Լրահոս
2022-05-24
-
ԻրավականՇեյխ Ռոստամը ՔՊ-ական պատգամավորին մեղադրում է 100 հազար դոլար հափշտակելու համարՍկանդալ է հասունանում 44-օրյա պատերազմի ընթացքում եզդիական համայնքին ուղարկված օգնության շուրջ: Եզդի հոգևորական Շեյխ Ռոստամն ահազանգում է, որ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ու ևս մի քանիսը օգնության մի մասը յուրացրել են:Ավելին18:1424.05.22 -
Արցախ«Ադրբեջանը զրկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հումանիտար և բժշկական օգնությունից». նախարարԻր ելույթում առողջապահության նախարարը շեշտել է, որ խնդիրներին նպաստող գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:Ավելին17:5924.05.22 -
ՔաղաքականՄենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»․ ՇարմազանովԿապիտուլյանտների ելույթները լսելն անիմաստ է։ Ասում էին՝ չկասկածեք հաղթելու ենք,բայց 5.000 նահատակի մեղքի տակ ընկան ու խայտառակորեն ծնկի եկան թշնամու առջեւ։ Ասում էին ՝ ոչ մի փոխզիջում,բայց հիմա միայն զիջում են։ Ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց վախենում են Արցախ գնալ ու հայտարարել՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է,բայց ոչ միայն Ակնան տվեցին,այլ նաեւ 100-ից ավել բնակավայրեր ու մի քանի քաղաքներ։ Ասում էին՝ 1-2 ամսից գերիները կգան,բայց գերիներին Բաքվում դատում են։ Ասում էին ՝ թուրքերը ցեղասպան քաղաքականություն են իրականացնում արցախահայության նկատմամբ,բայց այսօր թուրքերի պայմաններն են կատարում ու Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվում։ Սրանց զառանցանքները թող լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիեւը։ Իսկ մենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»։Ավելին17:4924.05.22 -
ԱշխարհStarbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայիցԱմերիկյան Starbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայից, հայտնում է Reuters-ը։ ⠀ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ցանցն ուներ 130 կետ և մոտ 2 հազար աշխատակից։ Ընկերությունը խոստացել է նրանց վճարել վեց ամսվա աշխատավարձ, ինչպես նաև օգնել աշխատանք գտնելու հարցում։ Նա 15 տարի աշխատում է ռուսական շուկայում։Ավելին17:3924.05.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներինՔիչ առաջ Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Սարգսյանի հետ միասին այցելեցինք «Արթիկ» ՔԿՀ՝ տեսակցեցինք մեր պայքարի ընկերներ Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտոյանին, Գեւորգ Մուրադյանին։ Տղերքն ամուր են ու անկոտրում! Ամեն ինչ լավ է լինելու!Ավելին17:3224.05.22 -
ՄիջազգայինԶելենսկու հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատրուրյանը հոտնկայս ծափահարել է168․am-ը գրել է․ «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Նա մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային: Ուշագրավ է, որ ֆորումի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հակառուսական ելույթից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոտնկայս ծափահարել է, իսկ Չինաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը»։Ավելին17:2824.05.22 -
ԱշխարհՉեխիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքըՉեխիայում գրանցվել է պոքսվիրուսով վարակման առաջին դեպքը, որը ներառում է նաև կապիկի ծաղիկը, լրագրողներին հայտարարել է Վարակիչ հիվանդությունների բուժման հանրապետական միության նախագահ Պավել Դլոհին։ «Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Չեխիայում»,- ասել է նա։ Այս ախտորոշմամբ հիվանդը գտնվում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Դլոհին այլ մանրամասներ չի հայտնել:Ավելին17:2624.05.22 -
ԻրավականՈւթ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով պահեստարանից գողություն կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել: Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:2324.05.22 -
ՀասարակականՏարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրանԵրեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են. «Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչեւ վերջին օրը, այժմ կալանավորված է եւ գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում: Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել եւ նա փորձել է սաստել սադրիչներին: Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միձոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաեւ մենք՝ նրա կուսընկերները: Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ եւս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»: Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:Ավելին17:2024.05.22 -
ՀասարակականԻրական ընտրությունը ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու. ՉալաբյանԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը տարածել է անազատության մեջ պահվող Ավետիք Չալաբյանի՝ նախօրեին գրած հոդվածը։ Այն հրապարակում ենք ամբողջությամբ. «Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որն առ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգային պարտավորություն։ Այս երկու բևեռների միջև Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում։ Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։ Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։ Այս իմաստով պետք է լինել անկեղծ և ընդունել, որ Փաշինյանը թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը կամ պատճառները պետք է փնտրել հայության առնվազն 600 տարի տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը, մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել հարմարվողականությունն ավանդական ստեղծարար ոգու կողքին, լայն տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։ Մեր ազգային վերազարթոնքը, թե՛ 19-րդ դարի, և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է եղել կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլ տառացիորեն նույն ուրվագծերով կրկնվող սցենարով. գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի, զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաև էական տարբերություններ։ Չթվելով բոլոր դրանք՝ ընդամենն ընդգծենք, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։ Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք վերականգնենք այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավել տարիների ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն, ընդ որում, երեքն էլ միասին։ Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։ Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։ Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն մեր հարևաններից ոչ մեկին։ Այս երեք փոփոխությունների ապահովման պայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։ Սակայն, այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը պատված է մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։ Փաստաբանական խումբն ավելացնում է, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:Ավելին17:1024.05.22 -
ՄիջազգայինՀույս ունենք տեսնել հստակ քայլեր. Բորելը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասինԵվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար: «Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք տեսնել հստակ քայլեր, որոնք կնպաստեն կայուն խաղաղության դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավված լինել տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բորելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:Ավելին17:0024.05.22 -
Աշխարհ17 ոչ էնդեմիկ երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է. թարմացումՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։ Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել: Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:Ավելին16:5224.05.22 -
ՀասարակականԱրցախի դրոշը ծածանելու համար, Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններինԱդրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը, գրում է «Փաստինֆո»-ն։ «Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը», - ասված է սպորտային կազմակերպություններին հղված նամակում։Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը, գրում է «Փաստինֆո»-ն։ «Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը», - ասված է սպորտային կազմակերպություններին հղված նամակում։Ավելին16:4524.05.22 -
ԱշխարհWildberries-ը հերքում է, որ ապրանքների ետ վերադարձի դեպքում տուգանքներ են կիրառվումՄարկետփլեյս Wildberries-ը հայտնել է, որ չի սահմանել տույժեր գնորդների համար ապրանքներից հրաժարվելու համար: Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունից, ընկերությունը հետադարձ առաքման համար գանձում է խափանումների բարձր տոկոս ունեցող գնորդներից։ Մամուլի ծառայությունից հավելեցին, որ վերադարձի վճարը վերաբերում է հաճախորդների միայն 10%-ին։ Բացի այդ, վերադարձի վճարը կիրառվում է նոր հաճախորդների նկատմամբ՝ հարթակում անբարեխիղճ մրցակցության նպատակով ապրանքներ դիտավորյալ չգնելու ռիսկերը նվազեցնելու նպատակով: Ընկերությունը նաև հերքում է, որ վճար է սահմանել թերի իրերի վերադարձի համար։ «Մեր նպատակն է դրդել հաճախորդներին ավելի գիտակցաբար ապրանքներ պատվիրել շուկայում, ինչը թույլ է տալիս նրանց ստանալ իրեր, որոնք կլինեն ավելի քիչ փորձված, բարելավել նրանց տեսքը, նվազեցնել հաճախ փորձելու պատճառով առաջացող թերությունների քանակը և կրճատել բեռնափոխադրումների փաթեթավորման ծավալը, որն աղտոտում է շրջակա միջավայրը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նախօրեին РБК-ն, վկայակոչելով օգտատերերին, հայտնել էր, որ ընկերությունը 100 ռուբլու չափով խոշոր տուգանքներ է մտցրել ապրանքը մերժելու դեպքում։ Ինչպես հայտնում է РБК-ն, ծառայության օգտատերերը մոտ մեկ ամիս առաջ սկսել են նախազգուշացումներ ստանալ յուրաքանչյուր վերադարձված ապրանքի համար գումար գանձելու մասին։ 2021 թվականի նոյեմբերին Wildberries-ը սկսեց փորձարկել 5-րդ վերադարձի առաքման վճարը այն օգտվողների համար, ովքեր վերադարձնում են իրենց ապրանքների ավելի քան 90%-ը:Ավելին16:3624.05.22 -
ՔաղաքականԱԳ նախարարի խորհրդականը հորդորում է ծանոթանալ Էդմոն Մարուքյանի մեկնաբանությանըԱրարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանի հետ միասին «Դիմադրության» շարժման գործողություններին հետևել են նախարարության հարևանությամբ գտնվող սրճարանից: «Հայլուրի» թղթակիցը Միրզոյանի խորհրդականին հարցրել է Արցախի կարգավիճակի, այսպես կոչված անկլավների ճակատագրի մասին, ինչին ի պատասխան, Կոստանյանը հորդորել է ծանոթանալ այն մեկնաբանությանը, որն արել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մինչև Փաշինյան-Ալիև հանդիպումը:Ավելին16:3024.05.22 -
Հասարակական48-ամյա տղամարդը կենդանուն կրակելուց հետո անզգուշությամբ վնասել էր նաև իրենՄայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, և ինքը իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած, խզակոթով խփել և սատկեցրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը և սատկած փորսուղը հայտնաբերվել են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին: `Ավելին16:1524.05.22 -
ԻրավականԽուզարկությամբ հայտնաբերվեց 26 փաթեթ մարիխուանա. երիտասարդը կալանավորվել էՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում: Մայիսի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց 26 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 29-ամյա տղամարդը կալանավորվել է:Ավելին16:1024.05.22 -
ԱրցախԱդրբեջանը Ֆիզուլի-Հադրութ մայրուղի է կառուցում. ԼՈՒՍԱՆԿԱՐԱդրբեջանը շարունակում է Ֆիզուլի-Հադրութ մայրուղու շինարարությունը: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Նշվում է, որ քառագիծ ճանապարհի երկարությունը, որը նախատեսվում է կառուցել մինչեւ տարեվերջ, կկազմի 12 կմ:Ավելին16:0524.05.22 -
ՏարածաշրջանԱլիևը պահանջում Է Արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անուններն ու տվյալներըԲրյուսելում կայացած՝ Ալիև- Շառլ Միշել առանձնազրույցից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գրեցին, թե ինչ հարցեր են քննարկել երկու պաշտոնյաները։ Պաշտոնական աղբյուրների հրապարակումներից երեւում է, որ Ալիեւը անչափ գոհ է մնացել Միշելից: Ի թիվս այլ հարցերի որոշվել է. «Առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4 հազար մարդու ճակատագրի պարզաբանումը»։ Ի՞նչ է սա նշանակում: Ալիեւը իրենց «հարյուր տարվա մեռելների» համար պարզաբանում է պահանջում այն դեպքում, երբ մեր երեկվա գերիների հարցը համարում է փակված: Ադրբեջանին ներվում է մեկ տարի առաջ իրենց կատարած ռազմական հանցագործությունները, միջազգային տարբեր կոնվենցիաների խախտումները՝ արգելված զինատեսակների կիրառումը, ծննդատան, հիվանդանոցների ռմբակոծությունները, տարեցների, խաղաղ բնակչության սպանությունները, ռազմագերիների կտտանքներն ու սպանությունները: Այդ մասին եռակողմ հանդիպումների ժամանակ չի խոսվում, քանի որ Հայաստանի շահերը ներկայացնող մարդ, այնտեղ, փաստացի չկա: Բայց, Ալիեւը հիշել է արցախյան առաջին պատերազմի «զոհերին» ու դրանց համար պարզաբանում է պահանջում: Հարցը շատ ավելի խորքային է: Ըստ «Հրապարակի» աղբյուրի, ադրբեջանական կողմը դեռեւս 2018 թ-ից ՀՀ իշխանություններից պահանջել է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անունները եւ մյուս տվյալները: Ըստ «օդում կախված լուրերի», հենց դա է եղել պատճառը, որ Փաշինյանը սկսեց գործեր հարուցել եւ հաշվեհարդար տեսնել այդ հրամանատարների նկատմամբ: Դա, ըստ էության, եղել է Ալիեւի ցանկությունը: Թիրախում հայտնվեցին «ծանր քաշայինները»՝ Մանվել Գրիգորյանը, Աշոտ Մինասյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Գնել Մանուկյանը եւ այլք: Սեյրան Օհանյանը եւ Գնել Մանուկյանը եղել են Խոջալուի մարտերի հրամանատարները: Մանուկյանը, ով եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Խոջալուի հաղթանակը՝ փետրավարի 25-ին, նվիրվել է Անդրանիկ Օզանյանին, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն էր: Հաղթանակից հետո գեներալ Դարիբալթայանի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ Խոջալուն վերանվանել Անդրանիկավան: Մանուկյանի գլխի համար ադրբեջանական կողմը մեծ գլխագին էր խոստացել: Այդ մասին հայտարարություններ էին տարածում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական AZE.AZ գրեց, թե իբր.«Բռնազավթված տարածքների ազատագրման ժամանակ զոհվել են արցախյանի առաջին պատերազմի 44 զինվորականներ, որոնք ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ են իրականացրել»: Հոդվածը «նվիրված էր» Գնել Մակուկյանին, ով, իբր, նոյեմբերին զոհվել է Շուշիի մարտերի ժամանակ: Հոդվածում մանրամասներ էին գրված Մանուկյանի պաշտոնի, աշխատանքի վայրի եւ գործունեության մասին: Մինչ ադրբեջանական մամուլը Մանուկյանին համարում էր Շուշիի մարտերում «լիկվիդացված», այդ ժամանակ Մանուկյանն իր տանը՝ սրտի ցավով հետեւում էր մարտական իրադարձություններին եւ իր ազատագրած տարածքների հանձնմանը: Իսկ 44-օրյա պատերազմից հետո Մանուկյանը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ եւ մի քանի ամիս անց վախճանվեց: 2018թ-ին փաշինյանականները, ի թիվս այլ հրամանատարների, նրա նկատմամբ նույնպես հարուցել էին քրգործեր: Այսպիսով, Ալիեւը, պահանջելով արցախյան առաջին պատերազմի «չորս հազար զոհերի պարզաբանումը», վերահաստատում է, որ պահանջում է այդ պատերազմի հրամանատարների անունները եւ պահանջելու է նրանց պատասխանատվության ենթարկել: Ելնելով Փաշինյանի կերպարից՝ ամեն կերպ Ալիեւի ցանկություններն ի կատար ածելու «թուլությունից», կարող ենք ենթադրել, որ նա Ալիեւին կներկայացնի արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցների, հրամանատարների, իր համար անցանկալի ազատամարտիկների ցուցակը ու նրանց կհանձնի թշնամու դատին: Եթե, իհարկե, արդեն չի հանձնել: Փաշինյանից ամեն ինչ սպասելի է: Դրանով նա իր համար կլուծի կարեւոր հարց. վերջապես կազատվի Արցախի համար պայքարողներից, հայրենասերներից, որոնք մնացել են իր կոկորդին: Դա կանի, եթե, իհարկե, շարունակի մնալ երկրի ղեկին... Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5aeb7f259c37d74ffaf2e58edc4de001 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:5424.05.22