Լրահոս
2022-05-25
-
ՀասարակականՀանրապետությունում ջերմաստիճանը կնվազիՄայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 -2 աստիճան ցրտի սահմաններում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 26-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:Ավելին16:1625.05.22 -
ԻրավականԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետԱյսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում, հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ: Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:Ավելին16:1025.05.22 -
ՀասարակականՊԵԿ. Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտՀարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամվ, օրերս Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողութան շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաև որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ տաքացվող սիգարետի գլանակ և 67 հատ էլեկտրոնային ծխախոտի տաքացման սարք: Հայտնաբերվել է նաև 15 կգ քաշով տեկիլայի շշերի համար նախատեսված խցաններ, խաղաքարտեր խառնելու սարքեր, պոկեր խաղի համար նախատեսված ֆիշկաներ ու մետաղյա քեյսեր։ Հատկանշական է, որ մաքսավորները ստիպված են եղել կիրառել հատուկ գործիքներ ավտոբուսում առկա թաքստոցները բացելու նպատակով՝ հաշվի առնելով, որ դրանք փակված են եղել եռակցման եղանականով։ Ծխախոտի մեկ այլ խոշոր խմբաքանակի անօրինական տեղափոխման դեպք էլ արձանագրվել է մայիսի 10-ին, երբ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում առկա գաղտնարաններից հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ։ Բացի այդ, նշված բեռնատարում առկա է եղել նաև, մաքսային հսկողությունից թաքցման եղանակով, Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծված 116 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Վերջին օրերին, Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները, մեկ այլ իրավախախտում էլ են բացահայտել: Իրանից ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերվել են չհայտարարագրված, 4,5կգ ընդհանուր քաշով, տրյուֆել տեսակի սնկեր։ Նշված դեպքերի առնչությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201 և 203 րդ հոդվածների հատկանիշներով, իսկ հայտնաբերված ապրանքները վերցվել են որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ: Հարավային մաքսատուն-վարչությունը հորդորում է Ագարակ պետական սահմանի անցման կետով ժամանող և մեկնող վարորդներին և ուղևորներին զերծ մնալ ՀՀ մաքսային օրենսդրության պահանջները խախտելուց:Ավելին16:0025.05.22 -
ՀասարակականԳետափ-Մարտունի ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համարԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից Վայոց ձորի մարզի Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:Ավելին15:5225.05.22 -
ԻրավականՓաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Նրանք պահանջում են քրեական գործ հարուցե Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը զգուշացրեց նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղից չխոսել։ «Ինչո՞ւ եք ուզում մեզ ձայնից կտրել։ Կարո՞ղ եք ամեն ինչ այնպես լինել, որ մի քիչ էլ մեր սրտով լինի»,- դիմելով դատավորին՝ ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը։ «Մի խոսեք, մի խանգարեք, դատարանը ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում նիստերի դահլիճից հեռացման ձևով»,- հայտարարել է դատավորը։ «Չեք կարող հեռացնել»,- հակադարձել է զոհված զինծառայողի հարազատը։ «Հեռացրեք նիստերի դահլից»,- ասել է դատավոր Բիշարյանը՝ դիմելով կարգադրիչներին։ Կարգադրիչները ցանկացան հեռացնել, նիստին ներկաները ասացին, որ չեն թողնելու։ Նրանց ու դատական կարգադիչների միջև քաշքշոց սկսվեց։ «Արաով են խոսում, կառուժիտով են խոսում։ Պագոններիցդ ամաչի։ Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ միլիցա»,- ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ դիմելով կարգադրիչներից մեկին։ Այդ ընթացքում դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։ Լարված իրավիճակը հանդարտվելուց հետո դատավորը վերադաձավ նիստերի դահլիճ։ «Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական նիստերի ընթացքում նիստին ներկա անձանց կողմից խախտվում է նիստերի դահլիճում հասարակական կարգը, ինչպիսի փաստ արձանագրվեց նաև այսօրվա դատական նիստի ընթացքում, ուստի վերաքննիչ դատարանը որոշում է սույն գործով դատական նիստերը անցկացնել դռնփակ։ Ներկա գտնվող անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ լքել նիստերի դահլիճը»,- ասել է դատավոր Կարեն Բիշարյանը։ Նիստին ներկաները կրկին դժգոհություն հայտնեցին։ Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։ Զոհված զինծառայողների հարազատները որոշեցին չհեռանալ դահլիճից։Ավելին15:4625.05.22 -
ՀասարակականԷդուարդ Մարտիրոսովը կփոխանցվի հայկական կողմինԱմենամոտ ապագայում հայկական կողմին կփոխանցվի հայ զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից ապրիլի քսաներեքին Զանգելանում։ Փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրականացված քննությունը պարզել է, որ Մարտիրոսովը չի հանդիսանում դիվերսանտ, և ընդդեմ ադրբեջանական պետության որևէ հանցագործություն չի կատարել, և սահմանը հատել է մոլորվելու հետևանքով։ Բաքվում նշում են, որ Մարտիրոսովի ազատ արձակման հարցը կարգավորվել է Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։Ավելին15:4025.05.22 -
ԱշխարհՖինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի դեպքՀավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի առաջին դեպքը։ Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի 7-ից 19 երկրներում գրանցվել է վարակի մարդկանց փոխանցման 131 հաստատված և 106 կասկածելի դեպք։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանների և մեջքի ցավեր, ավշային հանգույցների այտուցվածություն, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1%-10%, ընդ որում՝ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում:Ավելին15:3525.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման գործողությունները վաղ առավոտից«Դիմադրություն» շարժման գործողությունները վաղ առավոտիցԱվելին15:2525.05.22 -
ՄիջազգայինՉավուշօղլուն հանդիպել է Պաղեստինի նախագահի հետԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստին և Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Պաղեստինի փաստացի կենտրոն հանդիսացող Ռամալլահ քաղաքում հանդիպել է նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Աբասի հետ քննարկել է պաղեստինյան խնդիրը և տարածաշրջանային այլ թեմաներ: Չավուշօղլուն Աբասին հրավիրել է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն հանդիպել է նաև իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքին, որի հետ միասին նախագահել է նաև Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Նշվում է նաև, որ 2 երկրների համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով կողմերը 9 պայմանագիր են ստորագրել: Մայիսի 25-ին Չավուշօղլուն Իսրայելում կհանդիպի իր պաշտոնակից Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի, տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում:Ավելին15:2025.05.22 -
ՔաղաքականՀայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիք, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակինՌԴ դեսպանը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին: Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Սյունիք: Կապանում դեսպանն այցելել է օդանավակայանի մերձակայքում տեղակայված ռուս սահմանապահների դիրք, հանդիպել քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այդ մասի օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։Ավելին15:1525.05.22 -
ՔաղաքականՉեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՉեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի մայիսի 26-27-ը Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի. 2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով. 3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում: 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության մոտոցիկլիստներ և ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության: 5․ Առաջարկել Երևանի քաղաքապետին կազմակերպել այցի ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերի հարակից տարածքների բարեկարգման և երթուղիների դրոշազարդման աշխատանքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:Ավելին15:1025.05.22 -
ԱշխարհModerna-ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ է փորձարկումModerna ընկերությունը հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութերի նախակլինիկական ուսումնասիրություններ է անցկացնում։ Այս մասին ընկերությունը հաղորդել է Twitter-ի իր էջում։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է առաջանալ ցան, հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Կապիկի ծաղկի դեպքեր են արձանագրվել առնվազն 17 երկրում։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։Ավելին15:0025.05.22 -
ՔաղաքականՆոր պատգամավորը չունի կրթությունԻնչպես գիտենք՝ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նրան փոխարինելու է՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Պարզվում է՝ Գայանե Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն: Ավարտել է՝ Երևանի թիվ 175 դպրոցը, դրանից հետո՝ աշխատանքի անցել Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու: 2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Հիշեցնենք, որ վերջերս էլ պատգամավորական մանդատ ստացավ ոմն Հռիփսիմե Հունանյանը, որը ևս չունի բարձրագույն կրթություն, նա էլ մասնագիտությամբ՝ բուժքույր է:Ավելին14:5025.05.22 -
ՔաղաքականՍկանդալ՝ Վաշինգտոնում. ԱՄՆ սենատոր Մենենդեսը կես ժամ սպասել է ՀՀ ԱԳ նախարար ՄիրզոյանինՎաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը մոտ կես ժամ ուշացել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի և հանրապետական սենատոր Ռիչի հետ հանդիպումից: Այս տեղեկությունը ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է հայտնում: Ըստ նրա՝ հանրապետական սենատորը 20 րոպե սպասելուց հետո բարկացել է ու որոշել հեռանալ, բայց նրան խնդրել են մի փոքր էլ սպասել: Ամերիկագետը չի բացառում, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը այլևս չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:Ավելին14:4525.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրիՄենք ժողովրդի կողմից ունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները։ Այսօր մեզ տված մանդատը պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Մենք հստակ ասել ենք՝ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այստեղից ևս մեկ անգամ ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստով, ինչ օրակարգով, հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով»,- ասել է Սաղաթելանը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների հարգելի ու անհարգելի բացականերին, նա ասաց. «Անհարգելին իրենք են, քանի որ ժողովրդից կտրված են։ Այսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե իրենք։ Մենք ոչ թե խուսափում ենք խորհրդարան գնալուց, այլ հիմար օրակարգերին մաս կազմելուց։ Գնանք այնտեղ, հարցեր տանք կապիտուլյանտին՝ ինչի՞ մասին։ Մենք բոլորը հարցերը տվել ենք, հարց չունենք, հետևաբար անիմաստ է այդ օրակարգով մասնակցել շոուներին, թատրոններին։ Իսկ խոսել դուխից, համարձակությունից… Մի հատ անցեք Ազգային ժողովի մոտով ու տեսեք՝ ինչ է կատարվում, քանի հազար զորք են բերել, շարել ԱԺ ներսում, դրսում, փողոցում ու խոսում են համարձակությունից, ընդդիմությունը վախենում է ԱԺ գնալուց։ Մի հատ այդ զորքը հանեք այդտեղից ու գալիս ենք, կտեսնենք՝ ով իրավունք ունի ընդհանրապես խոսել համարձակությունից»։Ավելին14:4025.05.22 -
ԻրավականԴատարանում զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց․ իրավիճակը լարվեցԱյսօր ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նշենք, որ դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց՝ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասել է, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։ «Հեռացեք», - հրահանգել է դատավորը։ Իրավիճակը լարվեց, երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու։ Քաշքշուկ սկսվեց կարգադրիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։ Դատական նիստն ընդմիջվել է։Ավելին14:3125.05.22 -
ԱշխարհԻտալիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 6 դեպքԻտալիայում այժմ հաստատվել է կապիկի ծաղիկի վարակի վեց դեպք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Լացիո շրջանի առողջապահության նախարար Ալեսիո Դ’Ամատոն։ «Ես ստացել եմ կապիկի ծաղիկի վեցերորդ դեպքի մասին լուրը, որը ուսումնասիրվում է Լազարո Սպալզանանիի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից՝ կապված Կանարյան կղզիների հետ: Ներկայումս հիվանդանոցում չորս մարդ կա, բոլորը լավ կլինիկական վիճակում են»,- նրա խոսքերը մեջբերում է ANSA-ն։ «Համաճարակաբանական ուսումնասիրությունը շարունակվում է, ահազանգ չկա, բայց վարակի վերահսկման համակարգը բարձր զգոնության է»,- հավելել է նախարարը։ Սպալզանանիի ինստիտուտը ուսումնասիրում է շտամը՝ տեսնելու, թե որքանով է այն տարբերվում ջրծաղիկից: Փորձագետները նաև ուսումնասիրում են, թե ինչպես են ջրծաղիկի պատվաստանյութերը պաշտպանում այս շտամից: Ինչպես նշվում է Իտալիայի առողջապահության նախարարությունում, հիվանդության օջախները սովորաբար ունենում են «սահմանափակ ծածկույթ», և ծաղիկը հաջողությամբ բուժվում է ժամանակին հայտնաբերմամբ: Միլանի Լուիջի Սակո կլինիկայի գլխավոր վարակաբան, Միլանի համալսարանի կենսաբժշկական և կլինիկական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Մասիմո Գալիի խոսքերով՝ խոսքը «վիրուսի մասին չէ, որը կարող է առաջացնել կորոնավիրուսի նման համաճարակ»։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է ջերմությամբ, ընդհանուր թունավորմամբ և մաշկի ցանով:Ավելին14:2625.05.22 -
Հասարակական«Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն օրվա ամենահաճելի պահերից էր». Աննա Հակոբյանը Դավոսում էՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցում է «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը։ «Դավոսում մասնակցում եմ «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը։ Եվ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը օրվա ամենահաճելի պահերից էր»։Ավելին14:2025.05.22