Լրահոս

2022-04-28
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը պղծել է Հադրութի եկեղեցին. հանվել է խաչը, ջնջվել հայկական արձանագրությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։
    15:27
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն և Արշակունյաց պողոտան փակած մյուս քաղաքացիներին
    Արթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։ Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։
    15:15
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմիրբերետավորները ուժի անհարկի կիրառմամբ ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 13 տարեկան Արային․ Նազարյան
    Այսօր կարմիրբերետավորները ուժի անհարկի կիրառմամբ ոստիկանության ավտոմեքենա են խցկել եւ Էրեբունու բաժին բերել 13 տարեկան Արային։ Նա արդեն ազատ արձակվեց։ Վարչախումբը արդեն անցել է ոչ միայն կարմիր այլ նաեւ մուգ կարմիր գծերը։ Արեւմուտք, դեսպաններ հեչ բան չունե՞ք ասելու։ Բայց մեր մեջ ասած՝ ուզում եք ասեք, ուզում եք մի ասեք։ Վարչախումբն արդեն պարտվեց։
    15:09
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Վանեցյանի շուրջ 20 թիմակցի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել. Հակոբյան
    Արթուր Վանեցյանի թիմակիցները բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ։ «Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Բերման է ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ: Տղերքը ավելի պինդ են, քան առաջ: Հետքայլ չի՛ լինելու», - այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
    14:56
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հայրենակիցները միանում են հանուն հայրենիքի հարատևության մղվող պայքարին․ Իշխան Սաղաթելյան
    Այսօր Ապարանից` Բաշ-Ապարանի հերոս զորավար Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց դեպի Երևան եկող երրորդ երթը։ Մեր շարքերը ամեն օր շատանում են, մեր հայրենակիցները միանում են հանուն հայրենիքի հարատևության մղվող պայքարին։ Բարի երթ ընկերներ, մենք ձեզ սպասում ենք։
    14:38
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շրջակա միջավայրի փոխնախարարի ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն պարունակում քաղաքական տարրեր. պարզաբանում
    Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․ Տիկին Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։ ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։ Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ:
    14:27
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում, նրա ելքը ՀՀ-ից սահմանափակված է. հակակոռուպցիոն կոմիտե
    Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահմանափակված է»:
    14:19
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից․ ոստիկանություն
    Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ, հայտարարել է ՀՀ ոստիկանությունը։
    14:11
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա իրականացնող երիտասարդներին
    Ընդդիմադիր երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում՝ տեղադրելով Արցախի դրոշը։ Նրանք գունավոր ծխերով ակցիա են իրականացրել նաև Բժշկական համալսարանի շրջակայքում, մասնավորապես՝ փակել են Աբովյան փողոցը՝ նստելով գետնին և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները հեռացրել են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից և բերման ենթարկել։ Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ակցիայի մյուս մասնակիցները հայտարարեցին, որ շարժվում են այնտեղ՝ աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։
    14:02
    28.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաշ Ապարանից երթի դուրս եկած քաղաքացիներն ստացել են քահանայի օրհնությունը
    Ընդդիմությունն այսօր երրորդ երթն է սկսել Բաշ Ապարանից: Այնտեղից շարժվող խումբը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ ծաղկեպսակ են դրել գեներալ Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գերեզմանին, այնտեղ ստացել են քահանաների օրհնությունն ու շարունակել ճանապարհը դեպի Երևան:
    14:00
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    31-ամյա տղամարդը Երևանի 20-ամյա բնակչուհուն թրաֆիքինգի է ենթարկել և ստիպել զբաղվել պոռնկությամբ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդը Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհուն սեռական շահագործման մեջ դնելու, պահելու և ենթարկելու նախնական դիտավորությամբ, 2020 թվականին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով նրա հետ, վերջինիս ներգրավվել է պոռնկության մեջ: Որոշ ժամանակ անց կինը հրաժարվել է զբաղվել պոռնկությամբ, սակայն տղամարդը բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ, հարկադրել է նրան և ստացված ամբողջ հասույթը անձամբ տնօրինել: Բացի այդ, 31-ամյա տղամարդը, չհանդիսանալով 20-ամյա կնոջ` 2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը, համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնում ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկություն՝ երեխայի հայրը հանդիսանալու վերաբերյալ և ստացել հայրության ճանաչման պետական վկայական: Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2021թ. ապրիլի 13-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 20-ամյա կնոջ մոր հետ, որի ընթացքում ծեծել վերջինիս՝ պատճառել մարմնական վնասվածք: Միաժամանակ պարզվել է, որ 2021թ. հունիսին հիշյալ տղամարդը Երևան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել և ստացել է գումարներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով, 1691-րդ, 118-րդ հոդվածներով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    13:51
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ․ Աննա Գրիգորյան
    Ճանապարհին որևէ խոչընդոտ չկար. Ճիշտ հակառակը՝ մարդիկ մեզ ոգևորված միանում են։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանակներում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթի խմբի հետ գալիս է Երևան։ «Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ։ Ընդհանուր առմամբ, բավականին ոգևորիչ քայլերթ է»,- լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթով գալիս է Երևան։ Նրա խոսքով, տարբեր համայնքներ մոտ մարդիկ են սպասում իրենց միանալու համար, մեքենաներից ազդանշաններով, բռունցքներով մարդիկ իրենց սատարում են հայտնում քայլերթի մասնակիցներին։ «Մեծ հաշվով այն ոգևորությունը, որ կա մեզ մոտ, տեսնում ենք ժողովրդի մոտ։ Տեսնում եմ միասնականություն և այդ միասնական, ընդհանուր հավաքական կամքով էլ մենք գնում ենք դեպի Երևանում»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին հատկապես մայիսի 1-ին միանալ իրենց միջոցառումներին։
    13:39
    28.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի դրոշը՝ Հյուսիսային համալսարանում. թեժ վիճաբանություն ռեկտորի հետ
    Թեժ վիճաբանություն է եղել երիտասարդների ու ռեկտորի միջև, ակցիայի մասակիցները ստիպված են եղել ռեկտորին շրջանցելով համալսարանում ծածանել Արցախի դրոշը:
    13:37
    28.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Սարդարապատից երթի դուրս եկած քաղաքացիների քնապարկերն առգրավվել են
    Սարդարապատի երթից առաջ առգրավվել են այն քնապարկերը, որոնք երթի մասնակիցները վերցրել էին իրենց հետ՝ ճանապարհին գիշերելու համար: Այս մասին հայտնել է «Երիտասարդի ձայնը» նախագծի անդամ Հովհաննես Հարությունյանը:
    13:35
    28.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի դրոշը տեղադրվել է Սարդարապատում. քաղաքացիները երթով Երևան են գալիս
    Երթի մասնակիցները հուշահամալիրի մոտ նախ ծաղիկիներ են խոնարհել, կանգնեցրել Արցախի դրոշը, ապա՝ ուղղություն բռնել դեպի Երևան:
    13:34
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդն ազատ արձակվեց․ փաստաբան
    Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից երկրորդը դատավոր Արմեն Պողոսյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը ևս կայացավ, որոշումը կհրապարակվի 13:45-ին։
    13:30
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տպավորություն է՝ ոստիկանությունը փորձում է հաճոյանալ ներկա իշխանություններին՝ վախի մթնոլորտ սերմանելով․ Էլինար Վարդանյան
    Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել. 1. Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիաներին միջամտություններն անհարկի են և անհամաչափ, վայրենության դրսևորումներով։ Մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ ուժ։ Նրանց վարքագիծը ցուցադրական բիրտ է և բռնի։ Տպավորություն է, որ խնդիր է դրված՝ հաճոյանալ գործող իշխանություններին, փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Վերջին խնդրում նրանք վստահաբար չեն հաջողում։ Հակառակը, նրանց գործողությունները դժգոհության նոր ալիքներ են առաջացնում։ Նոր իշխանության առաջին իսկ գործը պետք է լինի՝ այս գումարտակը ուղղակի լուծարելը և նոր կադրերով նոր միավոր ձևավորելը։ 2. Փոխարենը պետք է առանձնացնել բաժանմունքների ոստիկանների զգալի մասին, որոնք իրենց պարտականությունները կատարում են առանց լիազորությունների սահմազանցման, իրավական ընթացակարգերին համապատասխան (բացառությամբ՝ ճանապարհը անիվներով փակելու հիմքով խուլիգանության հանցակազմով քրեական գործերի հարուցումից, ինչը զավեշտի ժանրից է, և կարելի է ենթադրել, որ հարուցվել է ուղղակի ցուցումով)։ Նկատելի է նաև ոստիկանների լուռ անհամաձայնությունը երկրում և երկրի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, խոսքս ուզում եմ ուղղել մեր հայրենակիցներին. մեր պաքարը ոստիկանների դեմ չէ, այլ՝ իշխանությունների, որոնք անխնա օգտագործում են Ոստիկանությանը՝ իրենց աթոռից կառչած մնալու համար։ 3. Ոստիկանության բաժանմունքներում մենք հանդիպում ենք բերման ենթարկված փայլուն երիտասարդների։ Նրանք հայրենասեր են, ազնիվ՝ իրենց մղումներում, անկոտրում կամքով։ Ոստիկանությունից դուրս են գալիս ժպիտով, պայքարը շարունակելու համոզմունքով։ Եթե մի երկրում կա նման մարդկային ռեսուրս, ուրեմն այդ երկիրն ունի լավ ապագա, և խնդիրը իշխանության և կառավարման որակի մեջ է։ 4. Ոստիկանությունում մեզ հետ կողք-կողքի պայքարում է փաստաբանների շատ լավ, ուժեղ թիմ։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով արդարության վերաբերյալ սեփական համոզմունքներով, երկրի փրկության հարցում սեփական ներդրումն ունենալու որոշմամբ։ Փաստաբանները գործում են օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Սխալ կլինի այս պահին առանձնացնել անուններ, որովհետև ուժեղ թիմն ամեն օր համալրվում է նոր, երկրի ապագայի համար մտահոգ փաստաբաններով։ Եվ վերջում, որպես հետգրություն. Ոստիկանության բաժանմունքներից մեկում օրվա լարված մթնոլորտի ու թոհուբոհի մեջ հայտվեց մանկատնից առանց թույլտվության հեռացած մի աղջնակ։ Սկզբում նա ագրեսիվ էր, որևէ մեկին թույլ չէր տալիս մոտ, լարված էմոցիոնալ վիճակ էր։ Բարեբախտաբար նրա հետ մեր կոնտակտը ստացվեց։ Աղջնակն ուներ մեծ ցանկություն՝ հանդիպել մի պաշտոնյայի հետ։ Անմիջապես կապ հաստատեցի, պաշտոնյան պատրաստակամ էր և արագ արձագանքեց։ Մեր համատեղ ջանքերով, ոստիկանների համբերատար աշխատանքի շնորհիվ խնդիրը հարթվեց։ Առաջին հայացքից բարդ ու էմոցիոնալ խնդիրը սահուն լուծվեց։ Հիմա ժամանակն է՝ համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին։
    13:24
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անարդարության զգացում չունեմ․ Հրաչյա Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի մասին
    Իմ պաշտոնավարմանը դեռ 1.5 տարի կա, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հարցին՝ անարդար չի համարում իր թիմի կողմից քաղաքապետի պաշտոնում իր փոխարեն Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, Սարգսյանը ասաց․ «Անարդարության զգացում, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի է՝ ես պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»,- ասաց Սարգսյանը։
    13:15
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    SMS քվեարկությամբ կարող եք ընտրել Քրիստոսի արձանի տարբերակը․ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ
    Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը հանրության ուշադրությանն են ներկայացվում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային 12 քանդակները: Այս մասին հայտարարություն է տարածել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ցանկացողները կարող են 1008 հեռաոսահամարին ուղարկել SMS հաղորդագրություն՝ նշելով նախընտրած քանդակի համարը: Վերջնական արդյունքները կամփոփվեն հանրության քվեարկության և հանձնախմբի որոշումների համադրմամբ:
    13:08
    28.04.22
    Ավելին