Լրահոս

2022-04-29
  • Img default alt hy
    Հասարակական
    67-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 67-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 43-ամյա տղամարդը, մոր կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, Սյունիքի մարզի Կապան համայնքի Մ.Ստեփանյան փողոցի իրենց բնակարանում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով 67-ամյա կինը մահացել է։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    17:27
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ․ Արման Թաթոյան
    Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր: Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
    17:15
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաղձոտ և ողորմելի արձագանք․ թյուրքագետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին
    Նկատեցի, որ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «ողորմելի մանիֆեստ» վերնագրված կարճ տեքստով արձագանքել և անդրադարձել է օրեր առաջ մի խումբ դիվանագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հայտարարությանը, որը նվիրված էր Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին և մասնավորապես՝ դրանցում առկա այն կարմիր գծերին, որոնք հատելը դեմ է մեր պետական շահերին: Ճիշտն ասած, նախ իմաստ չեմ տեսնում, երկրորդ էլ՝ ժամանակ չունեմ բովանդակային բանավեճի մեջ մտնել, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, կուզենամ հղել առաջին նախագահին: Առաջին՝ 1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին: Այլապես, միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը մտասևեռման տարրեր պարունակող իրավիճակի է նմանվում: Երկրորդ՝ ինչքանով է ճիշտ, որ տարիքն առած, գիտական կոչում ունեցող, նախկինում պետության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը նման որակումներով, ծաղրանքով արտահայտվի մի տեքստի մասին, որի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին երեք նախարարներ, բազմաթիվ արտակարգ և լիազոր դեսպաններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ: Ինչպես կարելի է դա անվանել «կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներ» և սարկաստիկ, տարիքին անհարիր, չստացված համեմատություններով մտքեր երկնել: Վերջում «պրագմատիզմի շանտաժի» և առաջին նախագահի ջերմեռանդ պաշտպաններ, ձեր հնարավոր մաղձ-քննադատությունը և կեղծ ինտելեկտուալության եղկելի գոհարները սփռելուց առաջ հիշեք, որ այդ «ողորմելի» որակված տեքստը ստորագրել է նաև Հայրենիքի իրական և լեգենդար նվիրյալը՝ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը... Հ.Գ. Մի հռետորական հարց էլ մնաց. արդյո՞ք լավ երաժշտությունը ի զորու է թուլացնել մաղձոտ նենգության կարծրացած շերտերը:
    17:02
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևը բացահայտել է Փաշինյանի՝ միանգամից երկու սուտը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ
    Իր հերթական ելույթի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «...ԵԱՀԿ Մինսկի խումբը 17 տարի, փաստացի, պաշտպանել է Հայաստանի շահերը...»: Ըստ նրա, Արևմուտքը միշտ ճանաչել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, իսկ, ահա, ինչ վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, միշտ, փաստացի, խուսափել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ Ալիևի, այդ իսկ պատճառով այսօր Բաքուն այլև չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը և համարում է, որ այդ հարցը այլևս լուծված է: Իր այս խոստովանությամբ Ալիևը, փաստացի, հերքում է Նիկոլ Փաշինյանի այն սուտ պնդումը, թե ինքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդ իշխանություններից Արցախի հարցում»: Այն, որ այս հարցում Փաշինյանը միշտ ստել է, գետեր հանրության մեծ մասը: Ալիևի նման խոստովանությունը պիտի որ համոզի նաև մեր հանրության թերզարգացած փոքր հատվածին, ով հավատում էր Փաշինյանին, մտածելով, որ իրոք իրենց կուռքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդներից»: Իր այս ելույթում Ալիևը բացահայտեց նաև Փաշինյանի երկրորդ սուտը, նշելով, որ այսօր Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս պետք է կազմի»: Այսինքն, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում»: Հասկանալի է, եթե Փաշինյանը համարեր Ալիևի խոսքերը ոչ ճշմարիտ, ապա հենց այսօր պիտի հրապարակավ հերքեր նրա խոսքերը: Սակայն համոզված ենք, որ Փաշինյանը նման քայլի չի դիմի, քանի որ գիտի, որ Ալիևը այդ հարցում ճիշտ է ասում: Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, փորձում է ամեն կերպ թաքցնել այդ փաստը: Դրա համար օգտագործելով նույնիսկ ներկայիս ԼՂՀ ղեկավարությանը: Նորմալ երկրներում այդ աստիճան սուտասան ղեկավարին վաղուց արդեն կհեռացնեին իշխանությունից, սակայն այսօրվա Հայաստանում, նա մինչ այսօր գտնվում է իշխանության ղեկին, ինչը բնորոշում է ներկայիս հայ ժողովուրդի բարոյահոգեբանական վիճակի մասին:
    16:55
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում զոհվածների 7 ծնող հանդիպել է Փաշինյանի հետ
    «Մեկ ամսից ավելի է, ինչ դիմել էինք նրա հետ հանդիպելու համար, այսօր նա մեզ ընդունեց։ Մեր տղաների գործը նախաքննական փուլում ա, մենք էլ նրա մոտ էլ էինք այդ մասին ցանկանում ասել։ Գլխավոր դատախազը հանդիպմանը չկար, այնտեղ էր նաև զինվորական դատախազի օգնականը»,– նշեց զոհվածի ծնողը Վահիկ Սահակյանը։
    16:50
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արշալույս գյուղում մեզ դիմավորեցին սառը ջրով և խմորեղենով․ Գեղամ Մանուկյան
    Արշալույս գյուղում մեզ դիմավորեցին սառը ջրով և խմորեղենով
    16:42
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ֆորշը գտնվում է Նաիրի ԲԿ-ում. մանրամասներ երգչի առողջական վիճակից
    Երգիչ Ֆորշը մի քանի օր է՝ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Երգչի առողջականի վերաբերյալ մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում: Տնօրենը չցանկացավ մեկնաբանել դրանք: Նա միայն նշեց, որ հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորին արագ կայունացնել նրա առողջական վիճակը: Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում։ Վիճակը կայուն է: Ըստ Անատոլի Գնունու՝ ամենայն հավանականությամբ երգչին այսօր դուրս կգրեն:
    16:38
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի այսօր․ «Արցախգազ»
    «Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։ Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։ Կրկին հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
    16:25
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքապետարանի աշխատակիցները պատշգամբը չապամոնտաժելու համար կաշառք են վերցրել․ նրանք ձերբակալվել են․ ոստիկանություն
    Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալը հետևյալն էր. Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ պատրաստված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը, տարածքային երրորդ բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, այս տարվա ապրիլի սկզբներին բնակչից որպես կաշառք պահանջել են 300 հազար դրամ: Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։ Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում, քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։ Հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետն ու տարածքային երրորդ բաժնի պետը ձերբակալվել են: Քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
    16:13
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը մնացել է առանց «բարոյական աջակցության»․ հոգեբան
    Իրավիճակը կտրուկ փոխվել է և ժամ-ժամի սկսում է ավելի լրջանալ։ ՀԱՅ ԱԶԳԸ «զարթել» է և պատրաստ է կտրուկ գործողությունների։ Հաշվարկը արդեն ոչ թե օրերով է գնում, այլ ժամերով և մոտ ապագայում կիրականանա՝ թմբիրից դուրս եկած Հայի բաղձալի պահանջը՝ «առանց նիկոլ Հայաստան», կամ «ԱՌԱՆՑ ԹՈւՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ», ինչը այսօր շուրջօրյա վանկարկվում է ամբողջ Հայաստանում։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը լուրջ «բարոյական աջակցության» կարիք ունի, սակայն Ամենայն Հայոց «բարոյական աջակցողը» կարծես թե վաղուց արդեն դադարել է «բարոյապես աջակցել» Նիկոլ Փաշինյանին և վերջինս մնացել է առանց «բարոյական աջակցության»՝ լուռ և անզոր, այնպիսին ինչպիսին եղել է՝ իր իրական ճղճիմ արժեքով և «ԱՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐՈՎ» կգրվի նրա անունը Հայոց Պատմության էջերում։ Այս օրերին հաճախ է խոսվում Փաշինյանի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու մասին։ Իմ կարծիքով դա ամենահավանական զարգացումը կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե նա ունենար 2018 թվականի իր պոպուլյարության գոնե 1%-ը այսօր։ Ցավոք իրականությունը այլ է։ Փաշինյանին սատարաող, այսօրվա Հայաստանում կարելի է ասել չկա, կամ ուղղակի մի հարյուր մարդ հազիվ հայտնվի։ Ես գիտեմ, որ հիմա շատերդ չեք համաձայնվի, սակայն խնդրելու եմ չշփոթել «համացանցային հերոսներին», ովքեր իրական կյանքում փամփերսներով և պատերի տակով են ման գալիս, իրական կյանքի հետ։ Իրական կյանքում, նույնիսկ նրանք, ովքեր այսօր աշխատում են պետական կառույցներում, ՔՊ-ի հետ... Ատում են Նիկոլ Փաշինյանին և երբեք պատրաստ չեն լինելու նրա համար գնալ բախումների։ Բախումներ հնարավոր են ոստիկանական ուժերի հետ։ Ասեմ, որ ոստիկաններից շատերն էլ ներքին ատելություն ունեն այսօրվա իշխանությունների նկատմամբ, սակայն օրվա հացը կորցնելու վախից դեռևս շարունակում են ապօրինություններ իրականացնել։ Ոչ, ես բնավ չեմ արդարացնում գաղափարը՝ փողով վաճառող ոստիկաններին, ուղղակի ուզում եմ ասել, որ ոստիկանությունը՝ խիստ սահմանափակ ռեսուրս է։ Փոքր ակցիաների դեպքում, սրանք «առյուծ են կտրում» ու ձերբակալություններ իրականացնում։ Բայց բավական է փողոցում մի 20 000 մարդ հավաքվի, «պոչները նստատեղերն» են մտցնում... Իսկ ի՞նչ կլինի հետո... Ասեմ, մոտ օրերս Հայ ԱԶԳԻ ցասումը կհասնի իր կրիտիկական կետին, որի առաջ անզոր կլինեն և՛ ոստիկանական ուժերը, և՛ ՔՊ «համացանցային հերոսները», և՛ տիգրովկայով «ծյոծյաները»... Եվ... Եվ Նիկոլ Փաշինյանը ստորաբար կփախչի։ Կփախչի, որովհետև դա իր բնույթն է՝ փախչել, այլ ոչ պատասխանատվության ենթարկվել։ Կփախչի, որովհետև անմիջական մեղավորն է 44-օրյա պատերազմի հրահրման։ Կփախչի, որովհետև 5000 հերոս է սպանել, սեփական մեծամտության, ագահության ու անկշտության պատճառով։ Կփախչի, որովհետև... Չէ, Փաշինյանը չունի այնքան տղամարդկություն, որ մնա ու պատասխանատվության ենթարկվի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ինքը գիտի, որ մեղավոր է և խաբել է ժողովրդին...Իրավիճակը կտրուկ փոխվել է և ժամ-ժամի սկսում է ավելի լրջանալ։ ՀԱՅ ԱԶԳԸ «զարթել» է և պատրաստ է կտրուկ գործողությունների։ Հաշվարկը արդեն ոչ թե օրերով է գնում, այլ ժամերով և մոտ ապագայում կիրականանա՝ թմբիրից դուրս եկած Հայի բաղձալի պահանջը՝ «առանց նիկոլ Հայաստան», կամ «ԱՌԱՆՑ ԹՈւՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ», ինչը այսօր շուրջօրյա վանկարկվում է ամբողջ Հայաստանում։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը լուրջ «բարոյական աջակցության» կարիք ունի, սակայն Ամենայն Հայոց «բարոյական աջակցողը» կարծես թե վաղուց արդեն դադարել է «բարոյապես աջակցել» Նիկոլ Փաշինյանին և վերջինս մնացել է առանց «բարոյական աջակցության»՝ լուռ և անզոր, այնպիսին ինչպիսին եղել է՝ իր իրական ճղճիմ արժեքով և «ԱՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐՈՎ» կգրվի նրա անունը Հայոց Պատմության էջերում։ Այս օրերին հաճախ է խոսվում Փաշինյանի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու մասին։ Իմ կարծիքով դա ամենահավանական զարգացումը կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե նա ունենար 2018 թվականի իր պոպուլյարության գոնե 1%-ը այսօր։ Ցավոք իրականությունը այլ է։ Փաշինյանին սատարաող, այսօրվա Հայաստանում կարելի է ասել չկա, կամ ուղղակի մի հարյուր մարդ հազիվ հայտնվի։ Ես գիտեմ, որ հիմա շատերդ չեք համաձայնվի, սակայն խնդրելու եմ չշփոթել «համացանցային հերոսներին», ովքեր իրական կյանքում փամփերսներով և պատերի տակով են ման գալիս, իրական կյանքի հետ։ Իրական կյանքում, նույնիսկ նրանք, ովքեր այսօր աշխատում են պետական կառույցներում, ՔՊ-ի հետ... Ատում են Նիկոլ Փաշինյանին և երբեք պատրաստ չեն լինելու նրա համար գնալ բախումների։ Բախումներ հնարավոր են ոստիկանական ուժերի հետ։ Ասեմ, որ ոստիկաններից շատերն էլ ներքին ատելություն ունեն այսօրվա իշխանությունների նկատմամբ, սակայն օրվա հացը կորցնելու վախից դեռևս շարունակում են ապօրինություններ իրականացնել։ Ոչ, ես բնավ չեմ արդարացնում գաղափարը՝ փողով վաճառող ոստիկաններին, ուղղակի ուզում եմ ասել, որ ոստիկանությունը՝ խիստ սահմանափակ ռեսուրս է։ Փոքր ակցիաների դեպքում, սրանք «առյուծ են կտրում» ու ձերբակալություններ իրականացնում։ Բայց բավական է փողոցում մի 20 000 մարդ հավաքվի, «պոչները նստատեղերն» են մտցնում... Իսկ ի՞նչ կլինի հետո... Ասեմ, մոտ օրերս Հայ ԱԶԳԻ ցասումը կհասնի իր կրիտիկական կետին, որի առաջ անզոր կլինեն և՛ ոստիկանական ուժերը, և՛ ՔՊ «համացանցային հերոսները», և՛ տիգրովկայով «ծյոծյաները»... Եվ... Եվ Նիկոլ Փաշինյանը ստորաբար կփախչի։ Կփախչի, որովհետև դա իր բնույթն է՝ փախչել, այլ ոչ պատասխանատվության ենթարկվել։ Կփախչի, որովհետև անմիջական մեղավորն է 44-օրյա պատերազմի հրահրման։ Կփախչի, որովհետև 5000 հերոս է սպանել, սեփական մեծամտության, ագահության ու անկշտության պատճառով։ Կփախչի, որովհետև... Չէ, Փաշինյանը չունի այնքան տղամարդկություն, որ մնա ու պատասխանատվության ենթարկվի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ինքը գիտի, որ մեղավոր է և խաբել է ժողովրդին... Մի խոսքով, կփախչի, ու «բարոյական աջակցություն» էլ չի ունենա։ Բայց ես համոզված եմ, որ վաղվա ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ, Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի կդատապարտվի՝ իրավական այրերի կողմից, նրա համար հետախուզում կհայտարարվի, և ես, մի օր տեսնելով նրան ճաղերի ետևում, հնարավորություն կունենամ հարցնել՝ «ո՞նց էր համը իմ բալի...»։ Մի խոսքով, կփախչի, ու «բարոյական աջակցություն» էլ չի ունենա։ Բայց ես համոզված եմ, որ վաղվա ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ, Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի կդատապարտվի՝ իրավական այրերի կողմից, նրա համար հետախուզում կհայտարարվի, և ես, մի օր տեսնելով նրան ճաղերի ետևում, հնարավորություն կունենամ հարցնել՝ «ո՞նց էր համը իմ բալի...»։
    16:03
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
    «ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
    15:57
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերամբարձ կռունկը կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում
    Այսօր ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, կոտրվել են շիրմաքարեր։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։
    15:50
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    16 տարեկան պատանի է ձերբակալվել
    Րոպեներ առաջ Պուշկին-Մաշտոց խաչմերուկից մի շարք քաղաքացիների հետ միասին խաղաղ ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել  նաև 2006 թվականի ծնված Դավիթը․ գրում է «Hraparak.am»-ը:
    15:42
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 13-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում տեղի կունենա. Արարատ Միրզոյանը խոսել է Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ
    Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
    15:34
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը. Բայրամով
    Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։ «Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական տեղաշարժեր ենք տեսնում»,- ասել է դիվանագետը: Միաժամանակ Բայրամովը հավելել է, որ «հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ»:
    15:31
    29.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Վրաերթի ենթարկված հղի կնոջը վերջին հրաժեշտը կտան. Փաշինյանը հրապարակային ներողություն չի խնդրել
    Փաշինյանը հրապարակային ներողություն չի խնդրել, ցավակցական ուղերձ չի հղել և միայն աշխատակազմի ղեկավարի տեղակալի շուրթերով հայտնել է, թե ցավակցել է Սոնայի հորը:
    15:28
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինծառայողին մահացու հրազենային վիրավորում է հասցվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է նախաքննություն:
    15:25
    29.04.22
    Ավելին