Լրահոս

2022-04-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ժամեր անց ազատություն են շնորհել․ Գեղամ Նազարյան
    Մի դիտարկում ոչ թե արժանապատիվ ՀՀ քաղաքացիների, այլ այլոց ու հատկապես միջազգային տարատեսակ կառույցների եւ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար։ Եւ այսպես, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ փողոցը անցումով անցնող հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում, բայց, մինչ օրս կալանավորված է Նարեկ Մանթաշյանը, որը ըստ մեղադրանքի դրոշ է գողացել մինչ օրս կալանավորված է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դատավոր Բորիս Բախշիյանը երկար ժամանակ, շատ երկար ժամանակ օրենքի բոլոր խախտումներով կալանավորված էին ԱԺ երեք պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի փոխքաղաքապետը Բռնությամբ բերման են ենթարկվում բողոքի ակցիաներ անցկացնող տասնյակ ու տասնյակ երիտասարդներ Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել
    15:15
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի․ զոհվածի մայր
    «Անհնար է վստահություն ունենալ մեկի նկատմամբ, որը ծնողներից վախենալով՝ «Եռաբլուր» այցելելիս այն չորս կողմից դիպուկահարներով է պատում»։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր, որի թոռն էլ անհետ կորած է։ «Ինչպե՞ս կարող ես վստահել Նիկոլ Փաշինյանին։ Ես երբ որ հրավիրվել եմ ընդունարան, վարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի։ Ինքը կարող է ինձ վախեցնի, ես էլ ասել եմ՝ դու էլ քո երեխայից վախեցի, դու էլ ունես։ Մի որդուս գլուխը կերավ, թոռնիկս անհետ կորած է, մյուս որդովս էլ ինձ ահաբեկում է, որ չխոսեմ։ 11 օրվա ծառայող թոռանս, որ տանում էիր Ջաբրայիլ չէիր, հիշում, որ Ջաբրայիլն ադրբեջանական հող է։ Ինքն ասում է լրատվամիջոցներով ելույթ մի ունեցեք, բայց ոստիկանները Կառավարության շենքի մոտ մեր խոսքերը նկարում էին, որ տանեին ու մեզ պատասխանատվության ենթարկեն մեր վիրավորանքների համար»,- ասաց զինծառայողի մայրը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2e2cca25361a2c4a0d38e902fb93fb64 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:03
    30.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Հրապարակում «տնական հավեր» բաց թողնելու համար ոստիկանությունը քաղաքացուն բերման է ենթարկել
    «Ազատագրական շարժման» անդամներն այսօր Հանրապետության հրապարակ են տարել տնական հավեր, որոնց վրա փակցված են եղել գործող իշխանության ներկայացուցիչների ծաղրանկարները:
    14:50
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան․ զոհված զինվորի մայր
    Իմ լաոն չկա, մյուսների լաոներն էլ են գնացել, ժողովուրդ, արթնացեք, բոլորդ եկեք պայքարի։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ «Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան։ Բոլոր հանցագործները պետք է դատվեն։ Զգուշացնում եմ՝ այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ, կարող է իր թուրք եղբայրներին կանչել օգնության կամ էլ կարող է զորքը հանել մեր դեմ և քաղաքացիական պատերազմի դրդել»,- նշեց Լիդա Առուշանյանը։
    14:35
    30.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք». Փաշինյան
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շնորհավորել է քաղաքացու օրը ու խնդրել, պահանջել է Հայաստանի քաղաքացիներից՝ չերկմտել, չկասկածել՝ «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»,-գրել է նա:
    14:20
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն: Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:
    14:07
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարոն Ախոյանին մեղադրանք են առաջադրել «արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն» արտահայտության համար․ փաստաբան
    Այսօր իմ լավ ընկեր Aragats Akhoyanին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ: Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։ Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես և թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։
    13:55
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նկատեցի՞ք, թե ինչպես է Փաշինյանը հրաժարվել Արցախից․ ուրիշ ինչպե՞ս ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին․ Արսեն Բաբայան
    Առաջին նկարում #նիկոլ_մահաբերի անցյալ տարի այսօրվա ուղերձի եզրափակիչ մասն է: Երկրորդում՝ այսօրվա նույն առիթով ուղերձինը: Նկատեցի՞ք, թե ինչպես է նա հրաժարվել Արցախից: Ուրիշ ինչպե՞ս նա պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին:
    13:47
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման երթը հասել է Էջմիածին
    Էջմիածնի հրապարակում արժանապատիվ հայրենակիցները դիմավորեցին «Դիմադրություն» շարժման Սարդարապատի խմբին:
    13:33
    30.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանը սպասում է Բաքվի հստակեցումներին՝ ըստ ԱԽՔ-ի
    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի պաշտոնյաներին հորդորում է կոնկրետացնել, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:
    13:20
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում․ Արտակ Զաքարյան
    Արա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ էսքան զոհեր, աղետներ, մահեր, անօրենություններ, կորուստներ, զրկանքներ ու խայտառակություններ բերելուց հետո, մի հատ էլ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում: Միշտ ասել եմ, քո ցինիզմն անգերազանցելի է: Միայն դու կարող ես կործանվող երկրի ոչ բարով վարչապետ լինես, ու մի ձեռքով կործանես, մյուսով` «ժողովրդավարությունից» խոսես: Չորս տարում արել ես այնպես, որ հայ ժողովրդի նոր ձեռքբերած տոների խորհուրդը կորել է: Հունվարի 28-ը, մայիսի 8-ը, սեպտեմբերի 2-ը, սեպտեմբերի 21-ը` ամբողջովին իմաստազրկել ես, հասկանում ե՞ս գոնե: Հիշի´ր, քանի դու վարչապետի պաշտոնն օկուպացրել ես, ու կործանում ես երկիրը` քաղաքացու միակ տոնը քեզանից ազատվելու օրն է լինելու:
    13:10
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ծաղրանկարով հավերը հեռացվել են Հանրապետության հրապարակից
    Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարով հավիկները Հանրապետության հրապարակում երկար չմնացին։ Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացիները հեռացրեցին Հանրապետության հրապարակում շրջող հավերին։ Իսկ թե ուր են տանում հավերին՝ հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները չհայտնեցին՝ հորդորելով դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը։
    12:55
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին
    «Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին։
    12:43
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ի աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան․ հայտարարություն
    Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն։
    12:15
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները Փաշինյանի ծաղրանկարով հավեր են բերել Հանրապետության հրապարակ
    Ակցիայի մասնակիցները հավեր էին բերել հրապարակ՝ վրաները Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը փակցրած։ «Պետք է հավերին բերման ենթարկեն, թող ենթարկեն», - ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։
    12:05
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում․ Արամ Հովհաննիսյան
    Այս՝ համառոտ նկարագրված երևույթի անունը քաղաքացիական հասարակություն էր։ Այն ձևավորվում էր շատ երկար տարիներ, բայց հիմնական բեղմնավորումը սկսվել էր 2008-ի շարժման ընթացքում, և ծանր ծնունդի արդյունքում այն լույս աշխարհ էր եկել մարտի 1-ին՝ Լեոյի փողոցում։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ այդ շերտը, ծագումնաբանորեն և աշխարհայացքով թուրքամետ էր, քանի որ ինչպես նշեցի, ծնունդ էր առել 2008-ի հարթակից, սակայն իր գոյության սկզբնական փուլում, հրապարակային մակարդակում, փորձում էր նաև առողջ տարրեր դրսևորել։ Թրքամետությունը պասիվ, ստվերային փուլում էր։ Սակայն հասունացմանը զուգահեռ, վերջին տարիներին «քաղաքացիական հասարակություն» կոչվողը բացահայտորեն վերածվեց քեմալականության կամ օրինակ՝ «Ենի Ազերբայջանի» հայկական քույր կազմակերպության։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում։ Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում Նիկոլի ավտոշարասյունը, ի դեպ, ՀՀ պատմության մեջ վատագույն, ամենասանձարձակ ավտոշարասյունը, վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և այդ կնոջ հետ իր մահկանացուն կնքեց նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, քանի որ դաժան վրաերթից հետո տեղական տարաբնույթ «ակծիվիստների» խոսուն լռությունը, իրականում, քաղհասարակության մահվան մանիֆեստն էր։ Այսպիսով, կարող ենք արձանագրել. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ծնվել է 2008թ-ին՝ Լեո փողոցում, ապրել է ստորաքարշ կյանքով և իր անփառունակ մահկանացուն է կնքել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ նույն տխրահռչակ փողոցում։
    11:53
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Արտակ Բեգլարյան
    Ի պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու հիշեցնեմ. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, գրում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու: Ի դեպ, այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում: Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում: Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա»:
    11:42
    30.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.04.22
    11:30
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ կգա այն օրը,երբ Հայաստանի համար լույսը կբացվի առանց թրքածին իշխանության․ զոհված զինվորի մայր
    Մի քանի օր առաջ էր որ պադավատապեդ վարչափեդի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց կյանքով լի քաղաքացու և անօգնական թողեց ճանապարհին։Այսօր այդ մահաբերը շնորհավորում է քսղաքացու օրվա կապակցությաբ ու նշում,որ էսքան աղետների մեղավորը իրենք չեն։Մարդ ինչքան կարա չմարդ լինի,որ էսքանից հետո նորից խոսա,մարդ ով հասարակությանը բաժանել է մասերի և ովքեր կարող են արդարացնել այս չարիքի արարքները,ովքեր կարող են ամենավերջին բառերով վիրավորել սգավոր ծնողներին,էս չի ձեր բերած աղետը այ մահազդներ։Երբ կգա այն օրը,երբ Հայաստի համար լույսը կբացվի առանց ձեզ,առանց թրքածին իշխանության։Ես մենք պայքարում ենք այդ օրվա համար։Իսկ դու՞ գիտակից ՀԱՅ
    11:18
    30.04.22
    Ավելին