Լրահոս
2022-01-17
-
ՀայաստանՍրանք նույնիսկ չգիտեն Հայաստանի գլխավոր դաշնակցի պաշտոնական անվանումը․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրում է․ «Թուրքերի հետ բանակցողին ասեք՝ ոչ թե Ռուսաստանի Հանրապետություն, այլ՝ Ռուսաստանի Դաշնություն։ Սրանք նույնիսկ չգիտեն Հայաստանի գլխավոր դաշնակցի պաշտոնական անվանումը։ Դե կարևորը Թուրքիան ու Ադրբեջանը գիտեն։ Բանագնաց եմ ասել է...»:Ավելին16:2217.01.22 -
ՀայաստանԱռանց նախապայմանների սահմանների բացումը բխում է Հայաստանի շահերից. ԱրշակյանԹուրքիայի հետ բանակցությունների համար Հայաստանի օրակարգը չի փոխվել, այն շարունակում է լինել առանց նախապայմանների սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում: «Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի սահմանները լարված են, և մենք խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել թե պատերազմի ընթացքում, թե խաղաղ պայմաններում: Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որ մենք հիմա առաջ ենք տանում և մեր ժողովրդից դրա համար քվե ենք ստացել, հենց միտված է նրան, որ կարողանանք մեր սահմանների և Հայաստանի անվտանգությունն օր առաջ ապահովել, որպեսզի այլևս խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն, որպեսզի այլևս Հայաստանը պատերազմների մեջ չհայտնվի»,-ասաց Արշակյանը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ նա նշեց, որ դա ընդամենը նրանց առաջին հանդիպումն էր, և նորմալ է, որ շատ տեղեկատվություն չկա: «Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են, մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, թե մենք ինչով ենք հետաքրքրված, թուրքական կողմն իր օրակարգն է բերել, տեղի է ունեցել քննարկում: Այդ քննարկումից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ ճշգրտելու, քննարկելու այդ օրակարգային հարցերը»,-ասաց Արշակյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրված՝ նա ասաց՝ առանց նախապայմանների սահմանների բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ․ «Մեր օրակարգը չի փոխվել: Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ թուրքերի հետ խոսելու մեր օրակարգը հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ Թուրքիան առաջ չի քաշի նախապայմաններ՝ Արշակյանն ասաց, որ նման ռիսկ կա: Արշակյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի միջնորդությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, բանակցությունները, ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես դրական է արձագանքում․ «Հույս ունեմ, որ նաև միջազգային գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք սահմաններ բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը լուծել: Եվ դա բխում է ՀՀ շահերից»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:Ավելին16:0917.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Թուրքերի հետ բանակցող ՀՀ ԱԺ-ում հաշիվներ է պարզում | 17.01.2022Ավելին15:3017.01.22 -
ՀայաստանԲուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա. Աննա ԳրիգորյանԱրդյոք քննարկվե՞լ է ցեղասպանության հարցը և արդյոք սա որպես հի՞մք է դրվել հետագա բանակցությունների ավելի կառուցողական լինելու համար, քննարկվե՞լ է տարածշրջանում ճանապարհների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցերը։ Սրանք հարցեր են, որոնք դուք պարտավոր եք պատասխանել և բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա»,-ԱԺ ամբիոնից ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին15:0017.01.22 -
ՀայաստանԴատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրել է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել կազինոներումԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը, գրում է «Փաստինֆո»-ն։ Ըստ աղբյուրի՝ դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ։ Արդյունքում դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ այն պարունակում է իր մեջ կոնկրետ, հստակ տեղեկություններ՝ որոշակի գործողությունների վերաբերյալ, վերացական չէ։ Գործի լուծման համար նշանակություն ունի նաև փաստը, որ տվյալ փաստացի տվյալն իրականում արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ինչը ևս պետք է ապացուցի հայցվոր կողմը։ Բացի դրանից՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայցվել են հրապարակային ձևով։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 18-ը՝ ժամը 16։00-ն։Ավելին14:5317.01.22 -
ՀայաստանՔաղաքացին զանգել ու ասել է, որ պայթեցնելու է ոստիկանության շենքերը«Aravot.am»-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախից ութ ամիս է՝ տեղափոխվել է Երևան, ոստիկանների պատճառով քանդվել է իր ընտանիքը, այդ պատճառով ցանկանում է պայթեցնել ոստիկանական բոլոր շենքերը: Իրավապահները պարզել են, որ քաղաքացին Ս. Հ.-ն է՝ Հադրութի շրջանից: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին14:4417.01.22 -
ՀայաստանԿրակել էր իր տան պատշգամբ մտած երիտասարդին. 59-ամյա տղամարդը ձերբակալվել էՀունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։ Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել:Ավելին14:4217.01.22 -
ՀայաստանԻրավիճակը ԱԺ-ում լարված է. ինչ է կատարվել դահլիճում նիստն ընդմիջվելուց հետոԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ընթացքում նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց:Ավելին14:3117.01.22 -
ՀայաստանԳրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանին, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ․ ՎանեցյանԳրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, հավատացեք, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ «վերելակային բանակցություն» կոչվածը մի քանի վայրկյանի հարց է։ «Վերելակային բանակցություն» կոչվածը մեծ առումով պետք է նայել առհասարակ գործընթացների մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական և կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու»,- ասաց Վանեցյանը։ Նա նշեց, թե իր համար շատ ցավալի էր Գրգորի Հայրապետովի մահը. «Բացի նրանից, որ մենք միասին աշխատել ենք երկար տարիներ, նա իմ ընկերն է, բացառիկ պրոֆեսիոնալ մարդ էր»։ Հարցին, թե Հայրապետովն առողջական խնդիրներ ուներ, Վանեցյանը պատասխանեց. «Ոչ։ Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով»։Ավելին14:1917.01.22 -
ՀայաստանՀանգստացեք մի հատ, նստեք տեղներդ. կանեմ էն, ինչ կուզեմ. Ռուբինյանն ընդհատեց նիստըՔիչ առաջ Ազգային ժողովի նիստի ժամանակ իրավիճակը լարվեց: Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց նիստը. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյան: Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն ես կոչ եմ անում հանգստացեք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:Ավելին14:0817.01.22 -
ՀայաստանԵս իշխանության հետ ճանապարհ չեմ գնում․ Արթուր ՎանեցյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։ «Իշխանության ներկայացուցիչները երբ լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պարտականություն՝ իր ընտրողի առջև։ Կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»,- ասել է Վանեցյանը։ Նա ընդգծել է, որ պաշտպանում է ընդդիմադիր գործընկերներ «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշումը՝ բոյկոտելու միջազգային կառույցներում աշխատելը, մինչև սահմանափակումները չվերացվեն որոշ պատգամավորների նկատամամբ։ «Նրանց որոշումը պաշտպանում եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը և կարծում եմ, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, որպեսզի ներկայացնենք այս իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնասում են ժողովրդավարությանը, երկրի արտաքին վարկանիշին»,- ասել է Վանեցյանը:Ավելին13:5717.01.22 -
ՀայաստանՀայտնաբերվել է 2 անհետ կորած․ ՀՀ ՈստիկանությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, որսագողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, խուլիգանության, սուտ մատնության ու խոշտանգման՝ 2-ական, շորթման, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պայթուցիկ նյութերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության, գույքի դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի, ինքնիրավչության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, վրաերթի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:4917.01.22 -
ՀայաստանԺամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն Հայաստանին և Արցախին. Սեյրան Օհանյան«44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո պարտությունների շարանը շարունակվում է ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում»,-Սեյրան Օհանյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ ժամանակավրեպ իրականացվող միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը:Ավելին13:1817.01.22 -
ՀայաստանՔոչարյանի ժամանակ Ալիևը ավելի նմանվում էր խոնարհ հարսի, քան հասուն տղամարդու․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ «News.am»-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Քոչարյանի վերաբերյալ Ալիևի խոսքերը։ «Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած և բանակից ճողոպրած Ալիևը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երևում է, նրան հանգիստ չեն տալիս, և նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից: Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի, քան հասուն տղամարդու»,- արձագանքել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:Ավելին13:1317.01.22 -
ՀայաստանՔննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվելՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել: Արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից հայտնում են Քննչական կոմիտեից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնից:Ավելին12:4117.01.22 -
ՀայաստանԵրևանի թաղամասերից մեկում ՄԻՊ աջակցությամբ 19 բաժանորդների համար խմելու ջրի նոր համակարգ է կառուցվելԴեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու առաջարկներով Պաշտպանը համապատասխան գրություններ էր հասցեագրել Ջրային կոմիտեին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։ Պատասխաններ են ստացվել այն մասին, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հատվածի բնակիչներին պատկանող ջրագծերը կառուցվել են առանց տեխնիկական նորմերի պահպանման (մասնավորապես՝ առանց խողովակների ջերմամեկուսացման և թաղման նվազագույն խորությունների պահպանման), հիմնականում անցնում են տարածքի տնտեսություններին պատկանող հողամասերով և հանդիսանում են ներքին ցանց, որի սպասարկումը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործառույթներից։ Հետևաբար, ջրագծերի վերակառուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կատարված միացման փոփոխությունը պետք է իրականացվի բաժանորդների միջոցների հաշվին։ Պաշտպանը խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններին է ուղարկել բազմաթիվ գրություններ, այդ թվում՝ Ջրային կոմիտե։ Մասնավորապես, պարզաբանումներ են պահանջվել փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվող ներդրումային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ։ 2021 թվականին Ջրային կոմիտե կրկին գրություն է հասցեագրել՝ կապված նշված բնակելի տների ջրամատակարարման խնդիրը Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ներառելու և թաղամասում ջրամատակարարման խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հետ։ Պատասխան է ստացվել այն մասին, որ բնակելի տների ջրամատակարարման բաշխիչ ցանցը վերակառուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում և ներկայում բոլոր 19 բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է նոր համակարգով։Ավելին12:3417.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ոչխարները Տեղում չեն. բանակցություններ Ադրբեջանի հետ | 17.01.2022Ավելին12:3017.01.22