Լրահոս

2022-05-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեսնու՞մ եք, ինչ եռանդով են մարդիկ պաշտպանում 400 000-նոց ռոճիկը. Ադիբեկյան
    Տեսնու՞մ եք, ինչ եռանդով են մարդիկ պաշտպանում 400 000-նոց ռոճիկը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը. «Օրինակ վերցրեք՝ հենց այսպես պետք է կանգնել արժեհամակարգի պաշտպանությանը։ Իսկ քո արժեհամակարգը ո՞ր թևին է»
    15:49
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՀԿ-ն գնահատել է կապիկի ծաղկի դեմ հրատապ զանգվածային պատվաստումների անհրաժեշտությունը
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 24-ին, հայտնել է Reuters գործակալությունը։ Փիբոդիի խոսքով՝ փորձագետները եզրակացրել են, որ Աֆրիկայի սահմաններից դուրս բռնկումը չի պահանջի հրատապ պատվաստումների արշավ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի պակասը, որոնք կարող են օգտագործվել վիրուսի դեմ պայքարելու համար: Կապիկի ծաղկի տարածումը, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կարող է զսպվել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պահանջներ, այդ թվում՝ հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը:Նա նաև անհրաժեշտ է համարել անվտանգ սեռական վարքագծի դրսևորումը։ Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ այս պահին աշխարհում կապիկի ծաղկի ավելի քան 100 հաստատված դեպք է գրանցվել 19 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում հիվանդներ չկան: Ռոսպոտրեբնադզորը ծայրահեղ ցածր է համարում հիվանդության տարածման հավանականությունը Ռուսաստանի Դաշնությունում։
    15:34
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հունիսի 1-ից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց մուտք գործելը տոմսերով կլինի
    ԿԳՄՍ նախարարության «Պահպանություն և ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության։ ««Զորաց քարեր» հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները. ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ Հայերենով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ Օտար լեզվով անցկացվող բացատրություն (ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ», - նշված է հաղորդագրության մեջ։
    15:00
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում
    իդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկանում ենք՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։
    14:50
    24.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարում է պատժամիջոցների ծանրությունը». Պուտինը՝ Լուկաշենկոյին
    Սոչիում բանակցել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Պուտինը Լուկաշոնկոյին ասել է, որ իր երկիրը շատ լավ դիմադրում է պատժամիջոցների ծանրությանը:
    14:45
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր․ Արման Եղոյան
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա, կա սահմանազատման և սահմանագծման հարց, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016–ի հունվարին և դրանից հետո, այսինքն թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր, հումանիտար, անվտանգային և այլն։ «Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների և այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, թե էթնիկ բնակչություն է անվանում Արցախի բնակչությանը, Արման Եղոյանն ասաց, որ նա համանախագահության հետ առնչություն չունեցող անձ է,պետք չէ խառնոլ դերակատարներին։ Հարցին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետքայլ արվել է, թե ոչ, կրկնեց՝ թողնված է անորոշ ապագային։
    14:38
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մերժում ենք և դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունը
    Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և մերժում է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը, որոնց շուրջ բանակցել և համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այն համարում ենք հակահայկական, թուրքական միակողմանի օրակարգ։ Այս մասին նշված է ՀԴԿ հայտարարությունում: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը, առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների արդեն կայացած կամքը հաշվի առնելու, միակողմանի հայտարարել, որ ինքը և իր գլխավորած անձնատու կառավարությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային «երաշխիքների» դիմաց, ինչպես նաև փոփոխել ՀՀ ընդունված սահմանները: Ն․Փաշինյանը ոչ մի իրավասություն և մանդատ չունի չեղարկելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1988 թվականից սկսված՝ միջազգային իրավունքի բոլոր ընթացակարգերին համապատասխանող օրենքներն ու որոշումները, մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքները։ Նույնը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումների քայլերին, որովհետև ՀՀ տարածքները և սահմանները ամրագրված են ՀՀ Մայր օրենքով։ Մեկ մարդու կամքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը չեն կարող հիմք դառնալ միջազգային որևէ բանակացությունների համար Արցախ Հանրապետության կարգավիճակի և ՀՀ տարածքների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Փաշինյանի և իր վարչախմբի գործունեության հետևանքները կործանարար են լինելու հայոց ինքնիշխան պետականության համար, քանի որ նրանք վտանգում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Արցախի գոյությունն առհասարակ: Արցախը ՀՀ դարպասներն են, և դրանք անպաշտպան թողնելը նշանակում է Հայաստանի կործանում։ Փաշինյանն այլևս սպառել է իշխանության ղեկին գտնվելու բոլոր հնարավորությունները և իրավունքը, քանզի հանդես է գալիս պետության և ազգի շահերին հակառակ: ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության, պետականության պահպանման գաղափարների հրամայականով պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը, քաղաքական և կազմակերպական ուղղություն հաղորդելու ժողովրդի ընդվզմանն ու կամքին՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:
    14:34
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի
    Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվել է Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելել է, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,- ասել է նա։ Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա: «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:
    14:27
    24.05.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Նրանք դպրոցում լավ չեն սովորել». Լավրովը՝ Ռուսաստանի պարտությունն ուզողների մասին
    «Արևմտյան գործընկերներն ապացուցեցին, որ ունակ չեն բանակցել»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Նրանց համար պետությունների ինքնիշխան հավասարությունը միայն իրենց համար է գործում»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
    14:24
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական կոմիտեն շարունակում է իջեցնել իր «նշաձողը»
    Hraparak.am-ը գրում է․ «Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Մոլդովական եւ Թոթովենց փողոցների խաչմերուկում վերջիններս խախտել են հասարակական կարգը. հայհոյել եւ վիրավորել են անցորդներին, խոչընդոտել երթեւեկությունը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, բռնություն գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ եւ այլն, 1 անձ ձերբակալվել է: Կից ներկայացրել են տեսանյութ՝ դեպքի վայրից: Սակայն այն փաստում է բոլորովին այլ բան: Ակնհայտ երեւում է, որ գործ ունենք դասական սադրիչի հետ. նշված մեքենայի վարորդը մեքենան ուղղակի մխրճում է խաղաղ ցուցարարների մեջ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Նրան չեն կանգնեցնում խաղաղ ցուցարարների՝ կանգ առնելու հորդորները: Դրանից հետո ցուցարարները կանգնեցնելու նպատակով ձեռքերով հարվածում են մեքենային, որը շարունակում է վարել՝ մարդկանց վրաերթի ենթարկելու վտանգը հաշվի չառնելով: Բայց, փաստորեն, գործ է հարուցվում ոչ թե մարդկանց կյանքը վտանգի ենթարկողի, այլ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հայաստանում այսօր կատարվում են գործողություններ, որոնք կործանում են ոչ միայն Արցախը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը: Երկրի առաջին դեմքերի ձեռամբ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, բզկտվում է Հայաստանի տարածքը, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է սադրիչների կատարած գործողությունների հիման վրա քրեական գործեր հարուցելով: Այս կառույցի վարկանիշը գահավիժեց 2018-ի իշխանափոխությունից հետո: Այսօր այն դարձել է Փաշինյանի կամակատար մի գրասենյակ, որը կատարում է նրա անմիջական հրամանները, իսկ կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասին խոսելն անգամ անիմաստ է: Այս անհայտ երիտասարդը, որը Փաշինյանի շնորհիվ շատ արագ բարձրացավ վերեւ, ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի դիմադրության շարժումը»:
    14:15
    24.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանը պատրաստվում է «անկլավները» հանձնել Ադրբեջանի՞ն. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
    Հայաստանի ԱԽ քարտուղարը փորձել է պարզաբանել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության այն հատվածը, որի վրա հիմնվելով՝ քաղաքագետները պնդում են, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել «անկլավները»:
    14:05
    24.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրել են ԱԳՆ-ի վերելակներում և աշխատասենյակների դռներին
    ԱԳՆ շենքի ներսում ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրել են վերելակներում և աշխատասենյակների դռներին:
    13:56
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանական ուժեղ հսկողություն՝ Փաշինյանի նստավայրի մոտ
    Կառավարության գլխավոր մուտքը պաշտպանել է հարյուրի հասնող ոստիկանական շղթան:
    13:48
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման մասնակիցներն ակցիա են արել ՀՀ նախագահի նստավայրի մոտ
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմա Շվեյցարիայում մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Պետության գլխին ակցիայի մասնակիցները անվանել են դաշնակահար: Խաչատուրյանը Լիտվայի նախագահի համար կազմակերպված ընդունելության ժամանակ էր դաշնամուր նվագել հյուրերի համար:
    13:40
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը
    Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ»․ ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին պատասխանել է ոստիկանական գործողությունների վերաբերյալ իմ հրատապ նամակին: Հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էի ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչիին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ահազանգել էի, որ ոստիկանները բառացիորեն ծեծում են ցուցարարներին, և, որ, ցավոք, ունենք վիրավորներ, ցուցարարներից ստացել են ձեռքի սալջարդ, լրագրող Լիա Սարգսյանը ոստիկանական քաշքշուկների ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ունեցել ենք նաև վնասվածք ստացած այլ լրագրողներ, որն, իհարկե, անթույլատրելի է։ Պարոն Մեկաչչիին խնդրել էի արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության նահանջին։ Եւ ահա ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով։ Իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝ երկխոսության, բանակցությունների և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։ Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ։ «Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժևորում է իր համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ և շնորհակալ է տրամադրվող յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար», - ամփոփում է պարոն Մեկաչչին։
    13:35
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱԳՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշները
    13:25
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը
    Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը
    13:20
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի եւ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: Ալիեւը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցերը, հատկապես Բաքվի կողմից առաջարկված հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանզատման հարցերը: «Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է հաղորդագրության մեջ: Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։
    13:15
    24.05.22
    Ավելին