Լրահոս
2022-05-24
-
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորի պաշտոնյա զարմիկը Կապանի զբոսայգում շումախերություն է արել«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը: Ավելին, պատգամավորն ամեն ինչ անում է, որ վերջինիս կենսոլորտային հիմնարկի տնօրեն նշանակի, եւ բարեխոսել է Կապանի համայնքապետ Փարսյանի մոտ, որ Մարգարյանն անձամբ կփոխհատուցի վնասը: Մեզ ասացին նաեւ, որ Մարգար Մարգարյանի համբավն անգամ հասել է նախարար Սիմիդյանին, ով բավարարվել է նախատելով, ու պաշտոնյան շարունակում է իր աշխատանքը. Սիմիդյանի մոտ էլ բարեխոսել է Արայիկ Հարությունյանը, ով Դավիթ Դանիելյանի մտերիմն է: Երեկ Մարգար Մարգարյանը փորձեց հերքել միջադեպը։ «Հո տրակտոր չե՞մ վարում, որ աստիճանների վրայով քշեմ»,- ասաց նա։ Կապ հաստատեցինք «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի տնօրեն Արման Մկրտչյանի հետ, ով, լսելով հարցը, սկզբում հրաժարվեց պատասխանել։ Երբ ասացինք, թե ինչպես է իր ղեկավարած հիմնարկում հանդուրժում նման պաշտոնյայի, խոստովանեց։ «Դեռ պիտի ճշտենք` ինչպես է եղել, տարբեր ասեկոսեներ են պատմում»,- ասաց նա ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:Ավելին10:2524.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը և նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը. ԶուրաբյանՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․Ավելին10:2224.05.22 -
Քաղաքական«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, հայտնաբերվել է ուժեղ ոգի․ Բաբայան«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, հայտնաբերվել է ուժեղ ոգիԱվելին10:1724.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները շրջափակել են ԱԳՆ շենքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՔաղաքացիները շրջափակել են ԱԳՆ շենքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին10:1024.05.22 -
ՔաղաքականՆույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։ Նշենք, որ կանչվում են ընտրողաբար՝ հիմնականում այն անձինք, ովքեր առավելապես ակտիվ են թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ «փողոցում», այսինքն՝ մասնակցում են ընդդիմության ցույցերին և չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը։ Մեզ հասած տեղեկություններով, «հրավիրվածները» որպես հակափաստարկ ներկայացնում են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ՝ «սքրինշոթերով», սակայն իրավապահների կողմից ոչ մի ռեակցիա չի դրսևորվում։ Այսինքն, գործ ունենք իրավապահ համակարգի ընդգծված միակողմանի գործունեության հետ, երբ նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում: Ի դեպ, իրավապահների կողմից «հրավիրվածներից» մի քանիսն ասում էին, որ առանձնազրույցների ժամանակ քննիչներն էլ են դժգոհում, նշում են, որ արդեն զզվել են այս ամեն ինչից, կարևոր գործերով զբաղվելու փոխարեն ստիպված են նման անլուրջ բաների վրա ծախսել իրենց ժամանակը»։Ավելին10:0024.05.22 -
ՔաղաքականՏղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու․ ՎանեցյանՀիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը: Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ: Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային: Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է: Արսե՛ն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի: Հ․Գ․ Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի խումբ այլ գործիչների բնակարաններում: Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու», - գրել է Վանեցյանը:Ավելին09:5024.05.22 -
ՔաղաքականՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ ԲաբայանՔննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ, տեղեկացնում է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով՝ կանխել սպասվող իշխանափոխությունը: Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք», - գրել է Բաբայանը:Ավելին09:4024.05.22 -
ՔաղաքականԱԳՆ-ի բոլոր մուտքերը շրջափակված են․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱԳՆ-ի բոլոր մուտքերը շրջափակված ենԱվելին09:3524.05.22 -
ՔաղաքականՀՅԴ անդամների բնակարաններում այս պահին խուզարկություններ են իրականացվում. ՍաղաթելյանՀՅԴ անդամների բնակարաններում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում», - գրել է Սաղաթելյանը։Ավելին09:3024.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:1524.05.22 -
ՔաղաքականԱրսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ․ Սոս ՀակոբյանԻնչպես արդեն հայտնել ենք Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում: Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ: Ես միանգամից հասկացա ինչում է բանը. սրանք Արսենի համարձակության և վճռականության հետ առերեսվելով մտածել են, թե իրենք ինչ հոգեներգործուն նյութեր, թմրադեղեր և այլ խթանիչներ պետք է ընդունած լինեին, որ գոնե դրանց կեսը ունենային: Ընկեր ջան, պինդ եղիր, շատ ավելի ստոր և ապօրինի քայլերը անգամ քեզ չեն կարող կանգնեցնել:Ավելին09:0024.05.22 -
ՔաղաքականԽուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում. Սոս ՀակոբյանՀենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում, գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: «Արսենը այս պայքարի նվիրյալներից է՝ ամենաակտիվ տղերքից մեկը, ինչն էլ իշխանությանը հանգիստ չի տալիս: Իսկ այն անհեթեթության մասին, թե ինչ են փնտրում և ինչ քրեական գործի շրջանակներում քիչ անց կտեղեկացնենք»:Ավելին08:3024.05.22
2022-05-23
-
ՀասարակականԱշխարհահռչակ հայի «նոր երկիրը». Ազնավուրի պոեզիան՝ հայերենՀայաստանում հրատարակվել է Շառլ Ազնավուրի պոեզիայի առաջին հատորը: «Նյումեգ» հրատարակչությունը պատրաստվում է մինչև 2023 թվականը ևս երեք հատոր տպագրել: Առաջին հատորը Շառլ Ազնավուրի ծննդյան առիթով է լույս տեսել:Ավելին22:4523.05.22 -
ԱրցախԱրցախի քաղաքացիները՝ «էթնիկ հայ բնակչություն». Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցում»Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում փորձագետները Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման տողեր են տեսել: Հրապարակված տեքստում Ղարաբաղը Լեռնային չէ, պարզապես նշված է Ղարաբաղ: Բացի այդ, ըստ փորձագետների, Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել հայկական տարածքներ՝ այսպես կոչված անկլավներ: Քաղաքագետներն ասում են՝ դա է վկայում Միշելի հայտարարության այն հատվածը, որ Փաշինյանն ու Ալիևը ապրանքների տարանցման վերաբերյալ համաձայնության են եկել:Ավելին22:4223.05.22 -
Առողջապահական«Կապիկի ծաղիկ» Հայաստանում չկա, պատվաստանյութ՝ նույնպես. 100 վարակակիր՝ աշխարհումՀայաստանում բնական ծաղիկի դեմ պատվաստանյութ չկա: Առողջապահության ներկայացուցիչն այսօր ասել է, որ 80-ականներից հետո այդ վիրուսը նահանջել է, պատվաստանյութի կարիք չի եղել: Բայց եթե առողջապահության համաշխարհային կոմիտեն հայնի, որ այդ վիրուսը թափ է հավաքում, առողջապահության նախարարությունը կներմուծի պատվաստանյութը:Ավելին22:3023.05.22 -
ՍպորտԱրցախի «բռունցքը»՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում. «Երիտասարդի ձայնի» գաղտնի ծրագիրը«Երիտասարդի ձայնը» կազմակերպության անդամներ Գագիկն ու Հասմիկը Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողության ժամանակ ակցիա անելու երկու պլան են ունեցել: Բայց առաջին իսկ փորձից երիտասարդները կարողացել են բեմ բարձրանալ ու Եվրոպայի 39 երկրի հանրային հեռուստաընկերությունների ուղիղ եթերում հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ լինելու է «Առանց թուրքի Հայաստան»: Թե ինչպես են հասել իրենց նպատակին, Արփի Սուքիասյանին պատմել են Գագիկն ու Հասմիկը:Ավելին22:1523.05.22 -
Իրավական«Բոլորդ վախում եք».զոհված զինվորների ծնողները չեն վստահում «պետական դավաճանության» գործով դատավորինՊետական դավաճանության գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մերժել է զոհված զինվորների հարազատների փաստաբանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը: Տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինվորների հարազատների փաստաբանը Կարեն Բիշարյանին ինքնաբացարկ ներկայացնելիս հայտարարել է, որ գործը այդ դատավորին միտումնավոր են մակագրել ձեռքով։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված զինվորների հարազատները չեն վստահում դատավորին, որը ցածր վարկանիշ ունի:Ավելին22:0023.05.22 -
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերիցՈստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերիցԱվելին21:5423.05.22 -
ՔաղաքականԻնչ է նշանակում Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին բրյուսելյան հայտարարությունը. ԱԽՔ պարզաբանումըԻնչ է նշանակում Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին բրյուսելյան հայտարարությունը. ԱԽՔ պարզաբանումըԱվելին21:4523.05.22