Լրահոս
2022-04-22
-
ՏարածաշրջանԱլիևը նախազգուշացնում է ԵրևանինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է անում Երեւանի հետ կոնկրետ բանակցություններ սկսել՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար: Այդ մասին նա հայտարարել է Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում, փոխանցում է Sputnik Азербайджана. «Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը», - նախազգուշացրել է Ալիեւը:Ավելին13:1422.04.22 -
ՀայաստանՄի խումբ քաղաքացիներ գիշերել են Ազատության հրապարակում.Վանեցյանը վստահ է՝ շարժումն անհնար է կասեցնելՄի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ՝ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում: Ըստ Արթուր Վանեցյանի՝ նրանք հրաժարվել են տուն գնալ, վստահեցրել են, որ պայքարելու են մինչև վերջ:Ավելին13:0822.04.22 -
ՄիջազգայինԳերեվարված ուկրաինացին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացվում են անգամ թմրամոլներըՌուբիժնե քաղաքում ինքնակամ զենքերը վայր դրած և հանձնված զինված ուժերի զինծառայող Անտոն Մորոզը հայտնել է, որ մոբիլիզացվում են անգամ ՄԻԱՎ-ով և թմրամոլությամբ տառապող մարդիկ։ «Ես ՄԻԱՎ վարակակիր եմ, շատ լուրջ ախտորոշում»,- տղայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստին»։ Մորոզը պատմել է, որ ավելի քան հինգ տարի ինքը դեղորայքային թերապիայի ծրագրի մասնակից է և ամեն օր ընդունում է մասնագիտացված դեղամիջոցներ, որոնք իրեն չեն տրամադրում Ուկրաինայի զինված ուժերում։Ավելին13:0122.04.22 -
ՀասարակականՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ազատ կարձակվիԱրարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործով ( դրա նախապամությունը, բովանդակային առանձնահատկությունը և դրդապատճառը բոլորին է հայտնի) համառ աշխատանքի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ արձանագրեցինք հերթական հաղթանակը, այն է վերջինիս նկատմամբ դադարեցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատազրկում 5-10 տարի) առաջադրված մեղադրանքը և քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Դատարանի կողմից մերժվեց»։Ավելին12:3822.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Աշխարհի ադրբեջանցիները՝ հայկական Շուշիում. Ալիևը ելույթ է ունենալու | 22.04.2022Ավելին12:3022.04.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը՝ ԱԱԾ գործող տնօրենից հանդիպման առաջարկ ստանալու մասինՏրամադրությունը բարձր է, մարտական, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը, ով արդեն հինգերորդ օրն է անժամկետ բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում: «Գիշերն անցել է նորմալ, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Եղել են մեզ հետ գիշերող քաղաքացիներ, ովքեր իրենց վճռական քայլն են կատարել և ասում են՝ պայքարելու են, մինչև հասնեն իրենց նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի է»,-նշեց նա: Արթուր Վանեցյանի խոսքով՝ վրաններ չտեղադրելու հարցը քաղաքական որոշում է: «Իշխանությունները տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում, որ թե օր օրի, այլ ժամ ժամի: Ուզում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու, որովհետև երբ ես միանակ եկա Ազատության հրապարակ, այսօր ականատես ենք, որ հրապարակը մշտապես լի է մարդկանցով: Ազատության հրապարակ գալիս են ծատ տարբեր մարդիկ: Գլիս են մարդիկ տարբեր քաղաքական հայացքներով, տարբեր նախասիրություններով, անկախ նրանից, համակրում են, չեն համակրում, չիրում են, չեն սիրում այս կամ այն անձի, բայց բոլորը հասկանում են, որ սա պայքար է հանունի»,-ասաց նա: Վանեցյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ տնօրեն Արման Աբազյանը պետք է այցելի Արթուր Վանեցյանին: «Անվտանգային համակարգը Հայաստանում և Արցախում փլուզվել է և պետք է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի անվտանգային համակարգը վերականգնվի: Ինչ վերաբերում է ԱԱԾ գործող տնօրենի՝ գալուն, զանգելուն կամ հանդիպման առաջարկ անելուն նման բան չի եղել: Միքայել Համբարձումյանը դա իր կարծիքն է արտահայտել»,- ասել է նա:Ավելին12:1022.04.22 -
Իրավական44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրգործ է քննվել. Գլխավոր դատախազ2021 թվականի ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։ «55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», - Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ նախանձախնդիր են այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ու հանցավոր խախտումներ թույլ տված ու, հատկապես, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը հասնելուն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, ապա, Արթուր Դավթյանի խոսքով, օբյեկտիվ ապացույցներով փաստագրված պատկերը հետևյայն է՝ թույլ են տրվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել ու ոչնչացվել են հայկական պատմաշակութայն արժեքներ, իրականացվել են բռնության, խոշտանգման ու սպանության գործողություններ։ Արթուր Դավթյանը նշեց, որ քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ փաստերն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ. վարձկանները անարգել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից տեղափոխվել են Ադրբեջան, այնտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը։ «Լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել, հրահանգավորում են ունեցել սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը։ Մեր զինված ուժերին պատերազմի ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու ձերբակալել երկու այդպիսի վարձկանի, ովքեր շատ մանրամասն ներկայացրել են այն ամենը, ինչի մասին խոսեցի», - հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։ Երկու վարձկաններ էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման. ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ կա քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցիչ։Ավելին11:5822.04.22 -
ՀասարակականՍրանով ՊՊԾ տնօրենի նշանակման հարցում վարչապետը ձեռք է բերում կատարյալ ինքնուրույնություն. ԱԱԾ նախկին փոխտնօրենՄիանշանակ է, որ օրենքի փոփոխությամբ Պետական պահպանության ծառայության կարգավիճակը բարձրացվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունը որոշել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որով ԱԱԾ-ի ենթակայությամբ գործող ՊՊԾ-ն փոխանցվում է վարչապետի ենթակայության տակ: Հարցին, թե այս փոփոխությունն ինչպե՞ս է գնահատում, արդյոք դա նշանակում է, որ երկրի վարչապետը ԱԱԾ-ի հանդեպ վստահության պակաս ունի և ի վերջո, այս փոփոխությամբ ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, Եպիսկոպոսյանը պատասխանեց. «Թե քայլն ինչով ու ինչքանով կազդի Պետական պաշտպանության ծառայության աշխատանքի արդյունավետության վրա, ցույց կտա ժամանակը: Միակ բանը, որ հաստատապես կարելի է ասել, հետևյալն է` կառույցի տնօրենի նշանակման հարցում վարչապետը ձեռք է բերում կատարյալ ինքնուրույնություն: Ձեր այն հարցը, թե փոփոխությունն արդյոք չի նշանակում, որ երկրի վարչապետը ԱԱԾ-ի նկատմամբ վստահության պակաս ունի, անձնական ընկալման ոլորտից է, իմ գնահատման շրջանակներից դուրս: Ինձ, օրինակ, առավել անհանգստացնող է ներկայանում հարցը, թե երկրի բյուջեին ինչ կարժենա նման կառույցի ստեղծումը և արդյոք այն լինելու է արդարացված: Ի վերջո մենք մեր աչքի առաջ ունենք Հակակոռուպցիոն կոմիտեի վերափոխված ՀՔԾ-ի օրինակը, որի համար կազմվեց առանձին բյուջե, հատկացվեցին զգալի ֆինսական ու նյութատեխնիկական միջոցներ և այլն, մինչդեռ ժամանակն անցնում է, սակայն մինչև օրս արդյունք չկա»:Ավելին11:4922.04.22 -
Հասարակական31-ամյա վարորդը ГАЗ 31105-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայինԵրեկ ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Վիլեն Գ․-ին։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։ Երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Ավելին11:3922.04.22 -
ԻրավականԿոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. Գլխավոր դատախազԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի է։ Այդ անձանցից մոտ 600-ը, ՀՀ գլխավոր դատախազի խոսքով, հանդիսացել է պաշտոնատար անձ։ «Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել ու դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար», - ասաց Դավթյանը։ Ըստ նրա՝ տարվա ավարտի դրությամբ՝ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ «Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության արդյունքում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Այս քրեական գործերի մեծամասնությունը բավական երկար ժամանակ քննվող քրեական գործեր են, ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում», - հայտարարեց գլխավոր դատախազը։ Նշենք, որ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազը նիստի ընթացքում կներկայացնի հանցավորության կառուցվածքը, շարժընթացը, հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, ՀՀ զինվորական դատախազության գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, միջազգային-իրավական համագործակցության և իրավական ապահովման, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և հանրային կապերի ոլորտները:Ավելին11:3322.04.22 -
ՔաղաքականԻշխանությունները փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց համոզված եմ, որ չի հաջողվելու. ՎանեցյանՔաղաքացիներին կոչ եմ անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի է», - ասաց Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ինչու չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։Ավելին11:2222.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպքԱպրիլի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Կատարվել է 3123 թեստավորում, առողջացել՝ 18 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 814 դեպք, որոնցից 410 535-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։ Ընդհանուր կատարվել է 3 029 751 թեստավորում։Ավելին11:0822.04.22 -
ՔաղաքականՍխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավորՍխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ, Parliamentmonitoring-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Դա նշանակում է, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ - Իհարկե, ոչ։ Դա ենթադրում է, որ կարգավիճակի հարցը պիտի ճշտվի։ - Եթե կարգավիճակի նշաձողը պետք է ցածրացվի, անկախ պետություն չլինի, չլինի նաև Ադրբեջանի կազմում, ուրեմն, ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ։ - Բանակցություններում մինչև հիմա գնացել է կարգավիճակի հարցի ճշտում, չէ՞։ Բանակցային փաստաթղթերում երբևիցէ անկախություն բառը գրված չի եղել։ Հիմա քանի որ միջազգային գործընկերները ենթադրում են, որ կարգավիճակի նշաձողը պիտի իջեցնել, մենք նրանց հետ ոչ թե քննարկում ենք, ինչքան իջեցնելու կամ ինչպես իջեցնելու հարցը, այլ ասում ենք, եկեք՝ քննարկենք անվտանգության խնդիրները, ինչից էլ կբխի անհրաժեշտ կարգավիճակի հարցը։ Այսինքն, բանակցությունները տեղափոխել անվտանգության հարցերի շրջանակ, որում միջազգային գործընկերները և մենք կհասկանանք, թե անհրաժեշտ անվտանգային պայմաններն ինչ կարգավիճակ են թելադրում։ Ադրբեջանից դուրս պարտադիր պայման չենք դնում, դնում ենք անվտանգության պայման, որից կբխի կարգավիճակը։ Սա է հարցադրումը, մնացածը մտավարժանքներ են։ - Դուք հայտարարեցիք, որ համաձայն չեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Դա ի՞նչ է նշանակում։ - Ես այդպիսի բան չեմ ասել։ Ես ասել եմ՝ հիմա արդեն գալիս ենք այն կարծիքին, որ ժամանակին սխալ էր այդպիսի հարցադրում անելը։ Այսինքն, ոչ թե կարգավիճակի խնդիրը պետք է առաջ մղեինք, այլ՝ անվտանգության հարցը, որից կբխեր կարգավիճակը։ Մարդիկ, ինչպես ուզում, այդպես են մեկնաբանում։ Ես չեմ ասում, որ ժամանակին սխալ էին, ասում եմ, հիմա պարզվում է, որ սխալ ենք թույլ տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Ոչ թե ես այն ժամանակ գիտեի, որ դա սխալ էր ու լռում էի, հիմա եմ այսպես գտնում, որ 30 տարի հետո մենք պիտի եզրահանգումներ անենք մեր անցած փորձից, որ մեր սխալները չկրկնենք։ - Այսինքն, 30 տարի անց համարում եք, որ ճիշտ չէ՞, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ - Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Ադրբեջանի կազմից դուրս լիներ։ Կարգավիճակն անվտանգության պայմաններից կբխեր։ Մեր նպատակն այն է, որ արցախահայությունն իր հայրենի հողում ապահով և հանգիստ ապրի։ - Իսկ այդ անվտանգությունն ու ապահովությունը հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում։ - Երբ քննարկվի, կերևա՝ հնարավոր է, թե ոչ։ Իմ կարծիքով՝ այս պահին դա դժվար է պատկերացնել։ Բայց դա չպիտի առաջին պլան մղվի, որովհետև այդ դեպքում մեզ ասում են՝ ձեր այդ հարցադրման հետ համաձայն չենք։ Եվ մենք միայնակ ենք մնում Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դեմ, որովհետև մեր ամենամտերիմ դաշնակից Ռուսաստանը ևս պնդում է, որ Արցախը Ադրբեջան է։ - Այո, 44 –օրյա պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։ - Բա դրանից հետո ընդդիմությունն ինչ է բարբաջում։ Միգուցե սլաքն ուղղի ուրի՞շ տեղ։ Բայց նրանք Հայաստանին չեն սպասարկում, որ սլաքներն ուրիշ տեղ ուղղեն։ - Դժվա՞ր է ՌԴ-ին ու միջազգային ողջ հանրությանն ընդդիմանալ։ -Ոչ թե դժվար է, այլ անմիմաստ է։ Մեզ հետ այդ թեմայով չեն ուզում խոսել։ Ասում են՝ մենք այսօր պատրաստ չենք ձեզ հետ այդ հարցադրման մասին խոսելու։ Բա ո՞ւմ հետ խոսենք, մենք ու Արցա՞խը նստենք՝ իրար հետ խոսենք, որ անկախ լինի՞։ Եթե այդպես հնարավոր լիներ, վաղուց անկախ կլիներ։ - Փաստորեն միջազգային հանրությունն այսօր կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի՞ կազմում լինի։ - Միջազգային հանրությունն այս պահին ասում է՝ կարգավիճակի վերաբերյալ ձեր նշաձողն իջեցրեք։ Մենք էլ ասում ենք՝ եթե դուք հիմա չեք ուզում այդ հարցը քննարկել, եկեք դա առժամանակ դնենք մի կողմ և խոսենք անվտանգությունից։ Մարդիկ ոչ թե չեն հասկանում, այլ չեն ուզում դա հասկանալ։ Դրան հետևում է Արցախի խորհրդարանի անհասկանալի հայտարարությունը, չգիտես ինչու, ուղղված Հայաստանին։ Ես դա գնահատում եմ շատ սխալ դիրքորոշում, ի՞նչ է նշանակում՝ պահանջում ենք։ Այդ ի՞նչ ենք արել, որ ինչ են պահանջում։ Իրենց ոչ հաճո ի՞նչ ենք արել։ Միգուցե առաջարկե՞ն։ Այդ մենք պետք է պահանջենք ցույց տալ, թե մեր օգնությունն ինչքան արդյունավետ են օգտագործում։ Միգուցե նեղություն քաշեն և միջնորդների՞ց պահանջեն։ Դրա համար էլ հարց է առաջանում՝ Արցախն այսօր որքանո՞վ է ինքնուրույն։ - Արցախում Ռուսաստանին միանալու կոչեր են հնչում, ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է՝ եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա Արցախ չի լինելու։ Միգուցե ՌԴ-ի՞ ազդեցության տակ են։ - Հավանաբար, իրենք մոռացել են, որ ՌԴ-ն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Նրանք մեզ հետ այդ գործողությունները չեն քննարկում, միայն պահանջում են։ Մի ասացվածք կա՝ նստեմ գոգիդ, փետրեմ մորուքդ։ Այդ իրավիճակում է հայտնվել Արցախի ղեկավարությունը, որն իր ժողովրդի հետ, կարծես, ոչ մի կապ չունի։ Իմ կարծիքով, նրանց պահվածքն ժողովրդի շահերից չի բխում։ - Հայաստանի տրամադրած օգնությունն արդյունավետ չե՞ն օգտագործում, որ նման հարց եք բարձրացնում։ - Այո, իմ կարծիքով արդյունավետ չեն օգտագործում։ Դրա վկայությունը Արցախի ղեկավար պաշտոնյաների դղյակներն են ոչ միայն Արցախում, նրանց թանկարժեք ջիպերը։ Նման պարագայում դժվար է համոզվել, որ Հայաստանից գնացած գումարներն արդյունավետ են օգտագործվել։ - Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, թե լավ կլինի, որ մեր օրակարգը մենք ներկայացնենք, և ոչ թե մեր փոխարեն որոշեն։ Ասաց՝ մենք մատաղացու գառ չենք, որ երբ ուզենան, մատաղ անեն, ներեն կամ չներեն։ Ո՞վ է մեր փոխարեն որոշում կամ մեզ մատաղ անում։ - Լավ կլինի, որ Արցախը նրանից օրինակ վերցնի։ Ոչ մեկին էլ նկատի չուներ։ Նկատի ուներ այն, որ մեր քաղաքականությունը հանգեցնում է դրան, դրանք մեր ներքին հարցերն են։ Նկատի ուներ ՀՀ ինքնիշխանության և ՀՀ ամեն մի մարդու կյանքի կարևորությունը։ - Ն․Փաշինյանը նաև հայտարարեց, թե ինքը մեղավոր է արցախյան 2-րդ պատերազմի համար, որ չի կարողացել ինքն իրեն համոզել՝ տարածքներ հանձնել։ Ասում է՝ եթե այդպես աներ, այսօր կունենայինք նույն վիճակը, բայց արդեն առանց զոհերի։ Չե՞ք կարծում, որ նա, իսկապես, մեղավոր է, բայց նման հայտարարություն անելով՝ իրական պատասխանատվություն չի ստանձնում։ - Դուք էլ երևի չեք հասկացել, թե վարչապետն ինչ է ասում, դրա համար էլ նման հարց եք տալիս։ Նա ասում է՝ եթե ինքս ինձ կարողանայի համոզել, բայց չկարողացա։ Ասում է, ես վստահ էի, որ ճիշտ ենք անում։ - Հայաստանի ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին ԱԺ նիստերը, իսկ վարչապետի վերջին ելույթից հետո հայտարարում են, որ պայքար կսկսեն նրան հեռացնելու համար։ Մտավախություն չունե՞ք, որ պատերազմի ու Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո դա նրանց կհաջողվի։ - Մենք ընդդիմության հայտարարություններով ու գործողություններով զբաղվելու ժամանակ չունենք, մենք ահագին աշխատանք ունենք անելու։ Վերջին հաշվով, հոգնել ենք ասելուց, որ այնտեղ ընդդիմություն չկա, այնտեղ սովորական ռևանշիստներ են՝ կասկածելի մարդկանց կասկածելի ունեցվածքը պաշտպանելու նպատակով։Ավելին10:5722.04.22 -
ՔաղաքականԳործողությունների շարք է պլանավորված, որը պետք է իրականացնենք փողոցում․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով` որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Միեւնույն ժամանակ, հայ-թուրքական հարաբերություններում պետք է բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Պետք է առաջնորդվել ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ հետեւանքների հաղթահարման սկզբունքով: Իսկ հարաբերությունների հաստատումը չի կարող որեւէ կերպ խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը, եւ այն երաշխավորելու Հայաստանի հանձառության կատարումը, չի կարող ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը: Սակայն, այս բովանդակությամբ նախագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներն անգամ չեղարկվեցին, որը պետք է տեղի ունենար երեկ, ինչի մասին մեզ հետ զրույցում փակագծեր բացեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: – ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ օրվա քաղաքական իշխանությունը մինչեւ ապրիլի 24-ը հրաժարվում է խորհրդարանում Ձեր խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը եւ ուղիղ հեռարձակում ապահովել: Կմանրամասնե՞ք, թե ինչ պատճառաբանությամբ: – Օրվա իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը եւ ԱԺ սահմանադրական կանոնակարգ-օրենքը, թույլ չի տվել լսումներ իրականացնել` ինչ-որ տեխնիկական հարցերի հետ կապելով: Նրանք ասում են, թե ապրիլի 22-ին լինելու է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: Մինչդեռ հենց սա հաշվի առնելով է, որ մենք ապրիլի 21-ին էինք լսումները նախատեսել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարցերով, որի հիմնական նպատակն այն «կարմիր գծերի» հայտարարումն է, որոնք գոյություն ունեն «Հայաստան» դաշինքի համար: Եվ երկրորդ` դրանով նախազգուշացնելու էինք ՀՀ իշխանություններին, որ կուրորեն չի կարելի գնալ ու մտնել թուրք-ադրբեջանական այդ խաբկանքի մեջ: Թուրքական բանակցային խորամանկությունը, նրանց ռազմավարությունն ու մարտավարական քայլերն այնպիսին են, որ միանշանակ Հայաստանի իշխանությունները մտնելու են այդ խաբկանքի մեջ: – Ըստ էության, իշխանությունն ասում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի վերաբերում Արցախին, այլ այն զուտ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին է: Սա նշանակում է, որ Հայաստանը կամաց-կամաց հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց: – Մեզ համար «կարմիր գիծ» է այն, որ Հայաստանի հանրապետությունը պետք է շարունակի հանդիսանալ Արցախի եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այդ առումով հայկական բանակն այն կառույցն է, որը պետք է արագ տեմպերով վերականգնի իր մարտունակությունը: Մյուս «կարմիր գիծն» այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեւիցե չի կարող լինել: Բայց այսօրվա իշխանությունների կողմից ընդունված 2021-26 թթ. ծրագրում, նաեւ 2021 թվականին հաշվետվության մեջ նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է հանդիսանում խաղաղությունը: Մինչդեռ խաղաղությունը չի կարող երաշխիք լինել, այն անվտանգության հիմնարար արժեք է, որոշակի համակարգային գործողությունների արդյունք: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի համար անվտանգության երաշխիքները երկու հարթակում են. առաջինը ազգային հարթակն է` հայկական բանակը, բոլոր ուժային կառույցներն ու մեր միասնականությունը, սոցիալ-տնտեսական մեր գործունեությունը, երկրորդ հարթակը միջազգային երաշխիքներն են, այսինքն` Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների արտաքին քաղաքականությունը: Լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ, ստեղծագործական քաղաքականոթյունն է, ռազմավարական եւ մանավանդ մարտավարական բանակցային քայլերն են, որոնք պետք է տանեն խաղաղության: – Իշխանությունն էլ է վստահ, որ «խաղաղության դարաշրջան» է բացելու` ադրբեջանական նախապայմաններն ընդունելով: Եվ դեռ զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է դրան: Ի՞նչ կասեք այս մասին: – Ոչ ոք չի ասում, որ խաղաղություն տարածաշրջանում չպետք է լինի, բայց խաղաղության համար պետք է լինեն պայմաններ: Նախ այդ խաղաղությունը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ չպետք է կապել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմամբ մենք մեծ քար կնետենք Արցախի ճակատագրի վրա` նրա հեռանկարը դարձնելով անորոշ: Եվ արդյոք նույն Ադրբեջանը ցանկանում է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե` պատրաստ է, ապա օր առաջ իր զորքը ՀՀ տարածքից եւ սահմաններից պետք է հետ քաշի: Իհարկե, մյուս նախապայմաններն էլ մեզ համար անընդունելի են: Ու ՀՀ իշխանությունները այս մեկուկես տարվա ընթացքում` 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մատը մատին չեն խփել անվտանգային համակարգը ձեւավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, սահմանների մասին չեն մտածել: Ընդհակառակը` նրանք փորձել են այդ ուժային կոմպոնենտը զարգացնել միայն մայրաքաղաքում` ոստիկանական զորքերով, «կարմիրբերետավորներով»։ Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձում են պահել միայն իրենց իշխանությունը, իրենց աթոռները: Իսկ խելացի ղեկավարությունը կմտածեր իր երկրի սահմանների մասին, բայց հայրենիք հասկացությունն իրենց մոտ չկա, իրենց մոտ կա միայն իշխանություն հասկացությունը։ Եվ այս պայմաններում կուրորեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման, մեզ համար անընդունելի է։ ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշման տակ եւ այդ պայմաններում գնալ խաղաղության, նշանակում է հետագայում երկիրը տանել տնտեսական ճնշումների, փոխել ժողովրդագրական պատկերը Հայաստանում: Այս առումով բավականին մեծ են սպառնալիքները, որոնք գոյություն ունեն: – Ի վերջո, այս վտանգավոր գործընթացը կասեցնելու համար ե՞րբ է «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնողներին սատարելուց զատ, ինքն անցնելու խոստացված գործուն պայքարին, թե՞ դեռ խորհրդարանական գործունեության հետ հույսեր եք կապում: – Մենք վաղուց ասել ենք, եւ այսօր էլ ասում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը շարունակում է իր գործունեությունը եւ շարունակելու է` որպես պատգամավորական խումբ եւ դաշինք: Բայց նաեւ գործողությունների մի մեծ, հարաճուն շարք պլանավորված է, որը պետք է իրականացնենք փողոցում` Ազգային ժողովից դուրս: Դրա մասին հայտարարություն կտարածենք, եւ մոտ օրերս դուք կտեսնեք այդ գործողություններն իրականացնելիս: Բացի դրանից, վերջին իրադրությունից հետո, երբ ճնշումներն Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական դարձան, մենք կազմակերպեցինք ի աջակցություն Արցախի` դրոշների տեղադրումներ: Իհարկե, դրոշը խորհրդանիշ է` արժանապատվության, պատվի, փառքի, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ խորհրդանիշ է, որ մենք Արցախի ժողովրդի կողքին ենք եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք Արցախի իրավունքները: Այնպես որ, էլի եմ շեշտում, որպես դրան շարունակություն, գործողությունների մի ամբողջ փաթեթ է ձեւավորված, որը հարաճուն ընթացք կստանա»։Ավելին10:4422.04.22 -
ՀայաստանՀայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն․ ԹաթոյանՀայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն: Նրանց այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն: Պարզ է, որ իշխանություն չէին ձևավորի, եթե ծրագրի հիմքում լիներ այսօրվա փաստացի քաղաքականությունը (տարածքային իրավազորության զիջումներ Ադրբեջանին, ադրբեջանական զինված տեղակայումների անօրինական ամրացում գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, միջազգային ատյաններում ՀՀ դիրքերի այն էլ էական թուլացում և այլն): Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն: ժողովրդավարության հիմքերի հիմքը ընտրություններն են, երբ առաջ քաշված ծրագրերի հիման վրա քաղաքացիների քվեարկությամբ և քաղաքացիների կամքով, նրանց պատվիրակումով են որոշվում երկրի իշխանությունները: Այսինքն` տեղի է ունենում հակաժողովրդավարական գործընթաց` խաթարելով իշխանության լեգիտիմության աղբյուրը:Ավելին10:3322.04.22 -
ՀայաստանՆալբանդյան գյուղում փեսան կրակել է աներոջ, աներորդու և զոքանչի ուղղությամբ․ կա զոհ«Shamshyan.com»-ը գրում է, որ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։Ավելին10:2322.04.22 -
ՀայաստանԴժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի և Արցախի ուղղությամբ. Տիգրան ԱբրահամյանԱրցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իհարկե, մեզ վերաբերող այս կարևորագույն գործընթացում Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու, սակայն խնդիրն այն է, որ դրանից տուժելու է Հայաստանն ու Արցախը։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը պատմական մինիմումի է հասցրել Հայաստանի բանակցային հնարավորությունները՝ գործընթացը մտցրել իներցիոն դաշտ, հարաբերական խաղաղությունը պահպանվում է միայն այն պատճառով, որ այս փուլում տարածաշրջանային դերակատարները որոշակի զգուշություն են դրսևորում, սակայն խորքում գործընթացները եռում են և դժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի և Արցախի ուղղությամբ», - գրել է Աբրահամյանը:Ավելին10:1822.04.22