզի օրինական դատարանի մասին չխոսենք», - ասել է փաստաբանը։Ավելին14:1921.04.22 -
ՀայաստանՎանեցյանը չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից. նստացույց-հավաքը շարունակվում էԱզատության հրապարակում 5-րդ օրն է շարունակվում է Արթուր Վանեցյանի հրավիրած նստացույց-հավաքը: Այսօր նա կրկին հայտարարել է, որ այս հրապարակում է, քանի որ հայրենիքից թանկ այլևս ոչինչ չունի կորցնելու ու չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից:Ավելին14:1621.04.22 -
Հասարակական«Խզված ձայնով» տղան կոչ է անում Անկախության սերնդին գնալ Ազատության հրապարակԱնկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին։ «Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես, մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», - ասաց Մնացական Ավետիսյանը։ Նա ընկերներին կոչ արեց դադարեցնել հացադուլը. «Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։Ավելին14:1121.04.22 -
ՔաղաքականԱյս իշխանություններն իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը. ՎանեցյանՊետք է օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք չենք եկել այստեղ ասելու, որ պահանջում ենք իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակը հանուն հզոր Արցախի և հզոր Հայաստանի համար է։ Սա անձերի, կուսակցությունների պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն մեծ հայրենիքի», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել։ «Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը», - ասաց նա:Ավելին14:0921.04.22 -
ՀայաստանԿարևոր է՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է․ ՀովհաննիսյանՆիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։ Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես են աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։ Դրանից հետո պետք է լինի կա´մ նոր ԱԺ, կամ՝ նոր մեծամասնություն։ Ժամանակավոր լուծում կարող է լինել ընդդիմադիր կազմերի էական փոփոխությունը, բայց այստեղ գլխավոր բառը էականն է։ Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ փողոցում առաջանալու է ճգնաժամ։ Թե ի´նչ ծավալի, ի´նչ ուժգնության՝ այս պահին դժվար է ասել։ Դա կունենա՞ այն ծավալը, որը կբերի իշխանության հրաժարականին։ Զուտ տեխնոլոգիապես՝ դատելով երևանյան զուգահեռ կյանքերի առկայությունից, դժվար է պատկերացնել, թե մոտակա օրերին կամ շաբաթներին երկրում իշխանության փոփոխություն կլինի։ Բայց հասարակության մեջ առկա է կուտակված զգալի էներգիա, և կուտակման միտումը մեծանում է։ Չկա այն գործիքը, որով հնարավոր է չափել այդ էներգիայի ծավալը, բայց որակական հատկանիշներով այն ակնհայտորեն ագրեսիվ է՝ հաշվի առնելով պատերազմը, պարտությունը, զոհերը, ազգային ստորացումը և այլն։ Այդ էներգիան պետք է պարպվի. ե՞րբ և ո՞ր կայծից՝ ոչ ոք չի կարող ասել։ Հենց սա է այն սև կարապը, որը մի օր իջնելու է Երևանի կենտրոնում։ Այսօրվա փողոցը, գոնե այս պահին, որակով բավական լավն է, և Ազատության հրապարակում օրվա ընթացքում կարելի է տեսնել անհատական լավ որակներ, և նույն այդ որակը իշխում է հանրային հարթակներում։ Խնդիրն այսօր փողոցին առաջարկվող պայքարի բովանդակությունն է։ Հակաիշխանական համակարգը պետք է կարողանա ձևակերպել հստակ բովանդակություն։ Սա, կոպիտ ասած, այն կենսական ապրանքն է, որը պետք է առաջարկվի հասարակությանը։ Մինչև մարդիկ չտեսնեն իրենց առաջարկվող՝ վաղվա օրվա ամբողջական պատկերը, չեն դառնալու պրոցեսի մասնակից։ Համադրելով առկա փաստերը՝ արձանագրում ենք, որ երկրում ստեղծվել է բազմաշերտ ճգնաժամ. դահլիճում՝ սուր բովանդակային և տեխնոլոգիական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա, փողոցում՝ թերևս անխուսափելի լարվածություն, որը պետք է մտցնել բովանդակային և կառուցվածքային հուն։ Փողոցային պրոցեսների շուրջ որոշումներ կայացնողները կա´մ չեն տեսնում, կա´մ չեն կարևորում փողոցում առկա բովանդակային ճգնաժամը։ Եվ կա սեղմվող ներհասարակական էներգիա, որը մի պահի պայթելու է։ Եվ, վերջապես, ոչ ոք չի լուծարել Ադրբեջանը. կա նրա ագրեսիվ գործոնը, որը կարող է մի պահի փոխել իրավիճակը։ Մենք մտնում ենք բավական լարված ու հակադրություններով մի փուլ, որի արդյունքում կամ ընթացքում իշխանությունը փոխվելու է, բայց բարդ որոշումներից ու զարգացումներից մենք չենք խուսափելու։ Հենց այդ պատճառով է կարևոր՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Հենց այդ պատճառով է պետք փողոցում, դահլիճներում կատարվող պրոցեսներին այս պահից սկսած տալ հստակ բովանդակություն։Ավելին13:1021.04.22