Լրահոս

2022-04-21
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
    Ապրիլի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Կատարվել է 3287 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։ Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում։
    11:38
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆանտաստիկայի ժանրից է, որ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է ասել, թե Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է. Արթուր Վանեցյան
    Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան, որն սկսել ենք ապրիլի 17-ից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերին վերաբերող քննարկումներ, դասախոսություններ։ Օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Վանեցյանն ասաց, թե կիսում է դիտարկումները, որ հարաբերությունների հավանական կարգավորման դեպքում կսառեցվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ «Ականատես ենք լինում, որ թուրքական իշխանություններն ասում են, թե եթե հայերն ուզում են կարգավորել մեզ հետ հարաբերությունները, պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ Եվ, առհասարակ, ոչ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է և անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների գործընթաց, և կարծում եմ, որ եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման նաև այդ փոփոխությունը կանեն», - ասաց Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում գործող իշխանության կատարած քայլերը Ցեղասպանության ճանաչման հարցում՝ խուսափողական, թե համարձակ, Վանեցյանը պատասխանեց. «Որևէ քայլ արված չի այդ ուղղությամբ։ Արված է մեկ քայլ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դա սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի», - ասաց պատգամավորը։ Ինչ վերաբերում է իր և իր քաղաքական ուժի դիրքորոշմանը Ցեղասպանության ճանաչման հարցում, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հատուցման մասին խոսելն այս փուլում վաղ է։ «Ես ավելի կարևոր եմ համարում, որպեսզի հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես նաև Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Մնացած հարցերի մասին խոսելը, չեմ կարծում, թե իրական նպատակի կհասնեն», - ասաց Վանեցյանը:
    11:33
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար. Վանեցյան
    Շփման ցանկացած ձևաչափ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետք է հասկանալ, թե այս ձևաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք մինչ այս քննարկվել են այլ ձևաչափերում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «3+3» ձևաչափը, արդյոք այն կենսունակ է և կարող է հաջողության հասնել։ «Խոսքն արցախյան հիմնախնդրի մասին է, որ այն չի կարող դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից և գնալ քննարկվելու այլ ձևաչափերում։ Իսկ առհասարակ, շփումները ողջունում եմ և համարում եմ նորմալ», - ասաց Վանեցյանը։ Արձագանքելով Իրանի դերակատարությանը՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերը, Իրանը հստակ ասել է, թե ինչ չի հանդուրժի իր սահմաններին։ Կարծում եմ՝ Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար»։
    11:28
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոյեմբերի 9֊ին, ստորագրելուց ժամեր առաջ, ստոր, ցինիկ կերպով գրեց․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են․ էդքան տղայի մատաղ արեց․ Հարություն Մնացականյան
    Մի բան ասեմ գնամ։ Էս թայֆեն , որ անընդհատ ջարդված սկավառակի նման կրկնում է` նախկին թալանչիներ , թալանչինեեեե՜ր , թալանչինեեեեեեե՜ր , եթե իրոք այդպես է , ապա ցանկացած պահի կարող են այդ 《թալանածը》 ետ բերել , երբ լինի , կլինի դա , բայց ոնց որ չի լինում Հա՞... Իրենց առաջնորդից մի , ընդամենը մի մասնավոր օրինակ բերեմ , չխորանամ , սա միշտ հիշե'ք։ Կապիտուլյացիայի տեքստը կազմվել է առնվազն նոյեմբերի վեցից , առնվազն ու ոչ դրանից ուշ։ Բայց էդքանով հանդերձ , իմանալով հանդերձ , կրկնում եմ առնվազն երեք օր առաջ անելով ՀԱՆԴԵՐՁ , որ Շուշին հանձնելու է, լավագույն կռվող տղերքին մտցրեց Շուշի կոտորվելու , նույնիսկ նոյեմբերի 9֊ին , ստորագրելուց ժամեր առաջ ստոր ցինիկ կերպով գրեց 《Շուշիի համար մարտերը շարունակվում են》 էդքան տղայի մատաղ արեց , էդքան եղբայր ու ընկեր կոտորվեցին , վերջում թուրքերից մաքրված Շուշին հանձնեց։ Կինն էլ իմանալով նախօրոք, որ սա էդ պայմանագիրը ստորագրում է , մինչև վերջ խաղալով ձեր զգացմունքների հետ` իբր տեղյակ չի , ամուր դիրքերում են , որ ժողովուրդը չհասցնի կողմնորոշվի ու էդպես հանձնեցին ,մարսեցին։ Շուշիում եղբայրներս էլ են մասնակցել , բարեբախտաբար չեն զոհվել։ Ամեն ինչ, ցանկացած թալան կարելի է հետ բերել , բայց մեր եղբայրների , մեր ընկերների , ազգի էդ սերուցքին` երբե'ք։ Արա հասկանու՞մ եք ստորության աստիճանը։ Ես ո՞նց կարող եմ ներել սա, ո՞նց... Դուք էսքանից հետո ո՞նց եք կրկնում սրանց զուբրիտ արած թեզը` թալան Հա թալան։ Քանի գոռում եք թալան , ձեզանից սրանք ամենակարևորն են թալանել` ձեր հայրենիքը ու մեր եղբայրների, ընկերների կյանքը։ Հենց արտաբերե'ք թալան բառը , հիշե'ք ու մտաբերե'ք, սա միտումնավոր տարել ա մահվան մեր եղբայրներին ու ընկերներին։
    11:14
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ․ Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա․ Էդմոն Մարուքյան
    Քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, և հիմա եկել է մի իրավիճակ, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է՝ իրավունքներից դեպի կարգավիճակ, և ոչ թե՝ հակառակը, կամ շարունակում ենք մեր ասելիքը, բայց աշխարհում ընկալում չկա, դու տոտալ միայնակ ես միջազգային հարթակում քո մոտեցումների հետ, այն, ինչ ունեցանք։ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,- ասել է Մարուքյանը: Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթում հանցակազմ չկար։
    11:09
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր երկրի ղեկավարը որևէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի․ ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի․ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ: - Հայաստանի ընդդիմադիրները իշխանությունների հրաժարականի պահանջով ակցիաներ են անում, ի՞նչ եք կարծում` կհաջողե՞ն: - Դժվարանում ե մ ասել, անկանխատեսելի է: Գուցե այսօր հնարավոր չէ, բայց վաղը հնարավոր լինի կամ հակառակը: Հնարավոր է տարիներ տեւի այդ պայքարը: Ոչ մեկն ասել չի կարող, թե վաղն ինչ կլինի: - Ընդդիմությանը վստահո՞ւմ եք: - Ընդդիմությունը շատ բազմաշերտ է: - Խոսքս վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը: - Պատգամավորներից շատերին ճանաչում, հարգում եւ ընդունում եմ, սակայն ժողովուրդը նրանց անունը կապում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, դա վարկաբեկում է նրանց, սակայն նրանց շարքերում կան ազգի նվիրյալներ, որոնց պաշտում եմ: - Կարծում եք` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են: - Չէ , ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարում նրանց անունը ցեխոտեցին: Նրանց շարքերում կան հայրենիքի նվիրյալներ։ Ինչ խոսք, բացթողումներ էլ են ունեցել, բայց Արցախն ազատագրելն ու երեսուն տարի պահելը քիչ բան չէր: - Ի՞նչ տվեց ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան: - Եթե հավասարը հավասարի հետ է հանդիպում, ակնկալիքներ լինում են, բայց այսօր մենք պարտված կողմ ենք, երկրի վարչապետի ցանկացած հանդիպում մեզ ոչ մի լավ բան չի տալու, քանի մենք այս հոգեվիճակում ենք: Պետք է պարտվողական կեցվածքից դուրս գալ: - Իսկ դա ինչպե՞ս եք պատկերացնում: - Դրա համար ժամանակ է պետք: Հզոր տնտեսություն, զենք, բանակ: Այսօր երկրի ղեկավարը որեւէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի: Ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի: - Արցախի իշխանությունների անելիքն այս համատեքստում ո՞րն է: - Արցախի իշխանություններին ոչ մի ատյանում խոսք չեն տալիս: Հայաստանն է Արցախի անունից հանդես եկողը: Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ոչ մեկը մեր փոխարեն իրավունք չունի խոսել մեր ժողովրդի ճակատագրի մասին: Նախկինում անընդհատ ասում էին, թե Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մեջ մտնեն: Նույնը պետք է հիմա արվի: Արցախի իշխանությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային կառույցներում պետք է կարողանան իրենց խոսքն ասել: Եթե ոչ, ապա մնում է զինվելն ու սպասելը վատագույնի: - Իսկ Արցախում տրամադրությունն ինչպիսի՞ն է: - Արցախցին սպասում է պատերազմի: Լինելու է նոր Սարդարապատ, թեկուզ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ որոշումներ ընդունեն, մեկ է` Արցախը չի հանձնվելու: Ուղղակի այն, ինչ երեսուն տարի սրբորեն պահել էինք, դառնում է զրո, հիմա պետք է սկսել զրոյից: Պետք է կամավորական ջոկատներ ձեւավորվեն, ու հասնենք արդյունքի: - Բայց այսօր մարդկանց մեջ, ինչպես 88-ին էր, կա՞ Արցախի ու Հայաստանի միասնական լինելու գաղափարը: - Միանշանակ: Երբ պահը գալիս է, հայ ազգը դառնում է մի մարմին: Այս պահին գուցե քաղաքական խժդժոցների մեջ կան տարաձայնություններ, սակայն մենք միասնական ենք: Մեծից փոքր պատրաստ ենք զենք վերցնել: - Իսկ չե՞ք կարծում, որ պահն արդեն եկել է: - Այն ժամանակ, երբ դիվանագիտությունն անզոր լինի, գալու է համախմբվելու ժամանակը: Արցախն Ադրբեջանին տալով՝ դարձնելու ենք Նախիջեւան, առնվազն տասը տարի հետո այստեղ մարդ չի մնալու։ Սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում՝ նաեւ իշխանությունն ու ընդդիմությունը: Արցախցին այսօր գիտակցում է սա ու պատրաստ է զենք վերցնել: - Արցախցիներին նաեւ մեղադրում են Արցախը լքելու մեջ: - Ես միշտ այդ թեմայով բանավիճում եմ: Արցախի 10 տոկոսը չի որոշում արցախցու ով լինելը: Ճիշտ է, պատերազմի ժամանակ ջիպերով փախչողների ես էլ եմ տեսել, բայց դա ընդամենը 10 տոկոսն է: Մորթապաշտներ ամեն տեղ էլ կան: Եթե վերցնենք Հայաստանը, Երեւանը, գուցե այնտեղ հակառակը լինի՝ 10 տոկոսը հայրենասեր լինի, մնացածը` ոչ: Քաշաթաղի շրջանը, ունենալով ընդամենը 9 հազար բնակիչ, տվել է ահռելի շատ զոհեր ու վիրավորներ: Հայաստանի ոչ մի բնակավայր այդքան զոհ ու վիրավոր չի տվել: Եթե չեն կռվել, այդքան զոհ որտեղի՞ց: Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք արցախցիներին չսիրելով՝ փորձում են վարկաբեկել մեզ, սակայն իրականությունն այլ է: 80 տարեկան մարդը պատերազմի օրերին աշխատում էր, 60 տարեկանը զենքը ձեռքին կռիվ տալիս…»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։
    11:03
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գալիս, ասում են՝ եկել ենք, ի՞նչ անենք․ կրիտիկական զանգվածն արդեն ձև է ստացել․ 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյան
    Երբ վերնագրեր են դրվում, թե 44-օրյա պատերազմի տղաներն են հացադուլ անում, դա իրականում «անկախության սերնդի» պոտենցիալը փոքրացնում է, որովհետև շատ մարդիկ կան, որ էական, շատ մեծ աշխատանք են կատարել թիկունքում։ Այո, լավ ազդակներ կան, գալիս են, կոչից հետո շատ են գալիս, գալիս են պրոֆեսիանալներ՝ ամեն մեկն իր ընտրած մասնագիտության մեջ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը, որը մարտական ընկերոջ՝ Նվեր Կիրակոսյանի հետ արդեն 4-րդ օրն է հացադուլի մեջ է՝ ի պաշտպանություն արցախի։ Նրանց պնդմամբ՝ կրիտիկական զանգված պետք է հավաքվի հրապարակում՝ «անկախության սերնդի» ներկայացուցիչները։ «Երիտասարդները գալիս են, ասում՝ եկել ենք, ի՞նչ անենք։ Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական զանվածն արդեն ինչ-որ մի ձև է ստացել։ Գալիս են մարդիկ, որոնք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաների, շատ արագ են մտածում։  Այս պահին կարող ենք ֆիքսել, որ նրանց, ում մենք փնտրում էինք, իրենք մեզ գտան, մենք էլ՝ իրենց։ Բայց սա բավարար չէ, իրոք բավարար չէ»,- նշեց Արթուր Ավագյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8ab96078ad1185e518b8fc23a3e2140b © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:57
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.81 դրամով, առավելագույնը՝ 5.59 դրամով, միջինը՝ 5.31 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.10 դրամով, առավելագույնը՝ 7.12 դրամով, միջինը՝ 6.40 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 462 դրամ է, առավելագույնը՝ 465 դրամով, միջինը՝ 463.44 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 471 դրամով, առավելագույնը՝ 474, միջինը՝ 472.82։
    10:53
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղն էլ ասելու են՝ Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում. Աբրահամյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։ Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում և Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել և որի մեղմանը գումար է ուղղվել փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։ Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։ Երկրորդ, խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, առևտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։ Վաղն էլ ասելու են, դե գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում»:
    10:46
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն․ Արթուր Վանեցյան
    Շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք էլ ենք ասում, որ այո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրոք շատ կարևոր է։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, որովհետև նորմալ չէ, որ 21-րդ դարում լինեն երկու հարևան երկրներ, որոնց միջև սահմանները փակ են։ Սակայն եթե խոսում ենք առանց նախապայմանների, որը հիմա շատ է քննարկվում, գործող իշխանություններն են հաճախ ասում, թե առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ են կարգավորելու, մի հատ շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների ենք խոսում, ապա ինչու Թուրքիան միակողմանի չի բացում իր կողմից միակողմանի փակված ճանապարհները։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հայաստանը Թուրքիայի հետ ճանապարհներ չի փակել, ճանապարհը փակել է Թուրքիան։ Սրանք իհարկե շատ խորքային հարցեր են, որոնց մասին կարող ենք ժամերով խոսել, բայց ամենապարզը, ամենատեսանելին իմ ասածն է»,- նշեց Վանեցյանը։ Անդրադառնալով «3+2» ձևաչափի վերաբերյալ լրագրողների դիտարկումներն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց․ «Կարծում եմ՝ ցանկացած ձևաչափ էլ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկների համար, բայց պետք է ամենակարևորը հասկանալ, թե լավ, այդ ձևաչափում ի վերջո ինչ հարցեր են քննարկվում, արդյոք այդ ձևաչափում կքննարկվեն հարցեր, որոնք, ասենք, քննարկվել են մինչ այս ու այլ ձևաչափերում։ Խոսքը գնում է օրինակ հենց Արցախյան հիմնախնդրի մասին, որը չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից ու դրվել քննարկման այլ ձևաչափերում։ Ամեն դեպքում այդ շփումները ողջունում եմ ու լիովին նորմալ եմ համարում»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/00c65d6c2a0a148838da83037bae37d6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:41
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Facebook»-ում ներկայացել է որպես բարեգործական ընկերության աշխատակից, փողեր հափշտակել Ստեփանակերտի բնակիչներից․ Արցախի ՆԳՆ
    Ապրիլի 20-ին Արցախի ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991թ.) 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ից (ծնված 1980թ.)՝ 7600 դրամ, Դ.Ա.-ից (ծնված 1986թ.)՝ 15000 դրամ, Ա.Հ.-ից (ծնված 1978թ.)՝ 7600 դրամ և Պ.Ղ.-ից (ծնված 1982թ.)՝ 7600 դրամ՝ ընդհանուր 37800 դրամ գումար։ Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Ա.Ա.-ի կողմից, ինչի հետևանքով վերջիններիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
    10:36
    21.04.22
    Ավելին
2022-04-20