Լրահոս
2022-05-25
-
ՔաղաքականԷլինար Վարդանյանը կոչով դիմում է երիտասարդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷլինար Վարդանյանը կոչով դիմում է երիտասարդներինԱվելին12:3525.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Անվտանգության խորհրդի հրատապ նիստ են պահանջում Արցախում | 25.05.2022Ավելին12:3025.05.22 -
ՔաղաքականԽորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան ՍաղաթելյանԽորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Վերջին Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը նաև ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս գործընկերներից՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հույս է ունեցել, որ մթնոլորտը կթուլանա, այս առումով ժողովրդի ձեռքբերումները ակնհայտ են։ Ակնհայտ է նաև, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած առավելությունները դարձնի վերջնական։ Իրենք լավ հասկանում են՝ եթե Հայաստնում կորցնեն Փաշինյանին, այդ ծրագրերը չեն իրականանա,պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումները, բազմապատկենք անհազազանդության ակցիաների ծավալը և քանակը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։Ավելին12:1525.05.22 -
ՀասարակականԱկցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՄ դեսպանատունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո երթով շարժվում են Պռոշյան փողոցով։ Եվրոպական միության դեսպանատան մոտով անցնելիս վանկարկեցին «ամոթ, ամոթ»։ «Դեսպանատունն այս ընթացքում, երբ մեր նկատմամբ բազմաթիվ ապօրինություններ են գործվել, մեր ընկերներից շատերն ապօրինի կալանավորված են, ոստիկանության աշխատակիցներն օրենքն ամենակոպիտ ձևով խախտել են, իրենք լուռ են։ Արդյոք սա է ժողովրդավարությունը։ Արդյոք ժողովրդավարությունն այն է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան միայն ոստիկանական պատնեշներով է շրջում։ Սա՞ է իրենց պատկերացրած ժողովորդավարությունը»,- դեսպանատան դիմաց հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ վանկարկելով «ամոթ, ամոթ»։ Նա նշեց, որ իրենք իրենց հավաքների ընթացքում ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքն են արձանագրել՝ սևեր ու սպիտակներ չեն լինելու, միասնականություն է լինելու, լինելու է իրական օրենք, իրավունք, ոստիկանապետություն չի լինելու։ «Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ բոլոր արժեքները դա երկակի ստանդարտն է. կարող են անել ժողովրդավարության քննարկում ու ընդդիմադիր պատգամավորներիցն ներս չթողնել։ Միակ ելքը վճռական գործողությունն է, չնահանջելը, չհոգնելն է ու պայքարը»,- ասել է Վարդևանյանը։ Երթի ընթացքում քաղաքացիները նստեցին փողոցի մեջտեղում՝ կաթվածահար անելով երթեևկությունը։ Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին դուրս գալ երթևեկելի հատվածից, կատարել ոստիկանության օրինական պահանջը։Ավելին12:1025.05.22 -
ԱԱԾ ՊՊԾ պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ․ ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրապարակել է ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի լուսանկարն ու գրել. «Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը, ով դեռ պատասխանատվության չի ենթարկվել հղի կնոջ սպանության գործով, շարունակում է ոչ միայն մնալ ազատության մեջ, այլև գործել նոր ենթադրյալ հանցագործություններ` գերազանցելով իր լիազորությունները, զբաղվել հասարակական կարգի պահպանությամբ, հանձնարարականներ տալ ոստիկանական ծառայողներին»։Ավելին12:0325.05.22 -
ՔաղաքականԽորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ․ Արթուր Վանեցյան«Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ ԱԺ է գալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանեցյանն անիմաստ զբաղմունք է համարում հարցուպատասխանին մասնակցելը։ «Առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը»,- նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Վանեցյանի կարծիքով՝ իշխանությունը տագնապած է. երկրում իրավիճակ է փոխվել։Ավելին11:5925.05.22 -
ԱշխարհԻնչպե՞ս է կատաղած առյուծը կրծում կենդանաբանական այգու պահակի մատը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿատաղած առյուծը կրծել է կենդանաբանական այգու պահակի մատը և հայտնվել տեսանյութում, որը հրապարակել է Times of India -ն: Նշվում է, որ աշխատակից ծաղրել է առյուծին և որպես հետևանք՝ կորցրել մատը:Ավելին11:5525.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։Ավելին11:5025.05.22 -
Մամուլի տեսությունՀանրայինը, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ծառայում ու կատարում է օրվա իշխանության հրահանգները«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարցազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։ Տեղեկությունը նաեւ Հանրային Հ/Ը հանրային կապերի բաժնից հաստատեցին՝ նշելով, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցը որոշվել է տեղափոխել մեկ այլ օր։ «Ավելի հրատապ նյութ է եղել, իսկ հետո բովանդակությունն արդեն ակտուալ չի եղել, առաջարկվել է, որ նոր հարցազրույցի կանչեն փոխխոսնակին ավելի ուշ»,- փոխանցեցին Հանրայինից։ Մինչդեռ իրականում Հանրային Հ/Ը-յանը «կուրացիա» անող կառավարական արբանյակներն են որոշել՝ հաղորդումը եթեր գնա, թե ոչ։ Թեման հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերել, ու քաղաքական իշխանությունը, նախապես ծանոթանալով արդեն իսկ տեսագրված հաղորդման բովանդակությանը, Հ/Ը-ին եթեր չտալու հանձնարարություն է տվել, ինչն էլ, փաստորեն, կատարվել է լուռ՝ առանց քննարկելու։ Հանրայինը, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ծառայում ու կատարում է օրվա իշխանության հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն այլ խոստումներ էր տալիս. ինչպես միշտ, խաբեց»։Ավելին11:3725.05.22 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը դեսպանների հետ հանդիպմանը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցերԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների իրականացման ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում` - ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ, - լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը, - պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։Ավելին11:2725.05.22 -
ՔաղաքականՀաղթանակը մոտ է. Իշխան ՍաղաթելյանՆախագահականի շենքը շրջափակված է։ Բաղրամյան պողոտայում ազատության ոգին է թևածում, այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ է արել միանալ իրենց պայքարին։ «Դու՛րս եկեք փողոց, միացե՛ք ձեր քույրերին և եղբայրներին։ Հաղթանակը մոտ է», - գրել է Սաղաթելյանը։Ավելին11:1925.05.22 -
ՔաղաքականՍա է ճանապարհն իշխանափոխության, այլ ճանապարհ չկա․ ՎանեցյանՈստիկանական ուժերի ավելացումն իշխանության վախերն է ցույց տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Փաշինյանի իշխանությունը, որպես հենարան, բացառապես օգտագործում է ոստիկանական ուժերը, իրեն ժողովրդավարական բաստիոն կոչած անձն այսօր ցույց է տալիս, որ առանց ոստիկանական պատնեշի, չի կարող որևէ տեղ գտնվել, չի կարող որևէ քայլ անել», - նշել է Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը հավատացնում է՝ սա է ճանապարհն իշխանափոխության, այլ ճանապարհ չկա։ «Անկասկած, իշխանափոխություն լինելու է. մենք չենք եկել զուտ իշխանափոխություն պահանջելու, մենք եկել ենք, որ թույլ չտանք իշխանությունը զավթած անձինք հանձնեն Արցախն ու Հայաստանի որոշ հատվածներ, իջեցնեն ՀՀ ինքնիշխանության մակարդակը», - ասել է նա։Ավելին11:1325.05.22 -
ԻրավականԱԱԾ-ի կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:Ավելին10:4525.05.22 -
ՀասարակականԻսակովի պողոտայում «Mercedes-Benz»-ը բախվել է կայանած «BMW»-ին․ կան վիրավորներՄայիսի 25-ին, ժամը 00:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դիջիթեյն» ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz S500» (վարորդ՝ Ե․ Դ․, ծնված 1963 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 3» (վարորդ՝ Ն․ Ա․) մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղևորներ Ռ․ Ս․-ին (ծնված 1969 թ.) և Գ․ Դ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:Ավելին10:3025.05.22 -
ԻրավականԴավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածելԱնազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը: Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին: Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը»։Ավելին10:1525.05.22 -
ՔաղաքականՈրևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան․ ԱբրահամյանԱրցախի խորհրդարանի 4 խմբակցություններ, համատեղ հայտարարությամբ, արձագանքել են Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետևած արձանագրումներին, որում մասնավորապես նշվում է, որ Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Սա արցախյան քաղաքական ուժերի առաջին կոշտ արձագանքը չի Արցախի հարցով տարվող բանակցությունների և ՀՀ իշխանության արտաքին կուրսի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ դրան միացել է Արցախի գործող նախագահին աջակցող խմբակցությունը, բայց չի միացել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը։ Փաստորեն Արցախի հարցով նշաձողի իջեցումը, գործընթացում ինքնորոշման իրավունքի բացակայությունը, Արցախը Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանությունների դիտարկումն Արցախում ինչ որ մեկին դեռ բավարարում է։Ավելին10:0025.05.22