Լրահոս

2022-05-25
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը  գա՝ անարգել մտնի շենք։ Այն էլ ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցել են, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։ «Ժողովուրդ» 2020 թ-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: «Հրապարակ» Բրյուսելից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին: «Հրապարակ» Բերետավորների կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաև Հայաստանի համայնքների միությունը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ:
    09:30
    25.05.22
    Ավելին
2022-05-24
  • Հասարակական
    «Էսի տուրիստին ցույց տամ, չի՞ ասի՝ գիժ ա». տուրիստական նոր բրենդը «երկիր չի բերում»
    Հանրային բանավեճ է հրահրել էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հրապարակած հոլովակը, որը, ըստ դրա ստեղծողների, հրավեր-նամակ է Հայաստանից՝ ուղղված աշխարհին։
    22:45
    24.05.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Շոյգուն հայտնել է՝ ինչու է Ռուսաստանը նվազեցրել հարձակման տեմպն Ուկրաինայում
    90 օր շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի մասին հայտարարություն է արել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ դաշնության զինուժը գիտակցաբար է դանդաղեցնում առաջխաղացումը:
    22:30
    24.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Տասը տարեկան տղայի մարմինը քույրը գտել է ծառից կախված. ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար
    10 տարեկան տղայի առեղծվածային մահվան հանգամանքները պարզելու համար քննիչները սպասում են դատաբժիշկների եզրակացությանը: Մի շարք վարկածներ են շրջառավում՝ դժբախտ դեպք, ինքնասպանություն, սպանություն:
    22:15
    24.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Քաղաքական կրկես». ընդդիմադիր գործիչների տներ են խուզարկում
    Առավոտից իրավապահները խուզարկություններ են արել Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամների բնակարաններում:
    22:00
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Շրջափակված ԱԳՆ, աննախադեպ պահանջ. քաղաքացիներն իշխանությունից պահանջում են՝ «պաշտպանել Հայաստանը»
    ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին հաջողվել է բանակցել ու մտնել ԱԳՆ՝ ոստիկանների ուղեկցությամբ: Պատգամավորները Մնացական Սաֆարյանին խնդրել են, որ պաշտոնապես հայտարարի՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
    21:45
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Երկրորդ կապիտուլյացիա». ՔՊ-ականը «հանգստացնում է»՝ Արցախի ապագան վտանգված չէ, անորոշ է
    «Հայաստանը Արցախի կարգավիճակի հարցը թողնում է անորոշ ապագային»,- խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր՝ ի պատասխան նրանց, ովքեր պնդում են, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն ու համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ ստանալով մշակութային ինքնավարություն:
    21:30
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. 54-ամյա տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա. նա մահացել է
    Ողբերգական դեպք՝ Երևանում. 54-ամյա տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա. նա մահացել է
    21:12
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն օր մենք ավելի արդյունավետ և թիրախային ենք աշխատում. Սաղաթելյան
    Այսօր հրաշալի օր ենք ունեցել։ Եվ այն դեռ չի ավարտվել։ Քիչ անց կհասնենք Ֆրանսիայի հրապարակ։ Անձրևն էլ, կարծես, միայն լավ տրամադրություն բերեց բոլորիս։ Մեր ընթացքն անկասելի է, սիրելի հայրենակիցներ։ Այսօր չափազանց կարևոր արձանագրումներ ենք արել։ Ամեն օր մենք մոտենում ենք հաղթանակին։ Ամեն օր մենք ավելի արդյունավետ և թիրախային ենք աշխատում։ Աստծով, ոգով, մինչև վերջ…
    20:43
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բազմամարդ երթը շարժվում է Երևանի փողոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Եղանակը չի կարող խանգարել. բազմամարդ երթը շարժվում է Երևանի փողոցներով
    20:17
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երիտասարդի ձայն»-ը Արցախի դրոշներով զարդարել է մետրոպոլիտենի վագոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երիտասարդի ձայն"-ը Արցախի դրոշներով զարդարել է մետրոպոլիտենի վագոնները
    20:13
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դիմադրության» երթից առաջ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    "Դիմադրության" երթից առաջ
    19:55
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպք
    ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
    19:40
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով
    Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել: Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:
    19:15
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր Միքայել Բադալյանին. Վանեցյան
    Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել Բադալյանին
    19:00
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
    Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
    18:45
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը․ Արցախի ԱԺ հայտարարությունը
    Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ․ «Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:
    18:35
    24.05.22
    Ավելին