Լրահոս

2022-05-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անեկդոտով
    Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անկդոտով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ Գարեջուր խմող երիտասարդը նետվում է այնտեղ ու փրկում երեխային, վերադարձնում նրան մորը: Վերջինս շնրորհակալություն է հայտնում՝ ասելով, որ նա խիզախ էստոնացի տղա է։ Նա պատասխանում է, որ ինքը ոչ թե էստոնացի է, այլ՝ ռուս։ Հաջորդ առավոտ էստոնական թերթերը վերնագրել էին միջադեպը. «Հարբած ռուսը զրկել է կոկորդիլոսին ճաշից»,- պատմել է Լավրովը։ Նա նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար, կարծում են, որ ԱՄՆ-ն ճիշտ էր, երբ կռվում էր Իրաքում, Սիրիայում և Լիբիայում:
    09:00
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
    Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
    08:56
    02.05.22
    Ավելին
2022-05-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի հրապարակում ցուցարարներին միացավ Սերժ Սարգսյանը
    Ֆրանսիայի հրապարակում ցուցարարներին միացավ Սերժ Սարգսյանը
    23:12
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անջելինա Ջոլին Ուկրաինա է գնացել՝ հանուն երեխաների
    Ուկրաինա է մեկնել հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին: Լվովում նա ապաստարան է վազել օդային տագնապը լսելուն պես ու շփվել ուկրաինացի փոքրիկների հետ, որ պատերազմի պատճառով անօթևան են մնացել:
    22:45
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայասպանները պետք ա Հայ դատի առաջ կանգնեն». մենախոսություն՝ Սյունիքից
    27 ամյա Գոռ Մաթևոսյանը ՀոՀիԴա Հայաստանի երիտասարդական միության անդամ է: «Դեպի Սյունիք» ծրագրին է մասնակցում 2022 թվականի հուլիսի 16-ից: Գոռի մենախոսությունն է լսել Անուշ Միրզոյանը:
    22:30
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդիկ անդադար մոտենում են նախագահ Քոչարյանին. մարդ կա՝ հիմա վատացել ա. Ագեսսա Խամոյան
    Մարդիկ անդադար մոտենում են նախագահ Քոչարյանին. մարդ կա՝ հիմա վատացել ա
    22:19
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակտիվիստները Ֆրանսիայի հրապարակում հայրենասիրական երգեր են երգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ակտիվիստները Ֆրանսիայի հրապարակում հայրենասիրական երգեր են երգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    22:16
    01.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը ցնցած ողբերգությունը. հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորն ազատ է արձակվել
    Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի առաջին դեմքի ավտոշարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենան մահացու վրաերթի ենթարկեց 29-ամյա հղի կնոջը ու անգամ կանգ չառավ: Ի՞նչ եղավ Պարոնյան-Լեո խաչմերուկում: Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը ստորագրություն է թողել, որ երկրից չի հեռանա, ու ազատության մեջ է: Նրա կոլեգաները դեպքից հետո էլ ոտքը չեն հանում գազի ոտնակից, հարցեր տվող վարորդներին էլ ցույց են տալիս վթարի տեսագրությունը ու ասում՝ տե՛ս, կինն ինքն է մեղավոր, որովհետև հետ է քայլել:
    22:15
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղն 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը․ Իշխան Սաղաթելյան
    Վաղն առավոտյան 8։30-ից սկսում ենք անհնազանդության և բողոքի մասշտաբային ակցիաներ։ Վաղն 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսեք դասադուլ և գործադուլ։
    22:11
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Խաչով ու դրոշով. ընդվզման ու դիմադրության ակցիաներ՝ Հայաստանով մեկ
    2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց փողոցները նորից բազմամարդ են, բայց այս անգամ ակցիայի դուրս եկած մարդիկ իրենց հետ դագաղներ չեն տանում, ոչ էլ սև ժապավենով նկարներ։ Նրանք քայլում են՝ ծածանելով Արցախի ու Հայաստանի դրոշները, նրանց շապիկներին, «դուխով» գրության փոխարեն, իրենց խոսքով՝ ոգի տվող խաչ է: Արցախյան առաջին՝ հաղթական ելքով պատերազմի ժամանակ, երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները սովետական բանակի արտահագուստով էին կռվում, հենց սպիտակ մեծ խաչն էր հայ զինվորների տարբերանշանը: 1918 թվականին թուրքական դիվիզիային արյունաքամ արած ու սպիտակ դրոշ պարզել ստիպած Բաշ Ապարանից, նույն թվականին 20-րդ դարի Ավարայր դարձած Սարդարապատից խաչը մեջքներին դրոշներով մարդկանց երկու խումբ այս շաբաթ քայլերթ սկսեց դեպի Երևան: Երկու երթ էլ սկսվեց Տիգրանաշենից ու Իջևանից: Կազմակերպիչների խոսքով՝ հենց այս երկու բնակավայրերի մոտակայքում կան, այսպես կոչված, անկլավներ, որ Հայաստանի իշխանությունը, ըստ նրանց, պատրաստվում է հանձնել թշնամուն: Երթերի ամբողջ ընթացքում մայրաքաղաքը «Զարթի՛ր, լաո» էր լսում, մեքենաներն ազդանշանում էին, ոստիկանները բերման էին ենթարկում, ակտիվիստները ամեն օր ավելի ու ավելի շատ փողոոցներ էին պարալիզացնում:
    22:00
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պայքարը վճռական փուլ է մտնում». Հայաստանի 4 կողմից քաղաքացիները Երևան են հասել
    Հանրապետության 4 կողմերից շաբաթվա սկզբին դեպի Երևան շարժված խմբերը կեսօրն անց՝ մեծ հանրահավաքին ընդառաջ, մտել են մայրաքաղաք, հայտարարել, որ Դիմադրության շարժումը ժողովրդինն է: Սարդարապատից քայլերթով Երևան հասած խմբին մայրաքաղաքում դիմավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու, դստեր ու թոռների հետ: «Հայլուրի» տեսախցիկի առաջ նա 3 նախադասություն է ասել․ «Ժողովրդից է կախված՝ երկրում մի բան կփոխվի՞, թե՞ ոչ: Կա մեծ համոզմունք, որ կփոխվի: Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»։
    21:45
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գործադուլ, դասադուլ, զանգվածային անհնազանդություն․ քաղաքացիները մնում են Ֆրանսիայի հրապարակում
    Ինչպե՞ս զարգացան իրադարձությունները հանրահավաքի մեկնարկի պահից: Հանգուցային դրվագները՝ ռեպորտաժում:
    21:30
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մասշտաբային անհնազանդություն է սկսվում. գիշերակացի վրաններ՝ Ֆրանսիայի հրապարակում
    Ֆրանսիայի հրապարակում հայկական եռագույնի երեք գույներով՝ կարմիր, կապույտ ու ծիրանագույն, մոտ 2 տասնյակ վրաններ են դրվել: Դիմադրության շարժման հանրահավաքը, որ, ըստ կազմակերպիչների, ընդդիմության ամենամեծ հավաքն էր վերջին տարիների ընթացքում, վերաճել է մասշտաբային անհնազանդության գործողությունների: Դասադուլի և գործադուլի, փողոցներ փակելու կոչ են արել մարդկանց: Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են գիշերակացի և մի քանի օրվա ընթացքում, իրենց խոսքով, «կապիտուլյանտին կապիտուլյացիայի ենթարկելու»:
    21:15
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հանուն Արցախի փրկության»․ սկսվել են անհնազանդության զանգվածային գործողությունները
    Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ամսվա սկզբում բարձրացվել էր Արցախի դրոշը, մեկնարկել է Դիմադրության շարժման հանրահավաքը, որ, ըստ կազմակերպիչների, ընդդիմության ամենամեծ հավաքն է վերջին տարիների ընթացքում: Մեկնարկին հայտարարվել է, որ հավաքի նպատակը «կապիտուլյանտին կապիտուլյացիայի ենթարկելն է»: Հանրահավաքի մասնակիցները որոշել են՝ այլևս չեն հեռանալու Ֆրանսիայի հրապարակից և վաղ առավոտից սկսելու են մասշտաբային անհնազանդության գործողություններ՝ դասադուլ և գործադուլ, փակելու են փողոցներ:
    20:20
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ երկրորդ նախագահը Սարդարապատից միացել է «Դիմադրության շարժմանը»
    Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ժողովրդից է կախված՝ երկրում մի բան կփոխվի՞, թե՞ ոչ։ Նա կոչ է անում բոլորին գնալ Ֆրանսիայի հրապարակ։
    20:05
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել, պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք․ Սեյրան Օհանյան
    Խոնարհվելով մեր բոլոր արյուն թափած, զոհված ազատամարտիկների, զինվորականների, սպաների, որդիների հիշատակի, շիրիմների առջև, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ պայքարն է փրկությունը, Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այսօրվա իշխանությունները, նրա խոսքով, ժողովրդին ներշնչում են, թե Թուրքիան և Ադրբեջանն ուժեղ են, ուստի պետք է ենթարկվենք նրանց։ «Այդպես չէ․ թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել։ Մենք պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նա հավելեց՝ մինչև պատերազմն էլ գործող իշխանություններն այսպիսի գործելաոճ էին բանեցնում, այնինչ այդ ժամանակ հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ երկիրը չներգրավել պատերազմում։ Պատերազմի ժամանակ էլ հնարավոր էր հաղթանակ տանել, եթե իշխանությունները քաոս չստեղծեին։ «Գնացեք հարցրեք իմ ծառայակից, մարտական, գաղափարական ընկերներին․ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվեինք։ Գոնե Հադրութի, Շուշիի լենռաանտառային պայմաններում կանգնեցնեինք նրանք։ Հնարավոր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատները մատներին չեն խփել՝ անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և Հայաստանի Հանրապետության թիկունքում կանգնեցնելու և վերախմբավորում իրականացնելու, հաղթելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։
    19:50
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրվել
    Ֆրանսիայի հրապարակում այսօր սկսված հանրահավքն ընդմիջվել է՝ վրաններ և վառարաններ տեղադրելու համար։ Այս կվերսկսվի 18։45-ին։ Ընդդիմադիրներին հաջողվել է արդեն վրան տեղադրել հրապարակում, ինչպես նաև աղբամաններով փակել են դեպի իրենց մոտ՝ Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհները։
    18:56
    01.05.22
    Ավելին