Լրահոս
2022-05-01
-
ՔաղաքականՀայաստանին՝ այո՛, Արցախին՝ այո՛, Նիկոլին՝ ո՛չ. Անդրանիկ ԹևանյանՈչ մի եղանակային պայման, ոչ մի այլ բան չեն կարող խանգարել մեզ լինել հրապարակում։ Չէ՞ որ սահմանին կանգնած մեր տղաները շատ ավելի ծանր պայմաններում են գտնվում. դիմացից նրանց սպառնում է թշնամին, իսկ թիկունքում ունեն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություն։ Չհաշված՝ եղանակային ծանր պայմանները։Ավելին13:2501.05.22 -
ՔաղաքականՀային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար. Արթուր ՎանեցյանՀային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համարԱվելին13:1201.05.22 -
ՔաղաքականԱրթու՛ր Դավթյան, Գո՛ռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, կինս է, որդիս է. Գեղամ ՄանուկյանԱրթուր Դավթյան, Գոռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, այս ամենի կազմակեպիչը կինս է, որդիս է, դուստրս է, ոչնչից չենք վախենում, գնալու ենք մինչեւ վերջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարությանը, որով զգուշացնում էին հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: «Դուք չունեք էդ թասիբը, ես, իմ ընկերները ունենք, որովհետեւ ուզում ենք` մեր ընտանիքը արժանապատիվ ապրի, ոչ թե ապրի թուրքի հետ: Ես ուզում եմ իմ հայրենիքը ազատ լինի, իմ Արցախը ազատ լինի, դուք, չգիտեմ`ուզում եք, թե չէ: Եթե ուզում եք` այսօր պետք է լինեք հրապարակում, Նիկոլին չպետք է ծառայեք, պետք է ծառայեք օրենքին»,- ասաց նա:Ավելին13:0301.05.22 -
ՔաղաքականՄԻՊ-ը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով. քաղաքագետՄարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:Ավելին12:4601.05.22 -
Քաղաքական«Քացախ ձեր ախորժակներին, մենք ուրիշներին տալու Սյունիք չունենք». սյունեցիները միանում են շարժմանըԱվելին12:4101.05.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է երկու գնդացիր. ոստիկանությունՄայիսի 1-ին, ժամը 6.40-ին, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է: Կատարվում է քննություն: Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:Ավելին12:3601.05.22 -
ՔաղաքականՄեզ պետք է ուժեղ, համերաշխ ու առանց կապիտուլյանտ Հայաստան. Էդուարդ ՇարմազանովՀերիք է բախումներով վախեցնեք ու շանտաժ անեք։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հավելել. «Մենք բացառապես խաղաղ անհնազանդության օրինական գծի մեջ ենք մեր պայքարն իրականացնելու։ Ցանկացած սադրանք նշանակելու է ռեժիմի պրովոկացիան։ Հայաստանում քաղաքացիական բախումներ կարող են ցանկանալ թուրքերը,ադրբեջանցիներն ու թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողները։ Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ,միասնական,ազգային ու առանց կապիտուլյանտի Հայաստան»:Ավելին12:1301.05.22 -
ՀասարակականՉկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է ամեն բան. ՄԻՊՎերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։ Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։ Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։ Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։ Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։ Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։Ավելին12:0001.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվելՀայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է:Ավելին11:4501.05.22 -
ՔաղաքականԱսեկոսեներ են տարածվել, թե հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ. դա բացարձակ սուտ է. ՎանեցյանԵրեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։ Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։ Պաշտոնապես հայտարարում եմ. Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։ Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։ Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է: Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։ Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք… Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է: Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ: Հաջողելու ենք միասին…Ավելին11:3001.05.22 -
ՔաղաքականԴատախազության նպատակն է խանգարել իշխանափոխությանը. Արսեն ԲաբայանԴատախազությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով, որ բողոքի խաղաղ ակցիաներից շեղվողները ենթարկվելու են պատասխանատվության: «Կարճ ասած՝ դատախազությունը փորձում է սպավորություն թողնել, թե իրականացնում է կանխարգելիչ միջոցառում, որպեսզի տեղի չունենան հանցագործություններ: Բայց բոլորին էլ պարզ է, որ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն մեկ նպատակ, այն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին և իշխանափոխություն տեղի չունենա», - տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ «Այսպիսով դատախազությունը հաստատում է, որ ինքը մաս չի կազմում շատ շուտով սպասվող իշխանափոխությանը: Սրանով #նիկոլ_մահաբերը հետագայում չի կարողանա պնդել, թե իր հեռացման գործում դատախազությունը մասնակցություն է ունեցել, այլ կերպ՝ դատախազությունը իշխանություն հանձնող չի եղել: Հիշո՞ւմ եք, որ դատախազությանը մեղադրում էինք Շուշին հանձնելու մեջ: Որոշ դատախազներ ու նրանց սպասարկող խորհրդականներ ծանր էին տանում այս մեղադրանքը: Փորձում էին համոզել, թե դատախազությունը կապ չունի Շուշին հանձնելու հետ: Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչ 44-օրյա պատերազմը այդ նույն դատախազությանը մենք հորդորում էինք, խնդրում էինք կանխել սպասվող հնարավոր աղետը, կանխել հանցավոր իշխանության հանցավոր նպատակները: Պահանջում էինք իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի #նիկոլ_մահաբերը մեր հայրենիքը չհասցնի այս վիճակին: Ի՞նչ էր անում դատախազությունը: Բացարձակապես ոչինչ: Չէր լսում, չէր տեսնում, հայտարարություններ չէր անում: Այդպիսով դատախազությունը, փաստորեն, մաս կազմեց Շուշին հանձնելուն: Այո՛, մենք կարող ենք պնդել ու ապացուցել, որ դատախազությունը նպաստել է Շուշի հանձնելուն: Ո՛չ, օրվա իշխանությունը վաղը չի կարող պնդել և ապացուցել, որ դատախազությունը նպաստել է իրենց հեռացմանը», - նշել է Բաբայանը։Ավելին11:1701.05.22 -
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է. հայտարարությունՄայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։Ավելին11:0401.05.22 -
ՔաղաքականՀայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք. Արթուր ՂազինյանՊատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը: Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար: Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք: Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»: Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:Ավելին10:5201.05.22 -
ՀասարակականԼեռնավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը մոխրակույտի է վերածվելԱրտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02:45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում: Shamshyan.com-ի հաղորդմամբ Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքի մեծ հատված վերածվել է մոխրակույտի՝ գույքը ներառյալ։ Դեպքի վայր են ժամանել են մեծ թվով հրշեջներ։Ավելին10:4001.05.22 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունը ուղիղ տեքստով հայտարարել է՝ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա կա. Տիգրան ԱբրահամյանԱսում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու։ Շատ զարմանալին կլիներ, որ չգային։ Առհասարակ շատ տարօրինակ կդիտվի, եթե որևէ արցախցի փողոցում տեղի ունեցող այս գործընթացը որևէ ձևով չսատարի։ Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։ Ալիևի հայտարարություններին հետևողներն արդեն գիտեն, որ առաջիկա տարիներին իրական սպառնալիք է ստեղծվելու նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերի համար։ Ավելին, 2 օր առաջ Ալիևը պարզ խոսում էր Երևանի նկատմամբ իր երկրի հավակնությունների մասին։ Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան։ Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է Հայաստանում ապրող ցանկացած մարդու գլխավերևում։ Այնպես որ պաշտպանելով Արցախն ու Սյունիքը պաշտպանում ենք ողջ Հայաստանը։Ավելին10:2701.05.22 -
Քաղաքական«Նիկոլականի» գրառումը դատախազությունը ուղարկել է ստուգմանՆիկոլ Փաշինյանի աջակցի գրառումը, որում նա ակնհայտորեն բռնության կոչեր է անում ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ, դատախազությունը ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման։ Այս մասին Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս գրառման մեջ դատախազությունը առերևույթ հանցակազմ չի տեսել, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից ոմն Գոռ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․ «Որտեղ դրանց բռնում՝ քցում եք ոտի տակ, ավտոներով քշեք վրեքները՝ չթողեք ճանանարհ փակեն, ցանկալի է լինել 4-5 անոց խմբերով, ինքնակազմակերպվեք՝ ով ոնց կարա՝ գրուպա–գրուպա՝ վստահելի անձանց հետ։ Հերիք եղավ բոլ եղավ...»։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/30/39639Ավելին10:0501.05.22
2022-04-30
-
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը պատմել է իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի վեճի մասինՄայիսի 1-ի համազգային հանրահավաքին Սարդարապատից Երևան եկող «Դիմադրության» շարժման անդամներին խարույկի շուրջ հանդիպել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահեցրել է՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է՝ Արցախի և հայ ժողովրդի բարեկեցության համար:Ավելին22:0030.04.22 -
ՀասարակականԵռաբլուրից Էջմիածին են տարել Արցախի 46 մետրանոց դրոշըՄայիսի 1-ին՝ Ֆրանսիայի հրապարակում կհատվեն այս օրերին Հայաստանի 4 խորհրդանշական կետերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Բաշ ապարանից մեկնարկած երթերը: Նրանք մասնակցելու են՝ ընդդիմության կազմակերպած համազգային հանրահավաքին:Ավելին21:4530.04.22