Լրահոս

2022-04-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա համաժողովրդական պայքար է, այլ ոչ թե իշխանության. Իշխան Սաղաթելյան
    Հասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել։ Սա համաժողավրդական պայքար է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։ «Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին», - ասաց ընդդիմադիր գործիչը։
    20:02
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց գլուխներս չենք էլ կախելու և ասենք պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք, կտանք. Արթուր Վանեցյան
    Մեր դիրքորոշումն այն է՝ պետք է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել, սակայն այլ տրամաբանության մեջ, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումները, նրա խոսքով, բացառվելու են։ «Մենք չենք գնալու միակողմանի զիջումներով հարաբերությունների կարգավորման։ Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց դրա հետ մեկտեղ պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս չենք կախելու և ասենք՝ գիտեք, հանկարծ մեզ հետ պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք՝ կտանք», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքը պետք է շարունակել, սակայն միայն հայանպաստ դիրքերից։ «Արցախի հարցը մեզ համար փակված չէ, Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի, օրակարգում է։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Արթուր Վանեցյանը նշեց նաև, թե ինչ գործիքակազմով են առաջնորդվելու։ «Միաժամանակ պետք է սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ։ Եվ ես համոզված եմ, որ մենք կհաջողենք», - ընդգծեց նա։
    19:48
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը. Արթուր Վանեցյան
    վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը
    19:40
    30.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխան Սաղաթելյանի ասուլիսը
    Իշխան Սաղաթելյանի ասուլիսը
    19:38
    30.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Փաշինյանն ու Ալիևը «կտցահարում» են խաղաղապահներին». «Ռեֆորմիստներ»
    Արցախի անվտանգության համար ոչինչ չանող Հայաստանի իշանությունը փորձում է քննադատությունների թիրախում պահել ռուս խաղաղապահներին: Հայաստանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունն է այս կարծիքին, նկատում են՝ Արցախի պաշտպանության հարցում ռուս խաղաղապահներին այլընտանք չկա:
    19:30
    30.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պենտագոնի խոսնակը Պուտինին «այլասերված» է անվանել. Վաշինգտոնում՝ ՌԴ դեսպանը պատասխանել է նրան
    Ռուսական զինուժը հաստատել է, որ հրետակոծել է Կիևի շենքերից մեկը, որտեղ «Արտեմ» հրթիռային և տիեզերական ձեռնարկության գրասենյակն էր: Կիևի քաղաքապետը քննադատել է Ռուսաստանի նախագահին, ասելով, որ այդ քայլով Պուտինը միջնամատ է ցույց տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Անտոնիո Գուտերեշը ռմբակոծման պահին Կիևում է եղել:
    19:00
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը․ Մետաքսե Հակոբյան
    «Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին են։ Ունենք անվտանգային մեկ համակարգ, ինչը կործանելու առաջին քայլն այն բաժանելն է, դա էլ արվում է»,- պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Մայր-Հայաստան-Արցախ միասնության մեջ Արցախը, նրա խոսքով, դարձել է թիրախ, այնինչ Հայաստանի իշխանությունները մինչ այս ծնողի պես են վերաբերվել Արցախին, երեխայի նման հոգ են տարել Արցախի մասին։
    17:45
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը սրճարանից լուսանկար է հրապարակել
    Աննա Հակոբյանը սրճարանից լուսանկար է հրապարակել
    17:32
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների․ Արման Թաթոյան
    Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու առաջարկենք լուծումները։ Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հանրային քննարկում է կազմակերպել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: «Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։ Արման Թաթոյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի ներսում կառավարման առումով. «Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցանացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»:
    17:22
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետ
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետ։ Խարույկի շուրջ զրուցի ընթացքում քննարկվել են հասարակությանն անհանգստացնող հարցեր։
    17:10
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին․ Լևոն Քոչարյան
    Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան: Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը: Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում(Կլայկ խանութի մոտ):
    17:00
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա նույնիսկ իշխանափոխության շարժում չէ, սա Հայոց Հայրենիք ունենալու շարժում է․ Էդուարդ Շարմազանով
    «Չհասկացա՞ք, սա լիդերի շարժում չէ, սա կուսակցական շարժում չէ, սա նույնիսկ իշխանափոխության շարժում չէ, սա Հայոց Հայրենիք ունենալու ու համատարած ադրբեջանացումը տշելու շարժում է։ Հերիք է ասեք՝ ո՞վ է լիդերը։ Լիդերը Հայն է, ով չի հանդուրժելու Հայաստանի ու Արցախի թրքացում։ Ի գործ»։
    16:48
    30.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ մայիսի 9-ին. Լավրովի հայտարարությունը
    Արդյոք մինչև մայիսի 9-ը կավարտվի՞ ռուս-ուկրաինական պատերազմը: Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ չի պատասխանել հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունը կավարտվի բոլոր առաջադրանքները կատարելուց հետո:
    16:20
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կապիտուլյացիոն ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է, երևի առաջինը․ Ալիևը կրկին խոսել է 44–օրյա պատերազմի մասին
    «Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ »։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հերթական անգամ անդրադարձել է 44–օրյա պատերազմի և խոսել իր «ձեռքբերումներից»։ Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել էր Նիկոլ Փաշինյանի․ Վլադիմիր Պուտինի և իր միջև, բնութագրել է որպես կապիտուլյացիոն ակտ և հայտնել, որ դա իր կյանքի «ամենահիշարժան» պահն էր։ Նշենք, որ այդ հայտարարությամբ է դադարեցվել 44–օրյա պատերազմը 2020–ի նոյեմբերի 10–ին։ Հայաստանի հետ հարցերը կարգավորել պատրաստվող Ալիևը, սակայն նման անդրադարձ է արել Հայաստանոի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին․«Ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ, թշնամին և իր ձեռքով ստիպված ստորագրեց կապիտուլյացիոն ակտը: Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե առաջինը։ Դա իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,- ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթի մասին ասել էր․« Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ակնկալվում է առաջին հերթին ինձանից: Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե շատ կարեւոր է, եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»:
    16:10
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան
    Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան
    16:00
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի և Նիկոլի «սիրավեպը» պետք է օր առաջ ընդհատել. Արմեն Աշոտյան
    Ալիեւի եւ Նիկոլի «սիրավեպը» պետք է օր առաջ ընդհատել. Արմեն Աշոտյան
    15:45
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջպետական ​​հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ առասպելներին հղում կատարելը. Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ Միրզոյանին
    Միջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ մ.թ.ա. պատմությանը, առասպելներին հղում կատարելը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ «Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս մոտեցումը հազվադեպ դեպքերից է, որին մենք հանդիպում ենք։ Սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը։ Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք», - ասել է Լեյլա Աբդուլաևան։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել էր, որ «մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով»։
    15:30
    30.04.22
    Ավելին