Լրահոս

2022-05-25
  • Արցախ
    Արցախի ԱԺ-ն պահանջում է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ
    Արցախի խորհրդարանը դիմել է նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու պահանջով, հայտնում է «Արցախպրեսսը»։ Ըստ հրապարակման՝ կուսակցությունները համարում են, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում պետք է ներառել Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրադրությունը։ Արայիկ Հարությունյանին ուղարկված նամակը ստորագրել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:
    14:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համախմբվել գաղափարի, ոչ թե ինչ-որ անձերի կամ քաղաքական ուժերի շուրջ․ Քոչարյան
    Պետք է փորձեն իշխանականներն իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում քանակը մարդկանց։ Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ ասել է Լևոն Քոչարյանը։ «Այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, մեկ անձի կամ քաղաքական ուժի հարց չէ, այստեղ սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, սրա շուրջ է պետք  համախմբվել։ Խորհուրդս է համախմբվել գաղափարի, ոչ թե ինչ-որ անձերի կամ քաղաքական ուժերի շուրջ»,-ասել է Քոչարյանը։
    14:05
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Ավելի քան երկու ժամ Նախագահական պալատն ու Անվտանգության խորհրդի շենքի մուտքերը փակ պահելուց հետո Դիմադրության շարժումը բացել է դրանք ու երթ սկսել: Երթին հետևում է «Հայլուրի» նկարահանող խումբը:
    14:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակալը Mazda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Երեւանում, մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Շ-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Տանյա Տ-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Շ-ն աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչության պետի տեղակալ։
    13:57
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք. Սաղաթելյան
    Այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում են լինելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ողջ կազմով։ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Այստեղ կարևոր միջոցառում ենք ունենալու, հրավիրում եմ մեր հայրենակիցներին։ Այստեղ են լինելու մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ողջ կազմով»,- նշեց նա։ Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ ժամը 19։00 Գարեգին Նժդեհի հրապարակում կկայանա հանրահավաք, այնուհետև նորից դիմադրության երթ։  
    13:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել. «ՍիվիլՆեթ»
    Ոստիկանության ծառայողներին մայիս ամսվա ընթացքում 3,12 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։ «Սույն թվականի մայիս ամսվա ընթացքում հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711.721,2 հազ. դրամ [711,7 մլն դրամ] և մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2.408.733,3 հազ. դրամ [2,4 մլրդ դրամ] գումարներով։ Արդյունքում, ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը` ներառյալ տարեսկզբից՝ ամսական և մայիս ամսին՝ միանվագ պարգևատրման գումարները, կազմել են 283 000 դրամ, զուտը` 218 100 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։ Մայիսի 20-ին Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ։ «Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ»,- ասված է պարզաբանման մեջ։ Մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և անհնազանդության գործողություններ իրականացնող ընդդիմադիրները նշում են, որ ոստիկանները պարգևատրվում են ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Ոստիկանությունից, սակայն, նշում են, որ պարգևատրումները տրվում են «բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար»։
    13:50
    25.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ԱԺ ծառայողական մուտքի մոտ
    Ոստիկանությունն այսօր մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում: Այնտեղ է գտնվում խորհրդարանի ծառայողական այն մուտքը, որից ելումուտ են անում պատգամավորները:
    13:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին: Նույն թվականի հունիսի 7-ին էլ նա հայտարարում էր. «Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»: Ի՞նչ ունեցանք արդյունքում. աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թե «աղքատությունը գլխում է», վե՛ր կացեք և գործ արե՛ք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։ Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսևորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» և այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը և համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասված «շուրջ 30 տոկոս աղքատություն» բառակապակցությունն արդեն իսկ չափազանցություն է եղել  և սուտ: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդեն մյուս տարիներին ունեցել ենք աղքատության թվի աճ: 2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, իսկ, ահա, աղքատությունը, ըստ վերին գծի, գնահատվել է 47.6 տոկոս: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է քաղաքացիներին:
    13:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ո՞վ է 21 մարդու սպանած տեխասցի հրաձիգը
    Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում հրաձգություն իրականացրած և 19 երեխայի, երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա Սալվադոր Ռամոսին համադասարանցիները ծաղրել են հագուստի, ինչպես նաև այն փաստի համար, որ նրա ընտանիքն աղքատ էր: Համադասարանցիներից մեկի պատմելով՝ Ռամոսը գնալով ավելի ու ավելի քիչ էր դպրոց հաճախում, ինչը պայմանավորված էր դասընկերների ծաղրով: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Հայտնի է, որ ողբերգական հրաձագությունից չորս օր առաջ Ռամոսն իր ընկերոջը ինքնաձիգի ու փամփուշտների լուսանկար է ուղարկել: Ընկերոջ այն հարցին, թե ինչին է այդ ամենը պետք, Ռամոսը գրել է, որ չանհանգստանա:
    13:35
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորները փորձել են մտնել ԱԽ շենք. ոստիկաններն ասել են՝ «շենքը դատարկ է»
    «Դիմադրության» շարժման անդամները շրջափակել են նաև Անվտանգության խորհրդի շենքը: «Նախագահականից հետո դա մյուս պետական հաստատությունն է, որը որևէ կերպ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ», հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Ընդդիմադիր պատգամավորները ցանկացել են մտնել Անվտանգության խորհրդի շենք, երբ ոստիկանները ասել են, որ շենքը դատարկ է, միայն անվտանգության աշխատակիցներն են: Քաղաքացիների առաջ պատ կազմած ոստիկանների առաջին շարքերում, ինչպես երեկ, այսօր էլ եղել են այն ոստիկանները, որոնք վերջին 25 օրերին աչքի են ընկել քաղաքացների նկատմամբ ապօրինի գործողություններով և որոնց դեմ քրեական գործեր կան հարուցված: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրել է փոխոստիկանապետին՝ գոնե վերջին շարքերում կանգնեցնել այդ ոստիկաններին:
    13:30
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և 2 մեծահասակ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ և, ենթադրաբար, ինքնաձիգ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։ Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ Ռամոսը դպրոց գնալուց առաջ կրակել է տատիկի վրա։ Տեխասի հանրային անվտանգության վարչությունը հայտնել է, որ կինը հոսպիտալացվել է ծանր վիճակում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո ամերիկացիներին կոչ է արել դիմակայել զենքի լոբբիին։ Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից  ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 զանգվածային կրակոցներ են եղել։
    13:20
    25.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Քաղաքացիները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերը. հրմշտոց՝ ոստիկանների հետ
    «Դիմադրության» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան բարձրացել է Բաղրամյան 26: Շրջափակել նախագահական պալատի բոլոր մուտքերը: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Բաղրամյան 26-ում նստած անձը իրականությունից կտրված է, ոչ թե հանրապետության նախագահն է, այլ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը:
    13:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին և նրանց վերահսկում է իր կատարածուների միջոցով։ Երեկ՝ դիմադրության շարժման բողոքի ակցիայի ժամանակ, ԱԳՆ-ի դիմաց տեսել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Ոմանք նկատել են նաև փոխոստիկանապետերի զարմանքը, երբ կարմիրբերետավորները բիրտ գործողությունների են անցել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հիմա բերետավորներին անձամբ հրահանգավորում է Սարգիս Հովհաննիսյանը, ինչում փոխոստիկանապետերից ոմանք համոզվել են երեկվա ակցիայի ժամանակ։ Իրենք նման հրահանգ չեն տվել, սակայն բերետավորներն անցել են կոշտ գործողությունների։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ լարվել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Հայկ Բաբայանի հարաբերությունները, քանի որ բերետավորների աշխատանքները համակարգում է Բաբայանը՝ Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Հայկ Բաբայանը Շիշ բռնող Հայկ Սարգսյանի մտերիմն է։ Մինչդեռ կուժնուկուլան թափում են ոստիկանապետի վրա։ Ընդդիմադիրների հետ հանդիպումից և նախազգուշացում ստանալուց հետո, մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանը որոշել է խստություններ անել՝ ցույց տալով, որ իրավիճակն իր ձեռքում է, մի քանի օր բերետավորներն իրենց բավականին քաղաքավարի էին պահում, սակայն երեկ կրկին վերադարձել են նախկին վիճակին, քանի որ նրանց կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել»։
    13:10
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները շարունակվում են
    Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 91 օր։ Այս ընթացքում ռուսական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջանների վրա։ Ըստ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերն ավելի մեծ առաջխաղացում են ունեցել, քան մայիսի առաջին շաբաթների ընթացքում, սակայն այդ առաջխաղացումը դանդաղ է։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերը սկսել են ավելի ինտենսիվ կերպով գործի դնել ավիացիան՝ բարձր ճշգրտության զենքերի ոչ բավարար պաշարի պատճառով։ Մարտերը շարունակվում են Սևեռոդոնեցկի, Ավդեևկայի, Լիմանի ուղղություններում։ «Խարկովի ուղղությամբ հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է դիրքերը պահելու վրա։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն ակտիվացրել է մարտերը։ Ռուս հակառակորդը հրետանու օգնությամբ հարձակում է վարում Սևեռոդոնեցկ բնակավայրի ուղղությամբ. մարտերը շարունակվում են։ Ավդեևկայի ուղղությամբ հակառակորդը չի դադարեցնում պաշտպանական ուժերի դիրքերի և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ականանետային և հրետանային գնդակոծությունները։ Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններում հետ է մղվել 9 հարձակում», – հաղորդել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։ Իսկ Զապորոժիեի մարզի ղեկավարությունը հաղորդել է, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը 4 թևավոր հրթիռ են արձակել Զապորոժիեի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են դրանցից մեկը։ Ռազմական գործողությունների մասին տեղեկություներ է հայտնել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Բարձր ճշգրտության հրթիռներով ռուսական ավիացիան խոցել է կառավարման երեք կետ, ուկրաինական զորքերի ռադիոտեխնիկական կենտրոն, լոգիստիկ կենտրոն, վառելիքի երկու պահեստ և հակաօդային պաշտպանության համակարգերի 2 ռադիոտեղորոշման դիրք։ Օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Զապորոժիեում ոչնչացվել են «Մոտոր Սիչ» գործարանի արտադրամասեր, որոնք արտադրում էին շարժիչներ ուկրաինական մարտական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչուների համար», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա հավելել է, որ Մարիուպոլի նավահանգիստը ականազերծումից և ապառազմականացումից հետո սկսել է աշխատել սովորական ռեժիմով։ Իսկ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնեցկի մարզի Սվետլոդարսկ քաղաքն անցել է Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ Նշվում է, որ ուկրաինական ստորաբաժանումները քաղաքից հեռացել են՝ առանց մարտի։ Իսկ Լուգանսկի ժողովրդական միլիցիան կադրեր է հրապարակել Պոպասնայայի շրջանի Տոշկովկա բնակավայրից՝ հայտնելով, որ այն անցել է իրենց վերահսկողության տակ։ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին առավոտյան տեղեկագրում Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հիմնականում շեշտը դրել է պարենի արտահանման հետ կապված խնդիրների վրա։ Ըստ գերատեսչության՝ ռուսական շրջափակման պատճառով ուկրաինական հացահատկի զգալի պաշարները հնարավոր չէ արտահանել, ինչը հանգեցրել է հացահատկի համաշխարհային գների աճի։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցություններին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա այն ժամանակ, երբ վերադարձնի փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքները։ Ի պատասխան՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկիի այս խոսքերը կառուցողական չեն և Մոսկվային ստիպում են կասկածել, որ նա ձգտում է խաղաղության։
    13:02
    25.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Կարմիր և սև բերետավորները թքում են քաղաքացիների վրա, հարվածում նրանց». իրավապաշտպանների ահազանգը
    Ոստիկանների պահվածքը այսօր քննարկել են նաև Երևանում: Բանախոսները տպավորություն ունեն, որ իրավապահները իրենց զուսպ են պահում միայն, երբ դրսից հյուրեր կան երկրում: Երբ նրանք գնում են, ոստիկանները կարող են թքել քաղաքացիների վրա, ձեռքերին ազատություն տալ:
    12:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
    12:50
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում։ ԱԳՆ, ԱԽ, Նախագահական… չկան, չեն աշխատում։ Եվ դա լավ է։ ԱԺ-ն էլ ուսապարկերն են կաթվածահար արել՝ իրենց դատարկ ու անբովանդակ ներկայությամբ։ Մնացել են Ոստիկանությունն ու ոստիկանական պատնեշների ետևում գաղտագողի տեղաշարժվող կապիտուլյանտը։ Եվս մի ճիգ ու ամեն բան ավարտված կլինի դավաճանների այս իշխանության համար։ Օդը երկրում կարծես կանգնած լինի սպասումի մեջ։ Աստված առաջ, հուսով եմ ամեն բան լավ կլինի»։
    12:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է ականանետի ական
    Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հետագա ոչնչացման։
    12:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրոդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։ «Հուսով ենք, որ կանցնի հաջորդ շաբաթ Մոսկվայում», - լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
    12:40
    25.05.22
    Ավելին