Լրահոս
2022-01-18
-
ՔաղաքականՇիշ բռնողի եղբայրը՝ «շիշ շպրտող»«Hraparak.am»-ը գրում է, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ «Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։ «Ուրեմն տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,- ասում է նա։ Այս ընտանիքում, թերևս, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը տարբեր դիպվածներում կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչի արդյունքում էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը՝ հակառակը․ շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է ինչպես այն շպրտել։Ավելին08:5018.01.22
2022-01-17
-
ՀայաստանՏեղահանված քաշաթաղցիներին լույս չեն տալիս. «դուք ապօրինի եք բնակվում այստեղ»Արցախից տեղահանված, Հայաստանում տեղը չգտնող քաշաթաղթիների 15 ընտանիք անլույս է մնացել: ՀԷՑ-ն անջատել է Նորքի այգիներ 180 հասցեի շենքի լույսը՝ պատճառաբանելով, թե այնտեղ իրենք ապօրինի են բնակվում:Ավելին19:1617.01.22 -
ՀայաստանԼևոն Տեր-Պետրոսյանը սրանով հասարակությանը մղում է անտարբերության, պասիվության. Աղվան ՎարդանյանԱռաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 5 կետեր է շարադրել, որոնցից առաջին կետի հետ ամբողջովին համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրություն չդնելով ցանկացած գնով փորձում է պահել իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Ուղղակի մեկ հավելում. Առաջին նախագահի մյուս բնութագրումներից մեկնելով, հատկապես պատերազմից հետո Փաշինյանի հասցեին ասելով «ազգակործան պատուհաս», բայց ցավոք մենք որեւէ կերպ այդ որակված իշխանության դեմ պարոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմի կողմից որեւէ էական ռեալ քայլ չենք տեսել: Այո, երկրորդ կետով նախագահը նաեւ անդրադառնում է Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ նույն բառերով բնութագրում է նրանց, որ փորձում են միջոցների մեջ խտրություն չդնելով, զավթել իշխանությունը: Ակնհայտորեն սխալ գնահատական է: Այդ որ զավթման կամ միջոցների մեջ խտրություն չդնելու մասին է խոսքը, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իր բնավորության համաձայն փորձում է նույնկերպ հավասարեցնել այս պատուհաս իշխանությանը եւ ընդդիմությանը, որը փորձում է երկիրը դուրս բերել այս վիճակից»,-ասաց նա: Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ 1996 թվականին «խայտառակ կեղծիքներով եւ բռնի ուժով Լեւոն Տեր-Պետրոսյանը բռնազավթել է իշխանությունը»: «Փորձել է իշխանությունը բռնազավթել այս վարչապետ կոչվածի մեթոդներով 2008 թվականին: Հետաքրքիր է, որ 2021 թվականի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ՀԱԿ-ով մասնակցում էր ընտրություններին, արդյոք նա փորձում էր բռնազավթել իշխանությունը: Երրորդ կետով Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ այս երեք ճամբարներում էր չկա պետական շահի գիտակցում: Պետական շահի գիտակցման ընկալումը շատը վաղուց է խեղաթյուրված Տեր-Պետրոսյանի մոտ: Եթե այդ շահի գիտկցումը լիներ, ինքը իմ թվարկած քայլերին չէր գնա: Մեղադրել հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերին պետական շահի գիտակցում չունենալու մեջ, ես կարծում եմ՝ առնվազն բարոյական չէ: Այն, որ երկրորդ ու երրորդ նախագահներն ունեն պետական շահի գիտակցում, ես դրանում չեմ կասկածում, եւ ափսոսում եմ, որ առաջն նախագահը կասկածում է»,-հայտարարեց Վարդանյանը: Անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, թե ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է, Աղվան Վարդանյանն ասաց, որ սրանով նա կարծես, իրեն եւ իր թիմին դուրս է դնում այդ ցանկից. «Իր սովորության համաձայն, նա փորձում է խոսել վերեւից, բայց այս դեպքում խոսում է ներքեւից, կողքից, հեռվից, Հայաստանից դուրս՝ իրեն մեկուսացնելով այս բոլոր գործընթացներից: Սա եւս բնորոշ է պարոն Տեր-Պետրոսյանի խառնվածքին»: Նա նաեւ ասում է, որ հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Այսինքն ինքը սրանով հասարակությանը մղում է անտարբերության, պասիվության, եւ գտնում է, որ որեւէ մեկը, բայց այս երեք կողմերից, անելիք չունի: Սա շատ վատ ազդակ է հասարակությանը: Վերջում նա մեղադրում է քաղաքագիտական հանրությանը, լրատվամիջոցներին: Սա եւս կողքի նայողի, իրեն հեռու պահողի, անմասնակից անձի, ոչ թե ՀՀ առաջին նախագահի դիրքորոշում է: Ցավում եմ, բայց սա հերթական փորձն է առաջին նխագահի կողմից՝ փորձել նույն հարության վրա դիտարկել այս իշխանությանը՝ իր բոլոր ավերներով, պահուհասներով, եւ ՀՀ երկրորդ ու երրրդ նախագահության թիմերին, ինչը, պարոն Տեր-Պետրոսյան, արդար չէ եւ սազական չէ ՀՀ առաջին նախագահին»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:Ավելին19:0617.01.22 -
ՀայաստանԻր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն դատարանն ազատ արձակելու որոշում կայացրեցԴատարանն այսօր՝ հունվարի 17-ին, Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն՝ Հարություն Ղազինյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Ղազինյանի փաստաբան Ներսես Չիլինգարյանը։ Նա նշել է, որ իրենք ձերբակալման իրավաչափության դեմ բողոք էին ներկայացրել։ Ավելի վաղ Հարություն Ղազինյանին մեղադրանք չի առաջադրվել, նա ձերբակալվել էր կասկածյալի կարգավիճակով։ Նրա փաստաբանն ասել է, որ զենքն ապօրինի չի եղել, այն իրեն է պատկանում. «Նա ընդունում է, որ կրակել է։ Նա ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ 1991 թվականի մայիսի վերջին «Կալցո» օպերացիան որ եղավ, ոստիկաններ գերեվարվեցին, Հարություն Ղազինյանն այդ ոստիկանների մեջ է եղել։ Քննչական կոմիտեից «NEWS.am»-ին դեպքից մանրամասներ են հայտնել։ Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ հունվարի 15-ին գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերքավան բնակավայրի բնակիչ Գոռ Երեմյանը ցանկապատի վրայով մուտք է գործել նույն համայնքի Տերյանի փողոցի 36-րդ հասցեում գտնվող տուն և նկատել է տան տիրուհուն, վերջինս այդ մասին տեղեկացրել է հորը, որ մարդ կա տանը։ Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել փախուստի։ Հարություն Ղազինյանն էլ հետապնդել է իրեն և իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ, որն էլ դիպել է կոնքի հատվածին։ Երիտասարդը ստացել է ծանր մարմնական վնասվածք։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով։Ավելին18:4017.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Թևերս, ոտքերս կտրատած, սիրտս բռնած». 350 ոչխար կորցրած հովվի հույսը ռուսներն ենԱվելին18:3017.01.22 -
Հրամանատարությունը ստուգել է դիրքապահների պատրաստվածությունըN զորամասի մարտական հենակետերում հունվարի 17-ին իրականացվել են ստուգայցեր։ Հրամանատարությունը ստուգել է դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։Ավելին18:2517.01.22 -
ՄիջազգայինՊայթյուններ՝ Աբո Դաբիում. ՀՀ նախագահն այնտեղ էԱբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել, կա 6 վիրավոր: Մահացածներից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են: «Reuters» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ: Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,- ասել է Հասմիկ Պետրոսյանը:Ավելին18:2017.01.22 -
ՀայաստանՄեքենան բռնկվել է․ կան տուժածներՀունվարի 17-ին, ժամը 14։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա, հայտնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ZIL 130» մակնիշի բեռնատարին և բռնկվել։ Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Գ․ Հ․-ին (ծնված 1977 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2009 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Երևանի Էրեբունի ԲԿ, այնուհետև Գ․ Հ․-ն (ծնված 2009 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 14:59-ին: Այրվել է «Lada 21010» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։Ավելին18:1517.01.22 -
ԱռողջապահականՀայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամըԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։Ավելին18:1017.01.22 -
ՀայաստանԿորոնավիրուսի դեմ սահմանափակումները խոցում են միջին տարիքի մարդկանց. Արա ԶոհրաբյանԱռողջապահության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ։ «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։ «Այն գործիքակազմը, որը կիրառում են իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում է միջին տարիքի մարդկանց, այսինքն՝ աշխատող մարդկանց: Իշխանությունների ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ, այլ գործիքակազմ չունեն» ,- ակցիայի ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը։Ավելին17:5817.01.22 -
ՀայաստանԻ՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել. քաղաքացիԱռողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ, նրանցից մեկը նշեց, որ բժշկությունը հնարավոր չէ պատադրանքով լինի, մարդն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ. «Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Լավ բանը երբեք պարտադրաբար չի լինում։ Ի՞նչ են մեզ պարտադրում»:Ավելին17:5017.01.22 -
ՀայաստանՏղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից |NEWS.am\-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից, որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը տեղեկացվել է, որ «Որովայնի և ձախ նախաբազկի շրջանի թափանցող, արյունահոսող վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի՝ 1973թ. ծնված բնակիչը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ համաքաղաքացու կողմից, ով դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և դիմել փախուստի: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատագենետիկական, դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ 2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ 48-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:Ավելին17:4317.01.22 -
ՀասարակականՊատերազմում զոհված հայրն ու երկու որդիները հետմահու մեդալների են արժանացել44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում հայտնում է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։Ավելին17:2217.01.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին17:1617.01.22 -
ՀայաստանՂազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն: «Նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին17:0817.01.22 -
ՀայաստանԶորքերում կարգապահության վիճակի բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցությունՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ հավելելով, որ մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները: «Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:0417.01.22 -
ՀայաստանՄարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ․ ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրել է. «Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին․ 1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի: 2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալիքները: 3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ: 4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»:Ավելին16:5517.01.22 -
ՀայաստանՀաղարծին բնակավայրում շչակ է գործարկվելուՀունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:5117.01.22 -
ՀայաստանՓաշինյանի իշխանությունը «մազից էր կախված»․ Արթուր ՎանեցյանԱյդ գործն ի սկզբանե շինծու գործ էր, այն հարուցվել էր միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս իր նկատմամբ հարուցված քրեական գործը ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իբրև սպանության փորձ կատարելու վերաբերյալ, կարճվեց: Ըստ Արթուր Վանեցյանի՝ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «մազից էր կախված», ուստի իշխանությունները որոշեցին հնարքի դիմել և իր նկատմամբ քրեական գործ հարուցել, որպեսզի ինչ-որ կերպ վախեցնեն մարդկանց և զսպեն ընդդիմությանը. «Ես հենց առաջին օրը դատարանում հայտարարել եմ, որ տեսաձայնագրությունը մոնտաժված է, և դա ընդունվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից,եթե անգամ մի փոքր իրականության հետ կապ ունեցող դրվագ լիներ, որով կկարողանային ինձ մեղադրանք առաջադրել, ես ազատության մեջ չէի լինի»,- ասաց Վանեցյանը:Ավելին16:3017.01.22