Լրահոս

2022-04-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահակը մանկապարտեզից գողություններ էր արել
    Ապրիլի 22-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել էր մետաղյա առարկաներ: Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է քննություն։
    13:26
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայրենիք ենք կորցնում, մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան». զոհված զինվորների ծնողները կոչ են անում դուրս գալ պայքարի
    44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են գիշերել Ազատության հրապարակում. ըստ նրանց՝ կամաց-կամաց հայ ազգը ոտքի է ելնում: «Կարծում եմ՝ բոլորի երակներում արյունն արդեն սկսել է շարժվել ու միանալու են այս դավաճաններից ազատվելու, փրկվելու շարժմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը: Նրա խոսքով՝ ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է միանա իրենց պայքարին: «Եթե չեն ուզում արժանան մեր բախտին, եթե չեն ուզում որդեկորույս ծնողներ լինեն, պետք է միանան այս պայքարին: Արցախում մեր տղաների արյունն է թափած, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա: Զոհված զինծառայողների ծնողները դիմում են իրենց «բախտակիցներին»` վեր կենալ է պետք, հայրենիք ենք կորցնում: «Մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան, այդ արյունն առանց պատասխան չի մնա: 2018 թվականից այս կողմ՝ հայ ազգն իրեն նվաստացած է զգում, ես ինձ նվաստացած եմ զգում»,-հայտարարեց Գալեյանի հայրը:
    13:21
    23.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Շատ հանգիստ, կիրթ տղա է»․ ի՞նչ է պատմում աներոջը և զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը
    Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները դեռ չգիտեն՝ ինչն է պատճառը եղել, որ փեսան սպանել է իր աներոջը եւ զոքանչին, վիրավորել աներձագին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը։ «Ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Լաերտը շատ հանգիստ, կիրթ տղա է։ Մենք չենք հասկանում՝ ինչու նման բան կատարվեց»,- նշեց գյուղապետը։ Գյուղապետը պատմեց, որ եւ փեսայի, եւ կնոջ ընտանիքներ նույն գյուղից են։ Փեսայի ծնողները դպրոցում ուսուցիչներ են եղել․ հայրը՝ ֆիզիկայի, մայրը՝ մաթեմատիկայի։ Ինքն էլ իր տան բակում մթերային խանութ է ունեցել, կինն էլ խանութում է աշխատել։ «Կնոջ ծնողները եւս շատ հանգիստ ու լավ մարդիկ էին։ Հայրը շինարար էր, մայրն էլ ուսուցիչ։ Կնոջ ընտանիքի հետ փեսայի հարաբերությունները լավ էին։ Նույնիսկ, երբ աները Ռուսաստանում շինարարությամբ էր զբաղվում, փեսայի անունով էր ուղարկում գումարը, ինքն էլ հանձնում էր կնոջ ընտանիքին»,- ասաց Մկրտչյանը։ Կնոջ եղբայրն էլ զբաղվում է անասնապահությամբ, երեք որդի ունի։ Դեպքի օրը հարեւանները վիճաբանության ձայներ չեն լսել, կրակոցների ժամանակ են դուրս եկել տներից։ «Այդ ժամանակ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Արագ օգնում էինք շտապ օգնությանը տեղափոխել վիրավորներին։ Ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Ես մեկ անգամ եմ հիշում, որ Լաերտի ընտանիքում աղմկոտ վիճաբանություն լինի կնոջ հետ․ մեկ տարի առաջ էր, բայց շատ արագ հարթվեց»,- ընդգծեց Գրիգոր Մկրտչյանը։
    13:16
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զենքով լինի, արվեստով, թե կյանքով, վերջնական հաղթանակի հասնելու ենք. պատերազմի մասնակից
    Արցախյան երեք պատերազմների մասնակից մարդ եմ, ազգությամբ էստոնացի, անունս ֆելիքս է, և ես իմ հոգու բողոքն եմ ասում, որ մենք թուրքի հետ պայմանագիր կապելու բան չունենք: Ազատության հրապարակում լրագրողի հետ զրույցում ասաց Ֆելիքսը: «Արցախը եղել է, կա և կմնա հայկական տարածք: Գոյություն չունի առանձին հայկական տարածք, Արցախի ժողովուրդ և Հայաստանի, բոլորը հայեր են: Այսօր ես իմ ներկայությամբ իմ բողոքն եմ տալիս այն մարդկանվց, ովքեր մտածում է, որ թուրքը, որն ընդունակ է գլուխ կտրել քնած տեղը, մեր թիկունքից մարդ խփել, դրա հետ կարելի է ինչ-որ ախպերություն անել»:
    13:11
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամը 18:00-ին Ազատության հրապարակից կմիանանք Ջահերով երթին. Վանեցյանի կոչը քաղաքացիներին
    «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բոլորին այսօր՝ ժամը 18:00-ին, հրավիրում է Ազատության հրապարակ՝ ամփոփելու մեկ շաբաթվա ակցիան: «Կխոսենք, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել, ինչ պետք է անենք, կխոսենք ապագա մեր պլանների մասին, որից հետո միասի կշարժվենք Հանրապետության հրապարակ՝ միանալու ջահերով երթին»,-ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Վանեցյանը:
    13:06
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսում. պետք է ակտիվ դիմակայենք ու հեռացնենք սրանց. Սոս Հակոբյան
    «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի կարճ ժամանակով «նորից թմրեցնել հասարակությանը»:
    13:03
    23.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երեկոյան բախումներ են եղել Ազատության հրապարակում. ձերբակալված քաղաքացի կա
    Երեկ երեկոյան Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել: Մյուս քաղաքացուն՝ «Ազատագրում» շարժման հիմնադիր Միքայել Բադալյանին իրավապահները կեսգիշերից հետո ձերբակալել են:
    13:01
    23.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 23.04.22
    12:19
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենկարևոր իրադրաձություններից մեկն է. բոլորին սպասում ենք մասնակցելու Ջահերով երթին. Արսեն Բաբայան
    Այսօր սպասվում է ամենկարևոր իրադրաձություններից մեկը, ժամը 18:00-ին մենք կհավաքվենք Ազատության հրապարակում, և երթով կմիանանք Հանրապետության հրապարակ՝ ջահերով երթ իրականացնող մեր մյուս հայրենակիցներին: Ազատության հրապարակում լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: «Բոլորին սպասում ենք Ազատության հարպարակում, որպեսզի ամփոփենք այս օրերի ընթացքում մեր կատարածը, մեր ապագա անելիքները և շարժվենք ջահերով երթ իրականացնենք»: Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք պայքարը չի բաժանվում, երբ տարբեր խմբեր են մասնակից, Բաբայանն ասաց. «Բոլորովին, որովհետև, ի վերջո, բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը»:
    12:14
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակի մասունքները
    Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։
    12:06
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեզ սկսել են ուղարկել հենց այն զենքը, որը խնդրել ենք. Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները սկսել են երկիր ուղարկել «հենց այն զենքերը, որոնք իրենք խնդրել են»։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում։ «Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք վերջապես լսեցին մեզ: Որոնք մեզ տալիս են հենց այն, ինչ մենք խնդրել ենք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Միաժամանակ Զելենսկին չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։
    11:40
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել
    Հայաստանում, ապրիլի 23-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Երեկ կատարվել է 2428 թեստավորում, առողջացել է 13 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 422 հազար 822 է: Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է ընդհանուր 8622 մարդ:
    11:26
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՊԲ հրամանատարն ու ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության ղեկավարը քննարկել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր
    Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:
    11:22
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը
    Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ shamshyan.com-ի հաղորդմամբ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Հանցագործները թողել են նաև գրառում։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։
    11:13
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
    Երեկ երեկոյան Արցախի Սանասար (Կուբաթլու) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1993 թվականին ծնված Բեյբալի Նասիբովը: Այս տեղեկությունը հայտնում է շրջանի դատախազությունը՝ մանրամասնելով, որ պայթել է հակահետևակային ական:
    11:04
    23.04.22
    Ավելին
  • Իրավական
    Նալբանդյան գյուղում փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինը հիվանդանոցում մահացել է․ մինչ այդ սպանվել էր նրա ամուսինը
    Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը, Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել իր փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Հարուցվել է քորեական գործ, կասկածյալ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։
    10:49
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Լինել միասնական և համախմբված». Արցախի պատգամավորները հավաստիացրել են՝ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ
    Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ: Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր: Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը: Խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել մեր երկրի առջև ծառացած խնդիրները, տվել համապատասխան գնահատականներ։ Պատգամավորները հավաստիացրել են, որ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ և կոչ են արել լինել միասնական և համախմբված։
    10:44
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Դպրաբակ գյուղում
    Ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են օժանդակ շինությունը (մոտ 65 քմ)՝ գույքով և առանձնատան տանիքի փայտե կառուցատարրերը, վնասվել են տանիքի մետաղյա թիթեղները (մոտ 45 քմ):
    10:40
    23.04.22
    Ավելին