Լրահոս
2026-05-26
-
ՔաղաքականՀայաստանն ու ԱՄՆ-ն համագործակցության հուշագրեր ստորագրեցինԱվելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանել է Երևան։Ավելին16:3426.05.26 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով մոլորակը զերծ է պահել պատերազմից․ Զախարովա«Մեր երկիրը բոլոր միջոցներով՝ քաղաքական, դիվանագիտական, ինտեգրացիոն միավորումների ստեղծմամբ, Միավորված ազգերի կազմակերպությանը, նրա Կանոնադրությանն ու սկզբունքներին աջակցությամբ, այդ թվում՝ Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակին ակտիվ աջակցությամբ, մոլորակը պահել է խաղաղության դիրքերում»,- ասել է նա Անվտանգության հարցերով I միջազգային ֆորումի շրջանակում։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը շատ լավ է հասկացել իրականությունը, և միևնույն ժամանակ հիշեցրել է 2007 թվականին Մյունխենի համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը։ «Սա պարզապես մարգարեական հայտարարություն չէր, ելույթն անալիտիկ էր։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ միջազգային հանրությանը, կոլեկտիվ արևմտյան փոքրամասնությանը իրական, կառուցողական, արդյունավետ՝ այդ թվում իրենց համար, երկխոսության հրավիրելու փորձեր ձեռնարկվել են բազմիցս»,- նշել է Զախարովան։ Պուտինը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ է ունեցել 2007 թվականի փետրվարի 10-ին։ Իր ելույթում նա, մասնավորապես, մատնանշել է միաբևեռ աշխարհի կառուցման, ՆԱՏՕ-ի ընդլայնման և արևմտյան երկրների կողմից ուժի անվերահսկելի կիրառման վտանգավոր հետևանքները։Ավելին16:3026.05.26 -
ԻրավականՎիճաբանություն՝ Նորապատում․ 3 մարդ է սպանվելՄայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։ Ներկայացնում ենք դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի նախնական տեղեկությունները։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։ Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։Ավելին16:2326.05.26 -
ԻրավականՀՀ-ն հաղթել է «Սանիթեք»-ի դեմ արբիտրաժային գործում. ընկերության 36 մլն դոլարի պահանջը մերժվել է2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: «Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։ Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության:Ավելին16:1526.05.26 -
ԱշխարհԲելգիայում դպրոցական միկրոավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 4 մարդ է զոհվելԲելգիայի ենթակառուցվածքների նախարար Ժան-Լյուկ Կրուկեն հաստատել է տեղեկությունները, որ վթարի պահին երկաթուղային անցման արգելապատնեշները քանդված են եղել։Ավելին16:0226.05.26 -
ՔաղաքականԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանել է ԵրևանԶվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ներկայում ընթանում են Միրզոյան-Ռուբիո բանակցությունները, որոնց արդյունքներով նախատեսված է փաստաթղթերի ստորագրում, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։Ավելին15:5026.05.26 -
ԻրավականԹմրամիջոցների խոշոր խմբաքանակի բացահայտում. 54-ամյա տղամարդը կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ։Ավելին15:4526.05.26 -
Հասարակական«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ Արամ ԱբրահամյանինՀայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները:Ավելին15:3526.05.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Լարսում «ահավոր վիճակ ա». Մեյմանդարի շուկայում գլխներին են տալիս ելակ վաճառողներըՀայլուր 15։30 Լարսում «ահավոր վիճակ ա». Մեյմանդարի շուկայում գլխներին են տալիս ելակ վաճառողներըԱվելին15:3026.05.26 -
ՔաղաքականՀիմա երկրում միայն վարչապետին է թույլատրված, որ ասի՝ սատկացնելու եմ. Քոչարյանը՝ վրդովված սյունեցունՀՀ երկրոդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ վրդովված սյունեցուն։Ավելին15:1826.05.26 -
ՀասարակականԻրազեկում․ երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ինՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է․ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․Ավելին15:1526.05.26 -
ՄիջազգայինՖրանսիան մտադիր չէ տարհանել իր դիվանագետներին ՈւկրաինայիցՄիաժամանակ Կոնֆավրյոն հավելել է, որ «ԱԳՆ-ն այս իրավիճակին վերաբերվում է շատ լուրջ՝ բարձր զգոնությամբ»։ Մայիսի 25-ին ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ Ստարոբելսկի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը լցրել է համբերության բաժակը, և Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգված հարվածներ հասցնել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հարվածներ կհասցվեն նաև որոշումների կայացման կենտրոններին ու հրամանատարական կետերին։ Երկուշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։Ավելին15:0826.05.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.05.2026Մամուլի տեսություն 26.05.2026Ավելին15:0426.05.26 -
ՀայաստանՈւղիղ I Ռոբերտ Քոչարյանը՝ թիմակիցների հետ Քաջարանում է. քարոզարշավ օր 19Ուղիղ I Ռոբերտ Քոչարյանը՝ թիմակիցների հետ Քաջարանում է. քարոզարշավ օր 19Ավելին15:0026.05.26 -
ՄիջազգայինԻրանը կարող է սառեցված ակտիվներից 24 մլրդ դոլար ստանալ ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում. TasnimԸստ գործակալության տվյալների՝ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է այդ գումարի կեսը ստանալ հուշագրի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացած մասը հասանելի կդառնա հաջորդ 60 օրվա ընթացքում։Ավելին14:4526.05.26 -
ՏնտեսականՀունիսի 1-ից ԵԱՏՄ-ից ՌԴ ներմուծման նոր կարգ է գործելու․ ի՞նչ պետք է իմանան ՀՀ արտահանողներըՀամակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։Ավելին14:3026.05.26 -
ՔաղաքականԿկայանա՞ր ռազմական շքերթը, եթե չլիներ ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը. Գեղամ ՄանուկյանՄայիս 28-ի ռազմական շքերթի մասին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը մի քանի հարցադրում է հնչեցրել՝ կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը:Ավելին14:1826.05.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում բռնկված խոշոր հրդեհիցԱյսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 44/4 էլիտար կառուցվող բազմահարկ շենքում կրակ և ծուխ են նկատվում։Ավելին14:1026.05.26 -
ՀասարակականԱյն ազգականս, ընկերս, բարեկամս, հարևանս, գործընկերս, հեռու ու մոտիկ ծանոթս, ով ձայն կտա ՔՊ-ին, կդադարի ինձ համար գոյություն ունենալ. Արմինե Գրիգորյան«Ես` Արմինե Գրիգորյանս, հայտարարում եմ, որ այն ազգականս, ընկերս, բարեկամս, հարևանս, գործընկերս, հեռու ու մոտիկ ծանոթս, ով ձայն կտա ՔՊ-ին, կդադարի ինձ համար գոյություն ունենալ, կհրաժարվեմ ամեն ինչից, նույնիսկ սովորական բարևից, որովհետև սա մեր գոյատևման, Հայաստանի լինել-չլինելու հարցն է»։Ավելին14:0026.05.26 -
ՀայաստանԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթաՄիասին նրանք պատրաստել են ժենգյալով հաց և գաթա՝ ոչ միայն ծանոթանալու Հայաստանի համերի հարուստ ժառանգությանը, այլև ամրապնդելու սոցիալական կապերն ու խթանելու համայնքային ոգին։ Խմորի պատրաստումից մինչև ջերմ զրույցներ․ այս հանդիպումը կրկին ցույց տվեց, թե ինչպես են ավանդույթները միավորում սերունդներին և ստեղծում իմաստալից, ներառական ու ջերմ պահեր։Ավելին13:5126.05.26