Լրահոս
Հասարակական
11:30
10.05.22
129

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 49-ամյա տղամարդու դիակը

Img default alt hy

Մայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դիակն է, հայտնում են ոստիկանությունից:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները քննությամբ պարզվում են։