Լրահոս
2022-04-30
-
ՔաղաքականՀայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն ԱլիևինՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը․ Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարոթյունները: Պատասխան. Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։Ավելին10:3230.04.22 -
ՔաղաքականԸնդդիմության շրջանում կոնֆլիկտ չկա. իշխանությունը մանիպուլյացիա է անում պառակտում մտցնելու համար․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տարբեր հարթակներում խոսվում է, թե ընդդիմադիր ուժերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների միջև կոնֆլիկտ կա, վեճեր են եղել: Ավել ին, նշվում է, թե գլխավոր պատճառն այն է, որ ընդդիմադիրներն արդեն իսկ սկսել են իրար մեջ բաժանել ապագա կառավարության պաշտոնները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պարզունակ մանիպուլ յացիա է և դաշտ է նետվում իշխանության կողմից՝ նպատակ ունենալով պառակտում մտցնել ընդդիմության շարքերում, ինչպես նաև հիասթափեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, առավել ևս մայիսի 1-ի հանրահավաքի ու դրան հաջորդող իրադարձությունների շեմին: Ընդդիմությունից մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում, չնայած ընդդիմադիր տարբեր թևերի գործողություններն ապակենտրոն են, սակայն նրանց միջև որևէ լուրջ կոնֆլիկտ չկա, առավել ևս պաշտոնների բաժանման հարցի շուրջ, որը, ինչպես մեզ հավաստիացրեցին, չի էլ քննարկվում: Մեզ փոխանցեցին, որ անգամ Փաշինյանին փոխարինողի հարցը չի դրվել. բոլորը կողմ են այս մոտեցմանը՝ սկզբից պետք է նրան հեռացնել, այնուհետ կորոշվի թե՛ վարչապետի, թե՛, ընդհանրապես, կառավարության ապագա կոնցեպտը։ Մի խոսքով, այս պահի դրությամբ բոլորի նպատակը նույնական է՝ Հայաստանի ու Արցախի ազատագրում գործող իշխանություններից»:Ավելին10:1330.04.22 -
ՔաղաքականԿառավարության կայքի ադմինը միայն Արայիկ Հարությունյա՞նն է«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պաշտոնական կայքից տպավորություն է ստեղծվում, թե երկրի թիվ 1 պաշտոնյան Արայիկ Հարությունյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, կամ էլ՝ կառավարությունում նա միակ աշխատող պաշտոնյան է․ ամբողջ կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով։ Երեկ, օրինակ, նրա գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նիստը, քննարկվել է երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Իսկ 2 օր առաջ «Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին», նախորդ օրը՝ «վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին», եւ այսպես շարունակ։ Արայիկ Հարությունյանի վարքը քննարկման առարկա է դարձել նույնիսկ ՔՊ-ում։ Այս առիթով կատակում են, թե, հավանաբար, կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի եւ անձամբ է զբաղվում իր փիառով»:Ավելին10:0730.04.22 -
ՔաղաքականԱդրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանի պատասխանը ՀաջիևինՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։ «Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռևս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի», - ասել է ԱԽ քարտուղարը։Ավելին10:0130.04.22 -
ՔաղաքականԻնչպիսի՞ն է լինելու Փաշինյանի թիմակիցների հետագա ճակատագիրը. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորությունը՝ շատերն են այս օրերին տարակուսում, որ նա որևէ կերպ չի արձագանքում գնալով ավելի ու ավելի մեծ թափ հավաքող բողոքի ակցիաներին: Նախկինում ցանկացած փոքր առիթի դեպքում նա «լայվ» էր մտնում կամ կառավարության, ԱԺ-ի նիստերի ժամանակ առիթ էր գտնում թեմային անդրադառնալու, ընդ որում, որպես կանոն, էմոցիոնալ պոռթկումներով, «մատ թափ տալով», մի խոսքով՝ իրեն բնորոշ ձևերով: Այս օրերին նա մի տեսակ «դիտորդի» կարգավիճակում է: Քանի որ ընդդիմության կոնսոլիդացիան ու հասարակության գերակշիռ մասի դժգոհությունը գործող իշխանությունից նվազագույնի են հասցնում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հնարավորությունը, ապա այսպիսի «հանգստությունը» փաստացի կարող է լինել այն պատճառով, որ նա անձնական անվտանգության երաշխիքներ է ստացել, այդ թվում՝ Մոսկվայից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նման տպավորություն ունեն նաև իր թիմակիցներից շատերը, ինչպես և իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ինչը նրանց էապես անհանգստացնում է: Բանն այն է, որ ընդդիմությունը ամեն ինչ ֆիքսելու հստակ քաղաքականություն է որդեգրել, որպեսզի հետագայում բոլորն իրենց արածների համար պատասխան տան օրենքի տառին համապատասխան: Եվ ստացվում է, որ Փաշինյանը անձնական անվտանգության երաշխիքներ ունի, իսկ մյուսների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ»:Ավելին09:4830.04.22
2022-04-29
-
ՏարածաշրջանԿես միլիոն բնակչություն ունեցող Մարիուպոլում մի քանի հազար մարդ է մնացել՝ «նորից ապրելու»Չնայած քաղաքը մի փոքր խաղաղվել է, այնտեղ չկա լույս, ջուր, ապրելու համար կենցաղային պայմաններ:Ավելին23:1629.04.22 -
ՏարածաշրջանՄոխրացել է Ադրբեջանի ամենամեծ սնունդ արտադրող գործարանի զգալի մասըԱդրբեջանի Սումգայիթ քաղաքի «Ազերսուն» արդյունաբերական կենտրոնում ապրիլի 28-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Կենտրոնը Ադրբեջանի մայրաքաղաքից մոտ 35 կմ հեռավորության վրա է:Ավելին22:4529.04.22 -
ՀասարակականԵրևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության մայորը ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվելShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել ապրիլի 26-ին Երևանի Պրոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին ( հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ:Ավելին22:4129.04.22 -
ՀասարակականԻնչո՞ւ վարչապետի շարասյունը չի կանգնել. հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգըԱրտաշատում վերջին հրաժեշտն են տվել Լեո-Պարոնյան խաչմերուկի ողբերգությանը զոհ դարձած 29-ամյա Սոնա Մնացականյանին:Ավելին22:1529.04.22 -
Քաղաքական«Գորշ գայլերը» չեն կանգնեցնում ՀՀ իշխանությանը՝ Թուրքիայի հետ «հաշտության ճանապարհին»Թուրքագետների կարծիքով՝ Երևանը պետք է վերանայեր Անկարայի հետ շփումներն այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործանախարար Մեվլութ Չավուշօղլուն ապրիլի 24-ին ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տվեց Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա անող ուրուգվահայերին:Ավելին22:0029.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը հավատացնում է՝ «արցախցու կարծիքը հաշվի է առնելու». Երևան-Ստեփանակերտ ձեռքսեղմումներ«Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց արցախցու կարծիքը հաշվի առնելու»,- Երևանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:Ավելին21:4529.04.22 -
Քաղաքական«Շուշիի ազատագրման օրը դու վարչապետ չես լինելու». զոհերի ծնողները ժամանակ են տվել ՓաշինյանինԶոհվածների հարազատները դատախազության դիմաց նորից զգուշացրել են՝ ծայրահեղ քայլերի կգնան, եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը ձերբակալված չլինի:Ավելին21:3029.04.22 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբՍերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Սարգսյանին և Սարգսյանների ընտանիքին՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:Ավելին21:2429.04.22 -
ՔաղաքականՊատերազմում ոտքից վիրավորված տղան միացել է քայլերթին. քաղաքացիները Երևան են գալիս՝ մեծ հանրահավաքիՄայիսի 1-ի մեծ հանրահավաքին ընդառաջ Տիգրանաշենից, Սարդարապատից, Բաշ Ապարանից, Իջևանից շարունակում են դեպի Երևան քայլել խմբեր՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:Ավելին21:1529.04.22 -
Քաղաքական«Դուք մարդիկ չեք դեռ». բուհ-երի պահակները կոպտում են Արցախի դրոշով երիտասարդներինԱրցախի դրոշը չեն ուզում տեսնել, օրինակ, Պոլիտեխնիկում: Հյուսիսային համալսարանից հետո սա երկրորդ բուհն է, որտեղ խնդիր են ունեցել «Երիտասարդի ձայնը» ակցիայի մասնակիցները:Ավելին21:0029.04.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման երթ Արամ Մանուկյանի արձանի մոտից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման երթ Արամ Մանուկյանի արձանի մոտից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին20:5629.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորին մեղադրանք դեռ չի առաջադրվել | 29.04.2022Ավելին20:3029.04.22 -
Հասարակական18-ամյա աղջկա ձեռքը կոտրել են ոստիկանները. ծաղրանկարներ ու «Թուրքի վինետկա»՝ գործադիրի բակումՓաշինյանի հրաժարականը պահանջողներն այսօր երթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝ տանելով թուրքական ֆեսեր և «Թուրքի դպրոց» անունով վինետկա:Ավելին19:1529.04.22 -
ՀասարակականԿնոջ և հարևանի հետ սիբեխ հավաքելու գնացած 67-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով 500 մետր գլորվել է. վարորդի դին դուրս են բերել փրկարարներըՏավուշի մարզում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժԺամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ԱԻՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ պատգարակով դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» բժշկական կենտրոնիկ դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, և ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։Ավելին17:3829.04.22