Լրահոս

2022-04-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. Արամ Գաբրելյանով
    այաստանում իսկական տղամարդ է հայտնվել. այսօր իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, որն ուղերձով դիմել է ժողովրդին և համառոտ ներկայացրել Փաշինյանի իշխանության հեռացմանն ուղղված քայլերի ու գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: «Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել: Իմ նախապապերից մեկը քահանա էր, մյուսը՝ իր որդիների հետ, դաշնակցական էր, որին բռնաճնշումների ենթարկեցին և ընտանիքի հետ աքսորեցին: Ես արյունով դաշնակցական եմ: Ես հավատում եմ Սաղաթելյանին: Ես գիտեմ, որ նա (Իշխան Սաղաթելյանը` խմբ.) համարձակ է և ոչ կոռումպացված։ Առաջ դեպի դավաճանի տապալում, որըվ խաբեց բոլորին՝ և՛ ազգին, և՛ առյուծ հերոսներին, նաև գցել է Ռուսաստանին»,- գրել է Գաբրելյանովը: Հիշեցնենք, որ Սաղաթելյանը հայտնել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվում է անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ: «…Նախ՝ ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում, ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈ՛ւՄ ԵՆՔ»,- հայտարարել էր Սաղաթելյանը «Մայր Հայաստան» հուշարձանի դիմացից:
    21:40
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է․ Արցախի ԱԳՆ
    Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»։
    21:35
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են Հայաստանի, Արցախի, ողջ տարածաշրջանի ապագան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Հայաստանում մեկնարկող պայքարի գործողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չափազանց կարևոր մեկ այլ վերջնարդյունք էլ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է լինել հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ «․․․ Մեր այս պայքարի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագիր չէ միայն։ Ոչ էլ, առավել ևս, միայն երկիրը կապիտուլյանտներից ու դավաճաններից ազատելու գործ։ Իհարկե, այս երկուսը պետք է մեր գլխավոր նպատակը լինեն։ Բայց այդ նպատակին մենք կհասնենք, եթե կարողանանք լուծել բոլոր խնդիրներից ամենակարևորը՝ հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջն ու նաև մեր մեջ։ Մեր ժողովուրդը կրկին պետք է ունենա ուղենիշներ և մեր ժողովուրդը պետք է վերականգնի իր շահից բխող որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար ոչ ոքի ոչինչ պետք չէ սովորեցնել։ Պետք է պարզապես անկեղծ լինել ժողովրդի հետ շփումներում ու պատրաստ լինել մեծ զոհողությունների։ Երկրորդը՝ Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ողջ տարածաշրջանի, հնարավոր է նաև այլ տարածաշրջանների ապագան։ Ընդդիմությունը սա պետք է լավ գիտակցի և միշտ գիտակցի, որ Երևանում հնչած ամեն խոսք լսվելու է ոչ միայն մեր փողոցներում ու հրապարակներում, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում։ Սա Հայաստանի վերածննդի և մեծ քաղաքականություն վերադառնալու լավ հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել։ Այնպես որ, Աստծով, հարգելի ընկերներ։ Թող իրագործվեն ձեր ամենաազնիվ բոլոր մտադրությունները»,- գրել է քաղաքագետը տելեգրամյան իր ալիքում։
    21:31
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Եկել է գործի ժամանակը». ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «բողոքի անդադար ակցիաների»
    Ապրիլի 25-ից՝ ընդդիմությունը սկսում է անդադար բողոքի, անհնազանդության ակցիաներ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել՝ ժամանակն է՝ դուրս գալ փողոց՝ ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով" Ընդդիմությունը պայքարը սկսելու է՝ Հայաստանի մարզերի՝ 4 խորհրդանշական կետերից, քայլերթով շարժվելու են Երևան:
    21:30
    22.04.22
    Ավելին
  • Իրավական
    Փաշինյանը հարցաքննվե՞լ է պատերազմում հանցագործությունների վերաբերյալ քրգործերով
    44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով Նիկոլ Փաշինյանը վկայի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսօր հայտարարել է Հայաստանի Գլխավոր դատախազը: Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողներն էին դիմել դատախազություն, պահանջել ուսումնասիրել վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» արտահայտությունը:
    20:00
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը «երկաթե երաշխիք» է տալիս՝ ոչինչ չի ստորագրելու, առանց հանրային լայն քննարկման
    Մոսկվա այցից հետո՝ Նիկոլ Փաշինյանը նախահեղափոխական շրջանի թեզերն է հիշել, երկաթե երաշխիքներից խոսել: Կառավարության նիստում նորից բացառել է Արցախի վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրում առանց հանրային քննարկման: Նա նաև վերահաստատել է, որ միջազգային հանրությունն առաջարկում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել:
    19:30
    22.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսական բանակը նախատեսում է ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ
    Ռուսական բանակը նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ, ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ՝ հայտարարել է ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկը:
    19:15
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոմիտասի դիմաքանդակը գողացած անձինք հայտնաբերվել են
    պրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա դիմաքանդակը գողացել են: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք։ Նույն օրը Արաբկիրի ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    18:11
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկսում ենք քաղաքական անհնազանդության ակցիաները՝ պահանջելով հետ կանգնել կործանարար գծից․ Վանեցյան
    Սկսում ենք քաղաքական անհնազանդության ակցիաները՝ պահանջելով հետ կանգնել կործանարար գծից
    17:59
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով․ Վանեցյան
    Մեր պայքարի հիմնական նպատակն է՝ ունենալ հզոր Հայաստան, հզոր Արցախ և իր հայրենիքում լավ ապրող քաղաքացի, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ հիմնական նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել գործող իշխանությանը, ապա օր ու գիշեր աշխատել ։ Պայքարի իրական մարտիկներն իշխանափոխությունից հետո պաշտոն զբաղեցնելու մասին չեն մտածում, կարևորը համատեղ ուժերով պետականությունը վերականգնելը, պետությունը ոտքի կանգնեցնելն է։ «Ես իմ մասով ասում եմ՝ պատրաստ եմ այս իշխանություններին հեռացնելուց հետո նորմալ, պետական մտածելակերպ ունեցող իշխանություն ձևավորվելու պարագայում, կանգնել այդ շարքում՝ ցանկացած տեղում։ Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով։ Վսհատեցնում եմ՝ այն մարդիկ, ովքեր գիտակցում ունեն, որ մենք երկիրը պետք է վերականգնենք գրեթե զրոյից, նրանցից որևէ մեկը պաշտոնի համար «կռիվ» չի անում։ Այսօր, այս վիճակում պաշտոն ստանձնելը լրջագույն պատասխանատվություն է հատկապես պատասխանատու մարդու համար։ Մենք պատմության առաջ պետք է պատասխան տանք»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
    17:43
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևն ասում է՝ Նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում. Ղազինյան
    Ալիևն ասում է՝ նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում: Հայաստան պետություն չպետք է լինի, Հայաստանը բանակ չպետք է ունենա, ադրբեջանը պետք է միշտ հաղթող մնա իսկ Արցախ չպետք է լինի: Նիկոլն ասում է ալիևը ճիշտ է ասում, մեզ պետոթյուն պետք չէ, խաղաղության օրակարգը, նույնն է թե Հայկական պետության վերացումն ու Արցախի հայաթափումը, իր իշխանության գալու ու մնալու ծրագիրն է, որն ինքը պետք է անշեղորեն կատարի, որ մնա իշխանություն ու չպատժվի ոչ ներսից, ոչ էլ դրսից: Սա կարճ կարելի է ավանել տիրոջ ու ծառայի երկխոսություն, որտեղ տերը հրամայում է, իսկ ծառան հլու-հնազանդ կատարում: Իսկ եթե քաղաքական լեզվով ասեմ, սա ակնհայտ հավաքագրված գործակալի վարքաբանություն է, ով ստացել է իր տիրոջ պատվերը ու կյանքի գնով պետք է կատարի: Այս իրավիճակում շատ ավելի կարևոր է, թե ինչ է մտածում Հայ ազգը, Հայ մարդը, համաձայն է՞ կատարել ալիևների հրամաններն ու իրականացնել թուրքերի դարավոր երազանքը, որը նիկոլերեն կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Վստահ եմ, ՈՉ . . .
    17:30
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրամանագիր՝ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա, հյատնում են ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից։
    17:23
    22.04.22
    Ավելին
  • Իրավական
    Պատերազմում հանցագործությունների վերաբերյալ քրգործերով Փաշինյանը դատաիրավական կարգավիճակ չունի
    44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ է հարուցվել 2021 թվականին, 800 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, 55-ի նկատմամբ դատավճիռներ են կայացվել: Դատախազի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հարուցված այդ քրեական գործերով դատաիրավական որևէ կարգավիճակ չունի:
    17:01
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Արցախի խնդիրը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Ըստ տեղեկագրի՝ այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
    16:53
    22.04.22
    Ավելին
  • Իրավական
    Արմավիրի մարզի 44-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը՝ նույն համայնքի 69-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ կնոջ մայրն ու եղբայրը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    16:45
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապշելու է, որ Ալիևի հայտարարություններից հետո դեռ կարծում են՝ հնարավոր է թյուրքական շրջապատի հետ համակեցության հնարավորություն ձեռք բերել. քաղաքագետ
    Aysor.am-ի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է։ - Պարոն Քանանյան, Իլհամ Ալիևն այսօր Շուշիում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը, և հայկական կողմն իր պատասխաններում առանցքային է համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Ինչի՞ կարող է հանգեցնել այս հակազդեցությունը։ - Ալիևյան վարչակազմը միշտ՝ պատերազմից առաջ և հետո, հետևողականորեն հանդես է գալիս միևնույն բովանդակային պահանջներով և քաղաքականությամբ։ Այդ իմաստով Ադրբեջանի յուրաքանչյուր պահանջ և հավակնություն միանգամայն հստակ է և որևէ այլևայլություն չի պարունակում։ Մենք պետք է հիշենք, որ խոսքը չի վերաբերում միայն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի 5 կետերին։ Իր կառավաման շրջանում Ալիևը նույնքան հստակ կերպով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ ասել է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի մաս, և նա խոստացել է վերականգնել ադրբեջանական ներկայությունը՝ փաստացի կերպով վերացնելով Հայաստանը։ Հետևաբար կարելի է պարզապես ապշել, որ հայ իրականության մեջ կան մի շարք շրջանակներ, որոնք, իրողություններից բոլորովին կտրված, կարծում են, որ պայմանագրեր ստորագրելու միջոցով հնարավոր է թյուրքական շրջապատի հետ որոշակի համակեցության հնարավորություն ձեռք բերել։ Ընդ որում՝ այնպիսի պայմանագրեր, որոնք վերջնականապես իրավազրկում են հայությանը և հանդիսանում են Ցեղասպանության հետևանքների լիակատար և կամովի իրավական ամրագրում։ - Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա իրենք չեն ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա վերջնագի՞ր է, թե հայկական կողմի տրամադրությունները ստուգելու միջոց։ - Իրականում Ալիևը ոչ միայն չի ճանաչում տարածքային որևէ ամբողջականություն, այլև չի ճանաչում ՀՀ անկախ պետականության գոյության իրավունքը, և կրկնում եմ՝ եթե կան պատմությանը ոչ գիտակ և իրականությունից ոչինչ չհասկացող շրջանակներ, որոնք կարծում են, որ հրաժարվելով Ցեղասպանության հետևանքները վերացնելու հրամայականից և մեր ազգայի պահանջատիրությունից՝ հնարավոր է թուրքերից ստանալ գոյությունը քարշ տալու հնարավորություն, ապա նրանք չարաչար սխալվում են։ Ալիևն այստեղ ևս չափազանց շիտակ և առանց որևէ այլևայլությունների մեր առջև է դնում իր նպատակները։ Պարզապես մենք չենք կամենում հաշտվել դաժան իրականության հետ, բայց միայն այդ դեպքում է հնարավոր ազգային և պետական՝ գոնե նվազագույն հնարավորությունը պահպանել։ Եվ այդ ճանապարհը, հաստատ, որևէ կապ չունի թուրքական շրջապատի հետ որևէ իրավազրկող պայմանգիր ստորագրելու հետ։ - Պարոն Քանանյան, ԵԱՀԿ Մնիսկի խմբի մասին խոսելիս էլ Ալիևը նշել է, որ այդ կառույցը 2022 թվականին նշելու է իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի անցնի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԽ ձևաչափի մասին Ադրբեջանի նախագահի այս դիտարկումը։ - Սա Ալիևի և Էրդողանի երազանքն է։ Էրդողանն ու Ալիևն են պայմանավորվել շրջանցել Մինսկի խումբը և 2020 թվականին պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ։ Նրանք մեծամասամբ հաջողեցրել են գործնականում շրջանցել Մինսկի խումբը՝ ՀՀ կատարալեապես ապիկար և գործնականում դավաճան իշխանությունների հանցակցությամբ։ Բայց ես չեմ կարծում, որ ՄԽ համանխագահող մյուս երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պատրաստ են դուրս մղվել տարածաշրջանային խնդիրներից և անպատասխան թողնել ապտակը, որը նրանց հասցվել է՝ փաստացի վտարելով տարածաշրջանից։ ՀՀ կառավարության կրավորականությունն այստեղ էական դեր չի խաղում, և որքան էլ Հայաստանը ցանկանա հաշտվել իր՝ ապագա չունեցող և թշվառ գոյության հետ, այնուամենայնիվ այդ երկու երկրները չեն հանդուրժի իրենց շահերի ոտնահարումը, և Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան ինչ-որ մեխանիզմներ կգտնեն՝ ստանալու իրենց ոտնահարված հեղինակության պատասխանը։
    16:35
    22.04.22
    Ավելին