Լրահոս

2022-05-24
  • Քաղաքական
    Դիմադրության շարժումը շրջափակել է կառավարության երկրորդ մասնաշենքը
    Ավելի քան 3 ժամ «Դիմադրության» շարժումը շրջափակել է կառավարության երկրորդ մասնաշենքի գլխավոր մուտքերն ու կաթվածահար արել այստեղ գտնվող 4 նախարարությունների աշխատանքը:
    13:13
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան․ ոստիկան
    Առավոտյան հրմշտոցի ընթացքում ոստիկաններից մեկը միայնակ հայտնվել էր ցուցարարների մեջ: Քանի որ առաջ էի գնում «կենդանի պատ» կազմելու՝ իրեն հարցրի. -Ուզու՞մ ես քեզ ցուցարարների միջով ուղեկցեմ ձերոնց մոտ: -Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան:
    13:09
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ի դիմաց քաշքշուկի ժամանակ առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, որոնց նկատմամբ քրգործեր էին հարուցված. Աբրահամյան
    Որ հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված։
    13:04
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում F-16 է կործանվել. կան զոհեր
    Իրանի Սպահան քաղաքի մոտ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է կործանվել, օդաչուները զոհվել են, հայտնել է Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ)։ Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։
    12:56
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշխարհահռչակ դաշնակահար Գի Մանուկյանը կատարել է «Զարթիր Լաո»-ն՝ ցույց տալով իր աջակցությունը դիմադրության շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Աշխարհահռչակ դաշնակահար Գի Մանուկյանը կատարել է «Զարթիր Լաո»-ն՝ ցույց տալով իր աջակցությունը դիմադրության շարժմանը
    12:46
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցավանում տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը
    Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք: Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը: Նախապատրաստվում են նյութեր:
    12:36
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղ ցուցարարները ուղևորվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Խաղաղ ցուցարարները ուղևորվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    12:34
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները կրակել են իրենց չենթարկվող մեքենայի անիվներին․ գողոնով բարձված մեքենան 200 մետր կողաշրջված սահել է
    Երևանում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող տարածքից գողություն է կատարվելու։ Ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները՝ Shamshyan.com-ում։
    12:23
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ ներպետական վավերացման գործընթացով չի անցել։ Ադրբեջանի, որևէ այլ երկրի և միջազգային կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։ Բոլոր ազգակործան փաստաթղթերը ստորագրել և պայմանավորվածությունները ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Դրանք նա կարող է կյանքի կոչել, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին։ Նրան վռնդելուց հետո, Հայաստանը չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելն օրհասական և կենսական խնդիր է։ Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումն աղետ է մեր պետության և ժողովրդի համար։ Մեկ օր շուտ, մեկ ժամ շուտ նա պետք է վռնդվի և դրանով իսկ կանխվի մեր պետության վերջնական կործանումը։ Պետք է անցնել առավել վճռական գործողությունների։ Անհրաժեշտ է բոլորիս ուժն ու միասնությունը։ Մեր լռությունը, պասիվությունը, անտարբերությունը պատմական մեղք է, որի համար որևէ բացատրություն չի կարող գտնվել ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։
    12:16
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևին
    Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ:
    12:12
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրմշտոց ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հրմշտոց ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    12:10
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրությունը» բացում է ԱԳՆ շենքի մուտքերը․ Իշխան Սաղաթելյան
    "Դիմադրությունը" բացում է ԱԳՆ շենքի մուտքերը, այնուհետև շարժվելու են դեպի Ֆրանսիայի հրապարակ
    12:07
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ԱԳՆ շենքի վրա
    ՀՀ ԱԳՆ շենքի վրա
    12:05
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք կարողացանք ապահովել ԱԳՆ-ի աշխատակիցների գործադուլի իրավունքը. Արամ Վարդևանյան
    Մենք կարողացանք ապահովել ԱԳՆ-ի աշխատակիցների գործադուլի իրավունքը. Արամ Վարդևանյան
    12:03
    24.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.05.22
    12:02
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանների հանդերձանքի պարագաները հայտնվել են գետնին
    Ոստիկանների հանդերձանքի պարագաները հայտնվել են գետնին
    11:56
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկուհին որոշել է ցրել ձանձրույթն ու արդյունքում հարստացել է
    ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակչուհին ձանձրույթը ցրելու համար որոշել է վիճակախաղի տոմս գնել և արդյունքում հարստացել է՝ շահելով ջեքփոթ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ 36-ամյա կինը պատմել է, որ ժամանակ առ ժամանակ վիճակախաղ է խաղում։ Վերջերս նա որոշել է ցրել ձանձրույթը և խանութից վեց դոլարով տոմս է գնել: Նրա մուտքագրած ինը համարներից ութը համընկել են վիճակահանության արդյունքների հետ։ Արդյունքում, ամերիկուհին շահել է 25 000 դոլար։ Նա դեռ չի որոշել, թե ինչպես ծախսի ստացված գումարը:
    11:47
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զելենսկին ասել է, որ իր սպանության դեպքում Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն
    Ուկրաինայի իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում մի քանի տարբերակներ են կազմել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում տեսակապի միջոցով ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը: «Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք նախապատրաստվել ենք, բաժանվել՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում էինք, որ եթե կորուստ լինի, պատրաստ կլինենք այս գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման արդյունքների դեպքում»,-ասել է Զելենսկին: Զելենսկին չի ասել, թե ինչ կանեն իշխանությունները իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։
    11:38
    24.05.22
    Ավելին