Լրահոս

2022-05-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկո՛լ Փաշինյան, դու այլևս չես տիրապետում իրավիճակին. Իշխան Սաղաթելյան
    Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին։ «Ուժային կառույցներն անհարմար իրավիճակում են հայտնվել․ չգիտեն՝ Նիկոլին հանրահավաքի մասնակիցների իրական թիվը զեկուցեն, թե՞ ինչ-որ մի թիվ ասեն։ Նիկո՛լ, միացրու, նայիր, հասկացիր՝ ինչ է կատարվում։ Կարող եմ ասել, որ իրավիճակին չես տիրապետում», - ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը։ «Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու», - ասաց նա։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ ՔՊ խմբակցության պատգամավորները պետք է իրականում գիտակցեն իրավիճակն ու որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։ Սաղաթելյանը դիմեց նաև ուժային կառույցներին՝ հանուն ուսադիրների, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի անվտանգության և երկրի պագայի՝ գործել միայն օրենքի և իրենց լիազորությունների սահմաններում։ «Չկատարեք այդ խելագարի հրահանգները և ապօրինի որոշումները։ Մենք հայտարարել ենք՝ մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական ու գնալու ենք մինչև վերջ։ Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերին, զինված միավորումներին, բանսարկուներին փնտրեք Նիկոլի և իր խմբակի շրջանակում», - ասաց նա։
    18:24
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 38-ամյա վարորդը Նորագավիթում բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին
    Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում 38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
    18:05
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ եմ անում վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել. Իշխան Սաղաթելյան
    Մնում ենք մինչև վերջ և այսօր այդ օրն է։ Այս պահից սկսած՝ Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, և այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ՝ համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք գիշերն անցկացնել», - ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վաղն առավոտյան ժամը 08։30-ից սկսած ընդդիմությունն սկսում է մասշտաբային անհնազանդության ակցիաներ։ «Վաղն առավոտից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Թրքահպատակ իշխանությանը պետք է րոպե առաջ հեռացնել՝ հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ ժողովրդի։ Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ լինելու են փակ. հատկապես Կենտրոն համայքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», - ասաց նա՝ ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ անելով վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել, փակել իրենց գյուղերի և քաղաքների փողոցները։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ անհարմարությունները շատ կարճ են տևելու. դրանից հետո, ըստ նրա, Հայաստանում միասնություն և արդարություն է լինելու։ Ընդդիմադիր գործիչը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց հրավիրած հանրահավաքն այսօր ընդհատվում է մինչև ժամը 18։45, որպեսզի վրաններ և վառարաներ տեղադրվեն, այնուհետև հանրաավաքը կրկին կվերսկսվի։
    17:40
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում. երթի մասնակից
    Սիրելի հայրենակիցներ, սա Արցախի այն դրոշն է, որ ճանապարհ ելավ սարդարապատից, ողջ ճանապարհին մեր 100-ավոր հայրենակիցներ վանկարկում էին՝ Արցախ, Արցախ, Արցախ: Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասաց Սարդարապատից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը ղարաբաղի մահապարտ գունդն էր, հիմա հերթը մերն է՝ հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության»: Ելույթի ժամանակ Գեղամ Մանուկյանը նաև ներկայացրեց մի փոքրիկի, ով քայլերթին մասնակցելու համար Գյումրիից էր եկել. «Նա Արմենն է, Էջմիածնում մոր հետ մոտեցան ու սկսեցին մեզ հետ քայլել: Մի պահ հանգստի ժամանակ հարցրի, թե ինչի համար է քայլում, նույն հարցն ուզում եմ նորից տալ Գյումրու չարենցի անվան դպրոցի աշակերտ Արմենին՝ ինչի՞ համար ես ուզում քայլել»: Արմենը պատասխանեց. «Ուզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»: Այնուհետև Գեղամ Մանուկյանը շարունակեց և հիշեցրեց, որ այսօր մայիսի մեկն է և շնորհավորեց բոլոր աշխատավորներին՝ անկախ այն հանգամանքից իրենց հետ համաձայն են, թե՝ ոչ»:
    17:25
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկո՛լ, չորս տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ, կորուստներ. Արթուր Խաչատրյան
    Մենք մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մոտից, այնտեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան, ազատության հրապարակում հայտարարեց Ապարանից դեպի Երևան երթը ղեկավարած դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ «Դրոն մեզ Հայաստան թողեց, որ մենք թույլ չտանք, որ թուրքը մտնի էս երկիր։ Մենք թույլ չենք տալու, որ 44-օրյա պատերազմի մասնակցած տղաների արյունը ջուր դառնա։ Իրենք իրենց մատաղ կյանքը զոհեցին, որ մենք կարողանանք այստեղ հավաքվել, մենք ոչինչ չենք զիջելու։ Նիկոլ, դու կորցրել ես ժողովրդի հարգանքը, դու կորցրել ես ժողովրդի վստահությունը, դու չորս տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ, կորուստներ։ Գնա, հեռացիր, որ կարողանանք հետ բերել մեր կորուստները, հայրենիքը շենացնել», - հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
    17:10
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք հայրենիք չունենք թուրքին տալու. Ասպրամ Կրպեյանի ելույթը՝ Ֆրանսիայի հրապարակում
    Մենք ապրիլի 25-ին մեկնարկեցիքն մեր հանուն հավերժական Հայաստանի քայլերթը Իջևանից, հաղթահարել ենք ավելի քան 175 կմ և այսօրև այստեղ ենք՝ քաղաքամայր Երևանում: Ֆրանսիայի հրապարակում ասաց Իջևանից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: «Արժանապատիվ իջևանցիներ, ողջունում եմ ձեզ: ինձ հետ միասին նրանք ոտքի էին կանգնել, ինձ համար պատիվ էր նման հայ մարդկանց հետ կտրել, անցնել ավելի քան 175 կմ, մեր գեղատեսիլ հայրենիքի երեք մարզեր հաղթահարել, անցնել, հասնել Երևան ձեզ տեղեկացնելու, որ մենք հայրենիք չունենք թուրքին տալու: Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու: Մենք ասում ենք՝ ո՛չ թուրքին, ադրբեջանցուն և թրքահպատակ դե ֆակտո հայկական իշխանություններին, մենք ասում ենք՝ այո՛ հավերժական Հայաստանին, ասում ենք՝ ո՛չ մահվան ու անարժանապատիվ գահավիժման, պարտության խորհրդանիշ կոլլաբորացիոնիստներին, նրանց մնացել են հաշված օրեր: Քանզի չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան, հավերժական Հայաստան լինելու է»:
    16:55
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան
    Այսօր այստեղ են Սարդարապատից ու Բաշ-Ապարանից բերված դրոշներն ու ջահերը, որովհետև հնչել է զանգը, հնչել է նոր Բաշ-Ապարանի, նոր Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
    16:40
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է մոխրացած կնոջ դի
    Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի: Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
    16:25
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սադրանքների հետ կապված տեղեկություններ ունենք. ՀՀ փոխոստիկանապետ
    ՀՀ ոստիկանությունը սադրանքների հետ կապված տեղեկություններ ունի, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը լավ գիտի իր անելիքները: Հարցին՝ դրանո՞վ է պայմանավորված, որ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Օպերայի տարածքում, նա արձագանքեց. «Ծառայություն ենք կատարում, ե՞րբ ծառայություն չենք կատարել, միշտ էլ կատարել ենք»: Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում խումբ են բռնել, որոնց մոտ զենք է եղել, այդ պատճառով էլ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել: Փոխոստիկանապետը հերքեց լուրերը, թե ՀՀ մարզային ճանապարհներին ոստիկանական ռեյդեր են: «Նման բան չկա», - ասաց Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ ժամը 16:00-ից մեկնարկում է ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում:
    16:10
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավքին
    Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Թե որ ժամին, ինչ բանով, թող մնա ընթացքում կտեսնենք, միանշանակ»,- ասաց Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք այսօր կտեսնենք Երրորդ նախագահին։ Նշենք, որ 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը: Հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները եւ այլ ուժեր:
    16:06
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե չկանգնեցնենք այս կործանարար ուժին, գահավիժման գործընթացը շարունակվելու է. Արսեն Ջուլֆալակյան
    Շատերն են հարցնում, թե լինելու՞ եմ արդյոք այսօր հանրահավաքին՝ Ֆրանսիայի հրապարակում և արդյոք իմաստ ունի՞ այս ամենը: Այո՛, լինելու եմ և կոչ եմ անում, որ միանաք: Եկեք և ուղղակի կանգնեք հրապարակում, որպեսզի ցույց տաք, որ անհամաձայն եք վարվող հակապետական քաղաքականության հետ: Իսկ իմաստ ունի այնքանով, որքանով որ կարևոր է ձեզ համար պետության/հայրենիքի պահպանման հարցը(առանց չափազանցության): Եթե չկանգնացնենք այս կործանարար ուժին, գահավիժման գործընթացը շարունակվելու է: Դեռ վերջնանպատակին չեն հասել:
    15:58
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերը մտնում են Երևան. Իշխան Սաղաթելյան
    Հայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերն արդեն հասել են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Մեծ վճռականությամբ, ոգևորությամբ և մարտական տրամադրվածությամբ մեր խմբերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի ժամը 16:00-ին միասին անցկացնենք մեր պատմական հանրահավաքը: Իշխանությունը տեսնելով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների և ինֆորմացիոն տեռորի. լուրեր են տարածում, թե իբրև կան զինված խմբեր, տեղի են ունենալու անկարգություններ և նման միջոցներվ փորձում են մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց»,- ասաց պատգամավորը:
    15:44
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանում են Ազատության հրապարկում տեղադրված վրանները. Ագնեսա Խամոյան
    44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների ծնողները հանում են Ազատության հրապարկում տեղադրված վրանը՝ սպասումով, թե 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում որքան մարդ կմիանա իրենց արդար պահանջին։ Միացեք!
    15:30
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ երկրորդ նախագահը Սարդարապատից միացել է «Դիմադրության շարժմանը»
    Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ժողովրդից է կախված՝ երկրում մի բան կփոխվի՞, թե՞ ոչ։ Նա կոչ է անում բոլորին գնալ Ֆրանսիայի հրապարակ։
    15:29
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. ծեծի են ենթարկվել ՊԵԿ-ի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 28-ամյա Հարություն Կ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Անդորր» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, 24-ամյա Հայկ Տ.-ին, ով աշխատում է «Ֆայտոն» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր, 26-այա Արմեն Դ.-ին, ով աշխատում է «Ածուխ» ռեստորանում՝ որպես խոհարար, 30-ամյա Լևոն Դ.-ին, 27-ամյա Ստեփան Մ.-ին, ով «Ածուխ» ՍՊԸ-ի տնօրենն է և ոստիկանություն են հրավիրել 41-ամյա Վարդգես Ղ.-ին, 35-ամյա Աշոտ Մ.-ին, 30-ամյա Գրիգոր Խ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում «Ածուխ» ռեստորանի դիմաց Ստեփան Մ.-ն և վերջինիս հայրը՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Մ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել են վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել ՊԵԿ 3-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 29-ամյա Հայկ Մ.-ին, պատճառելով՝ մարմնական վնասվածք: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հայկ Մ.-ին և Աշոտ Մ.-ին . հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդգես Ղ.-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի պետի տեղակալ, Աշոտ Մ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ: Գրիգոր Խ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ:
    15:20
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ. ոստիկանություն
    «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից։
    15:15
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրական չեն․ Արցախի ԱԱԾ
    Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում Երևան։ «Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար: Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել», - նշված է Արցախի ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջում:
    15:07
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության շարժման» քայլերթը Արգավանդից Ֆրանսիայի հրապարակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության շարժման» քայլերթը Արգավանդից Ֆրանսիայի հրապարակ
    15:02
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - նշված է հաղորդագրության մեջ: facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    13:40
    01.05.22
    Ավելին