Լրահոս
2022-05-25
-
Իրավական950 գ հերոին ու 1 կգ մեթամֆետամին` կցորդիչի տակ. քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ: Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ: Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվեց: 46-ամյա վարորդը բերման ենթարկվեց, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվեցին։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվեց զոդված մետաղյա արկղ: Արկղում կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին18:2025.05.22 -
ՔաղաքականԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն․ Իշխան ՍաղաթելյանՍիրելի հայրենակիցներ, ԱԺ ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորների հետ միասին այսօր մենք որոշել ենք գալ հրապարակ և պատասխանել ժողովրդին հուզող հարցերին։ Սա նոր ֆորմատ է, որը, վստահ եմ, շատերին կհետաքրքրի, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Մեր այս որոշման շարժառիթը շատ պարզ է՝ մենք այնտեղ ենք, որտեղ մեզ մանդատ տված ժողովուրդն է և այն հրապարակում ենք, որտեղ ձևավորվում և իրագործվում է մեր Հայրենիքի ու ժողովրդի կենսական շահերն արտահայտող օրակարգը։ Սա է պատգամավորական մանդատ ունենալու բուն իմաստը։ ԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն, որին մենք մաս չենք կազմում։ Թող ասեն, խոսեն, իրար ծափ տան: Մեկ է իրանք էլ չկան… Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարան գնալու ենք մեր՝ ժողովրդի օրակարգով։ Հանրահավաքին դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ: 19։00-ին բոլորին կսպասեմ Գարեգին Նժդեհի հրապարակում»,-գրել է նա։Ավելին18:1225.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով․ ԶախարովաՄոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հասարակական երկխոսության հաստատումը և խաղաղության պայմանագրի մշակումը: Այո’, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից համառ փորձեր՝ միջամտելու ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործընթացին։ Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ցանկանում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ցանկանում»,- ընդգծել է Զախարովան։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։ Նրա խոսքով, այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը։Ավելին18:0625.05.22 -
ՔաղաքականՎերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է. պատգամավոր«Պետք է արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից, առհասարակ Հայաստան հրաժարվել է Արցախից»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի մնացած տարածքները պահպանելու համար ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ ծրագիր ունեն։ Աբրահամյանը նշեց, որ այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, Արցախի անվտանգության, զարգացման մասին, ավելորդ է։ «Պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից, արագացված կարգով ապահովել այդ մարդկանց կյանքն Արցախում մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձն իրենց հիմնական օջախներ»,- ասել է Աբրահամյանը։ Նա նշեց նաև, որ արմատական փոփոխության կարիք ունի Արցախի պետական կառավարման համակարգը. « Ճկունության, էֆեկտիվության բարձրացման, առհասարակ Արցախի առաջ առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների»։ Հարց հնչեց նաև ռազմագերիների վերադարձի մասին։ Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ հայ գերիների վերադարձը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից մեկն է, որն Ադրբեջանը որևէ կերպ չի իրականացնում։ «Այն պետք է դառնա Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը, առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների, այլ գործընթացների մասին, տրամաբանական չէ»,- ասել է Աբրահամյանը։ Նրա խոսքով, եթե նկատել են, վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է։Ավելին18:0025.05.22 -
ԻրավականԲացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:Ավելին17:5625.05.22 -
ՔաղաքականԵթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է. Կարեն Վրթանեսյան«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյբուքյան իր էջում հրապարակել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրել. Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»... Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։ Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ (!!!) անվադողեր են։ Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։ Եթե սա ճամփեզրի վուլկանԱվելին17:5025.05.22 -
Միջազգային«Ուկրաինացիները սադրանքներ են նախապատրաստում հացահատիկի պահեստավորման վայրերում». ՄիզինցևՈւկրաինայի անվտանգության ծառայությունը հացահատիկի պահեստավորման վայրերում սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի ռուսաստանցի զինվորականներին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։ Գեներալն ասել է, որ այս տեղեկությունը ռուսական կողմին հայտնել են գերեվարված ուկրաինացի զինծառայողները։Ավելին17:4525.05.22 -
ԻրավականԿարկառից Օլգա Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ սպանության հոդվածով քրգործ է հարուցվելԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. մայիսի 14-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքին հարող հատվածում հոսող՝ «Կարկառ» գետի «Վոլգա» կոչվող տեղանքից Օլգա Ալեքսեյի Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:4025.05.22 -
ԱշխարհMarks & Spencer-ը կլքի ՌուսաստանըԲրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի, կոշիկի ևաքսեսուարների արտադրողը որոշում է կայացրել լքել ռուսական շուկան: Այս մասին հայտնել են ընկերությունից, , գրում է «Իզվեստիա․ռու»-ն։ «Մենք որոշում ենք ընդունել ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից։ Ռուսական շուկայից դուրս գալու և Ուկրաինայում գործունեությունը խափանելու արժեքը կկազմի 31 միլիոն ֆունտ ստերլինգ (38 մլն դոլար)»,- ասվում է հայտարարության մեջ։ M&S-ը նշել է, որ տարվա ընթացքում իրենց բիզնեսը բախվել է երկու խոչընդոտի՝ Եվրամիության հետ սահմանային խնդիրներով պայմանավորված հետևանքներին և Դոնբասում գործողության պատճառով Ռուսաստանում ֆրանչայզինգային գործընկերոջը մատակարարումների դադարեցմանը: Ընկերությունից նաև հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 3-ին դադարեցրել է ռուսական խանութներ առաքումները, որոնք ղեկավարում է Թուրքիայից ֆրանչայզի ընկերությունը:Ավելին17:3625.05.22 -
ՀասարակականՓակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղություններըԱզատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:Ավելին17:3025.05.22 -
ՔաղաքականԲաքվի բանտում 39 հայ գերի կա․ Նիկոլ ՓաշինյանԱդրբեջանը հաստատել է, որ Բաքվի բանտերում պահում է 39 հայ գերի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Գերիների վերադարձի հարցը Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել»,- ասել է Հայաստանի վարչապետը և շեշտել, որ հայ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։Ավելին17:2425.05.22 -
Հասարակական«Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնում «ջրհեղեղ» էԱրդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնի ընդհանուր սնուցման խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է՝ ողողելով առաջին հարկը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ՃԿԲ և ՃԿԱԿ ՕՀՊ խումբը՝ Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ անզգուշության հետևանքով ջրագծի վրա տեղադրված փականը կոտրվել է, և ջուրը ժայթքում է՝ հասնելով մինչև առաստաղ։ Արդեն մի քանի տոննա խմելու ջուր անխնա կորում է, ու եթե օպերատիվորեն ժամանել են փրկարարները և թատրոնի աշխատակիցների հետ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ջրի հոսքի դեմն առնելու համար, ապա բազմաթիվ զանգերից հետո ժամանեցին «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները, ովքեր նույնպես փորձում են վթարը վերացնեն։ Երևանի քաղաքապետարանից առայժմ ոչ ոք չի բարեհաճել ժամանել այն դեպքում, երբ նրանց նույնպես տեղեկացվել է դեպքի մասին։ Այս պահին ջուրը մեծ թափով հոսում է։Ավելին17:1825.05.22 -
ԱրցախՀայ դատի Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններինՀայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։Ավելին17:1225.05.22 -
ՄիջազգայինԼիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ կտրամադրիԼիտվան Ուկրաինային կտրամադրի 20 M113 զրահափոխադրիչներ, 10 բեռնատար և 10 մեքենա ականազերծման համար։ Այս մասին երեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ «Մենք պատրաստում ենք Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ, շուտով կառաքվեն 20 M113 զրահափոխադրիչներ, 10 ռազմական բեռնատարներ և 10 ամենագնացներ (ականազերծման գործողությունների համար)»,- գրել է նա Twitter-ում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Արևմուտքը շտապ կերպով կազմակերպել է մահաբեր զենքի մատակարարում՝ վախենալով ուկրաինական զորքերի պարտությունից։Ավելին17:0625.05.22 -
ՄիջազգայինՄոլդովայի նախկին նախագահին ձերբակալել են. նրա համախոհների ու հակառակորդների բախումը կանխվել էՄոլդովայում նախկին նախագահ Իգոր Դոդոնի համախոհներն ու հակառակորդները հավաքվել են Դոդոնի տան մոտ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոլդովայի նախագահին ձերբակալել են: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է կանխվել բախումը Դոդոնի համախոհների ու հակառակորդների միջև: 2016-ից 2020-ը Մոլդովան ղեկավարած Դոդոնը կասկածվում է պետական դավաճանության ու կաշառք վերցնելու համար: Երեկ առավոտյան են իրավապահները խուզարկել Դոդոնի բնակարանը ու նրան պատկանող 10-յակ այլ շինություններ:Ավելին17:0025.05.22 -
ՍպորտԲռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյան հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչՀայաստանի բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում 5։0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանովին և մտավ քառորդ եզրափակիչ: Նրան բրոնզե մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ։ Այսօր կայանալիք երեկոյան հերթափոխին Հայաստանից հանդես կգա Կարեն Տոնականյանը (60 կգ), որը ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ:Ավելին16:5525.05.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում էԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։ Պատվիրակության կազմում են ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։ Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն է եղել, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։Ավելին16:5125.05.22 -
ՄիջազգայինԱլեքսանդր Կուրենկովը նշանակվել է Ռուսաստանի ԱԻ նախարարՌԴ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Կուրենկովը։ Նրա թեկնածությունը հաստատել է ՌԴ Դաշնային խորհուրդը։ Մինչև այս ԱԻ նախարարը Ալեքսանդր Չուպրիյանն էր։Ավելին16:4525.05.22 -
ՀայաստանԸնդդիմադիր պատգամավորները պատասխանում են հարցերի՝ Ֆրանսիայի հրապարակումԱվելին16:3925.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների քաղաքացիության ձեռքբերումըՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։ Փոփոխություններ են կատարվում 2019 թվականի ապրիլի 20-ի «Մարդասիրական նպատակներով պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու համար դիմելու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները որոշելու մասին» N 183 որոշման մեջ։ «1-ին կետում «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ 2008թ. Ուկրաինայի Խերսոնի մարզում»,- ասվում է փաստաթղթում։Ավելին16:2425.05.22