Լրահոս
2022-05-24
-
Իրավական62 հոգանոց խմբի 40 զինծառայողից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 24–ի գտնվելու վայրն անհայտ էՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով, հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում, ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։ Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ա․Մ․-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին և վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու և այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում և միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020թ․հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ՝ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին, հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդ կերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ և տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:Ավելին11:3624.05.22 -
ՔաղաքականՈստիկանների և ԱԳՆ շենքի մոտ հավաքվածների միջև հրմշտոց է սկսվելՈստիկանների և ԱԳՆ շենքի մոտ հավաքվածների միջև հրմշտոց է սկսվելԱվելին11:2824.05.22 -
ՀասարակականԽոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․ Նազենի ՀովհաննիսյանՀաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ամենասարսափելին հետոն է, որը գալիս է անսպասելի։ Այսինքն՝ հիման։ Դա Հայաստանի 3-րդ Հանրապետության ողբալի վախճանն է, եթե մեր «բանակցողը» այսքանից հետո դեռ իրավունք ունի խոսելու մեր անունից։ ․․․Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․․․Իսկ մեծամասնությունը դեռ սպասում է՝ կարծելով, թե էս ամենը կկարողանա մոռացության տալ իր կենցաղում, կենացների մեջ, ու ինչ էլ լինի, ինքը գոնե կփրկվի․․․Ավելին11:2424.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Արարատի մարզում. 27-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է դաշտում. կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Վ. Ադամյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/23/1214102/Ավելին11:2124.05.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորները ԱԳՆ-ի շենքից ողջունում են քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԸնդդիմադիր պատգամավորները ԱԳՆ-ի շենքից ողջունում են արժանապատիվ քաղաքացիներին. "Պայքա՜ր, պայքա՜ր"Ավելին11:1824.05.22 -
ՔաղաքականԱԳ փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունըԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք են գործել ԱԳՆ շենք։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ Վերջիններս խնդրել են, որ փոխնախարարը պաշտոնապես հայտարարի՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները անհնազանդության ակցիա են իրականացնում և շրջափակել են ԱԳՆ շենքը։Ավելին11:1424.05.22 -
Հասարակական31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակների մոտ գտնվող ծառին, կա վիրավորԱյսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Օ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակների մոտ գտնվող ծառին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/24/1214117/Ավելին11:1124.05.22 -
ՔաղաքականՈւղիղ միացում՝ Ֆրանսիայի հրապարակիցՈւղիղ միացում՝ Ֆրանսիայի հրապարակիցԱվելին11:0924.05.22 -
ՔաղաքականԻշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ. սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է. Տիգրան Աբրահամյան«Դիմադրություն» շարժումը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք հնչեցին Բրյուսելում, ամրագրեցին մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին հանրության մոտ առկա են։ «Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով, ակնհայտ է, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Երբ նշվեց, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու է, այդ ամենը որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, դա կապ չունի անկախության հետ, դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախը հանձնել ադրբեջանական վերահսկողությանը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Աբրահամյանն ասաց, թե իրենց պայքարը միայն Արցախի համար չէ, նաև Հայաստանի համար է։ «Հայտարարությունները, որոնք հնչում են, պարզորոշ ձևով ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը։ Այս օրերին որոշվում է հայի՝ այս տարածաշրջանում ֆիզիկապես լինելու հանգամանքը», - ընդգծեց նա։ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ. «Սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է։ Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ուղղակի հանձնվել, սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է»։Ավելին11:0424.05.22 -
ԱրցախԱդրբեջանցիները նոր պայմաններ են առաջադրում«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ահազանգում են, որ շուրջ մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց, երբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրն իշխանությունները նվիրեցին ադրբեջանցիներին, Սյունիքի մի քանի գյուղ մնաց գրունտային այս ճանապարհի հույսին։ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհն ամենակարճն է, որով ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ մթերքներ հասցվում։ Անցած ամիսներին այս ճանապարհի վրա շինաշխատանքներ էին ընթանում, որոնք պարբերաբար դադարեցվում էին սողանքների պատճառով: Սակայն ավելի քան մեկ ամիս է՝ առհասարակ որեւէ աշխատանք չի ընթանում: Համայնքների բնակիչները լսել են, որ ադրբեջանական կողմի պահանջով են աշխատանքները դադարեցվել, քանի որ այդ ճանապարհը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ հետագայում չի կարող, այսպես կոչված, որպես «միջանցք» ծառայել ադրբեջանցիների համար: Ըստ տեղի բնակչության, այս ավտոճանապարհն է Փաշինյանի ասած Էյվազլին եւ մյուս գյուղերը կապելու Նախիջեւանին: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանցիներն ուզում են, որ բարեկարգ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով երթեւեկեն: Տարածքային կառավարման նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են դադարեցվել աշխատանքները։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին աստված գիտի, թե երբ կպատասխանեն»:Ավելին11:0224.05.22 -
ՔաղաքականԻնչու Միրզոյանը Լավրովի հետ զրույցում չի խոսել գերիների մասին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բայց Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը Արարատ Միրզոյանը չի բարձրացել: Եւ այսպես, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Իհարկե, այդ դրույթները շատ են, բայց հիշարժան է հատկապես մեկը, որը Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, այլև բարոյական, հոգեբանական խնդիր է: Նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետում բառացիորեն ասվում է. «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։ Սակայն այդ կետը չի կատարվել մինչ օրս: Հայկական կողմը վերադարձրեց բոլոր գերիներին՝ ներառյալ հանցագործներին, սակայն մոտ 100 և ավել գերիները շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում: Եւ այս փաստը որևէ կերպ չի շոշափվում մեր միակ ռազմավարական դաշնակից պետության արտաքին գործերի նախարարի հետ զրույցում: Համենայնդեպս, պաշտոնկան հաղորդման մեջ այդ մասին ոչինչ չկա: Ինչպես գիտենք, 21-րդ դարում հայ գերիները քաղաքական առևտրի առարկա են դարձել»:Ավելին10:5924.05.22 -
ՀասարակականՀայ ազգը սխալվել է, բայց հիմա պետք է լինել նրանց հետ, ով տանում է մեզ դեպի ճիշտ որոշումներ․ Էռնա ՅուզբաշյանՎաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը ասել է՝ հայ ազգը սխալվել է, բայց հիմա պետք է լինել նրանց հետ, ով տանում է մեզ դեպի ճիշտ որոշումներ։Ավելին10:5624.05.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ԱԳՆ շենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹԸնդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ԱԳՆ շենքԱվելին10:5424.05.22 -
Հասարակական«Արցախ»-ը` ԱԳՆ շենքի պատուհանների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"Արցախ"-ը` ԱԳՆ շենքի պատուհանների վրաԱվելին10:5224.05.22 -
ԻրավականՎանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ.Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող՝ 0,94955 հա ընդհանուր մակերեսով երկու հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելու նպատակով, երեք անգամ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, սակայն բոլոր երեք դեպքերում էլ հանձնաժողովի կողմից փաթեթը վերադարձվել է համայնքապետարան՝ լրամշակելու նպատակով: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, նշված փաթեթը լրամշակման վերադարձվելուց հետո, չկատարելով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջները և գիտակցելով, որ համայնքի ղեկավարը չունի հողամասերի նպատակային նշանակությունը միանձնյա, իր որոշմամբ փոփոխելու լիազորություն, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների շրջանակում, համայնքապետարանի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի օժանդակությամբ, կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են համայնքի ղեկավարի համապատասխան որոշումների նախագծերը, 2021թ. հունիսի 9-ին կայացրած որոշումներով վերոհիշյալ հողամասերը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոփոխել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից փոփոխել են կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։ Բացի այդ, 2021թ. օգոստոսի 12-ին կայացրած որոշումներով նշված հողերի գործառնական նշանակությունը սահմանվել է որպես կոմունալ ենթակառուցվածքների (մասնավոր գերեզմանատների) գործառնական նշանակության հողեր: Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ասլանյանը, Վանաձոր համայնքի Ուսանողական, Վարդանանց և Աղայան փողոցներում գտնվող՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված և չմասնավորեցվող հողերի շարքին դասվող՝ ընդհանուր 7 հողատարածք օտարելու նպատակով, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ստորագրել է համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմած, վերջինիս հետ միասին նաև իրավաբանական բաժնի պետի կողմից ստորագրված որոշման նախագծերը, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ, իբր, հիշյալ փողոցներում գտնվող հողատարածքները բնակավայրերի այլ հողերից փոխվում են հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարն իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված՝ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներն այն մասին, թե իբր, հիշյալ հողատարածքներն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը նշված հողատարածքների նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը դրանք ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, և համայնքապետարանում կազմակերպված աճուրդների, ինչպես նաև ուղիղ վաճառքի արդյունքում նշված հողամասերը օտարվել են տարբեր քաղաքացիների և ՍՊ ընկերության: Բացի այդ, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով հետևել, որպեսզի իր մտերիմի կնոջ մորը սեփականության իրավունքով պատկանող՝ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասն օգտագործվի ըստ նպատակային նշանակության, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. 2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ հիշյալ հասցեում արդեն իսկ 14 գերեզմանների և առանց համապատասխան թույլտվության պարսպի կառուցված լինելու պայմաններում՝ սահմանափակվել է միայն գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորություն իրականացնելու համար՝ իր մտերիմի կնոջ մորն ընդամենը մեկ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելով: Ավելին, շարունակելով դրսևորել կողմնակալ վերաբերմունք՝ Մ.Ասլանյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նույն տարածքում 2020-2021թթ. ընկած ժամանակահատվածում շուրջ 15 նոր հուղարկավորությունների կատարումը և գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և իրավաբանական բաժնի պետի հանցավոր գործողությունների արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ իրավաբանական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ավելին10:4624.05.22 -
ՀասարակականԳորիսում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելիս հողը լցվել է 46-ամյա տղամարդու վրա. նա հիվանդանոցում մահացել էՈստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Ա.-ի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիսի» բժշկական կենտրոնից, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Առաքելյանն է, ով որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00–ի սահմաններում Գ. Առաքելյանը Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի վարչական տարածքում «Բայանդուրի հանդ» կոչվող տարածքում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը քանդվել և լցվել է փոսի մեջ` ծածկելով վերջինիս, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 19.00-ին գիտակցության չգալով մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ մահացածն աշխատում էր «Բազալտ ԵՄ» ՍՊԸ-ում»՝ որպես բանվոր: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Ավելին10:4224.05.22 -
ՄիջազգայինԱլիևը Էրդողանին ասել է, որ Բրյուսելում Փաշինյանի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։ Ըստ աղբյուրի՝ Ալիևը նաև տեղեկացրել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, որը ենթադրում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում։Ավելին10:3724.05.22 -
ՔաղաքականԻնչպե՞ս է անցել զոհվածների հարազատների և ՔԿ նախագահի հանդիպումը«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն օրերս հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, մոտ չորս ժամ տևած հանդիպումը զոհվածների ծնողներին ու հարազատներին չի բավարարել, նրանք իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ կրքերը նույնիսկ թեժացել են, Քյարամյանի պահվածքը նյարդայնացրել է ներկաներին: Ասում են՝ ՔԿ ղեկավարի և հարազատներից մեկի միջև նույնիսկ տեղի է ունեցել քաշքշուկ: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Թադևոսյանը հետ զանգահարեց և ասաց. «Որևէ քաշքշոց չի եղել»։ Մեր ճշգրտող հարցին, թե փաստորեն ծնողների և պարոն Քյարամյանի հանդիպումը շատ նորմալ է անցե՞լ, որևէ միջադեպ չի եղե՞լ, եղավ հետևյալ արձագանքը. «Դուք ասեք (երևի՝ գրեք-խմբ.) այն, ինչ ես ձեզ ասացի»: 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր ունեցած տեղեկությանը. «Օրը կգա, բարին հետը, ամեն ինչ կիմանաք։ Հիմա որևէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ չեմ անի։ Մենք խոսում, քննարկում, որոշում ենք, հետագա ընթացքի մասին դուք կիմանաք»:Ավելին10:3224.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է, որ դուստրն իրեն պատշգամբից ցած է նետելԱյսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ավագ քննիչ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Ավելին10:2824.05.22