Լրահոս
2022-04-28
-
ՀասարակականՎրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ հոգեհանգիստը՝ ԱրտաշատումԱյսօր Արտաշատում տեղի է ունեցել Լեո-Պարոնյան խաչմերուկի ողբերգական վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը: Սգո սրահը լեփ լեցուն է եղել:Ավելին21:3428.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ոչ թե ներողություն, այլ ծաղկեպսակ՝ Փաշինյանից. վրաերթի զոհ հղի կնոջ հոգեհանգիստըԱվելին20:3028.04.22 -
ՀասարակականՄայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն, որոշ երթուղիներ կփոփոխվենՄայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով: Հ.7 երթուղի ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ԶԱՎԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ Նազարբեկյան թաղ. (ս/կ) – Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան Հալաբյան – Կիևյան – Օրբելու փ-ներ – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Սրբ. Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց - Ե. Քոչարի – Խորենացու փ-ներ – Զավարյան փ. (վ/կ): Հետադարձը՝ Զավարյան փ. – Տ.Մեծի պող. – Ե.Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան - Բաշինջաղյան–Բեկնազարյան – Մելքումովի – Չաուշի փ-ներ. – Սիլիկյան նոր խճ. – Նազարբեկյան: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր: Հ.74 երթուղի ԴԱՎԹԱՇԵՆ - «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆ Դավթաշենի 4-րդ թաղ.(ս/կ) – Եղվարդի խճ. – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռեր փ-ներ– Դավթաշենի կամուրջ – Վաղարշյան փ. – Կոմիտասի պող. – Կասյան փ. – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Մոսկովյան – Խանջյան փ-ներ – Տ. Մեծի – Արցախի պ-ներ – Ռոստովյան - Աթոյան – Էրեբունու - Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի - Խ.Դաշտենցի փ-ներ – «Էրեբունի» թանգարան (վ/կ): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր: Հ.23 երթուղի ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 6-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ Էներգետիկների բանավան (ս.կ.)- Ծով.Իսակովի պ.- Ա.Բաբաջանյան- Շերամի- ՕհանովիԶոր.Անդրանիկի - Րաֆֆու- Սեբաստիայի փ.-ներ- Ծով.Իսակովի- Մաշտոցի պ.-ներ - Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. - Սարալանջի փ. - Ազատության պ. - Պ.Սևակի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ.- Մուրադյան փ. - Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր: Հ.41 երթուղի ԱՎԱՆ - ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԱՆԳՎԱԾ Ավան (ս.կ.) - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. -Աբովյան - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փ-ներ - Տ.Մեծի - Արցախի պ-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Մյասնիկյան պ.-շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 14 միավոր:Ավելին18:2728.04.22 -
ՔաղաքականՇատ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին. Տարոն ՄարգարյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության մի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարծիքով՝ շուտով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ «Ակնկալիքները շատ մեծ են, դուք տեսնում եք, որ քաղաքացիները միանում են մեզ՝ մարդիկ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին, իսկ դուք դա կտեսնեք»,- ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ իրենց խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսօր, կամ երբեք․«Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին: Բայց երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»,-ասաց նա:Ավելին18:1028.04.22 -
ՔաղաքականՄի հատ չայխանա պետք է բացենք, էդ կնոջն ուղարկենք այդտեղ՝ որպես մերկապարուհի Մեհրիբանի հետ․ զինվորի մայրՄեր տղաները զոհվել են՝ առանց իմանալու, որ Արցախը մնալու է թուրքին: Էս ուր են հասել, որ Արամ Ա կաթողիկոսը փոխանակ աղոթ կարդա, հայեր միացեք էր երգում՝ արցունքն աչքերին, ինչքան ենմեզ թուլացրել, խաբել, դեպուտատ ժամանկաներից խաբում ա ամեզ էդ ստոր սրիկան։ Այս մասին Դատախազության մոտ ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ Լիդա Առուշանյանը։ «Մի հատ չայխանա պետք է բացենք, էդ կնոջն ուղարկենք այդտեղ որպես մերկապարուհի Մեհրիբանի հետ։ Սա շատ ուշացած հավաք է, Նիոկլը ձեզ խաբել է»,-ասաց Լիդա Առուշանյանը կոչ անելով բոլոր ծնողներին միանալ իրենց։Ավելին17:4928.04.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, ուղղակի իրենք չեն գիտակցում․ Էդուարդ Շարմազանով«Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,-Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին հայտարարեց կուսակցության փոխնախարար Էդուարդ Շարմազանովը և հավելեց. «Երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»: Պատասխանելով իշխանություների հետ երկխոսության գնալու մասին հարցին Շարմազանովն ասաց, որ սա իշխանություն-ընդդիմություն կամ սահմանադրական բարեփոխումների հարց չէ, որ նստեն սեղանի շուրջ քննարկել: Հայտարարելով, որ իշխանությունների հետ բանավեճի գնալու իմաստ էլ չկա՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, նրա՞ հետ, ով ասում էր՝ բանակցությունները պատերազմի նույն ելքն էին ապահովելու՝ բայց առանց զոհերի, նրա հետ, որն ասում էր, թե կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թե մինչև Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում: Սրանց խաղաղության մասին խոսելը նույն է, ինչ Հիտլերը խոսի քրիստոնեությունից: Հիտլերն էլ էր ասում իր պատերազմը քրիստոնեական է: Խաղաղությունից խոսում է մեկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարավոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լավ իմանալով, որ պարտվել է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»:Ավելին17:2228.04.22 -
ՍպորտՖուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերըՖուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։ Այսօր՝ ապրիլի 28-ին, իտալացի լրագրող Տանկրեդի Պալմիերին հայտնել է, որ 54-ամյա Ռայոլան մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ «Եթե որևէ մեկին հետաքրքրում է, ահա իմ ներկայիս առողջական վիճակը. 4 ամսվա ընթացքում երկրորդ անգամ ցնցված եմ, որ ինձ սպանել են: Այնուամենայնիվ, թվում է, որ կարող եմ հարություն առնել»,- գրել է Ռայոլան Twitter-ում։ Ռայոլայի օգնականը նշել է, որ գործակալը շատ վատ վիճակում է, բայց չի մահացել:Ավելին17:2028.04.22 -
ՔաղաքականԱյցելեցինք Տիգրանաշենից Երևան քայլերթ անցկացնող Հայրենասերներին. Սոֆի ՄխեյանԱյսօր այցելեցինք Տիգրանաշենից Երևան քայլերթ անցկացնող ՀայրենասերներինԱվելին16:5128.04.22 -
ՔաղաքականՊատերազմը կանխելու դեպքում Փաշինյանը կկորցներ իր իշխանությունը՝ փրկելով Հայաստանն ու Արցախը․ Արթուր ՂազինյանԻ՞նչ արդյունք կունենայինք, եթե կանխեինք պատերազմը Նիկոլ Փաշինյանի «Մենք կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի» հայտարարությունը փոթորիկ առաջացրեց միլիոնավոր Հայ մարդկանց հոգիներում, ալեկոծեց ներքին քաղաքական դաշտը և առիթ դարձավ օրեցօր մեծացող բողոքի ալիքի համար: Այն, որ նիկոլը մեղավոր է հազարավոր զոհերի համար, գաղտնիք չէ. ինքը դա բազմիցս խոստովանել ու ընդունել է: Այս խոստովանությունը վերջինն էր, բայց իր ցինիզմով ու լկտիությամբ աննախադեպ, ինչի համար նա շուտով կստանա իր արժանի պատիժը: Մեկ այլ կեղծիք թաքնված է նրա «կունենայինք նույն արդյունքը» մտքի տակ, որն անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել ու հերթական անգամ պատռել նրա կեղծ բարեպաշտի դիմակը: Եվ այսպես, ի՞նչ արդյունք կունենայինք պատերազմը կանխելու դեպքում: 1. Հայաստանի ու Արցախի զինված ուժերի դուրս բերումը 5 շրջաններից տեղի կունենար համակարգված և հստակ պլանավորված ժամանակացույցով; 2. Նշված տարածքներում կտեղակայվեին խաղաղապահ ուժեր՝ տարածքներն ականազերծելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար; 3. Մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները կմնային Հայաստանի ու Արցախի ԶՈւ վերահսկողության ներքո՝ ապահովելով Երևանը Ստեփանակերտի հետ կապող երկրորդ ճանապարհի առկայությունը; 4. Կպահպանվեր Արցախի տարածքային ամբողջականություն՝ Շուշին ու Հադրութը կմնաին հայկական; 6. ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կպահպանեին իրենց մարտունակությունը, միլիարդավոր դոլարների հասնող հզոր զենքերն ու սպառազինություններ; 7. Հայաստանը կպահպաներ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ մնալով տարածաշրջանային լրջագույն գործոն; 8. Արցախի հանրապետությունը ձեռք կբերեր միջանկյալ կարգավիճակ՝ դառնալով բանակցությունների լիիրավ կողմ՝ անկախության ճանաչման ու Հայաստանի հետ միավորման հեռանկարով; 9. Հայաստանը, իր մարտունակ բանակով, կերաշխավորեր իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելությունը; 10. Նիկոլ Փաշինյանը ԿԿՈՐՑՆԵՐ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ փրկելով Հայաստանն ու Արցախը, և իհարկե խնայելով հազարավոր հերոս տղերքի կյանքը: Իմ խորին համոզմամբ, պատերազմի մեջ մտնելու նիկոլի որոշման հիմքում դրված է եղել ԲԱՑԱՌԱՊԵՍ վերջին՝ 10-րդ կետը՝ իր իշխանությունը պահելու խնդիրը, ինչին զոհաբերվեցին հազարավոր մեր հերոսների կյանքն ու առողջությունը, Շուշին ու Հադրութը, Սյունիքի մարզի Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու ռազմավարական բարձունքները, Գորիս - Կապան ավտոմայրուղին: Համեմատեք վերը նշվածն այսօրվա իրականության հետ ու ինքներդ որոշեք. Նույն արդյունքն է՞ սա . . .Ավելին16:4128.04.22 -
ՔաղաքականԴիմադրության երթը՝ Սարդարապատից դեպի Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԴիմադրության երթը՝ Սարդարապատից դեպի Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին16:3328.04.22 -
ՔաղաքականՔաղաքացիները մոտենում են ու խոստանում, որ կմիանան Երևանում շարունակվող պայքարին․ Արեգնազ Մանուկյան«Սարդարապատի քայլերթի մասնակիցների թվում եմ, շարժվում ենք դեպի Մեծամոր ․ միջավայրը հիանալի է, արձագանքները շատ դրական են , մարդիկ մոտենում են , ողջունում են, անցնող վարորդները ազդանշաններ են տալիս , բռունցք են պարզում՝ որպես միասնության նշան, բոլորը ողջունում են մեր այս սկսած շարժումը , ովքեր մոտենում են , խոստանում են, որ կմիանան Երևանում շարունակվող պայքարին»,-այս մասին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակից Արեգնազ Մանուկյանը։ «Այս մեր քայլերթով ուզում ենք ընդգծել, որ մեր հայրնիքը չենք զիջելու որևէ մեկին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք նույնպես ուզում ենք լինի խաղաղություն, բայց՝ ոչ նվաստացած, ծնկած լինելու գնով։ Այո՛, մեզ պետք է խաղաղություն, բայց՝ արժանապատիվ խաղաղություն»։Ավելին16:2528.04.22 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ ոստիկանությունԱպրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ժամը 23.30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման ենթարկեցին 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։ Արևշողցու գրպանից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել էր աշտարակցի ընկերը։ Չժխտելով հյուրասիրելու փաստը՝ աշտարակցին հավելեց, որ թմրամիջոցը պատրաստել էր իր հավաքած կանեփի բույսերից։ Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։Ավելին16:1528.04.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանություն բերման է ենթարկվել 39 քաղաքացիԵրևանի տարբեր հատվածներից բողոքի ակցիա անցկացնող 39 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են ոստիկանություն»։ Նշենք, որ հոդվածը սահմանում է Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:Ավելին16:0528.04.22 -
ՔաղաքականՓաշինյանին մեղադրանք կառաջադրվի՞. զոհվածների ծնողներն սպասում են դատախազության մոտԶոհված զինծառայողների հարազատները գիշերել են դատախազության դիմաց: Ծնողները սպասում են Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:Ավելին16:0228.04.22 -
ՀայաստանԶոհվածների ծնողները մնում են դատախազության մոտ. Սարդարապատից Երևան են գալիսԱվելին16:0028.04.22 -
ՀայաստանԱրթիկ-Հառիճ ավտոճանապարհի «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում հայտնաբերվել է դիԱպրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։ Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային:Ավելին15:4828.04.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանը իրավական մի քանի պարզաբանում է տվել քաղաքացիներինՄի քանի իրավական պարզաբանում ի պատասխան քաղաքացիների ինձ ուղղված հարցումների` Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից: Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած: Այդ պահից սկսած մարդն ունի առնվազն հետևյալ իրավունքները. - բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը, - լռելը, - իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին, - փաստաբանի իրավունքը, - բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից, - իրավունքների մասին ծանուցվելը: Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի: Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող: Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր: Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես: Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ: Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ: Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են:Ավելին15:3428.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը հրաժարվում է ցուցմունք տալ | 28.04.2022Ավելին15:3028.04.22