Լրահոս
2022-04-27
-
ՔաղաքականԸնդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ». Թագուհի ԹովմասյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. «Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել: Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․․. Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու»։Ավելին13:3427.04.22 -
Քաղաքական«Առանց Նիկոլ Հայաստան». լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում․ ակտիվիստները փակել էին ճանապարհըՀՀԿ-ական երիտասարդները և մի խումբ քաղաքացիներ փակել էին Ազատության պողոտան, նրանք նստել էին գետնին և փորձում են թույլ չտալ ոստիկաններին՝ բացել ճանապարհը։ Ոստիկանները ուժ կիրառելով փորձում էին նրանց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից։ Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով՝ հորդորելով քաղաքացիներին միանալ իրենց։ Ավելի ուշ նրանք բացեցին ճանապարհը և շարունակեցին իրազեկման երթը:Ավելին13:2927.04.22 -
ՀասարակականՄոմեր ու խաղալիքներ՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում. 28-ամյա հղի կնոջը փրկել չի հաջողվելԵրևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում գիշերը բազմաթիվ քաղաքացիներ մոմեր են վառել, խաղալիքներ տարել դեպքի վայր:Ավելին13:2327.04.22 -
ՔաղաքականԲրյուսո՛վ, զարթնի՛ր. Իրազեկման ակցիան ԲՈւՀ-երի մոտ շարունակվում է«Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանի բուհերում։ Նրանք Թատերական ինստիտուի մոտից շարժվեցին դեպի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան:Ավելին13:1827.04.22 -
ՔաղաքականԱլիևը մեռավ կոկորդ ճղելով նշել, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել․ Տիգրան ԱբրահամյանԻշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ: Հատկանշական է, որ սրանք հղում են անում գործարքների, որոնց մատակարարումները չնայած նրանց պաշտոնավարման օրոք է եղել, սակայն պայմանագրերը կնքվել է մինչև 2018 թվականը: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՌԴ-ի հետ 100 մլն դոլար կազմող վարկին, որը կնքվել էր 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո: Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանց ձեռք բերած ու փառաբանված ՍՈՒ-30 ինքնաթիռներն առանց զինամթերքի էին և 44-օրյա պատերազմի օրերին որևէ խնդիր չեն լուծել: 4 ինքնաթիռի համար, տարբեր հաշվարկներով 140-160 մլն դոլար գումար է հատկացվել: Թե ինչ ծավալի ԱՆՎՃԱՐ սպառազինություն է ստացել Հայաստանը Փաշինյանից առաջ՝ հսկայական ծավալով և թե ինչու բանակն անհրաժեշտ սպառազինություն չի ստացել Փաշինյանի օրոք, մեկ այլ քննարկման առարկա է: Նույնիսկ Ալիևը մեռավ կոկորդ ճղելով, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել կամ անցել ադրբեջանական վերահսկողության տակ: Ի վերջո, այն իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո միայն բանակի կրճատումների և շտաբային համազգեստի փոփոխությունների մասին է խոսում ու գրում և ոչինչ բանակի մարտունակության բարձրացման, սպայակազմի, պայմանագրայինների սոցիալ-կենցաղային մակարդակի աճի ու բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ աստիճանի մասին, ուղղակի բարոյական իրավունք չունի իր «ձեռքբերումների» մասին խոսելու: Դուք ոչ միայն պատասխանատու եք ավերիչ պատերազմի ու հազարավոր զոհերի և վիրավորների համար, որն ինչպես Փաշինյանը խոստովանեց՝ կարող էր կանխել, բայց չի արել, այլ դուք պատասխանատու եք զինված ուժերը նպատակային կազմալուծելու, ՀՀ և Արցախի պաշտպանողականությունը իջեցնելու ու այդ հիմքով զիջումների հող նախապատրատելու համար:Ավելին13:0927.04.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է․ Արամ ԳևորգյանՆկարում երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր.Ավելին13:0427.04.22 -
ՔաղաքականՍկսում եմ ըստ ականատեսների՝ վայրագություններ կատարող ոստիկանների հանրային պարսավանքի գործընթացը. իրավապաշտպանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սկսում եմ ըստ ականատեսների՝ վայրագություններ կատարող ոստիկանների հանրային պարսավանքի գործընթացը։ Ահա առաջին պերսոնաժը։ Ոմն կարմիրբերետավոր։ Երկու դրվագում նկատվել է ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելիս և հայհոյելիս։ Առնվազն մի դրվագում եղել է առանց ժետոնի։ Ստանալուն պես՝ կհրապատակեմ լրացուցիչ տեղեկություններ։ Ընդունվում են կոլեկտիվ հայտեր։Ավելին12:5427.04.22 -
ՔաղաքականԳլխավոր դատախազն արդեն որոշումը կայացրել է. գնում ենք ժամը 15:00-ին այդ որոշման հետևից. Գեղամ ՆազարյանՀերոսների ծնողներ, գլխավոր դատախազը արդեն որոշումը կայացրել է. Գնում ենք ժամը 15-ին այդ որոշման հետեւից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը: «Սիրելի ընկերներ, ինչպես երեկ, այսօր եւս եղեք հերոսածին ծնողների կողքին։ Ժամը 15 ին Գլխավոր դատախազության մոտ։Ավելին12:4627.04.22 -
ՔաղաքականՄեր քայլերթին են միացել նաև ասորական համայնքի ներկայացուցիչները. Աննա ԳրիգորյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն իր գլխավորած խմբով այս քայլերթ է իրականացնում Արմաշից։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ իրենց են միացել ասորական համայնքի ներկայացուցիչները։Ավելին12:3527.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Կառավարության «ախտահանման գործողություն». կան բերման ենթարկվածներ | 27.04.2022Ավելին12:3027.04.22 -
Քաղաքական«STOP Նիկոլ»․ ՀՀԿ-ական երիտասարդների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց ՀՀԿ-ական ակտիվիստները պաստառներով ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Պաստառների վրա եղել են «STOP Նիկոլ», «STOP դավաճանությանը», «STOP ստորացմանը», «STOP թրքացմանը» գրությունները։ Ավելին12:1127.04.22 -
ԻրավականԵրևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը. ՈստիկանությունԱպրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին12:0727.04.22 -
ՔաղաքականԱրցախը չի լինելու Ադրբեջանինը, որովհետև այդ հողերի համար մեր տղերքն են զոհվել. իրազեկման ակցիաԵրիտասարդները շարունակում են Երևանի տարբեր փողոցներում իրազեկման ակցիաներ իրականացնել: Նրանք այժմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մոտ են, բակում Արցախի դրոշը տեղադրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Նրանք նշեցվին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանինը, որովհետև այս հողերի համար մեր տղերքն են զոհվել:Ավելին12:0127.04.22 -
ՔաղաքականՄԱԿ-ը որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցըՄիավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։Ավելին11:5627.04.22 -
ՀասարակականԻնչպես են ոստիկանները քարշ տալով բերման ենթարկում ակտիվիստներինԻնչպես են ոստիկանները քարշ տալով բերման ենթարկում ցուցարարներինԱվելին11:5327.04.22 -
ՀասարակականՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա, կյանքին վտանգ չի սպառնումՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Փոքրիկի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ «Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը», - նշել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։Ավելին11:5027.04.22 -
Հասարակական«Մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու «Էրմենիսթանը». թյուրքագետՈրպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները. ◾️Հայաստան պետության գոյությունը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում։ Այդ մասին այդ երկու պետությունների ռազմաքաղաքական վերնախավը պարբերաբար հայտարարում է և համապատասխանաբար գործում (տե՛ս Սյունիքի ու Գեղարքունիքի նվաճումները Ադրբեջանի կողմից)։ ◾️ Այն պարագայում, եթե Հայաստանը մնա առանց կանոնավոր ու մեծաքանակ բանակ, ապա հայ ժողովրդի գլխին կախվելու է նոր ցեղասպանության ուղիղ սպառնալիքը։ Ոչ մի կամավորական զինված ջոկատ, սիրողական ավտոմատ բռնելու խումբ կամ սարերում Նժդեհի շապիկով մարզանք անող խմբակ չի կարողանալու լուծել հայ ժողովրդի պաշտպանության հարցը։ Որովհետև առանց կանոնավոր բանակի չեն հաղթում թշնամու բանակին (Արցախյան առաջին պատերազմի օրինակը հիշենք)։ Այս պահին ՀՀ դե ֆակտո իշխանությունը փաստացի կազմաքանդել է բանակը, ու պատրաստվում է այն կրճատել՝ հասցնելով ձևական խմբաքանակի։ ◾️Կապիտուլիանտ ն. փաշինյանի և նրա թուրքամետ խմբավորումը ոչ մի ջանք չի թափել ու չի թափելու հայությանն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Իրենց ընկալմամբ՝ առկա խնդիրների լուծումը պարզապես ենթարկվելն է թուրքերին։ Նույնիսկ այս ապազգային մոտեցումը, բացի նրանից որ անընդունելի է հայ ազգի համար, չի երաշխավորելու հայությանը կոտորածից ու նոր բռնագաղթից (Սիրիայի, Իրաքի կամ Արցախի բնակչությունը իր վրա դա զգացել է)։ Թուրքամետ փաշինյանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, իսկ «ցեղասպանության դարաշրջանի բացումը»՝ ամենաիրական ու մոտ ապագան (դարձյալ ցավոտ «ողջույններ» Սիրիայից ու Արցախից)։ ◾️ Թուրքիայի՝ Հայաստանում տնտեսապես ու քաղաքականապես հաստատվելու դեպքում ո՛չ ազգային տնտեսություն է լինելու, ո՛չ ազգային կրթություն, ո՛չ էլ ազգային երգի-պարի խմբեր։ Աստիճանաբար վերածվելու ենք թուրքական գավառի՝ վիլայեթի, որում հայերի իրավունքները երաշխավորված են լինելու այնպես, ինչպես, օրինակ, Ստամբուլի հայությանն այսօր՝ լուռ ու խոնարհ կեցություն թուրքի վերահսկողության տակ։ Իսկ «մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու ոչ թե՛ Հայաստանը, այլ, «Էրմենիսթանը»։ 📌Հաջողության ու փրկության միակ տարբերակը կապիտուլիանտների հեռացումն է համազգային ջանքերով՝ բոլոր նրանց ջանքերով, ովքեր գիտակցում են, որ Հայաստանի ներսում այս պահին հայ ու թուրքի կռիվ է, ոչ թե «ներքաղաքական ինտրիգներ»։ Դրանից հետո ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությունը պետք է ըստ էության արտակարգ իրադրության պայմաններում վերակառուցի բանակը, կառուցի առկա ու պոտենցիալ դաշնակիցների հետ անվտանգության նոր համակարգ։ Առանց այս նախապայմանների որևէ նախաձեռնություն, գործ, լավ միտք դատապարտված է դառնալու է թուրքի համար կառուցված ու ստեղծված։ Այս պահին Հայաստանի հայկական մնալու համար պատերազմ է, որին դեռևս մասնակցում է հայության փոքրաթիվ հատվածը։ Հաղթանակի միակ գրավականը միասնական պայքարն է։ Որևէ այլ պարագայում շանս չի լինելու։ Եթե դեռ ունեք կասկածներ իմ կանխատեսումների մասով, ապա նայե՛ք իմ անցնող ամիսներին արված գրառումները, տվածս հարցազրույցները։ Եթե դա էլ բավական չէ, պատրաստ եմ դասախոսություն կարդալ ու հանգամանալից բացատրել այս ամենը՝ անհրաժեշտ գիտական հիմնավորումներով։ Միայն թե մի՛ մնացեք անտարբեր։ Անտարբերությունը խլում է կյանքեր, ինչպես երեկ խլվեց հղի աղջկա կյանքը։Ավելին11:4727.04.22 -
Քաղաքական«Խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում. ԹաթոյանՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը: Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է: Այն, իհարկե, ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն», - գրել է Թաթոյանը:Ավելին11:4527.04.22