Լրահոս
2022-04-28
-
ՔաղաքականԴաշնակցական Գարուշ Կարապետյանն ազատ է արձակվելԱպրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։ Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։ Նշեմ, որ վերջին գործով դատավոր է հանդիսանում Դավիթ Արղամանյանը, իսկ բողոքը ես մուտքագրել եմ ապրիլի 27-ին՝ ժամը 02:46-ին։Ավելին11:5928.04.22 -
ՔաղաքականՍարդարապատից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների քայլերթը դեպի ԵրևանՍարդարապատի հուշահամալիրից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան։ «Մենք հաջողելու ենք, մենք վճռական ենք մեր գործողություններում և արդյունքի հասնելու ենք միասին», - քայլերթի մեկնարկին ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։Ավելին11:4528.04.22 -
ՀասարակականԼիլիթ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներինիլիթ Մակունցը, ով Փաշինյանի դեսպանն է Վաշինգտոնում, երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ամերիկյան ոստիկանությանը կանչել ընդդեմ ամերիկահայ երիտասարդների։ Այս անգամ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը։ Ավելի վաղ՝ Մակունցը, կրկին հանդես գալով նման արտառոց վարքով, փորձել է հասնել հայ երիտասարդների ձերբակալությանը, երբ վերջիններս պայքարում էին հայ ռազմագերիների ազատ արձակման համար։Ավելին11:3728.04.22 -
ՀասարակականՇրջակա միջավայրի նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրելOragir.news -ի տեղեկություններով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պատճառը այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։ Հիշեցնենք, որ Մազմանյանը նախարարի տեղակալ է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 22-ին։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/28/39215Ավելին11:2728.04.22 -
ՀասարակականԻնչպե՞ս է կարողանում հանգիստ ապրել․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Զոհված հերոսներից մեկի մայրն ասում էր՝ որդուս մասունքները հուղարկավորել ենք, բայց սպասում ենք... որդուս: Սա միայն ցավ չէ, սա սոսկ ողբերգություն չէ, սա շատ ավելին է, որ անհնար է խոսքերով ասել: Չգիտեմ՝ երբ, որ պահից սկսեցինք այսքան «ցավին անտարբեր» լինել, երբ դարձանք այսքան անհոգի, անկարեկից: Չգիտեմ... Բայց հիմա, երբ սոցցանցերում տեսնում եմ, թե ինչպես են որոշ... կներեք, բայց իրերն իրենց անունով է պետք կոչել... անհայրենիք, անուղեղ, տգետ, չար, անհոգի միաբջիջներ վիրավորում, ծաղրում, հայհոյում կամ անիծում մարդկանց, որոնք մեր երկրին են տվել ամենաթանկը՝ իրենց ԶԱՎԱԿԻՆ, որոնք ցմահ դուրս չեն գալու սև զգեստներից, որոնց հոգում ցմահ ծխալու է անհատակ վիշտը, պարզապես սարսափում եմ միայն այն մտքից, որ մեր կողքին ապրում են նաև այդպիսիք: Սարսափում եմ, որ նրանք էլ են համարվում մարդ, որ նրանք էլ ունեն ընտրելու իրավունք, կարծիք ունենալու իրավունք, ի վերջո՝ ապրելու իրավունք: Այս տեսակը չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պատասխանատվության զգացում, ո՛չ մարդկային նկարագիր, չունի մտածելու կարողություն: Այո, նրանք քիչ են, բարեբախտաբար, քիչ են, բայց կարողանում են ապականել մթնոլորտը, կարողանում են փչացնել ամեն ինչ: Եվ շատ բնական է, որ այս տեսակը չի կարող հանդուրժել հայրենասերներին, գրագետներին, փորձառուներին, հաջողակներին, ընդհանրապես՝ մտածող, բանական մարդկանց, չի կարող և վերջ: Այս տեսակի կուռքը պետք է լինի ավիրող, ստող, կործանող, իրենից զատ ոչինչ չընդունող մեկը: Բայց ոչ պակաս ողբերգական է, որ այս տեսակին օգտագործում, ուղղորդում է հենց օրվա իշխանությունը՝ նպաստելով հայհոյանքի, վիրավորանքի, անմարդկայնության բարգավաճմանը: Թեպետ սա էլ արդեն զարմանալի չէ... Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն: Ավելին, երևի թե տարրական դատիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս... Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես... առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է: Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն: Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել: Չեմ ուզում հավատալ, որ այդ անձը նաև դրա վրա թքած ունի, չեմ ուզում հավատալ, որ այլևս որևէ մարդկային զգացողություն չի մնացել, չեմ ուզում հավատալ, որ իսկապես այս պարագայում, առավել քան երբևէ, Սևակը ճիշտ է՝ «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր/ Սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Ավելի ճիշտ՝ կցանկանայի հավատալ: Ափսոս, չեմ կարողանում.... Հ.Գ.-Այս մտորումներս «հանձնել» էի համակարգչին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է: Սա, անշուշտ, այն դեպքերից է, երբ որևէ շահարկում անտեղի է, սակայն շատ ավելի անընդունելի է արդարացման որևէ փորձ: Օրինակ՝ դժվար է մտածել ավելի մեծ հիմարություն, քան «Փաշինյանը մեքենա չի վարում ու մեքենայի ղեկին չի եղել» ձևակերպումն է: Ինչքան պետք է հատակում լինես, որ նման բան տարածես: Բայց նյութի կոնտեքստում այս հետգրությունը գուցե չլիներ, եթե ցավալիորեն նորից չհաստատվեին վերոնշյալ երևույթները: Գտնվել են այս հրապարակման մեջ նշված «տեսակի» ներկայացուցիչներ, որոնք «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել» վերնագրով նյութի տակ գրել են՝ «Լավ է արել»: Ի դեպ, դրանք հենց Նիկոլ Փաշինյանին աջակցող երևույթներից են: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...Ավելին11:1928.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. մահ չի գրանցվելՀայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422858-ի:Ավելին11:0828.04.22 -
ՔաղաքականԶոհվածների հարազատները գիշերն անցկացրել են Դատախազության դիմացԶոհվածների հարազատները գիշերն անցկացրել են Դատախազության դիմաց: Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջն են ներկայացրել. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։ Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։Ավելին10:5528.04.22 -
ՔաղաքականՆիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները. Արտակ ԶաքարյանՆիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել: Հայրենիք, հող, հոգևոր-մշակութային ժառանգություն, անվտանգություն, զինվորականներ, ոստիկաններ, քովիդով հիվանդներ, գերիներ, վիրավորներ, ցուցարարներ, սեփական թիմակիցներ, ընդդիմադիրներ և այլն, Նիկոլի համար` զուտ իր նպատակներին հասնելու расходный материал -են: Նրանք զոհվել են, մահացել են, վիրավորվել են, հանձնվել են, դավաճանվել են, կալանավորվել են, դատվել են կամ պախարակվել են միմիայն նրա համար, որպեսզի Նիկոլը քայլ առ քայլ հասնի իր թուրքական նպատակներին: Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից: Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում: Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ: Հ.Գ. Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից:Ավելին10:3528.04.22 -
ՔաղաքականՈւմ ուզում եք բերման ենթարկեք, մեկ է, Նիկոլի օրերը հաշված են․ Հովհաննես ՀարությունյանՈստիկանության պահվածքն արդեն չգիտեմ ինչպես գնահատեմ, իրականում դա չափազանց ծիծաղելի է։ Այս մասին իր ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։ «Այսօր պետք է Սարդարապետից մեկնարկի այդ ուղղությամբ քայլերթը, մենք երթի մասնակիցներն ենք լինելու, նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, մեր ընկերներից մեկը ՀՅԴ մասնաշենքից պետք է քնապարկեր վերցներ, Վիգենը մոտեցել էր, վերցրել քնապարկերը, ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին՝ շատ կոպիտ ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և ,ըստ էության, այն քնապարկերը, որոնք պետք էր լինելու մեզ առգրավվել են։ Ու գրվել է արձանագրության մեջ, որ բերման ենթարկելու պատճառը գողության կասկածն է»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավվումն է եղել, նպատակ են հետապնդել իրենց քայլարշավին խոչընդոտել․ «Դա ըստ էության ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք նիկոլի օրերը հաշված են»,- ավելացրեց նա։Ավելին10:1828.04.22 -
ՀասարակականԻջևան-Սևքար ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորըՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին Ապրիլի 28-ին, ժամը 05։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևքար ավտոճանապարհի խաչմերուկում ավտոմեքենա է ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին10:0628.04.22 -
ՀասարակականԱվտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Ապրիլի 28-ին, ժամը 03։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Ավելին10:0128.04.22 -
ՔաղաքականԱյդ կնոջը վրաերթի են ենթարկել քաղաքական հայացքների՞ համար«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը 1993 թ. ծնված Սոնա Մնացականյանն էր՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, բայց պատահարից անմիջապես հետո երիտասարդ կնոջ անունը կապեցին ցուցարարների հետ, թե նա ցույցի մասնակիցներից էր, փողոցն էլ անթույլատրելի տեղից է անցել։ Սակայն հետո պարզ դարձավ, որ կինը ցույցի մասնակից չի եղել եւ փողոցն էլ հետիոտնի համար թույլատրելի տեղից է անցնելիս եղել: Եվ եթե վարչապետի ավտոշարասյունն ավելի ցածր արագությամբ անցնելիս լիներ, կամ` վրաերթից անմիջապես հետո կանգնեին եւ օգնություն ցույց տային հղի կնոջը, գուցե հնարավոր լիներ փրկել նրա կյանքը` ժամանակին հիվանդանոց հասցնելով: Եթե նման դեպք տեղի ունենար տարիներ առաջ, մեր քաղաքացիական հասարակությունը պիկետներ, ցույցեր ու հայտարարություններ կաներ՝ պահանջելով պատժել մեղավորին, իսկ հիմա լուռ է։ Քաղհասարակության ակունքներում կանգնած, ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամ Արթուր Մանուկյանին մենք մի քանի հարց ուղղեցինք այս ողբերգական դեպքի առիթով։ - Երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել 29-ամյա հղի կին, որի մահը միանգամից սկսեցին շահարկել տարբեր իշխանական ֆեյքեր, թե ցուցարար էր, փողոց էր փակել եւ այլն, եւ այլն։ Ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում։ - Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային դեպք, սա քրեական հարց է, եւ Քրեական օրենսգրքում այդ հարցի պատասխանն ամբողջությամբ տրված է։ Ցանկացած ճանապարհային դեպք՝ մահվան ելքով կամ ոչ, քրեական գործ է։ Ո՞նց պետք է վերաբերվեմ, երբ հղի կին է զոհվել՝ ահավոր վատ․․․ եւ այս դեպքը կապ չունի քաղաքականության հետ, հարցը մի քաղաքականացրեք․․․ - Այնքանով կապ ունի, որ դա Փաշինյանի ավտոշարասյունն է եղել, եւ ոչ մի մեքենա չի կանգնել ու օգնություն ցույց չի տվել, հետո էլ մահացած կնոջ անձը որպես փողոց փակած ցուցարար ներկայացրին, ով, իբրեւ թե, օրենք է խախտել․․․ - Շատ վատ է, որ քաղաքականացնում են այս հարցը, հիմա Դուք ինձ քաղաքական ենթատեքստով հարց եք տալիս, ու ես ինձ վատ եմ զգում․․․, սա քրեական հարց է, եղել է ճանապարհատրանսպորտային ողբերգություն, եւ ամենախիստ ձեւով Քրեական օրենսգիրքը պետք է աշխատի, սա քաղաքական հարց չէ, բայց Դուք տալիս եք Նիկոլ Փաշինյանի անունը․․․ այդ կնոջը վրաերթի են ենթարկել իր քաղաքական հայացքների՞ համար, չէ՝ չէ՞, բա ինչո՞ւ եք քաղաքական գործչի անուն տալիս․․․ - Որովհետեւ այդ քաղաքական գործչին ուղեկցող ավտոշարասյունն է վրաերթի ենթարկել եւ անօգնական թողել-հեռացել, ու եթե ղեկին Փաշինյանը չի եղել, դա դեռ չի ազատում նրան պատասխանատվությունից․․․ - Եթե այլ պարագաներում Քրեական օրենսգիրքն աշխատում էր խիստ, այս պարագայում պետք է աշխատի ծայրահեղ խիստ, եթե ոչ ավել։ - Դուք հույս ունեք, որ օրենքը կպատժի՞ Փաշինյանի ավտոշարասյան այդ ոստիկանին։ - Ես ոչ թե հույս ունեմ, այլ եթե չլինի, ինքս կպահանջեմ, որ ցանկացած հանցագործ պատժվի ամենախիստ ձեւով․․․ երբ ես պատգամավոր չեմ եղել, արել եմ շատ մանր-մունր ճանապարհային խախտումներ, բայց իմ պատգամավոր լինելու ժամանակ ոչ մի խախտում չեմ արել․․․․ - Ես հիշում եմ՝ 10 տարի առաջ, երբ Դուք պատգամավոր չէիք, ու սպանեցին Վահե Ավետյանին, Դուք քաղաքացիական հասարակության հետ «Հարսնաքարի» մոտ, անձրեւի տակ կանգնած՝ պահանջում էիք արդարադատություն եւ պատիժ Ռուբեն Հայրապետյանին։ Հիմա է՞լ նույն ձեւ կպահանջեք պատժել մեղավորին։ - Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․ - Այսինքն, նույն ձեւով պահանջում եք պատժել մեղավորին, եթե անգամ դա Նիկոլ Փաշինյա՞նն է։ - ․․․Ով ուզում է լինի, եթե անգամ դա լինեմ ես, իմ մտերիմ հարազատը, ով ուզում է լինի, անկախ իմ վերաբերմունքից, օրենքը պետք է գործի եւ պետք է լինի կույր բոլորի առաջ, չպիտի նայի՝ իշխանավոր է, թե իշխանավոր չէ․․․ Պետք է հետաքննություն արվի, պարզվեն բոլոր հանգամանքները, եւ օրենքը կիրառվի իր խստագույն դրույթով, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել հասարակական տեսանկյունից շատ զգայուն պարագայում՝ վարչապետի շարասյունն է եւ այլն․․․ սա զգայուն թեմա է, եւ օրենքը պետք է խստանա ստեղ, մեղմացուցիչ հանգամանքներն էդքան էլ չպետք է մեղմանան, եթե դրանք կան»:Ավելին09:4828.04.22 -
Մշակույթ«Նկարիչը և Էրոսը». Փարավոն Միրզոյանի 50 բացառիկ գեղանկարները՝ ֆիզիկական սիրո մասինԹեքեյան կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի գեղանկարների ցուցադրությունը: «Նկարիչը և Էրոսը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 50 բացառիկ նկարներ:Ավելին09:4428.04.22 -
ՀայաստանՔավալայի ցմահ ազատազրկումը փողոց է հանել թուրքերին. բիրտ ուժ՝ ցուցարարների դեմԹուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդիմադիր գործիչ Օսման Քավալային ցմահ բանտարկելու դատավճռի հրապարակումից հետո: Քավալայի աջակիցները Էրդողանին վամպիր են անվանել, որը խմում է թուրքական արդարադատության արյունը:Ավելին09:0028.04.22
2022-04-27
-
ՀայաստանԱզգերի ինքնորոշման իրավունքի մասին Պուտինի հայտարարությունը կարող է բեկումնային լինելԱրցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար կարող է բեկումնային լինել Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Կոսովոյի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Նկատում են հայ փորձագետները: Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հետ հանդիպման ժամանակ պաշտպանել է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների որոշումը՝ անկախանալ Ուկրաինայից և հիշեցրել է Հարավսլավիայից Կոսովոյի անկախանալու որոշումը, որը ողջունել էին արևմտյան գերտերություններըԱվելին23:1527.04.22 -
ՀայաստանԵրկաթուղային անվտանգության իրազեկման ակցիաԱյսօր Հայաստանում երկաթուղային անվտանգության օր է հայտարարել Հարավկովկասյան երկաթուղի: Ընկերության աշխատակիցները վարորդներին թռուցիկներ են բաժանել, երկաթգիծն անցնելու կանոները հիշեցրել:Ավելին23:0227.04.22 -
Հայաստան«Շարժումն սկսվել է Արցախից». Արցախը պնդում է իր ինքնորոշման իրավունքըԱրցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները տեղեկություն չունեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անել: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը: Արցախցի պատգամավորները ուղիղ կապ են տեսնում ապրիլի 14-ին իրենց ընդունած հայտարարության ու Հայաստանի ընդդիմության սկսած բողոքի ակցիաների միջև: Պատգամավորները «Հայլուրին» ասել են, որ իրենք էլ պատրաստ են միանալ փողոցային պայքարին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:Ավելին22:4527.04.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին22:4327.04.22