Լրահոս
Սպորտ
11:15
10.05.22
159

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Img default alt hy

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը հաղթեց եզրափակչում և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Մրտեյանը բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի մրցապայքարում։

Նշենք, որ նա մրցում էր 60 կգ քաշային կարգում, այսօր հաղթել էր մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ փուլ, այնուհետև մրցել եզրափակչում ու նվաճել ոսկե մեդալ։