Լրահոս

2022-04-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Սամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը: 2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, եւ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, եւ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդեւան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք եւս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1adb19b92eed7810f0908391e0309a33 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:08
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նա երազում էր դառնալ ոստիկանապետ, այսօր նման օրինագիծ է առաջ քաշում․ «Հրապարակ»
    Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ առավել հայտնի որպես «Նավակ ճոճող», եւս երկու ՔՊ-ականի հետ համատեղ շրջանառության մեջ է դրել մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում 21 տարին լրացած քաղաքացին կարող է դիմել եւ օրինական կարգով ձեռք բերել ակոսափող զենք՝ առանց հինգ տարի Որսորդմիության անդամ լինելու։ ՔՊ-ականների այս նախագիծը քննադատության ու քննարկումների առիթ է դարձել համացանցում, շատերն են դեմ այսօրինակ կարգավորմանը՝ նշելով, որ սրանով կավելանան զենքի գործադրմամբ իրականացվող հանցագործությունները։ Նախագծի հեղինակը՝ «Նավակ ճոճողը», սակայն, հակառակն է պնդում։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեզ հետ զրույցում եւս դեմ արտահայտվեց այսօրինակ նախագծին՝ նշելով․ «Անթույլատրելի եմ համարում Հայաստանում 21 տարեկանից ակոսափող զենք կրելը։ Այսօր օրենք է գործում, որ անձը պետք է հինգ տարի լինի Որսորդմիության անդամ, ունենա ողորկափող զենք, նոր դրանից հետո կան հատուկ ակոսափող հրացաններ, որոնք թույլատրում են հինգ տարի Որսորդմիության անդամ լինելուց հետո նոր ձեռք բերել։ Բայց 21 տարեկանում ձեռք բերել ակոսափող զենք՝ ես դեմ եմ դրան, որովհետեւ դա լավ բանի չի հանգեցնի, եւ տեսեք, թե ովքեր են այդ օրինագծի հեղինակները, ու դրանով իսկ պատասխանը պարզ կլինի»։ - Ովքե՞ր են, ինչպե՞ս կբնորոշեք հեղինակին (Վիլեն Գաբրիելյանին)։ Ձեր «թրի տակով» անցե՞լ է նա երբեւէ։ - Ինչո՞ւ չէ որ։ Նա այն երիտասարդն է, որը երազում էր դառնալ ոստիկանապետ եւ այսօր պատգամավոր է եւ նման օրինագիծ է առաջ քաշում։ - Վիլեն Գաբրիելյանը երազում էր ոստիկանապե՞տ դառնալ։ - Իրեն հարցրեք։ Հիշո՞ւմ եք՝ իմ պաշտոնավարման տարիներին, շուրջ 1 տարի 6 ամիս ես պաշտոնավարել եմ, ու չի եղել մեկ օր, որ ոստիկանության հասցեին կամ իմ հասցեին որեւէ գրառում չլիներ, քննադատություն չլիներ։ Այդ ամենն ուղղորդված էր։ Իսկ ես Ձեզ ասեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին, գնացեք բացեք ցուցանիշները, եւ ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, իրենց հետ միասին մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ։ Ամենակարեւորը հանցավորության աճի նվազումն է։ Այդ ամենը փաստ է, այնպես չէ, որ ես ամպագոռգոռ բաներ եմ Ձեզ ասում։ - Վիլեն Գաբրիելյա՞նն էր ուղղորդում Ձեր դեմ։ - Այսքանը, ավելին չեմ ասի։ - Իսկ ինչպիսի՞ն էր նրա վարքագիծն այն տարիներին, երբ Դուք Երեւանի փոխոստիկանապետ էիք, ինքն էլ ընդդիմադիր ակտիվիստ էր։ - Դե, սովորական, իր համար․․․ բոլորդ էլ լավ գիտեք՝ ոնց է եղել, ինչ է եղել։  Տարբեր հարցերով տարբեր տեղեր աչքի էր ընկնում իր վարքագծով։ - Վիլեն Գաբրիելյանի բերած հիմնավորումն այն է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինական զենքով հանցագործություններ շատ քիչ են տեղի ունենում կամ առհասարակ տեղի չեն ունենում։ Այսինքն՝ եթե օրինականացվի, մարդիկ իրար վրա չե՞ն կրակի։ - Ուրեմն, մենք այն  ազգն ենք եւ ապրում ենք այնպիսի երկրում, որ մեզ զենք պետք չէ։ Ես կողմ եմ, թող զենք տան սահմանամերձ գոտիներում բնակվող մեր հայրենակիցներին։ Այ, էնտեղ թող տան, ինչո՞ւ են մերժում այդ նախագիծը։ Եթե իրենք չեն կարողանում, թող մարդկանց տան զենքը՝ իրենք իրենց պաշտպանեն։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/96b576e5ff67431cb7ed4de865b73c31 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:05
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ական` ՔՊ սրտի համայնքապետ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացավ 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում և 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է խանութ, վիճել աշխատողների հետ, հայհոյել և ջարդել խանութում եղած ապրանքները)։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդին։ Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերից իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել է և պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ վերցրել` 4 ամսից ավելի կալանավորված պահելով, նախօրեին էլ կալանքը 2 ամսով երկարացրել են։ ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչև հունիսի 20-ը, և հատուկ օրենք ընդունեցին, որով կարող են ընտրովի պաշտոնում համայնքապետի ԺՊ նշանակել»։
    10:01
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, և ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, և դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ժամանակ տալ՝ Հակակոռուպցիոն նոր դատարանը ձևավորելու և նոր լքելու պաշտոնը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Ջհանգիրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։
    09:56
    22.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Փաշինյանին ռուսները հերթական անգամ խստորեն զգուշացրել են: «Ժողովուրդ» Էդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացել: «Հրապարակ» Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում: «Ժողովուրդ» Մինչեւ ս.թ. մայիսի 6-ը ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Հրապարակ» Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
    09:55
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարկ Սաղաթելյանի կինը դիմել է ոստիկանություն․ անելանելի վիճակում է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»: Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է»:
    09:52
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պարզաբանում են, թե ՊՆ-ն «զորամասեր, զորանոցներ, կամ գու՞յք է վաճառում»
    Պաշտպանության նախարարությունից պատասխանում են լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում են, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ «Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն։ Այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց, որպես պետական գույքի, արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։ Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռվում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման»։
    09:39
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմությունը նայում է 2018-ի մարտ-ապրիլ ամիսների տեսանյութերն ու փորձում է կրկնել, մտածելով՝ հեղափոխությունը տեխնիկայի հարց է. Արմեն Գրիգորյան
    Ընդդիմությունը երկու տարի է նույն մեղադրանքներն է կրկնում։ Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանին` թե ընդդիմությունը գտել է իշխանությանը հեռացնելու մեխանիզմը «Ես նույնիսկ տեսնում եմ, որ 2018֊ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի բոլոր տեսանյութերն են նայում և փորձում են կրկնել, մտածելով, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը տեխնիկայի հարց է, բայց ես կհիասթափեցնեմ իրենց. ասեմ, որ հեղափոխությունը երբեք տեխնիկայի հարց չէ, և եթե տեխնիկայի հարց է, ապա աշխարհում ավելի շատ հեղափոխություններ տեղի կունենային»,֊ասաց Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա` ընդհանրապես, հեղափոխությունները նաև կոնտեքս ունեն։ Դիտարկմանը,թե ընդդիմությունը գտել է կոնտեքստը` իշխանությունը ծախում են Արցախը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Դա էլ ներկայացնում են չորս տարի է, և այդ ընթացքում երկու ընտրություն է տեղի ունեցել, և հանրությունը վերաբերմունք է ցուցաբերել»։
    09:33
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմական փաստեր՝ հատուկ հանձնարարություններով իրավաբան դեսպանի համար
    ««Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
    09:30
    22.04.22
    Ավելին
2022-04-21