Լրահոս
-
ԱրցախԱրշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարՆախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
Ավելին18:2726.06.19 -
ԻրավականԿալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Ավելին13:2926.06.19
-
ՔաղաքականԱրտաքին մոդերատորները 4-5 մլրդ դոլար են խոստացել իշխանություններին. Անդրանիկ ԹեւանյանԱվելին23:1725.06.19 -
ՀայաստանՄասիսը ֆրակոֆոն այգի ունիՄասիսում բացվել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգի և ընտանեկան մարզահամալիր: Միջոցառմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զբոսայգին կառուցվել է մասիսցի պատանիների սրտի ուզածի պես ու այգին պահելու գործն էլ երեխաներին են հանձնել: Մասիսիում նախատեսում են նաև Թումո կենտրոն բացել:
Ավելին23:1625.06.19 -
ԻրավականԱրթուր Դանիելյանին կանչել են քննչական կոմիտեԱդեկվադ հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Արթուր Դանիելյանին հրավիրել են քննչական կոմիտե: Դանիելյանին չեն պարզաբանել, թե ինչ գործով են հրավիրել: Ավելի ուշ՝ կոմիտեի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ իշխանական պատգամավորներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ է հիրավիրել Դանիելյանը:
Ավելին23:1425.06.19 -
ՔաղաքականՀարկային նոր օրենսգիրքն ընդունվեց. Ազգային Ժողովի արտահերթ նիստԽորհրդարանը այսօր ընդունել է հարկային օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների փաթեթը: Կառավարության հարկային նոր քաղաքականությունը նաև եկամտահարկի համահարթեցում է նախատեսում: Սրա արդյունքում, տարբեր հաշվարկներով, բյուջեն մոտ 27 միլիարդի պակասորդ է ունենալու: Իմ քայլից Բաբկեն Թունյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե գործարարները անհամբեր սպասում են հարկային նոր օրենսգրքի ընդունմանը: Թունյանին Լուսավոր Հայաստանից հակադարձել են՝ թյուր են այն պնդումները, թե այս փոփոխությունները ներդրումների համար լավ միջավայր են ձևավորում:
Ավելին23:0725.06.19 -
ԱշխարհՁեռնամարտ Վրաստանի խորհրդարանում. 41 մարդ ազատ է արձակվելՉնայած իշխանությունների զիջումներին՝ Վրաստանում ցուցարարները շարունակում են սպառնալ նոր բողոքի ակցիաններով և պետությանը թելանդրում են իրենց կամքը:
Իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչպես պահանջում էին ցուցարարները: Բողոքավորներին սա քիչ է թվում և ցանկանում են, որ ազատ արձակվեն ձերբակալված ակտիվիստներն ու պատասխանատվության կանչվեն ոստիկանները:Ավելին23:0425.06.19 -
ՔաղաքականԵկամտահարկի համահարթեցմամբ մտահոգներին միավորվելու կոչՀարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը խորհրդարանը ընդունել է դրսից լսվող բողոքի ձայների տակ: Եկամտահարկի համահարթեցմանն են դեմ Ահազանգի մասնակիցները: Այս անգամ նրանք Ազգային ժողովի դիմաց էին հավաքվել՝ ինքնաշեն թղթե օդանավերով, բանվորական գլխարկով, ձեռնոցով:
Ավելին23:0225.06.19 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ-ն հրավիրում է Ռուսաստանին. Ռուբինյանի տեխնիկական սխալըԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձին դեմ քվեարկած Հայաստանի պատվիրակության ղեկավար իմ քայլից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, թե պատրաստվում են ռուսական պատվիրակության հետ մերձեցման երեկո կազմակերպել: Նա նաև փորձել է բացատրել, թե ինչու է դեմ քվերակել: Ուշագրավ է, որ Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը՝ խորհրդարանական ընդդիմությունից Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ են եղել Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելուն, Ռուբինյանը՝ դեմ, իմ քայլից մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանը՝ չի մասնակցել քվեարկությանը: Չի պարզաբանել՝ ինչու չի մասնակցել:
Ավելին22:5425.06.19 -
Արտաքին քաղաքականությունՄամեդյարովի տեղեկատվական դիվերսիան. ՀՀ ԱԳՆ արձագանքըՀայաստանի արտգործ նախարարությունը ապակառուցողական է որակում Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը: Արդբեջանի արտգործ նախարարն ակնարկել էր հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, որը քննարկել են հայկական կողմի հետ, ինչը ենթադրում է հայկական զորքերի դուրս բերում: Մամեդյարովը հայտնել էր, որ միջնորդ եռյակը Վաշինգտոնում կողմերին փաստաթղթեր է փոխանցել, որոնք մշակելուց հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծ նախարարները նորից կհանդիպեն:
Ավելին22:5225.06.19 -
ՔաղաքականՆախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու. Արա ՎարդանյանԴուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։ Ասեմ ավելին, պարտվել եք ինքներդ ձեզ։
Ավելին22:1325.06.19 -
ԻրավականՀերթ վաճառողները բերման են ենթարկվելԴեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։
Ավելին18:2225.06.19