Լրահոս

2022-04-27
  • Հասարակական
    Դեբեդ գետն ընկած փոքրիկ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում. վիճակը կայունացել է
    Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
    16:56
    27.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Արևմուտքը դժոխային կարուսել է կազմակերպել». Զախարովան՝ Ուկրաինան զինելու մասին
    «Արևմուտքը «դժոխային կարուսել» է կազմակերպել Ուկրաինային զենք մատակարարելով»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
    16:37
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արյան ծարավ» խորհրդանշող կարմիր ներկով լի դույլ՝ կառավարության մոտ
    ՀՅԴ երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը կառավարության մոտ ակցիա են իրականացրել։ Նրանք դույլով կարմիր ներկ էին բերել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ այն խորհրդանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»։ Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախեց կարմիր ներկով լի դույլի մեջ՝ ձեռքերը տպելով հատակին։ Ոստիկանությունը գետին տապալեց ընդդիմադիր պատգամավորին՝ քարշ տալով տեղափոխեց ոստիկանական մեքենա։ Ավելի ուշ Ավետիսյանը բաց թողնվեց, սակայն ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ բերման ենթարկվեցին։
    15:51
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարմիր բերետավորի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. իրավապաշտպան
    Կարմիր բերետի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում։
    15:48
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ շենքի մոտ արյունոտ ձեռքերով շապիկներ են բերվել
    ՀՀ ԱԳՆ շենքի մոտ այսօր ևս բողոքի ակցիա է իրականացվել։ Para TV-ի լրագրողներն ու աշխատակիցներն բողոքի ակցիա են իրականացրել արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Նրանց ուսերին եղել են Հայաստանի ու Արցախի դրոշներ, ձեռքներին պաստառներ՝ «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչև լավ ապրելը դեռ պետք է ապրել»: Նրանք իրենց հետ բերել էին արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրել են աստիճանների վրա:
    15:42
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանները տարել են «Հայրենիք» կուսակցության անդամներին
    Ազատության հրապարակում ոստիկանությունը առանց որևէ պատճառի հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել մոտ. 5 մեր թիմակիցների: Գտնվում են Ոստիկանության Մաշտոցի և Կենտրոնի բաժիններում: Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք: Հ.Գ. դեռ այքանի տվյալներն եմ կարողացել ճշտել Դոխոյան Վահե Բոյաջյան Վահագն Ավետիքյան Վովա Բադալյան Մարտիրոս
    15:34
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ժամանակավոր դադարեցվել է Ստեփանակերտի գազամատակարարումը
    «Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։ Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։ Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։
    15:05
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դաշնակցական 3 երիտասարդ ձերբակալվել է. մեղադրվում են «խուլիգանություն» հոդվածով
    Փողոց փակելու համար երեքշաբթի դաշնակցական երեք երիտասարդ է ձերբակալվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Փաստաբան Բենիկ Գալստյանը լրագրողներին ասել է, որ իրավիճակը զավեշտալի է:
    14:57
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մենք չենք կզել թուրքի դիմաց». «Երիտասարդի ձայնը» թույլ չի տալու «Արցախի թրքացումը»
    «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» խոսքերով՝ «Երիտասարդի ձայնը» շարժման ներկայացուցիչները առավոտյան Արցախի դրոշը տեղադրել են Թատերական ինստիտուտի բակում կառուցվող պատերազմում զոհված թատերականցի տղաների հիշատակի պուրակում:
    14:51
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. ոստիկանություն
    Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ըստ այդմ, 11 անձ բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Եվս 7 քաղաքացի բերման է ենթարկվել Թումանյան փողոցից, կրկին նույն հոդվածով:
    14:41
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է փաստաբանների խումբ
    Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է արագ արձագանքման խումբ: Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել խմբի համակարգող՝ փաստաբան Հարութ Ակլունցին
    14:33
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը. Մանուել Մանուկյան
    Հարգելի Արցախյան Պատերազմի վիրավորներ, դիմում եմ բոլորիդ, առանց բացառության. Արցախյան պատերազմում զոհված տղերքից հետո ամենամեծ կորուստը մենք ենք կրել, մենք մեր ողջ կյանքը մնալու ենք հաշմանդամ և այս անդառնալի կորուստը միշտ ուղեկցելու է մեզ։ Այդ հողերի համար մենք ենք կռվել և մենք պիտի առաջինը թույլ չտանք, որ այն հանձնեն ու մեր ազգին վախեցնեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ Մանուել Մանուկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը։ Այսօրվա դասալիք իշխանությունը ցանկանում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այսինքն մեր ընկերների ու մեր արյունը ուզում է նվիրել թուրքին։ Մենք իրավունք ունենք մեր խոսքը ասելու, մենք պիտի համախմբվենք և թեկուզ ջարդված ձեռքերով կամ ոտքերով շարունակենք պայքարել Հանուն Արցախի և Հայաստանի։ Մենք իրավունք չունենք չպայքարելու։ Բոլորիդ կոչ եմ անում այս պատմական և օրհասական օրերին համախմբվելու և մեր վիրավորների պայքարող թիմը ստեղծելու։ Այո, պիտի վիրավորներով գնանք և նայենք ոստիկանների աչքերին, պիտի նայենք մեր արյամբ պաշտպանած երիտասարդ աղջիկներին փողոցներում քարշ տվող ոստիկանների աչքերին և հարցեր տանք։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարելու թող զանգահարեն՝ 093306289 Հեռախոսահամարով։ Հարգանքներով Մանուել Մանուկյան»:
    14:25
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին
    Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Լրագրողների հետո զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ թվով 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել են մեքենային՝ ստիպելով հանել այն երթևեկելի հատվածից։ «Մոտ 7-8 ոստիական միաժամանակ հարվածել են մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց։ Ամբողջ կադրերը կաn, ու իրենք էլ ընդունել են, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքվով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասաց մեքենայի վարորդը։ Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։
    14:16
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տիգրանաշենից քաղաքացիների երթը վերսկսվել է
    Մոտ կես ժամ առաջ վերսկսվել է Տիգրանաշենից երեկ մեկնարկած քայլերթը: Ընդդիմադիր երիտասարդները Արմաշ գյուղից քայլելու են ևս 15 կիլոմետր՝ մինչև Խոր վիրապ: Մինչ այդ նրանք մեր թղթակցին պատմել են, որ գիշերը իրենց մի խումբ մարդիկ են միացել:
    14:06
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ. «Հանրապետական» կուսակցության երիտասարդները փակել են Հերացու փողոցը
    Մայրաքաղաքի տարբեր փողոցներում քաղաքացիները շարունակում են ապակենտրոն պայքար իրականացնել իշխանությունների դեմ։ Քիչ առաջ «Հանրապետական» կուսակցության երիտասարդները փակել էին Հերացու փողոցը։ Լարված իրավիճակ էր ստեղծվել ոստիկանների և ակցիայի մասնակից քաղաքացիների մեջև։
    13:54
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ. ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն
    Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2 ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: «Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը...
    13:48
    27.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հղի կնոջ հետ տեղի ունեցած ողբերգության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Սաղաթելյան
    28-ամյա հղի կնոջ հետ տեղի ունեցած ողբերգությանը երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
    13:43
    27.04.22
    Ավելին