Լրահոս

2022-04-27
  • Հայաստան
    Աշոտ պապը միացել է քաղաքացիների երթին՝ հանուն փոքրիկ Աշոտի. Տիգրանաշեն-Երևան երթը
    Իջևանից սկսված քայլերթի երրորդ օրը դիմադրության շարժման մասնակիցները հասել են Սևան: Շարժման մի խումբ էլ երեկ սկսել էր դեպի Երևան քայլել Արարատի Տիգրանաշեն համայնքից: Նրանց այսօր միացել են ասորական համայնքի ներկայացուցիչներ, Արարատի 2 տասնյակ բնակիչ, Արարաբո ջոկատի վաշտի հրամանատարը:
    22:18
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կուզեի, որ հասարակությունը ողբար բոլոր դեպքերով». Փաշինյանի «պադավատապետությունը»
    Իրավաբանները այսօր հիշեցրել են քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում մարդու վտանգի մեջ թողնողին: Ու եթե այդ արարքի հետևանքով գրանցվում է մահ, մեղավորը կարող է պատժվել ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարով: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ հղի կնոջը վթարի ենթարկելուց հետո ո՛չ ոստիկանության մեքենան է կանգնում, ո՛չ փողոցում անգիտակից ընկած կնոջ կողքով անցնող վարչապետի մեքենան:
    22:07
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը, նրա գրկախառնությունն արևից էլ ջերմ էր․ ամուսինը՝ վրաերթի ենթարկված կնոջ մասին
    Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը։ Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգերին, իսկ նրա գրկախառնությունն ավելի ջերմ էր, քան արևը: Կնոջ մասին այսպիսի տողեր է գրել Աշոտ Վարդանյանը, այն կնոջ, որ նախօրեին վրաերթի ենթարկվեց Լեո-Պարոնյան խաչմերուկում։ «Երեկ նա վրաերթի ենթարկվեց, նրա հետ մահացավ նաև մեր փոքրիկը, որ շուտով լույս աշխարհ էր գալու։ Մենք հանդիպեցինք 2021 թվականի օգոստոսի 24-ին։ Դա տարօրինակ իրադարձություն էր, 60 րոպե տևողությամբ պանելային քննարկման ինչ-որ ձև: Դրանցից 59-ը ես անցկացրել եմ՝ հետևի շարքում կանգնած աղջկան նայելով: Աղջիկը։ Ես պնդեցի, որ մենք նորից հանդիպենք։ Նրա ասած յուրաքանչյուր նախադասությամբ ես ավելի ու ավելի էի սիրահարվում: Նա հեռատես էր, կառուցում էր իր երազանքները դեպի ապագա: Ուժեղ փոքրիկ աղջիկ, որը ֆանտաստիկ տեխնոլոգիական ընկերություն էր ստեղծում: Նա կազմակերպում էր միջազգային համագործակցություն և երբեք վարկ չէր խնդրում: Նա այնքան բարձր ձողեր կդներ, որ ոչ մի բան և ոչ ոք չէր համապատասխանի իր չափանիշներին: Այդպես էր նրան տեսնում աշխարհը, բայց ինձ համար նա ամենանուրբ մարդն էր: Ես 26 տարեկան էի, իսկ նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ, մինչև գտանք միմյանց։ Առաջին աղջիկը, որին ես երբևէ համբուրել եմ: Մենք երբեք չենք կռվել։ Տարբեր երկրների քաղաքացիներ, բոլորովին այլ կյանքի ճամփորդություններով, մենք չենք կարող ավելի նման լինել: Դա բացարձակ ներդաշնակություն էր և իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ»:
    22:03
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների փոխանցմամբ մեր դեմ սադրանք է նախապատրաստվում. Աննա Գրիգորյան
    Քաղաքացիների փոխանցմամբ մեր դեմ սադրանք է նախապատրաստվում:
    21:59
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Պարոնյան փողոցի ողբերգությունը.վրաերթի ենթարկված հղի կինը Արցախի «Թևեր» կենտրոնի ծրագրի ղեկավարն էր
    Երևանում հղի կնոջը վթարի ենթարկելուց հետո ձերբակալված բարձրաստիճան ոստիկանին կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում: Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ երկու քրեական գործ է հարուցել: Ոստիկանի փաստաբանը Hetq.am-ին ասել է, որ իր պաշտպանյալը օրենք չի խախտել: Վթարի պահին երթևեկությունը կարգավորել է տեսուչը ու վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենայի վարորդը ենթարկվել է տեսուչին:
    21:51
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից.
    21:34
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Դիմադրության շարժման» ակցիաներ՝ ամբողջ Երևանում. երեք տասնյակ քաղաքացի բերման է ենթարկվել
    Երևանում դիմադրության շարժման ակցիաներին մասնակցելու համար ոստիկանությունն այսօր ավելի քան 5 տասնյակ քաղաքացու բերման է ենթարկել: Իրավապահները կառավարության դիմացից փորձել են բաժին տանել նաև ընդդիմադիր պատգամավորին, որը կարմիր ներկ է լցրել կառավարության դիմաց:
    21:30
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա էլ ձու են նետում Արցախի դրոշի վրա. «5165» շարժում
    Ակնհայտ անհարգալից վերաբերմունք ազգային դրոշի նկատմամբ: Այս իշխանությունը նույնիսկ չի հարգում սեփական արժեքները: Հիմա էլ ձու են նետում Արցախի դրոշի վրա: Միևնույն է համախմբվածության շնորհիվ մենք կվերականգնենք սեփական երկրի ու արժեքների նկատմամբ հարգանքը:
    20:58
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Փաշինյանին պետք է ձերբակալել». զոհված զինծառայողների ծնողները 5 օր էլ կսպասեն
    Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվե՞լ, թե՝ ոչ: Հակակոռուպցիոն կոմիտեն որոշումը կհրապարակվի 5 օրվա ընթացքում: Այսօր դատախազությունից հայտնել են 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին: Նրանք երեկ էին միջնորդություն ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով:
    20:39
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանափոխությունը մեր հիմնական նպատակին հասնելու միջոցն է․ Արթուր Վանեցյան
    Ժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը մեկնարկվեց Ազատության հրապարակից։ Վանեցյանն նշել է, որ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ «Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- նշել է նա։ «Այո՛, առաջին հերթին մենք պետք է հասնենք իշխանափոխության, որ հետո կարողանանք ունենալ մեր բոլորիս երազանքը՝ հզոր երկիր, մեծ հայրենիք, Հայաստան և Արցախ, և այդ երկու հողում ապրող արժանապատիվ հայ մարդ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ Վանեցյանը նշել է, որ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ Արթուր Վանեցյանը շեշտեց՝ հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող տրորել․ այդ արժանապատվությունը եղել է, կա և մնալու է։ «Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛» կարգախոսների ներքո երթը Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ։
    20:22
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ախտահանման գործողություններ». քաշքշոց՝ ոստիկանների և քաղաքացիների միջև
    «Ոչ այլասերմանը» կոչերով մի խումբ քաղաքացիներ սպիտակ խալաթներ, հակագազեր են հագել ու շարժվել դեպի վարչապետի նստավայր՝ կառավարության շենք, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը: Իրավապահների հետ քաշքշոցից ժամանակ մի կին ոտքի վնասվածք է ստացել:
    20:15
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայ մնալու հարց է». երիտասարդները չեն ուզում «թուրքի տակ կզել», բերման ենթարկվածներ կան
    Ոստիկանական բաժիններում են հայտնվել նաև «Երիտասարդի ձայնը» շարժման անդամները: Երիտասարդ ակտիվիստները երրորդ օրն է մայրաքաղաքի բուհերում ուսանողներին, դասախոսներին կոչ են անում՝ զարթնել:
    20:00
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի կառավարությունն օրենքի շրջանցմամբ Ապարանում խաղատուն է բացում. «168.am»
    168.am-ը գրում է. «Նախկինում, ընդդիմադիր եղած ժամանակ խաղատների դեմ բոցաշունչ ելույթներ ունեցող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարության ապրիլի 22-ի 555Ա որոշմամբ հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացված էր 15.02.2022-02.03.2022 միջակայքում իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։ «Մայլեռ» ներդրումային ծրագրով Ապարան համայնքի տարածքում՝ 2 070 հեկտարի վրա, կառուցվելու է լեռնադահուկային ու հանգստյան համալիր, որը ներառելու է նաև ճոպանուղի, սահուղիներ, երկու հյուրանոց։ Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ: Համենայնդեպս, այդպես էր նշված e-draft համակարգում, սակայն որոշման մեջ, որն Ազգային ժողովում է, արդեն գրված է՝ 30 մլրդ դրամ: Ընկերության բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ն ավստրիական «Doppelmayr» ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև խաղատուն։ Ընդ որում, ինչպես նախագծի հիմնավորումներում է նշվում, ընկերության համար առանձին օրենսդրական ակտով կսահմանվի «առանձնահատուկ կարգավիճակ»՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ։ Հայաստանում շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը սահմանում է, որ խաղատան գործունեություն կարող է ծավալվել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում ու Մեղրիում։ Բացառություն կարող է լինել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը։ «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ի դեպքում ծրագիրը չի հասնում 40 միլիարդի, իսկ ծրագրի համար ընտրված տարածքն Ապարանում է։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ ծրագրի չիրականացման դեպքում խաղատան լիցենզիան հետ է վերցվելու, իսկ ծրագրով խաղատան առկայությունը հնարավորություն կտա լրացուցիչ զբոսաշրջիկներ ներգրավել։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում խաղատնային բիզնեսի, հանքարդյունաբերության դեմ՝ խոստանալով իշխանության գալուց հետո սահմանափակել դրանց գործունեությունը, նոր աշխատատեղեր բացել: Ինչպես միշտ՝ այս դեպքում էլ ողջ երկիրը, երիտասարդությունը կքած է շահումով խաղերից, կազինոներից կրած վնասների, թմրանյութերի տակ:
    19:06
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը. Աստղիկ Ավետիսյան
    «Ջահերով երթ» չլուսաբանելու Հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ էր, որ բազմաթիվ հարցեր առաջ եկան։ Իմ նախորդ գրառումից հետո շատերն ինձ զանգահարեցին կամ գրեցին, թե՝ նախկինում էլ էր այդպես։ Ես ո՛չ նախկինների և ո՛չ ներկաների պաշտպանը չեմ։ Ես հետազոտող եմ, գիտնական, ով գիտական հետազոտական մեթոդաբանությամբ ուսումնասիրում է հանրային կարծիքը, մեդիա ազդեցությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, պետական գերատեսչությունների հաղորդակցության կառավարումը։ Մեր երկրում միշտ էլ Հանրային հեռուստաընկերությունը ծառայել է իշխանության խոսափող, բայց երբեք նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ արձանագրել։ Որոշ քաղաքական գործիչների և գործընկերների հիշողությունն արթնացնելով՝ հրապարակում եմ տեսանյութերի մի բույլ, որոնք իրականացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար վարպետության դաս կարող է լինել, թե նման իրավիճակներում ինչպես էր աշխատում Հանրային հեռուստաընկերությունը։ Հանրայինը պարտավոր է և պետք է հանրույթի համար աշխատի, տրվող տեղեկատվությունը պետք է լինի պրոֆեսիոնալ և բազմակողմանի։ Ի դեպ, ուսումնասիրության ժամանակ արձանագրեցինք ևս մեկ խնդիր, Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը։ Շատ տեսանյութեր այսօր արգելափակված են կամ հեռացված։ Հղումները մեկնաբանություններում։
    19:00
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան․ փաստաբան
    Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կաշկանդվածություն չունեն վարչապետին կալանավորելու հարցում. Ճիշտ են ասում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով գլխավոր դատախազության ներկայացուցիչների հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Կաշկանդվածություն ունենում են այն դեպքում, երբ կա ցանկություն գործելու, սակայն ինչ֊որ բան խանգարում է: Իսկ դատախազությունում այդ ցանկությունը չկա ու չի եղել: Բարեխիղճ երևալու նկատառումներով հայտարարում են, որ անհրաժեշտ ընթացակարգեր կան, որոնցով առաջնորդվում են: Բայց երբ դեռ մեկ տարուց ավելի ժամանակ առաջ պետական դավաճանության մասին մասին հաղորդում էր ներկայացվել , դատախազությունը մոռացել էր անհրաժեշտ ընթացակարգերի մասին ու բոլոր հնարավոր եղանակներով խուսափում էր գործ հարուցել, և միայն ամիսներ անց դատարանի որոշման արդյունքում քրեական գործ հարուցվեց: Նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան: Նոր հասկացան, որ պետք է նրանցից միջնորդություններ ստանան ու քննարկման առարկա դարձնեն: Իսկ հիմա «անհրաժեշտ ընթացակարգերով» ստացված միջնորդության ճակատագիրը շատ հստակ է: Նիկոլին դատավարական կարգավիճակ տալու կամ կալանքի տանելու միջնորդությունները չեն մերժվելու, որ լրացուցիչ էմոցիա չառաջացնեն: Բայց ոչ էլ բավարարվելու են, որովհետև ․․․ դե էլ ինչ որովհետև, արդեն պարզ է մոտեցումը: Մինչդեռ տասնապատիկ ավելի քիչ փաստերի դեպքում են մարդկանց ձերբակալել ու կալանքի տարել: Միջնորդության լուծումը հետաձգվելու է մինչև «էական հանգամանքների» պարզելը, մինչև աշխարհը քանդվի, նորից կառուցվի»։
    18:14
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա տղային հարվածողը համագյուղացին էր
    Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ի գիշերը Հովք գյուղի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 25-ամյա համագյուղացին: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
    18:06
    27.04.22
    Ավելին