Լրահոս
2022-05-02
-
Քաղաքական«ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է». ուսանողական տասնյակ խմբեր միացել են անհնազանդության ակցիաներինԻշխան Սաղաթելյանի խոսքով՝ ոստիկանները ինչքան էլ բիրտ ուժ են կիրառում, երիտասարդները չեն նահանջում: Սաղաթելյանն ասում է՝ ամեն ինչ ըստ պլանի է ընթանում, մինչև երեկո շարունակվելու են անհնազանդության տարբեր ակցիաները, երեկոյան 6-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում:Ավելին13:3202.05.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման» հանրահավաքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության շարժման» հանրահավաքըԱվելին13:2202.05.22 -
ՄիջազգայինԾեծկռտուք և բախումներ. բողոքի ակցիաներ` Թուրքիայում, Ֆրանսիայում և ԳերմանիայումԱշխարհի տարբեր կետերում Աշխատավորի օրը թեժ է անցել, բայց ոչ՝ տոնական: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով բարեկեցիկ կյանք:Ավելին13:2002.05.22 -
ՔաղաքականՀայաստանի Ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերըՀայաստանի Ժուռնալիստների միությունը հետևելու է քաղաքական գործընթացները լուսաբանող բոլոր լրագրողների իրավունքների խախտումների դեպքերին, արձանագրելու է դրանք՝ հետագայում կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։Ավելին13:0602.05.22 -
Հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին, ծեծի են ենթարկվել նաև դեպքի վայր ժամանած ոստիկաններըՔննչական կոմիտեն հայտնում է Հրազդանի բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի: Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5902.05.22 -
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմաՄասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար: Նման եղանակով, ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5.000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60.000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով: Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են Հ. Մ.-ի և Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր: Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5102.05.22 -
ՀասարակականՄԻՊ արագ արձագանքման խմբերն աշխատում են բերման ենթարկված անձանց իրավունքների հարցերով խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ», - ասված է հաղորդագրությունում:Ավելին12:3602.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. 189 ցուցարար բերման է ենթարկվել | 02.05.2022Ավելին12:3002.05.22 -
ՔաղաքականԱյսօր բոլորը ֆանտաստիկ էին՝ փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ․ ՎարդևանյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համար այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ: Պատգամավորին, ի դեպ, բերման են ենթարկել։ «Ես հասցրեցի բերման ենթարկվել ու, իհարկե, ազատ արձակվել. ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին: Այնուհետև հերթական փակ փողոցի մոտով անցնելիս օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային, որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է...», - գրել է Վարդևանյանը՝ նշելով, որ բոլոր մանրամասները կհայտնի ավելի ուշ։Ավելին12:2602.05.22 -
ՔաղաքականՌուբինյանն ու Քըլըչը վաղը կհանդիպեն ՎիեննայումՌուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, քննարկելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր»:Ավելին12:1602.05.22 -
ՀասարակականԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունովԵրևանի պետական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ «Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան», - հայտնել են ԵՊՀ-ից։ Նշենք, որ համացանցում տեսանյութեր էին տարածվել, ըստ որոնց՝ ԵՊՀ մի շարք լսարաններ դատարկ էին. նշվում էր, որ ուսանողները դասադուլ են հայտարարել։Ավելին12:1002.05.22 -
ՀասարակականՄայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի. ոստիկանությունԱյսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկ փակվել էին քաղաքացիների կողմից, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի», - նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։Ավելին12:0502.05.22 -
Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին12:0202.05.22 -
ՀասարակականԲերման ենթարկված տղաները ոստիկանական բաժանմունքում երգում են «Զարթի՛ր լաո» երգըԲերման ենթարկված տղաները ոստիկանական բաժանմունքում երգում են «Զարթի՛ր լաո» երգըԱվելին11:5202.05.22 -
ՀասարակականԱկցիայի ժամանակ լրագրողի ինքնազգացողությունը վատացել էԱյսօր վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով տարբեր փողոցներ: Ակցիաներից մեկի ժամանակ վատացավ լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը: Ներկաներն օգնություն ցուցաբերեցին, ջուր ցողեցին դեմքին, որ ուշի գա: Ոստիկանները լրագրողին գրկած տեղափոխեցին շտապօգնության մեքենան:Ավելին11:4602.05.22 -
ՔաղաքականՄեր առջև դրված խնդիրները հստակ իրականացվում են․ թիկունքում կա ժողովուրդ․ ՍաղաթելյանԱմբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի, ասում են, որ որոշ օլիգարխներ էլ են օգնում, բայց անկասելի է այս ամեն ինչը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Ամբողջ քաղաքը պարալիզացված է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկված ունենք, բռնության դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում է։ Իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ, սա ինչ-որ կուսակցականներով ակցիա չի», - ասաց Իշխան Սաղաթելյանը։Ավելին11:2602.05.22 -
ՔաղաքականՈստիկանները գետնին են տապալել փաստաբանի, ոտքերով հարվածել, պատռել նրա շորերը․ իրավիճակը լարված էՎարորդները սկսել են վիճել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, պահանջել բացել փողոցը: Ոստիկանները սկսել են բերման ենթարկել Չարենց փողոցը փակած ակտիվիստներին: Էվակուատորներ են տարածք բերվել՝ ճանապարհը փակած ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու համար:Ավելին11:1802.05.22